Գերիներին բանտախցերում, հանցագործների պահման պայմաններին հավասար պահելն արգելված է. Սիրանուշ Սահակյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+15.09 oC

Գերիներին բանտախցերում, հանցագործների պահման պայմաններին հավասար պահելն արգելված է. Սիրանուշ Սահակյան

14:17 08.09.2021

Հայ գերիների  իրավունքների կոպիտ խախտումների,ադրբեջանական զինված ուժերի կողմից նրանց խոշտանգելու ու անմարդկային վերաբերմունքի ենթարկելու, գերեվարման պայմանների, քաղաքացիական անձանց իրավական պաշտպանության ու Ադրբեջանի պետական պատասխանատվության հարցերի շուրջ այսօր քննարկում է կազմակերպվել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան  Արման Թաթոյանի, Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի, իրավապաշտպաններ Սիրանուշ Սահակյանի, Արտակ Զեյնալյանի մասնակցությամբ: Նրանք  ներկայացրել են արտահերթ զեկույց, որում նշված խնդիրներից բացի, անդրադարձել են պատերազմական հանցագործություններին, այդ հանցագործությունների համար Ադրբեջանի միջազգային պատասխանատվության մեխանիզմներին:

«Գերեվարման երաշխիքները սկսում են գործել ամենասկզբից: Շատ կարևոր հանգամանք է այն, որ ռազմագերիներն անմիջապես պետք է էվակուացվեն ճամբարներ, չի թույլատրվում նրանց պահել բանտերում, այլ փակ շինություններում: Բանտախցերում,  հանցագործների պահման պայմաններին հավասար պահելն արգելված է»,- նշել է  իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը:

Նրա հավաստիացմամբ՝ ռազմագերիները համարվում են գերեվարող պետության պատասխանատվության ներքո գտնվողներ, անկախ այն հանգամանքից, թե նրանց գերեվարող ֆիզիկական անձինք հետագայում ինչ պատասխանատվության կենթարկվեն թույլ տրված խախտումների համար:

Սիրանուշ Սահակյանն ասել է, որ օկուպացնող պետությունը պարտավոր է պաշտպանության տակ առնել վիրավորներին ու առողջական խնդիր ունեցողներին, պարտավոր է արագ հայտնաբերել մարտի դաշտում գտնվող հիվանդներին, վիրավորներին ու բժշկական օգնություն ցուցաբերի: Նույն կերպ դիերի արագ հայտնաբերման պարտականություն ունի:  Որոնողական գործողությունների արդյունավետության համար առաջին պատասխանատուն այն երկիրն է, որի հսկողության տակ մնացել են մարմինները:

Միջազգային կոնվենցիայով արգելվում է բռնի անհետացումը, այսինքն՝ երբ անձը հայտնվել է պետության պաշտոնատար անձանց կամ նրանց անունից գործող անձանց հսկողության ներքո և պետության անգործության հետևանքով ազատությունից զրկված անձանց ճակատագրի առնչությամբ կա անհայտություն, նրանց ճակատագրի մասին տեղեկատվությունը միտումնավոր թաքցվում է, որի պայմաններում անձինք հայտնվում են իրավական պաշտպանությունից դուրս:

«Բռնի անհետացման երևույթն առկա է եղել նաև 2020 թվականի պատերազմի ընթացքում: Շուրջ 10 ամիս անց շատ անձանց ճակատագրեր, որոնք ողջ հայտնվել են ադրբեջանական հսկողության ներքո, դեռևս մնում են անորոշ: Միջազգային չափանիշները պահանջում են, որպեսզի պատասխանատվություն նախատեսվի բռնի անհետացման դեպքերի համար, պատասխանատու են ոչ միայն նրանք, ովքեր ուղղակիորեն ներգրավված են, այլ նաև այն պաշտոնատար անձինք, որոնք չեն կանխել կամ որոնց թույլ հսկողության, անգործության պատճառով հնարավոր է եղել բռնի անհետացումը»,- պարզաբանել է  Սիրանուշ Սահակյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կիբեռմարտահրավեր․ 5G թարմացում․ զգուշացե՛ք, խարդախություն է

