17:57 31.08.2021
Oգոստոսի 28-ի կեսգիշերին ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Սոթք գյուղի բենզալցակայանի մոտ տեղի է ունեցել վիճաբանություն և դանակահարություն: Դեպքի վայր է մեկնել ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը:
Քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ օգոստոսի 27-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Սոթքի Կենտրոնական խճուղու բենզալցակայանի մոտ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է ծագել նույն գյուղի բնակիչ, 44-ամյա մի տղամարդու և Սոթքոի մի խանութի 56-ամյա վաճառողի միջև: Ի վերջո, վաճառողը դանակով խփել է 44-ամյա տղամարդու թիկունքին:
Առավոտյան դանակահարողը բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն: Սակայն գործը սրանով չի ավարտվել: Վաճառողն էլ է տվել հաղորդում, որ վիճաբանության ժամանակ 44-ամյա տղամարդը բահով խփել է իր կրծքավանդակին՝ պատճառելով վնասվածք, ինչից հետո է ինքը մեքենայից վերցրել դանակն և խփել նրան: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:05 09.06.2025
Աֆղանստանը կոչ է արել վերացնել երկրի դեմ պատժամիջոցները11:50 09.06.2025
Թրամփը կոչ է արել Կալիֆոռնիայի իշխանություններին ներողություն խնդրել սարսափելի վարքագծի համարԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմին և Լոս Անջելեսի քաղաքապետ Կարեն Բասին ներողություն խնդրել իրենց պաշտոններում սարսափելի աշխատանքի համար՝ Լոս Անջելեսում շարունակվող բողոքի ցույցերը համարելով իրենց ձախողումներից մեկը։ Հունիսի 7-ին Լոս Անջելեսի կենտրոնում անօրինական ներգաղթյալների դեմ ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայության (ICE) կողմից անցկացված ռեյդը վերածվեց ցուցարարների հետ բախումների: Նույն […] ...
11:40 09.06.2025
Թենեսիում ուղևորատար ինքնաթիռ է կործանվելԱՄՆ Թենեսի նահանգում ուղևորատար ինքնաթիռ է կործանվել, հայտնում են տեղական իշխանությունները։ «Թենեսիի մայրուղային պարեկը օգնել է Թուլահոմայի ոստիկանությանը Օլդ Շելբիվիլ ճանապարհին տեղի ունեցած ինքնաթիռի վթարի վայրում», – ասվում է պարեկային ծառայության կողմից սոցիալական ցանցերում տարածված հայտարարության մեջ։ Ինքնաթիռում, ըստ գնահատականների, եղել է 16-20 մարդ։ Վիրավորներից մի քանիսը ուղղաթիռով տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ։ Ինքնաթիռը վթարի է […] ...
11:35 09.06.2025
Ասադի հրաժարականից հետո Սիրիա է վերադարձել ավելի քան 400,000 փախստականԱվելի քան 400,000 փախստական է վերադարձել Սիրիա հարևան երկրներից՝ երկրի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի հրաժարականից հետո, հայտարարել է Սիրիայի ծովային նավահանգիստների և ցամաքային սահմանային անցակետերի վարչության հաղորդակցության տնօրեն Մազեն Ալուշը։ «Նախորդ ռեժիմից ազատագրվելուց հետո երկիր ցամաքային սահմանային անցակետերով վերադարձել է ավելի քան 400,000 սիրիացի», – ասել է Ալուշը «Ալ Իխբարիա» հեռուստաընկերությանը։ Նրա խոսքով՝ մայիսին մոտ […] ...
11:28 09.06.2025
Թրամփը հայտնել է, որ Կալիֆոռնիայի ցուցարարներին վճարում են բողոքի ցույցերին մասնակցելու համարԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կալիֆոռնիայում կառավարության ներգաղթային քաղաքականության դեմ բողոքի ցուցարարներին վճարում են ցույցերին մասնակցելու համար։ Հունիսի 7-ին Լոս Անջելեսի կենտրոնում անօրինական ներգաղթյալների դեմ ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայության (ICE) կողմից անցկացված ռեյդը վերածվեց ցուցարարների հետ բախումների: Նույն օրը Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը սպառնաց, որ նահանգը կարող է հրաժարվել դաշնային հարկերի վճարումից՝ […] ...
11:20 09.06.2025
Քննարկվել են Հայաստանի և Իտալիայի մրցակցային մարմինների համագործակցության ընթացիկ արդյունքներըՄրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը Իտալիայի մրցակցային մարմնի նախագահ Ռոբերտո Ռուստիչելիի հրավերով աշխատանքային այց է կատարել Հռոմ։ Այս մասին տեղեկացնում են ՄՊՀ-ից։ «Այցի շրջանակում Գեղամ Գևորգյանը հանդիպում է ունեցել իր իտալացի պաշտոնակցի հետ։ Հանդիպման շրջանակում քննարկվել են երկու երկրների մրցակցային մարմինների համագործակցության ընթացիկ արդյունքները և դրանց զարգացման ուղիները։ Մասնավորապես անդրադարձ է կատարվել Սպառողների շահերի […] ...