18:48 26.08.2021
Այսօր Շիրակի մարզի 162 դպրոցների տնօրենների մասնակցությամբ անցկացվել է ամենամյա օգոստոսյան խորհրդակցություն: Խորհրդակցության ընթացքում ներկայացվել են այն պահանջներն ու փոփոխությունները, որոնք պարտադիր են լինելու նոր ուսումնական տարվա մեկնարկի համար։
Շիրակի մարզի հանրակրթական դպրոցների աշակերտների ընդհանուր թիվը 31․926 է, որից առաջին դասարանցիները 3․135-ն են։ Առաջին դասարանցիների դիմավորման տոնական միջոցառումներ անցկացնել չի թույլատրվում, առաջին դասարանցիները դպրոց կգնան բոլորից մեկ օր շուտ՝ օգոստոսի 31-ին:
Խորհրդակցությանը ներկա ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ նոր ուսումնական տարին կմեկնարկի առկա ուսուցման տարբերակով՝ հակահամաճարակային կանոնների պահպանմամբ։ Մինչև 20 աշակերտ ունեցող դասարաններում դասապրոցեսը կլինի ամենօրյա, իսկ 20-ից ավելի աշակերտ ունեցող դասարանները կբաժանվեն խմբերի։ Այդուհանդերձ, ընտրության հնարավորություն է տրված դպրոցների տնօրեններին՝ կախված դասասենյակների պայմաններից:
«Մենք փետրվարին ունեցանք փոփոխություններ, որով թույլատրվեց երկարօրյա ծառայությունների գործունեությունը, թույլատրվեց դասարանում ունենալ 20 սովորող, և դուք կարող եք կազմակերպել ամենօրյա դասապրոցես, եթե դասարանում պաշտպանեք կանոնները։ Հիմնական կանոններից մեկը՝ դա դիմակների կրումն է, և այս կանոնների պահպանման դեպքում, դրական թվեր չունենալու դեպքում, կարող եք ամենօրյա դասապրոցեսի անել»,- նշել է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։
Հուլիս-օգոստոս ամիսներից սկսվել է դպրոցների աշխատակիցների պատվաստման գործընթացը։ Ըստ փոխնախարարի, առայժմ թվային տվյալներ չեն ներկայացնում, թե քանի մանկավարժ է մինչ նոր ուսումնական տարվա մեկնարկը պատվաստվել, իսկ քանիսը նախընտրել երկու շաբաթը մեկ պարբերականությամբ թեստավորում անցնել։
«Հայտարարվել է, որ հոկտեմբերի 1-ից լինելու է կարգավորում, ըստ որի պետք է թեստավորման պարտավորություն դրվի մարդկանց վրա։ Ուզում եմ շեշտել, որ սա կրթության ոլորտի կարգավորում չի, ընդհանուր կարգավորում է և վերաբերում է մեր երկրում թեստավորման քաղաքականությանը»,-ասել է ԿԳՄՍ փոխնախարարը։
Առաջիկա երկու շաբաթների ընթացքում բոլոր դպրոցներին կտրամադրվեն հիգիենիկ ու ախտահանիչ միջոցներ, դպրոցները հավելյալ ծախսեր կատարելու խնդիր չեն ունենա։ Իսկ ինչպես են անցկացվելու ֆիզկուլտուրա առարկայի դասերը և արդյոք այս դեպքում թույլատրվում են խմբային պարապմունքները, այս հարցը դեռ քննարկման փուլում է։
Շիրակի մարզի դպրոցների 800-ից ավելի շրջանավարտ արդեն ուսանողի կարգավիճակում նոր ուսումնական տարին կդիմավորի բարձրագույն ուսումնական հաստատություններում: ԿԳՄՍ փոխնախարարը նաև ընդունելության քննությունների արդյունքներն է ամփոփել:Հանրապետությունում միասնական քննությունների ամենացածր միջին գնահատականները գրանցվել են մաթեմատիկա առարկայից։
12:39 30.04.2025
ԱՄՆ-ը ձգտում է կանխել Իրանի՝ միջուկային զենք ստանալը. ՈւոլցԱՄՆ-ը քննարկում է Իրանի միջուկային ծրագիրը սահմանափակելու բոլոր տարբերակները։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը։ «Բոլոր տարբերակները սեղանին են: Իրանը չպետք է միջուկային զենք ունենա, նախագահը (Դոնալդ Թրամփը) բացարձակ լուրջ է վերաբերվում դրան»,- ասել է Ուոլցը New York Post-ին՝ մեկնաբանելով Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու հնարավորության մասին հայտարարությունները: Նախագահի օգնականը հույս […] ...
12:35 30.04.2025
Մայիսի 2-5-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, քամու ուժգնացումԵրևանում ապրիլի 30-ին կեսօրից հետո, մայիսի 1-ին երեկոյան, մայիսի 2-5-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: Մարզերում ապրիլի 30-ի և մայիսի 1-ի ցերեկը, մայիսի 2-3-ի գիշերն առանձին շրջաններում, 2-ի և 4-ի ցերեկը, 5-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 2-ի ցերեկն առանձին վայրերում՝ հորդառատ։ […] ...
12:24 30.04.2025
Առաջարկվող փոփոխությամբ կդյուրացվի ՀՀ-ի և Ղազախստանի միջև ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումների գործընթացըՀայաստանի եւ Ղազախստանի միջեւ ավտոմոբիլային հաղորդակցությունը կանոնակարգվում է 2006 թվականին ստորագրված «Ավտոմոբիլային հաղորդակցության մասին» համաձայնագրով, որով հիմնականում կարգավորվում է միջպետական կանոնավոր ու ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումներն ու բեռնափոխադրումների ոլորտը: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 30-ի նիստում: Քննարկվել է ««ՀՀ կառավարության եւ Ղազախստանի Հանրապետության […] ...
12:20 30.04.2025
Իրանը խորհրդակցություններ կանցկացնի «եվրոեռյակի» հետ՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններից առաջԻրանը նախատեսում է խորհրդակցություններ անցկացնել «եվրոեռյակի» (Գերմանիա, Մեծ Բրիտանիա և Ֆրանսիա) հետ՝ իրանական միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցություններից առաջ։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբբաս Արաղչին։ «Կարծում եմ՝ երեք եվրոպական երկրների դերը (իրանյան միջուկային ծրագրի հարցում) նվազել է նրանց կողմից որդեգրված սխալ քաղաքականության պատճառով։ Այդ պատճառով մենք պատրաստ ենք […] ...
12:12 30.04.2025
Ներկայացվել է մայիս ամսվա եղանակի կանխատեսումը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է մայիս ամսվա եղանակի կանխատեսումը։ Նշվում է, որ օդի ամսական միջին ջերմաստիճանը և տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ։ ...