23:59 26.08.2021
Օգոստոսի 25-ից 26-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 29 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝
Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ 4 հա, Աջափնյակ վարչական շրջանում՝ 3000 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 2900 քմ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 2000 քմ, Կենտրոն վարչական շրջանում՝ 500 քմ,
Արագածոտնի մարզի Անտառուտ գյուղում՝ 5000 քմ, Աղձք գյուղում՝ 600 քմ,
Արարատի մարզի Շահումյան գյուղում՝ 3000 քմ,
Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ 4000 քմ,
Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում՝ 2 հա, Չարենցավան քաղաքում՝ 1․4 հա, Նոր Հաճն քաղաքում՝ 1 հա, Հրազդան քաղաքում՝ 3000 քմ, Նոր Արտամետ գյուղում՝ 5 հա, Հացավան գյուղում՝ 1 հա, Նոր Գեղի գյուղում՝ 1000 քմ, Բալահովիտ գյուղում՝ 500 քմ, Արզնի գյուղում՝ 300 քմ,
Շիրակի մարզի Ձորակապ գյուղում՝ 3 հա
Սյունիքի մարզի Առաջաձոր գյուղում՝ 2 հա, Ներքին Հանդ գյուղում՝ 1 հա,
Տավուշի մարզի Բերդ քաղաքում՝ 3 հա, Չորաթան գյուղում՝ 15 հա, Պառավաքար գյուղում՝ 1000 քմ,
Երևան-Սևան ավտոճանապարհին՝ 3000 քմ,
Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 41.4 հա:
14:50 19.08.2025
4 անձ ձերբակալվել է․ հայտնաբերվել են կոկաինով, մեթամֆետամինով, հերոինով փաթեթներ․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումըՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողներն օգոստոսի 14-ին, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, մայրաքաղաքի Շինարարներ-Արզումանյան փողոցների խաչմերուկում ձերբակալել և, ավտոմեքենայով հանդերձ, Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել 36, 40, 42 և 45 տարեկան չորս տղամարդու։ 36-ամյա երևանցու խուզարկությամբ հայտնաբերվել է կոկաինով փաթեթ, 40 տարեկանի խուզարկությամբ՝ մեթամֆետամինով փաթեթ, իսկ 45-ամյա տղամարդու […] ...
14:42 19.08.2025
Արտատարածաշրջանային ուժերի ներգրավումը Հարավային Կովկասում կարող է ավելի բարդացնել վիճակը․ ՓեզեշքիանՀարավային Կովկասում խաղաղությունը Իրանի համար ռազմավարական առաջնահերթություն է։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ Հայաստան այցի ժամանակ։ «Իրանի համար Հարավային Կովկասում խաղաղությունը ռազմավարական առաջնահերթություն է, և մենք աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին։ Իրանի դիրքորոշումը եղել է Կովկասում սահմանների անփոփոխելիությունը, քանի որ մենք գտնում ենք, որ այդ փոփոխությունները կարող են գեոպոլիտիկ […] ...
14:35 19.08.2025
Միրզոյանը և Արաղչին ստորագրել են երկու երկրների ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցությունների մասին հուշագիրԻրանի նախագահի այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին ստորագրել են երկու երկրների ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցությունների մասին հուշագիր՝ նախատեսված 2025-2027 թթ․ համար։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ ...
14:26 19.08.2025
Հայաստանն ու Իրանը համաձայնել են հարաբերությունները բարձրացնել ռազմավարական գործընկերության մակարդակիՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը համաձայնել են աշխատանքներ իրականացնել՝ Հայաստանի և Իրանի հարաբերությունները բարձրացնելու ռազմավարական գործընկերության մակարդակի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Իրանի նախագահի հետ մամուլի համար հայտարարությունների ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանը վստահություն հայտնեց, որ Իրանի նախագահի այցը նոր լիցք ու որակ կհաղորդի երկու երկրների բարեկամական հարաբերություններին: Փաշինյանը նկատեց՝ […] ...
14:06 19.08.2025
Քարակերտ-Արտենի ավտոճանապարհին այրվել է վերամբարձ կռունկՕգոստոսի 19-ին, ժամը 11։21-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Քարակերտ գյուղում այրվում է ավտոկռունկ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Քարակերտ-Արտենի ավտոճանապարհի 4-րդ կմ-ին։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:54-ին, մարվել՝ 12:27-ին։ Այրվել է «MAZ» մակնիշի […] ...