Սանահին վանական համալիրում վերականգնման աշխատանքները կշարունակվեն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 08 2025
  • $
    383.27
  • RUBLE
    4.77
  • 447.70
WEATHER
+35.09 oC

Սանահին վանական համալիրում վերականգնման աշխատանքները կշարունակվեն

12:38 26.08.2021

Դեռևս անցած տարի Հայաստանում ԱՄՆ դեսպանատան դրամաշնորհային ծրագրի (ֆինանսավորման) շրջանակում պատվիրակվել էին ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի վարչական տարածքում գտնվող Սանահին վանական համալիրի հարավարևելյան հուշարձանախմբի՝ Սբ. Հարություն, Սբ. Հակոբ եկեղեցիների և Տուտեորդու խաչքարի ուսումնասիրման, նախագծային և վերականգնողական աշխատանքները։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի և Ալավերդու համայնքապետ Սասուն Խեչումյանի ուղեկցությամբ այցելել են Սանահին վանական համալիր՝ ազդարարելու վանական համալիրի հյուսիսային հուշարձանախմբի՝ Զաքարյանների դամբարան-մատուռի և Արղության-Երկայնաբազուկների դամբարանի ամրակայման, նորոգման ու վերականգնման նախատեսվող աշխատանքների մասին: Մշակութային պահպանության աշխատանքներն ամբողջականացնելու նպատակով ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի կողմից հավելյալ հատկացվել է 192.000 ԱՄՆ դոլար: Հարավարևելյան հուշարձանախմբի աշխատանքներն իրականացնելու համար 2019 թ. հատկացվել էր 100.000 ԱՄՆ դոլար:

Ողջունելով ներկաներին՝ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն ասել է. «Մեզ համար մեծ պատիվ է մասնակցել համամարդկային հուշարձաններից մեկի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Սանահին վանական համալիրի պահպանմանն ուղղված միջոցառմանը: Նմանատիպ ծրագրերի իրականացումն ու մշակութային կոթողների վերականգնումը լավ դրսևորում է հայ-ամերիկյան բարեկամության ամրապնդման համար»: Փոխնախարարը հույս է հայտնել, որ համագործակցությունը կլինի ոչ միայն մշակութային, այլև կընդլայնվի նաև գիտակրթական ոլորտում:

Հայաստանում ԱՄՆ դեսպան Թրեյսիի մեկնաբանմամբ՝ դրամաշնորհային ծրագրի շրջանակում ընտրվել է Սանահինը՝ որպես մշակութային առանձնահատուկ հուշարձանախումբ:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել ԿԳՄՍ նախարարությանը համագործակցության համար և հավելել. «Նմանօրինակ ծրագրերն օգնում են, որ սերունդները իմանան հայ ժողովրդի հարուստ պատմությունը, և ամրապնդում են բարեկամությունն ու գործընկերությունը մեր երկրների միջև»:

ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը 2005 թ.-ից 1 մլն դոլար է հատկացրել՝ Հայաստանի տարբեր բնակավայրերում իրականացնելու մշակութային պահպանության ծրագրեր, այդ թվում՝ Դաշտադեմի միջնադարյան ամրոցի, Մեղրու Սբ. Հովհաննես եկեղեցու, Արենի 1 քարանձավի, Գառնու միջնադարյան կամրջի և այլ հուշարձանների վերականգնման աշխատանքների համար:

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը ևս շնորհակալություն է հայտնել ներդրումների համար և նշել. «Հայրենիքի սրբավայրերի պահպանությունը նվիրական գործ է. հետևողականորեն պահպանելու ենք վերականգնված հուշարձանը»:

Միջոցառումից հետո դեսպան Թրեյսին այցելել է Դսեղ՝ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան՝ ծանոթանալու մեծանուն գրողի կյանքին և գործունեությանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

15:00 19.08.2025

SHANTNEWS

4 անձ ձերբակալվել է․ հայտնաբերվել են կոկաինով, մեթամֆետամինով, հերոինով փաթեթներ․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը

14:50 19.08.2025

4 անձ ձերբակալվել է․ հայտնաբերվել են կոկաինով, մեթամֆետամինով, հերոինով փաթեթներ․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողներն օգոստոսի 14-ին, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, մայրաքաղաքի Շինարարներ-Արզումանյան փողոցների խաչմերուկում ձերբակալել և, ավտոմեքենայով հանդերձ, Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել 36, 40, 42 և 45 տարեկան չորս տղամարդու։ 36-ամյա երևանցու խուզարկությամբ հայտնաբերվել է կոկաինով փաթեթ, 40 տարեկանի խուզարկությամբ՝ մեթամֆետամինով փաթեթ, իսկ 45-ամյա տղամարդու […] ...

Արտատարածաշրջանային ուժերի ներգրավումը Հարավային Կովկասում կարող է ավելի բարդացնել վիճակը․ Փեզեշքիան

14:42 19.08.2025

Արտատարածաշրջանային ուժերի ներգրավումը Հարավային Կովկասում կարող է ավելի բարդացնել վիճակը․ Փեզեշքիան

Հարավային Կովկասում խաղաղությունը Իրանի համար ռազմավարական առաջնահերթություն է։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ Հայաստան այցի ժամանակ։ «Իրանի համար Հարավային Կովկասում խաղաղությունը ռազմավարական առաջնահերթություն է, և մենք աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին։ Իրանի դիրքորոշումը եղել է Կովկասում սահմանների  անփոփոխելիությունը, քանի որ մենք գտնում ենք, որ այդ փոփոխությունները կարող են գեոպոլիտիկ […] ...

Միրզոյանը և Արաղչին ստորագրել են երկու երկրների ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցությունների մասին հուշագիր

14:35 19.08.2025

Միրզոյանը և Արաղչին ստորագրել են երկու երկրների ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցությունների մասին հուշագիր

Իրանի նախագահի այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին ստորագրել են երկու երկրների ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցությունների մասին հուշագիր՝ նախատեսված 2025-2027 թթ․ համար։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ ...

Հայաստանն ու Իրանը համաձայնել են հարաբերությունները բարձրացնել ռազմավարական գործընկերության մակարդակի

14:26 19.08.2025

Հայաստանն ու Իրանը համաձայնել են հարաբերությունները բարձրացնել ռազմավարական գործընկերության մակարդակի

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը համաձայնել են աշխատանքներ իրականացնել՝ Հայաստանի և Իրանի հարաբերությունները բարձրացնելու ռազմավարական գործընկերության մակարդակի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Իրանի նախագահի հետ մամուլի համար հայտարարությունների ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանը վստահություն հայտնեց, որ Իրանի նախագահի այցը նոր լիցք ու որակ կհաղորդի երկու երկրների բարեկամական հարաբերություններին: Փաշինյանը նկատեց՝ […] ...

Քարակերտ-Արտենի ավտոճանապարհին այրվել է վերամբարձ կռունկ

14:06 19.08.2025

Քարակերտ-Արտենի ավտոճանապարհին այրվել է վերամբարձ կռունկ

Օգոստոսի 19-ին, ժամը 11։21-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Քարակերտ գյուղում այրվում է ավտոկռունկ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Քարակերտ-Արտենի ավտոճանապարհի 4-րդ կմ-ին։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:54-ին, մարվել՝ 12:27-ին։ Այրվել է «MAZ» մակնիշի […] ...

BACK_TO_TOP