23:59 02.05.2025

Կիբեռմարտահրավեր․ 5G թարմացում․ զգուշացե՛ք, խարդախություն է

Ձեզ զանգահարել և առաջարկե՞լ են 5G թարմացում․ այս շաբաթ Կիբեռմարտահրավերի եթերում ներկայացվել է, թե ինչպես են հանցագործները այս պատրվակով քաղաքացիներին առաջարկում տեղադրել «հատուկ ծրագիր», որի միջոցով ստանում են հասանելիություն նրանց հեռախոսին ու ֆինանսական տվյալներին։ Եթե դարձել եք հանցագործության զոհ, ապա զանգահարեք ՆԳՆ ինտերնետային խարդախություններով թեժ գծի հեռախոսահամարին՝ 011 52 52 52 (թեժ գիծը գործում է […] ...

70 տարի չհիմնանորոգված «Երևան» բժշկագիտական կենտրոնը հիմնանորոգվում և արդիականացվում է

23:57 02.05.2025

70 տարի չհիմնանորոգված «Երևան» բժշկագիտական կենտրոնը հիմնանորոգվում և արդիականացվում է

70 տարի չհիմնանորոգված «Երևան» բժշկագիտական կենտրոնը հիմնանորոգվում և արդիականացվում է: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Առողջության առաջնային պահպանման օղակն ամենակարևոր շերտերից է առողջապահական համակարգում։ Երբ այն լավ է զարգացած, հնարավոր է ժամանակին արձագանքել, կանխել բարդացումները և շատ դեպքերում՝ խուսափել հիվանդության զարգացման հետագա փուլերից։ Սա է պատճառը, որ Երևանի քաղաքապետարանը […] ...

Ստավրոպոլի երկրամասում բարձր պատրաստության ռեժիմ են սահմանել՝ վատ եղանակի պատճառով

23:54 02.05.2025

Ստավրոպոլի երկրամասում բարձր պատրաստության ռեժիմ են սահմանել՝ վատ եղանակի պատճառով

Ստավրոպոլի երկրամասում ուժեղ անձրևների, կարկուտի և մինչև 23 մ/վ արագությամբ քամու պատճառով հայտարարվել է բարձր պատրաստության ռեժիմ: Այս մասին նշվում է նահանգապետ Վլադիմիր Վլադիմիրովի հրամանագրի մեջ։ Ստավրոպոլի հիդրոօդերևութաբանության կենտրոնի տվյալներով՝ տարածաշրջանում վատ եղանակ է կպահպանվի մինչև մայիսի 3-ը: ...

Վարչապետը ծանոթացել է Լոռու մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին

23:50 02.05.2025

Վարչապետը ծանոթացել է Լոռու մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Լոռու մարզ՝ ծանոթացել իրականացված և ընթացիկ ծրագրերին: Նիկոլ Փաշինյանին նախ ներկայացվել է Վանաձորի Սանկտ Պետերբուրգ փողոցի հիմնանորոգված ճանապարհը: Աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 553 մլն դրամ, որը հատկացվել է պետբյուջեից։ Ծրագրի արդյունքում իրականացվել են 1.8 կմ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներ: Հաջորդիվ՝ վարչապետն այցելել է Վանաձորի Խ.Աբովյանի անվան N9 հիմնական դպրոց, […] ...

Մասնավոր ընկերության կողմից 8 մլն դոլարի ներդրումային ծրագիր է իրականացվում Փամբակ բնակավայրում․ Նիկոլ Փաշինյան

23:44 02.05.2025

Մասնավոր ընկերության կողմից 8 մլն դոլարի ներդրումային ծրագիր է իրականացվում Փամբակ բնակավայրում․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Փամբակ բնակավայրում մասնավորի կողմից իրականացված ներդրումային ծրագրով կառուցվել է «ՄաունթրիMounthree» հյուրանոցը: Ներդրումային ծրագիրը կազմել է 8 մլն դոլար»: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները՝ 2025 թ. մայիսի 1-ի դրությամբ

23:36 02.05.2025

Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները՝ 2025 թ. մայիսի 1-ի դրությամբ

Հայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է 2025 թվականի մայիսի 1-ի դրությամբ Հայաստանի 10 լավագույն շախմատիստների և շախմատիստուհիների ցանկը։ Այն հետևյալն է․ ...

BACK_TO_TOP