14:35 27.08.2021
Ուսումնական նոր տարվան ընդառաջ՝ օգոստոսի 25-26-ին, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ) Աղվերանում անցկացված «ՏՀՏ-ն կրթության մեջ» խորագրով երկօրյա աշխատաժողովում ՀՀ ԿԳՄՍՆ ստորաբաժանումների, մարզպետարանների կրթության վարչությունների ղեկավարներին ու պատասխանատուներին ներկայացրել է Կրթության կառավարման տեղեկատվական համակարգն ու դրա բաղկացուցիչ ենթահամակարգերը:
ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանը, ողջունելով ներկաներին, նշել է, որ աշխատաժողովի նպատակն է հանգամանորեն քննարկել հեռավար կրթության բնագավառում իրականացված և շարունակվող ծրագրերը, լսել տեղերում կրթության պատասխանատուների ներկայացրած հարցադրումները, դեմ առ դեմ քննարկել առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները։ Աշխատաժողովի մասնակիցներին ներկայացվել են նաև անհրաժեշտ տվյալների ներմուծման ժամանակացույցն ու եղանակները, ինչպես նաև նորարարությունները և գործող ծրագրերն առավել արդյունավետ կիրառելու հնարավորությունները։
Աշխատաժողովի ընթացքում, նախ, արձանագրվել է, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարի օգոստոսի 17-ի 65-Ն հրամանի համաձայն (https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=155309)՝ 2021-2022 ուսումնական տարվանից սկսած Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում սահմանված կարգով տվյալներ կլրացնեն նաև նախադպրոցական հաստատությունները՝ մանկապարտեզներն ու նախակրթարանները՝ անկախ կազմակերպաիրավական ձևից։ Վարչական ռեգիստրում կներառվեն տվյալներ հաստատությունների գտնվելու վայրի, կառուցվածքի, ենթակառուցվածքների և շինության վիճակի, մասնաշենքերի քանակի, վարձակալության տրված տարածքների, ունեցած ուսումնական պարագաների, սաների և խմբերի թվերի, հաստիքացուցակի, աշխատակազմի կրթական ցենզի ու փորձառության վերաբերյալ, ինչպես նաև անհրաժեշտ այլ տեղեկություններ։ Նախատեսվում է, որ յուրաքանչյուր տարվա համար տվյալները կլրացվեն մինչև այդ տարվա սեպտեմբերի 30-ը, ամեն նոր փոփոխություն ամրագրելու համար տրվում է 5 աշխատանքային օր։
Այս ուստարվանից ուսումնարանները նույնպես կօգտագործեն էլեկտրոնային մատյաններ
Նոր ուսումնական տարվանից նախնական (արհեստագործական) մասնագիտական հաստատությունները նույնպես կիրառելու են էլեկտրոնային մատյաններն ու սահմանված կարգով պահանջվող տվյալները ներմուծելու են իրենց համար նախատեսված ենթահամակարգ։ Գործընթացն առավել դյուրին դարձնելու համար ԿՏԱԿ-ը նախատեսում է ուսուցողական հոլովակների միջոցով աջակցել տեղերում համակարգին միանալու պատասխանատու անձանց։
Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի վարման և կրթության ոլորտի պետական վարչական ռեգիստրի ներդրման կարգի համաձայն՝ յուրաքանչյուր տարվա համար տվյալները նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական հաստատությունները տվյալները կլրացնեն մինչև օգոստոսի 31-ը, փոփոխությունների իրականացման համար տրվելու է 5 աշխատանքային օր։ Այս պահի դրությամբ մուտքագրված են հաստատությունների տվյալների մոտ 80 տոկոսը։
Ինչպես նախադպրոցական հաստատությունների դեպքում, այս ոլորտում նույնպես ռեգիստրը ներառելու է ամբողջական տվյալներ հաստատությունների վերաբերյալ՝ սկսած ընդհանուր բնույթի տեղեկություններից մինչև շենքային ու գույքային պայմանների, ուսման վարձի զեղչերի, ուսանողների անձնական գործերի ու դասավանդողների մասին տեղեկություններ։
Ժամանակին լրացված տվյալներ՝ ճշգրիտ ֆինանսավորում
Աշխատաժողովի ընթացքում մասնակիցներն անդրադարձել են նաև սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի պետական հանրակրթական ուսումնական հաստատություններ ուսուցիչների գործուղման համակարգին։ Մարզերի կրթության պատասխանատուներին ներկայացվել է, թե ինչպես է համալրվում kadrer.emis.am համակարգը: Առանձնակի կարևորվել է դպրոցի պատասխանատուների կողմից տվյալները ժամանակին ու պատշաճ ներմուծելու և փոփոխությունները կատարելու հարցը։
