10 հեկտար տարածքի վրա կառուցվում է Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի անվան մարզական համալիրը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 08 2025
  • $
    383.68
  • RUBLE
    4.80
  • 445.22
WEATHER
+33.09 oC

10 հեկտար տարածքի վրա կառուցվում է Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի անվան մարզական համալիրը

20:59 01.09.2021

Գյումրիի «Անի» և «Մուշ» թաղամասերի միջնամասում հատկացված 10 հեկտար տարածքում Արթուր Ալեքսանյանի անվան մարզական համալիրի շինարարությունն ընթացքի մեջ է։ Ծրագրի ընդհանուր արժեքը գնահատվել է հինգ միլիարդ դրամ, շինարարության առաջին փուլի համար  կառավարության այս տարվա ֆինանսական հատկացումը կազմում է  500 միլիոն դրամ։
Տարբեր ենթակառուցվածքներ ունեցող մարզահամալիրի  շինարարության առաջին փուլում, այսինքն՝ մինչև տարեվերջ, նախատեսվում է կառուցել վեց շինություններ, դրանց թվում է  նաև  երկու մասնաշենքից բաղկացած երկհարկանի մարզադպրոցը։ Շինարարության ընթացքում կառույցների հիմքերի ամրացման համար հիմնականում կօգտագործվեն մարզի հանքերի քարանյութերը, որոնք տեղի  բնակլիմայական պայմաններին ավելի դիմացկուն են:
Մինչ շինարարության մեկնարկը, տեղանքում երկրաբանական ուսումնասիրություններ են կատարվել: Ընդերքային ջրեր կամ սահող հողային հատվածներ տարածքում չկան, միայն թե հողային աշխատանքների ժամանակ առաջ են եկել խնդիրներ ներքին ենթակառուցվածքների պատճառով, ավելի հստակ՝ այս տարածքով են անցնում քաղաքը խմելու ջրով մատակարարող գլխավոր ջրագծերը։
«Էս ջրագիծը ընկել է հիմքի մեջտեղը ու պտի հեռացվի, նորը կառուցվի։ Սրանք Գյումրիի կենտրոնական ջրամատակարարման խողովակներն են, սպասում ենք  տեխպայմանին, որ տեղափոխենք, հանենք տարածքից դուրս ու կառուցենք նորը։ Երևի մի երկու ամսվա աշխատանք կլինի, մինչև խողովակները հեռացնենք տարածքից»,-SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշել է աշխղեկը։
Կադաստրային քարտեզներում ևս որոշակի ճշգրտումներ կատարելու անհրաժեշտություն է առաջացել: Բանն այն է, որ  հաստատված նախագծով տարածքը պարսպապատելու դեպքում հարևանությամբ գտնվող  մի քանի շինություններ խանգարում են: Մասնագետներն այժմ  քարտեզային  նոր գծագրեր են պատրաստում:
Մարզական համալիրի կառուցման այս  փուլում՝ մինչև տարեվերջ շինարարը խոստանում է  նախատեսված աշխատանքների  70 տոկոսն ավարտել, մնացածը՝ հաջորդ տարում կշարունակի: Կառուցման երկրորդ փուլի համար պետական միջոցների հատկացումները կուղղվեն արդեն 1000  հանդիսատեսի համար նախատեսված և վազքուղիներով կահավորված միջազգային չափորոշիչներին համապատասխան մարզադաշտի կառուցմանը։

«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ախուրյան համայնքում ընթանում են 10․000 գծամետր երկարությամբ միջբնակավայրային և դաշտամիջյան ճանապարհների հարթեցման աշխատանքներ

22:08 06.08.2025

Ախուրյան համայնքում ընթանում են 10․000 գծամետր երկարությամբ միջբնակավայրային և դաշտամիջյան ճանապարհների հարթեցման աշխատանքներ

Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանն այսօր հետևել է Ազատան բնակավայրի 10 0000 գծամետր երկարությամբ միջբնակավայրային և դաշտամիջյան ճանապարհների հարթեցման, բարեկարգման աշխատանքերին: Այս մասին հայտնել են Ախուրյանի համայնքապետարանից։ Այսուհետև Ախուրյան համայնքի Ազատանը Արևիկին և Այգաբացին միացնող ճանապարհը հարթ ու անցանելի կլինի: Խճավազային խառնուրդը համայնքին է տրամադրում Գյումրի-Արևիկ-Այգաբաց ճանապարհահատվածի հիմնանորոգումն իրականացնող շինարարական կազմակերպությունը, իսկ հարթեցման աշխատանքներն իրականացվում […] ...

SHANTNEWS

22:00 06.08.2025

SHANTNEWS

«Լինկոլն Ռեդ Իմփսն» ամրապնդում է կազմը «Նոայի» դեմ խաղից առաջ

21:52 06.08.2025

«Լինկոլն Ռեդ Իմփսն» ամրապնդում է կազմը «Նոայի» դեմ խաղից առաջ

«Լինկոլն Ռեդ Իմփսն» ամրապնդել է կազմը Հայաստանի չեմպիոն «Նոայի» դեմ խաղից առաջ։ Ջիբրալթարի չեմպիոնը հայտարարել է հարձակվող Բուբակար Սադիք Դաբոյի տրանսֆերի մասին: Սենեգալցին Պիրինեյան թերակղզի է վերադարձել ազատ գործակալի կարգավիճակում: Նախկինում նա խաղացել է Իսպանիայում: Նրա նախորդ ակումբը ֆարերյան «Ստրեյմուրն» էր: Ֆարերյան կղզիներում մրցաշրջանը սկսվել է գարնանը: Այս ընթացքում 27-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 17 խաղի, […] ...

AP. ԱՄՆ Ջորջիա նահանգի ռազմաբազայում հրաձգություն է տեղի ունեցել

21:46 06.08.2025

AP. ԱՄՆ Ջորջիա նահանգի ռազմաբազայում հրաձգություն է տեղի ունեցել

Անհայտ անձը կրակ է բացել Ջորջիա նահանգի Ֆորտ Ստյուարտ ամերիկյան ռազմաբազայում, ռազմական օբյեկտը մասամբ փակ է եղել։ Այս մասին հայտնել է Associated Press-ը։ «Մենք ներկայումս գնահատում ենք իրավիճակը, բայց կարող ենք հաստատել կրակողի հետ միջադեպը», – գործակալությունը մեջբերում է փոխգնդապետ Անգել Թոմկոյի խոսքերը։ Միջադեպի զոհերի և դրա դրդապատճառների մասին տեղեկություններ առայժմ չկան: Գործակալությունը նշում է, […] ...

Ներքին Չարբախի տներից մեկում հրդեհ է բռնկվել

21:36 06.08.2025

Ներքին Չարբախի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Օգոստոսի 6-ին, ժամը 20։32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ներքին Չարբախի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման հերթապահ խմբերը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։18-ին։ Կտրվի լրացուցիչ տեղեկություն։ ...

Օգոստոսի 1-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը

21:25 06.08.2025

Օգոստոսի 1-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 7-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Ամիրյան փ. 13/1, 18/3 շենքեր, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. 3, 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. 4, 6 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Թումանյան փ. 30, 32 […] ...

BACK_TO_TOP