15:51 06.09.2021
Սեպտեմբերի 3-ին նախարար Վահան Քերոբյանն ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆՄԶԳ) տնօրեն Ջոն Ալլելոյին, «Իմ Հայաստան» ծրագրի ղեկավար Սիսակ Մխիթարյանին և ծրագրի այլ ներկայացուցիչների։
Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը, ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Ալֆրեդ Քոչարյանը և Զբոսաշրջության կոմիտեի այլ աշխատակիցներ։
Հանդիպման հիմնական նպատակն էր ներկայացնել «Իմ Հայաստան» ծրագրի շրջանակում մշակված «Հայաստանի օրինակելի փորձառություններ» գնահատման չափանիշներն ու ստանդարտները։
Վահան Քերոբյանը, ողջունելով հյուրերին, նշել է, որ մեծապես կարևորում է զբոսաշրջության դերը երկրի տնտեսության զարգացման գործում և ավելացրել, որ այսօր առաջնային խնդիր է ավելացնել առավել գնողունակ զբոսաշրջիկների հոսքերը դեպի Հայաստան։ Այս համատեքստում նա ընդգծել է միջազգային ստանդարտներին համապատասխան, որակյալ ծառայությունների մատուցման անհրաժեշտությունը և ավելացրել, որ մշակված փորձառությունները հնարավորություն կտան զբոսաշրջային ներուժը լավագույնս ներկայացնելու աշխարհին և կնպաստեն զբոսաշրջային այցելությունների աճին։
Փաստաթուղթը մշակվել է «Իմ Հայաստան» ծրագրի կողմից՝ ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի հետ համագործակցությամբ։ Ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ ՄԶԳ-ի և իրականացվում Սմիթսոնյան ինստիտուտի կողմից։ Այն նպաստում է զբոսաշրջային նոր փորձառությունների զարգացմանը՝ հիմնվելով երկրի տարբեր զբոսաշրջային տարածաշրջանների նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության վրա։
«Հայաստանի օրինակելի փորձառությունները» լավագույնս ներկայացնում են Հայաստանի պատմությունը, բնությունը, ավանդույթները և հանդիսանում են շուկայական պահանջներին համապատասխան զբոսաշրջային յուրահատուկ փորձառությունների հավաքածու, որոնք ճանապարհորդներին կապում են Հայաստանի մշակութային ժառանգությանը։ Չափանիշները հիմնված են զբոսաշրջության ոլորտում հաստատված միջազգային ստանդարտների և մշակութային ժառանգության ներկայացման լավագույն փորձի վրա՝ համապատասխանեցված հայկական իրականությանը։ Իրականացված աշխատանքի արդյունքում մշակվել են ստանդարտներ և ստեղծվել է գնահատման գործիք, որը փորձարկվել է և ծրագրի ընթացքում բարելավվել։
Հանդիպման ավարտին «Հայաստանի օրինակելի փորձառություններ»-ի փաթեթը փոխանցվեց ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեին՝ այն զարգացնելու և հետագայում նաև տնտեսավարողներին գնահատելու համար։
Ինքնատիպ և գրավիչ զբոսաշրջային փորձառություններ առաջարկող բիզնեսները, մշակութային հաստատությունները և հյուրընկալները կկարողանան հայտ ներկայացնել՝ ընդգրկվելու Հայաստանի օրինակելի փորձառություններ հավաքածուի ցանկում։ Հայտը բավարարելու պարագայում փորձառությունները կխթանվեն Զբոսաշրջության կոմիտեի կողմից՝ աշխարհին ներկայացվելու և այցելուներին դեպի Հայաստան գրավելու նպատակով։ Ցանկում ընդգրկվելու համար յուրաքանչյուր փորձառություն պետք է բավարարի և պահպանի արհեստավարժության բարձր որակական չափանիշներ և արտացոլի Հայաստանի մշակութային ժառանգությունը։ Ստանդարտները հասանելի կլինեն հանրությանը և ՀՀ-ում այդ ստանդարտներին համապատասխանող ցանկացած զբոսաշրջային փորձառություն հնարավորություն կունենա մասնակցել ծրագրին։
Վահան Քերոբյանն առաջարկել է իրականացվելիք աշխատանքների մեջ ներգրավել նաև ՀՀ ԷՆ ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնին։
14:45 19.06.2025
Վահագն Խաչատուրյանն ընդունել է ԱՄԷ մարդկային եղբայրության բարձրագույն կոմիտեի գլխավոր քարտուղարինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների մարդկային եղբայրության բարձրագույն կոմիտեի գլխավոր քարտուղար դոկտոր Խալիդ Ալ-Ղայթին, ով Հայաստան է ժամանել Երևանում կայանալիք Սոցիալական արդարության երրորդ միջազգային համաժողովի շրջանակում։ Ողջունելով հյուրին՝ նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել նրա ղեկավարած կառույցի և անձամբ դոկտոր Ալ-Ղայթի գործունեությունն՝ ուղղված հանդուրժողականության, ժողովուրդների խաղաղ համակեցության և համամարդկային արժեքների տարածմանը։ Նախագահի […] ...
14:35 19.06.2025
29 տարեկան իսպանացին կդառնա Ա սերիայի պատմության ամենաերիտասարդ մարզիչը«Պարման» պատրաստվում է նոր գլխավոր մարզիչ նշանակել «Արսենալում» Միկել Արտետայի օգնական Կառլոս Կուեստային։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Իսպանացին 29 տարեկան է, ինչը նշանակում է, որ նա կդառնա Ա սերիայի պատմության ամենաերիտասարդ մարզիչը: «Արսենալի» հետ բանակցություններն ավարտական փուլում են: ...
14:30 19.06.2025
ԱԺ-ն ընդունել է 2024-ի պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվության մասին նախագիծըՀունիսի 19-ին ՀՀ Ազգային ժողովը 63 կողմ ձայներով ընդունել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ՀՀ ԱԺ որոշման նախագիծը: Ընդդիմադիր երկու խմբակցությունները չեն մասնակցել քվեարկությանը։ ...
14:25 19.06.2025
Հայաստանի ֆորպոստացման գործընթացի մեջ ներգրավված են եղել բազմաթիվ երկրներ. վարչապետՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 2018-ին վարչապետի պաշտոնը ստանձնելու պահին ինքը լիարժեք չէր ընկալում իրեն որպես Հայաստանի Հանրապետության կառավարության ղեկավար, այլ՝ որպես ֆորպոստի ղեկավար։ «Երբ ես մտածում եմ իմ մասին 2018 թվականի հունիսին, երբ ես նոր Հայաստանի Հանրապետության վարչապետ ընտրվեցի, շատ արագ ես ինքս ինձ համար արձանագրեցի, որ ես Հայաստանի Հանրապետության վարչապետ եմ […] ...
14:17 19.06.2025
Իսակովի պողոտայում բախվել են «Zhong Tong» ավտոբուսն ու «Opel»-ը. ավտոբուսի վարորդը եղել է ոչ սթափԱյսօր՝ հունիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: 08:50-ի սահմաններում Իսակովի պողոտայում բախվել են Երևանի բնակիչ 51-ամյա Թաթուլ Գ.-ի վարած «Zhong Tong» մակնիշի, թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսն ու Արմավիրի մարզի բնակիչ 35-ամյա Մարտիրոս Ի.-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան: Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի […] ...
14:12 19.06.2025
Տարադրամի փոխարժեքները հունիսի 19-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 384․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 438 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 445 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․87 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.96 դրամ: ...