ՀՀ ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղարի տեղակալ Վահրամ Գասպարյանը նշել է, որ ուսումնական հաստատությունների կողմից կրթության կառավարման տեղեկատվական համակարգը և ռեգիստրը սահմանված ժամկետներում և կարգով վարելը լուծելու է այնպիսի կարևորագույն խնդիր, ինչպիսին ճշգրիտ ֆինանսավորման տրամադրումն է։ Արձանագրվել է, որ շատ հաճախ համակարգում տվյալների լրացման և փոփոխությունների կատարման ամբողջ բեռը մնում է տեղերում գործավարների վրա, այնինչ գործընթացի ամբողջ պատասխանատվությունը պետք է կրեն դպրոցների տնօրենները:
Աշխատաժողովի մասնակիցներին ներկայացվել է նաև ԿԿՏՀ կարևորագույն ենթահամակարգերից մեկը՝ Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման ու արձանագրման համակարգ ունեցող սովորողների ռեգիստրը: Այդ ենթահամակարգի միջոցով թվայնացվում են երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների գնահատման, վերագնահատման, արձանագրությունների կազմման գործընթացները։ Համակարգը հնարավորություն է տալիս կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի բացահայտման պարագայում արձանագրել երեխային մատուցվող ծառայությունների ծավալները, տեսակները։ Այս ենթահամակարգը միտված է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության կազմակերպման, մատուցվող ծառայությունների տեսակի, ծավալի, արդյունքների մասին տեղեկատվության հավաքագրման և վիճակագրության վարման գործընթացներն առավել արդյունավետ դարձնելուն։
Դպրոցից դպրոց սովորողին տեղափոխվելու գործընթացը՝ առցանց
Աշխատաժողովի շրջանակում անդրադարձ է կատարվել նաև մեկ ուսումնական հաստատությունից մյուսը սովորողի տեղափոխման գործընթացին։ «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանի պարզաբանմամբ՝ որևէ նորարարություն այս առումով չկա, ուղղակի գործընթացն արդեն կազմակերպվում է առցանց եղանակով:
«Ծնողը կարող է բանավոր դիմել ընդունող դպրոց, եթե լիցենզիայով նախատեսված տեղեր առկա են, ապա երեխայի դպրոցում նրան համակարգից առանց վերջնական հեռացման, այսպես ասած՝ առկախում են։ Միայն այն բանից հետո, երբ ընդունող դպրոցն ընդունում է աշակերտին, նա համարվում է տեղափոխված»,- պարզաբանում է Ա. Թորոսյանը՝ հավելելով, որ թղթային տարբերակով անձնական գործը տեղափոխելու անհրաժեշտություն այսօր այլևս չկա։
Դպրոցի տնօրենները, ըստ անհրաժեշտության, սովորողին կարող են տրամադրել կիսամյակային և տարեկան գնահատականների վերաբերյալ կնքված և ստորագրված քաղվածքներ՝ հիմնվելով էլեկտրոնային մատյաններում առկա գնահատականների վրա։ Առաջիկայում նախատեսվում է ապահովել անգամ ուսումնառության ընթացքում ստացած գնահատականների տրամադրումը սովորողին՝ ըստ անհրաժեշտության։
ԿՏԱԿ-ի տնօրեն Ա. Պողոսյանի խոսքով՝ երկրից տեղափոխվելու պարագայում միջգերատեսչական էլեկտրոնային համակարգերի համադրմամբ հնարավոր է լինելու անմիջապես արձանագրել սովորողի կողմից սահման հատելու փաստը, և դրանից կբխի հաստատության ֆինանսավորման փոփոխությունը։ Առողջապահական և սոցիալական համակարգերի համադրումը թույլ կտա արձանագրել առողջական կամ սոցիալական պատճառներով ուսումնառության դադարեցումը, և շահառու մարմինները կկարողանան իրականացնել անհրաժեշտ բոլոր գործողությունները։
18 դպրոց, 37 վերապատրաստված մենթոր և շուրջ 100 պատվիրատու դպրոց
Աշխատաժողովին մասնակիցներին ներկայացվել է նաև էլեկտրոնային դպրոցի նոր մոդելը: Անցած տարի համավարակի պատճառով մեկնարկած «E-school Armenia» նախագիծն այս փուլում ընթանում է ապակենտրոնացման ճանապարհով, և ընտրված 18 մենթոր դպրոցների ուսուցիչները սեպտեմբերից էլեկտրոնային դասեր կվարեն այն սովորողների համար, որոնց ուսումնական հաստատություններում առկա չէ տվյալ առարկայի մասնագետը: Նախնական տվյալներով մենթորական ցանցում ներգրավված 37 վերապատրաստված մենթորներն ապահովելու են առարկայական ուսուցիչների բացը շուրջ 100 դպրոցներում: Այս համակարգի արդյունավետության ապացույցը, ըստ ծրագրի պատասխանատուների, Արագածոտնի մարզի Լեռնարոտ գյուղի աշակերտի օրինակն է, որ «Քիմիա» առարկան, սովորելով ամբողջությամբ հեռավար եղանակով, ընդունվել է Բժշկական համալսարանի անվճար համակարգ:
