16:32 06.09.2021
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է խնամքի ծառայություններ մատուցել ինչպես նախարարության ենթակայությամբ գործող խնամքի հաստատությունների, այնպես էլ ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների միջոցով:
«Ծառայությունները տրամադրվում են դրա կարիքն ունեցող 65 տարեկանը լրացած տարեց և 18 տարեկանը լրացած հաշմանդամություն ունեցող անձանց՝ գնահատված անհատական սոցիալական կարիքի հիման վրա։
Խնամքի ծառայություններ տրամադրելու նպատակով 2021 թվականին դրամաշնորհի տրամադրման պայմանագիր է կնքվել ոլորտում գործող 10 հասարակական կազմակերպության հետ։
Տարեցներին տրամադրվող խնամքի ծառայությունները ներառում են՝
շուրջօրյա խնամք՝ բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր տիպի և հատուկ հաստատություններում (տուն-ինտերնատներ, խնամքի կենտրոններ),
ցերեկային խնամք՝ սոցիալական հոգածության ցերեկային կենտրոններում (ավելի քան 20 կենտրոն),
տնային խնամք՝ տնային պայմաններում սոցիալական սպասարկման ու խնամքի ծառայություններ մատուցող կազմակերպությունների միջոցով՝ հանրապետության բոլոր մարզերում և Երևանում,
ժամանակավոր կացարանի տրամադրում՝ անօթևան մարդկանց ժամանակավոր կացարանի միջոցով՝ Երևան քաղաքում,
կացարանով ապահովում՝ սոցիալական տների միջոցով՝ Երևանում և Մարալիկում (ներառյալ՝ հատուկ խմբերին դասված որոշակի կատեգորիայի անձանց համար նախատեսված կացարան):
Տուն-ինտերնատներում խնամվող անձանց տրամադրվում է խնամք, առաջնային բժշկական օգնություն և սպասարկում, սոցիալ-հոգեբանական օգնություն, իրավական խորհրդատվություն, պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաներ և այլն։ Տարեցներն ապահովվում են սննդով, հագուստով, անհրաժեշտ կահույքով, անձնական հիգիենայի պարագաներով և այլն։Տնային պայմաններում խնամքը տրամադրվում է դրա կարիքն ունեցող տարեց, աշխատանք չունեցող (բացառությամբ տնային պայմաններում աշխատող) անձանց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց՝ անհատական սոցիալական ծրագրի հիման վրա։ Ծառայությունը ներառում է կենցաղային սպասարկում, բժշկական, սոցիալ-հոգեբանական և խորհրդատվական օգնություն։
Սոցիալական հոգածության ցերեկային կենտրոնում տարեցներին տրամադրվում է սոցիալ-հոգեբանական և վերականգնողական օգնություն, սնունդ, կազմակերպվում է նրանց մշակութային ժամանցը և այլն։
Ժամանակավոր կացարանում և սոցիալական ֆոնդի կացարաններում շահառուններն ապահովվում են կացարանով, կենսական անհրաժեշտության իրերով, ինչպես նաև կազմակերպվում է նրանց բժշկական օգնության ու սոցիալ-հոգեբանական աջակցության տրամադրումը։
Խնամքի ծառայություններ ստանալու համար տարեցը կամ նրա օրինական ներկայացուցիչը կարող է դիմել Միասնական սոցիալական ծառայության (ՄՍԾ) տարածքային կենտրոն՝ ներկայացնելով անձը և կարգավիճակը հաստատող փաստաթղթեր, բժշկական քարտ։ Անհատական սոցիալական կարիքների գնահատումից և խնամքի տրամադրման դրական եզրակացությունն ստանալուց հետո քաղաքացին կուղեգրվի համապատասխան կազմակերպություն»,- տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:
16:16 19.06.2025
Ոստիկանության պետն աշխատանքային այց է կատարել Շիրակի մարզ․ կայացել է օպերատիվ խորհրդակցությունՆԳ նախարարության ոստիկանության պետ-նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը հունիսի 17-ին աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզ։ Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնում նա անցկացրել է օպերատիվ խորհրդակցություն, որին մասնակցում էին Ոստիկանության պետի տեղակալներ Վարդան Վարդանյանն ու Արթուր Խուդինյանը, Շիրակի մարզի քրեական ոստիկանության, համայնքային ոստիկանության տարածքային ստորաբաժանումների և մարզը սպասարկող պարեկային ծառայության ղեկավար կազմը։ Արամ Ղազարյանը ներկայացրել է ՆԳ […] ...
16:10 19.06.2025
Մրցույթ՝ Վենետիկի ժամանակակից արվեստի 61-րդ միջազգային բիենալեում Հայաստանի տաղավարի ձևավորման նպատակովՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է բաց մրցույթ՝ Վենետիկի ժամանակակից արվեստի 61-րդ միջազգային բիենալեում ազգային տաղավարի ձևավորման նպատակով։ Բիենալեն անցկացվելու է 2026 թ. մայիսի 9-ից նոյեմբերի 22-ը՝ «In Minor Keys» (Փոքր տոնայնություններում) խորագրի ներքո։ Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և ազգությամբ հայ օտարերկրյա քաղաքացիները: Մրցույթն անցկացվում է […] ...
16:00 19.06.2025
Քննչական կոմիտեի նախագահը ներկայացրել է վարչությունների նորանշանակ պետերինԱրթուր Պողոսյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել Կոլեգիայի նիստ, որի ընթացքում Քննչական կոմիտեի նախագահը ներկայացրել է Տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետի տեղակալ Արթուր Չախոյանին, Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչության պետ Լեռնիկ Ստեփանյանին, Կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում […] ...
15:53 19.06.2025
Ինձագին բացատրել է՝ ինչու է հեռացել «Ինտերից»«Ալ Հիլալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին Սաուդյան Արաբիա տեղափոխվելը որակել է հարմարավետության գոտուց դուրս գալ: «Ես ընդունեցի մարտահրավերն ու դուրս եկա հարմարավետության գոտուց մի քանի տարի «Ինտերում» մնալուց հետո: Չկա այլ թիմ, որտեղ ցանկանում էի աշխատել: Ուզում էի փոխել մտածելուս ձևը, խաղային ոճը: Ցանկանում էի նոր ինչ-որ բան փորձել»,-ասել է Ինձագին: Սիմոնե Ինձագին 4 […] ...
15:46 19.06.2025
Արարատ համայնքի Զանգակատուն բնակավայրի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակՀունիսի 20-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Արարատ համայնքի «Զանգակատուն բնակավայրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
15:36 19.06.2025
Ավտոբուսի ոչ սթափ վարորդն ազատվել է աշխատանքիցԹիվ 23 երթուղին սպասարկող «Zhong Tong» մակնիշի ավտոբուսի վարորդն ազատվել է աշխատանքից: Այս մասին տեղեկացրել է «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանը: «Տեղեկացնում եմ, որ առավոտյան Իսակովի պողոտայում ՃՏՊ վթար է տեղի ունեցել թիվ 23 երթուղին սպասարկող քաղաքային ավտոբուսի մասնակցությամբ։ Վարորդների սթափության փորձաքննությամբ պարզվել է, որ ավտոբուսի վարորդը եղել է ոչ սթափ։ Հարկ եմ համարում […] ...