Ոստիկանության «Զգուշացե՛ք, երեխաներ են» ուժեղացված ծառայությունը շարունակվում է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+25.09 oC

Ոստիկանության «Զգուշացե՛ք, երեխաներ են» ուժեղացված ծառայությունը շարունակվում է

17:48 01.09.2021

Մեկնարկել է ոստիկանության «Զգուշացե՛ք, երեխաներ են» ուժեղացված ծառայությունը։

Վաղ առավոտից մայրաքաղաքի խաչմերուկներում ծառայության էին դուրս եկել պարեկները։ Կարգավորվում էր ծանրաբեռնված երթևեկությունը, ապահովվում հասարակական կարգը, իսկ դպրոցների և ուսումնական հաստատությունների մոտ պարեկները կարգավորում էին երթևեկությունը, ապահովում դպրոցականների անվտանգ ճանապարհը դեպի դպրոց։

Դպրոցների բակերում նույնպես երեխաներին դիմավորեցին պարեկները։ Այստեղ ոստիկանները ուսումնական տարվա մեկնարկի առթիվ շնորհավորեցին առաջին դասարանցիներին և ծաղիկներ նվիրեցին։

Ուժեղացված ծառայությանը ներգրավված են նաև ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները՝ դպրոցական տեսուչներ, անչափահասների գործերով ոստիկաններ։

Մարզերում դպրոցականների անվտանգությունն ապահովում են ոստիկանության մարզային վարչությունների, տարածքային բաժինների, պարեկապահակետային ծառայության և ճանապարհային ոստիկանության ծառայողները։
Բոլոր քաղաքների ու բնակավայրերի դպրոցներ հաճախած առաջին դասարանցիներին անակնկալ մատուցեցին նաև մարզերի ոստիկանները։ Փուչիկներ ու ծաղիկներ նվիրելով փոքրիկներին՝ ոստիկանները նրանց մաղթեցին ուսումնական արգասաբեր տարի և հաջողություններ։
Նպատակը նույնն է՝ դպրոցականների տուն-դպրոց-տուն ճանապարհի անվտանգությունը։
Հարգելի՛ քաղաքացիներ, փողոցները հատեք միայն անցումներով։
Հարգելի՛ վարորդներ, պահպանեք ճանապարհային երթևեկության կանոնները, դպրոցների մոտակայքում մի՛ գերազանցեք սահմանված արագությունը։
Միասին անենք ամեն ինչ՝ առանց անցանկալի դեպքերով ու պատահարներով ուսումնական տարի ունենալու համար։ Ոստիկանության ուժեղացված ծառայությունը շարունակվում է։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը հայտնել է, որ Կալիֆոռնիայի ցուցարարներին վճարում են բողոքի ցույցերին մասնակցելու համար

11:28 09.06.2025

Թրամփը հայտնել է, որ Կալիֆոռնիայի ցուցարարներին վճարում են բողոքի ցույցերին մասնակցելու համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կալիֆոռնիայում կառավարության ներգաղթային քաղաքականության դեմ բողոքի ցուցարարներին վճարում են ցույցերին մասնակցելու համար։ Հունիսի 7-ին Լոս Անջելեսի կենտրոնում անօրինական ներգաղթյալների դեմ ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայության (ICE) կողմից անցկացված ռեյդը վերածվեց ցուցարարների հետ բախումների: Նույն օրը Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը սպառնաց, որ նահանգը կարող է հրաժարվել դաշնային հարկերի վճարումից՝ […] ...

Քննարկվել են  Հայաստանի և Իտալիայի մրցակցային մարմինների համագործակցության ընթացիկ արդյունքները

11:20 09.06.2025

Քննարկվել են Հայաստանի և Իտալիայի մրցակցային մարմինների համագործակցության ընթացիկ արդյունքները

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը Իտալիայի մրցակցային մարմնի նախագահ Ռոբերտո Ռուստիչելիի հրավերով աշխատանքային այց է կատարել Հռոմ։ Այս մասին տեղեկացնում են ՄՊՀ-ից։ «Այցի շրջանակում Գեղամ Գևորգյանը հանդիպում է ունեցել իր իտալացի պաշտոնակցի հետ։ Հանդիպման շրջանակում քննարկվել են երկու երկրների մրցակցային մարմինների համագործակցության ընթացիկ արդյունքները և դրանց զարգացման ուղիները։ Մասնավորապես անդրադարձ է կատարվել Սպառողների շահերի […] ...

Ռումինիայի նախագահը հույս ունի, որ նոր կաբինետը կձևավորվի տասը օրվա ընթացքում

11:15 09.06.2025

Ռումինիայի նախագահը հույս ունի, որ նոր կաբինետը կձևավորվի տասը օրվա ընթացքում

Ռումինիայի նախագահ Նիկուսոր Դանը ակնկալում է, որ երկրում նոր կառավարությունը կհաստատվի տասը օրվա ընթացքում։ Դանը մայիսի վերջին սկսեց կուսակցությունների հետ ոչ պաշտոնական խորհրդակցությունների փուլ՝ տնտեսական հարցերը քննարկելու և կառավարության ձևավորման վերաբերյալ։ «Ես շատ ուրախ եմ, որ բոլոր այն կուսակցությունները, որոնց հետ մենք բանակցություններ ենք վարում, ցանկանում են միանալ այն կառավարությանը, որը կձևավորվի մոտ տասը օրից», […] ...

Հարավային Կորեան հետաձգել է նախագահի դեմ հետաքննությունը

11:06 09.06.2025

Հարավային Կորեան հետաձգել է նախագահի դեմ հետաքննությունը

Սեուլի Բարձրագույն դատարանը անորոշ ժամանակով հետաձգել է նախագահ Լի Չժե Մյունգի դատավարությունը՝ «Ընտրովի պաշտոնների մասին» օրենքը, ենթադրաբար, խախտելու մեղադրանքով, հաղորդում է Yonhap-ը։ Վերաքննիչ դատարանը չեղյալ է հայտարարել գործով հունիսի 18-ին նշանակված լսումը, բայց նոր ամսաթիվ չի նշանակել։ Դատավորները հղում են արել սահմանադրության 84-րդ հոդվածին, որի համաձայն՝ գործող նախագահը չի կարող քրեական հետապնդման ենթարկվել քրեական հանցագործությունների […] ...

Գրետա Թունբերգը մեղադրել է Իսրայելին մարդկանց առևանգման մեջ

11:01 09.06.2025

Գրետա Թունբերգը մեղադրել է Իսրայելին մարդկանց առևանգման մեջ

Շվեդ կլիմայական ակտիվիստ Գրետա Թունբերգը մեղադրել է Իսրայելին կամ նրա դաշնակիցներին իրեն առևանգելու մեջ և կոչ է արել ճնշում գործադրել Շվեդիայի կառավարության վրա՝ նրա ազատ արձակումն ապահովելու համար։ «Ազատության նավատորմը», որի մեջ է մտնում նաև «Մադլեն» նավը, որով Թունբերգը և այլ կամավորներ մարդասիրական օգնություն էին տեղափոխում Գազայի հատված, իր կայքում հրապարակել է շվեդ ակտիվիստի տեսաուղերձը։ […] ...

«National». Սիրիան Ասադի տապալումից հետո վեց ամսվա ընթացքում ներգրավել է 16 միլիարդ դոլարի ներդրումներ

10:53 09.06.2025

«National». Սիրիան Ասադի տապալումից հետո վեց ամսվա ընթացքում ներգրավել է 16 միլիարդ դոլարի ներդրումներ

Սիրիան նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի տապալումից հետո վեց ամսվա ընթացքում ներգրավել է գրեթե 16 միլիարդ դոլարի ներդրումներ և միջազգային օգնություն, ըստ էմիրաթական The National հրատարակության հաշվարկների։ Ամենամեծ ներդրողը կատարյան UCC Holding ընկերությունն էր, որը Սիրիայում 1 ԳՎտ հզորությամբ չորս գազային էլեկտրակայանների և մեկ արևային էլեկտրակայանի կառուցման վրա կծախսի 7 միլիարդ դոլար։ Միավորված Ազգերի Զարգացման Ծրագիրը […] ...

BACK_TO_TOP