Տեղեկացնենք նաև, որ ծրագրի իրականացման նպատակով մենթորական ցանցում ընդգրկված դպրոցներում դասավանդողների համար նախապես իրականացվել են էլեկտրոնային դասավանդման կարողությունների զարգացման դասընթացներ: Հաշվի առնելով հեռավար կրթության ասպարեզում կրթական համակարգում կուտակված փորձի և մասնագիտական ներուժի առկայությունը` որոշվել է համակարգը, ըստ անհրաժեշտության, օգտագործել նաև ուսուցիչների բացակայության հարցը ժամանակավոր լրացնելու նպատակով։
«E-school Armenia». 2000 տեսադաս՝ 500-ը ժեստերի լեզվով
Անդրադառնալով հեռավար ուսուցման կազմակերպման ու կայացման պատմությանը՝ Ա. Պողոսյանը նշել է, որ «E-school Armenia» նախագիծը մեկնարկել է 2020 թվականի մարտ ամսին ՀՀ ԿԳՄՍՆ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) և Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակի համագործակցությամբ` համավարակի պայմաններում կրթության շարունակականությունն ապահովելու համար: Նախագծի շրջանակում նկարահանվել է 1-12 դասարանների սովորողների համար նախատեսված 2000 տեսադաս, որոնցից 500-ը ներկայացված են նաև ժեստերի լեզվով: Կենտրոնացված հեռավար դպրոցին մասնակցել է ընդհանուր առմամբ 5000 աշակերտ:
Աշխատաժողովի մասնակիցներին ներկայացվել են նաև «Հայկական կրթական միջավայր»-ը և դրա մաս կազմող բոլոր հարթակներն ու ենթահամակարգերը, ուսուցիչների վերապատրաստումներն ու Իթվինինգ ծրագիրը։
12:32 19.08.2025
«Կալաշնիկովի» ինքնաձիգեր, ատրճանակ, պայթուցիչներով նռնակներ․ ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերում Վայոց ձորի մարզումՔրեական ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության ծառայողների կողմից բնակչության շրջանում տարված բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 15-ին Վայոց Ձորի մարզի Ճգնաժամային կառավարման կենտրոն զանգահարել է մի տղամարդ ու հայտնել, որ Ագարակաձորի կամրջի տակ զենք-զինամթերք է թողել։ Մեկնած իրավապահները հայտնաբերել են «Կալաշնիկովի» ինքնաձիգեր, պահեստատուփեր, ատրճանակ, հրացանի փող՝ իր մեխանիզմով, տարբեր տեսակի նռնակներ՝ պայթուցիչներով, 9 հատ տրոտիլ, և […] ...
12:24 19.08.2025
Զելենսկու հետ հանդիպումից հետո Թրամփը զանգահարել է ՊուտինինՍպիտակ տունը X-ի իր էջում հրապարակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի լուսանկարը, որտեղ նա գտնվում է Օվալաձև աշխատասենյակում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Կադրում նաև պետքարտուղար Մարկո Ռուբիոն և փոխնախագահ Ջեյ Դի Վենսն են։ CNN-ը հայտնել է, որ Թրամփը Պուտինի հետ խոսել է բարձրախոսով։ Հեռախոսազրույցը տեղի է ունեցել Թրամփի, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու […] ...
12:15 19.08.2025
Ինչ են միմյանց նվիրել Թրամփն ու ԶելենսկինՎլադիմիր Զելենսկին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նվերներ են փոխանակել Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ. Զելենսկին գոլֆի մական է նվիրել, ամերիկացի առաջնորդին՝ Սպիտակ տան խորհրդանշական բանալիները, հայտնում է Զելենսկիի գրասենյակը։ «Զելենսկին Միացյալ Նահանգների նախագահին նվիրեց գոլֆի մական, որը նրան նվիրել էր Ուկրաինայի զինված ուժերի կրտսեր սերժանտը։ Դոնալդ Թրամփը ընդունեց նվերը և տեսանկարահանեց՝ շնորհակալություն հայտնելով ուկրաինացի զինվորին […] ...
12:05 19.08.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 18-19-ըԲացահայտվել է 161 հանցագործություն, որոնցից 10-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 41 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 14 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 11-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, խարդախության, 10-ական դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու, 8-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, հոգեկան […] ...
11:52 19.08.2025
Փաշինյանն ու Փեզեշքիանը նեղ կազմով հանդիպում են ունեցելՊաշտոնական այցով Հայաստան ժամանած ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի դիմավորման արարողությանը հաջորդեց նեղ կազմով հանդիպումը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ...