Կներդրվի էլեկտրոնային հարթակ՝ հիփոթեքային վարկի սպասարկման եկամտահարկի գումարների վերադարձման նպատակով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 08 2025
  • $
    383.27
  • RUBLE
    4.77
  • 447.70
WEATHER
+32.09 oC

Կներդրվի էլեկտրոնային հարթակ՝ հիփոթեքային վարկի սպասարկման եկամտահարկի գումարների վերադարձման նպատակով

10:11 27.08.2021

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագրով նախատեսվում է ստեղծել հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների վերադարձի էլեկտրոնային հարթակ։ Կոմիտեն շահագրգիռ պետական մարմինների և կազմակերպությունների հետ անցկացրել է մի շարք քննարկումներ՝ էլեկտրոնային հարթակի ստեղծման հնարավորությունների բացահայտման և անհրաժեշտ լուծումների մշակման ուղղությամբ։

Արդյունքում՝ էլեկտրոնային հարթակի ստեղծման համար անհրաժեշտ իրավական հիմքերի ապահովման նպատակով մշակվել և շրջանառության մեջ է դրվել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 19-ի N205-Ն և 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N1321-Ն որոշումների մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։

Էլեկտրոնային հարթակի ներդրման շրջանակներում նախատեսվում է, որ շահառուները եկամտային հարկի գումարների վերադարձման նպատակով անհրաժեշտ փաստաթղթերը հարկային մարմին կներկայացնեն միայն առաջին անգամ։ Եկամտային հարկի վերադարձից օգտվելու իրավունքի հաստատումից հետո՝ նրանք հնարավորություն կունենան օգտվել եկամտային հարկի վերադարձի էլեկտրոնային հարթակից։

Մասնավորապես, շահառուներն էլեկտրոնային հարթակի միջոցով հաշվետու եռամսյակների համար կգեներացնեն եկամտային հարկի վերադարձի մասին դիմումները, իսկ եկամտային հարկի վերադարձի համար անհրաժեշտ այլ տեղեկությունները (այդ թվում՝ վարկառուի կողմից վճարված տոկոսների գումարների մասին) հարկային մարմինն էլեկտրոնային եղանակով կստանա համապատասխան կազմակերպություններից։

Շահառուները բացի էլեկտրոնային եղանակով ներկայացվող դիմումից՝ հարկային մարմին այլ փաստաթղթեր չեն ներկայացնի, միաժամանակ, էականորեն կկրճատվի եկամտային հարկի վերադարձի ժամկետները։ Այսպես, ներկայումս գործող 19 աշխատանքային օրվա փոխարեն էլեկտրոնային հարթակի ներդրման արդյունքում եկամտային հարկի գումարները կվերադարձվեն դիմումները ներկայացվելուց հետո առավելագույնը 3 աշխատանքային օրվա ընթացքում։

ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ էլեկտրոնային հարթակի գործարկումը նախատեսվում է 2022 թվականի հունվարի 1-ից։

Մինչ էլեկտրոնային հարթակի գործարկումը՝ հիփոթեքային վարկի տոկոսների վերադարձը պատշաճ և սահմանված ժամկետներում իրականացնելու նպատակով, ՊԵԿ նախագահի հանձնարարությամբ, հաշվի առնելով շահառուների թվաքանակի աննախադեպ աճը, վերանայվել են ներկայումս գործող ընթացակարգերը։

Որոշում է կայացվել հոկտեմբերի 1-ից հետո շահառուների կողմից ներկայացվող փաստաթղթերը ուսումնասիրել և գումարների վերադարձը իրականացնել կենտրոնացված կարգով՝ ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության կողմից։ Վարչությանը կից կստեղծվի մասնագիտական խումբ, որը բացառապես իրականացնելու է տոկոսագումարների վերադարձի գործընթացը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Կալաշնիկովի» ինքնաձիգեր, ատրճանակ, պայթուցիչներով նռնակներ․ ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերում Վայոց ձորի մարզում

12:32 19.08.2025

«Կալաշնիկովի» ինքնաձիգեր, ատրճանակ, պայթուցիչներով նռնակներ․ ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերում Վայոց ձորի մարզում

Քրեական ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության ծառայողների կողմից բնակչության շրջանում տարված բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 15-ին Վայոց Ձորի մարզի Ճգնաժամային կառավարման կենտրոն զանգահարել է մի տղամարդ ու հայտնել, որ Ագարակաձորի կամրջի տակ զենք-զինամթերք է թողել։ Մեկնած իրավապահները հայտնաբերել են «Կալաշնիկովի» ինքնաձիգեր, պահեստատուփեր, ատրճանակ, հրացանի փող՝ իր մեխանիզմով, տարբեր տեսակի նռնակներ՝ պայթուցիչներով, 9 հատ տրոտիլ, և […] ...

Զելենսկու հետ հանդիպումից հետո Թրամփը զանգահարել է Պուտինին

12:24 19.08.2025

Զելենսկու հետ հանդիպումից հետո Թրամփը զանգահարել է Պուտինին

Սպիտակ տունը X-ի իր էջում հրապարակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի լուսանկարը, որտեղ նա գտնվում է Օվալաձև աշխատասենյակում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Կադրում նաև պետքարտուղար Մարկո Ռուբիոն և փոխնախագահ Ջեյ Դի Վենսն են։ CNN-ը հայտնել է, որ Թրամփը Պուտինի հետ խոսել է բարձրախոսով։ Հեռախոսազրույցը տեղի է ունեցել Թրամփի, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու […] ...

Ինչ են միմյանց նվիրել Թրամփն ու Զելենսկին

12:15 19.08.2025

Ինչ են միմյանց նվիրել Թրամփն ու Զելենսկին

Վլադիմիր Զելենսկին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նվերներ են փոխանակել Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ. Զելենսկին գոլֆի մական է նվիրել, ամերիկացի առաջնորդին՝ Սպիտակ տան խորհրդանշական բանալիները, հայտնում է Զելենսկիի գրասենյակը։ «Զելենսկին Միացյալ Նահանգների նախագահին նվիրեց գոլֆի մական, որը նրան նվիրել էր Ուկրաինայի զինված ուժերի կրտսեր սերժանտը։ Դոնալդ Թրամփը ընդունեց նվերը և տեսանկարահանեց՝ շնորհակալություն հայտնելով ուկրաինացի զինվորին […] ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 18-19-ը

12:05 19.08.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 18-19-ը

Բացահայտվել է 161 հանցագործություն, որոնցից 10-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 41 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 14 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 11-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, խարդախության, 10-ական դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու, 8-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, հոգեկան […] ...

SHANTNEWS

12:00 19.08.2025

SHANTNEWS

Փաշինյանն ու Փեզեշքիանը նեղ կազմով հանդիպում են ունեցել

11:52 19.08.2025

Փաշինյանն ու Փեզեշքիանը նեղ կազմով հանդիպում են ունեցել

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի դիմավորման արարողությանը հաջորդեց նեղ կազմով հանդիպումը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ...

BACK_TO_TOP