Հայաստանը պահպանել է մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը վերացրած երկրի կարգավիճակը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+27.09 oC

Հայաստանը պահպանել է մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը վերացրած երկրի կարգավիճակը

13:44 08.09.2021

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) պաշտոնապես հաստատել է 2021 թվականի ապրիլի 28-ին Հայաստանի կողմից մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը վերացրած երկրի կարգավիճակի պահպանումը: Ինչպես տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը, գնահատումն իրականացրել է Վալիդացիայի գլոբալ խորհրդատվական կոմիտեն:

Այն բարձր է գնահատել մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը կանխելու ծրագրում ունեցած առաջընթացը, ինչպես նաև աշխատանքային միգրանտների համար ՄԻԱՎ-ի ծառայությունների հասանելիության բարձրացման նպատակով մեր երկրում իրականացված միջոցառումները:

Համատեքստում նաև բարձր է գնահատվել մարդու իրավունքների վրա ներազդող, մասնավորապես` ՄԻԱՎ-ի փոխանցումը քրեականացնող օրենքների վերանայմանն ուղղված շարունակական ջանքերը, արդյունքում` ՄԻԱՎ-ով ապրող կանանց նկատմամբ խարանի և խտրականության նվազեցմանը, ՄԻԱՎ-ի կանխարգելման և բուժման պատշաճ ծառայություններ ստանալու ճանապարհին խոչընդոտների հաղթահարմանը:

Հայաստանի կողմից մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը վերացրած երկրի կարգավիճակի պահպանման վերաբերյալ հաջորդ որոշումը կընդունվի 2023թ.-ին:

Հիշեցնենք, որ Վալիդացիայի գլոբալ խորհրդատվական կոմիտեն 2016 թվականին վավերացրել է Հայաստանի կողմից մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը վերացրած երկրի կարգավիճակը, որն այնուհետև վերահաստատվեց 2018թ.-ին: 2020թ.-ի հունիսին առողջապահության նախարարության կողմից ներկայացված հերթական հաշվետվության և դրան հետևած լրացուցիչ պարզաբանումների հիման վրա` Վալիդացիայի գլոբալ խորհրդատվական կոմիտեն 2021թ.-ի ապրիլի 28-ին տվել է կարգավիճակի պահպանման վերաբերյալ դրական եզրակացություն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեզ անհրաժեշտ է, որ Իսրայելը հանդարտվի․ Թրամփ

15:38 24.06.2025

Մեզ անհրաժեշտ է, որ Իսրայելը հանդարտվի․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դժգոհություն է հայտնել Իսրայելի գործողություններից Իրանի հետ զինադադարի մասին հայտարարությունից հետո և խոստովանել է, որ ստիպված կլինի «հանգստացնել» Թել Ավիվին։ «Մեզ անհրաժեշտ է, որ Իսրայելը հանդարտվի, քանի որ նա այսօր գործողություն է ձեռնարկել», – ասել է Թրամփը։ Նա ասել է, որ դժգոհ է երկու կողմերից էլ, բայց Իսրայելի գործողությունները հատկապես մտահոգիչ […] ...

Պուշկինի թունելը հոսանքազրկվել է

15:30 24.06.2025

Պուշկինի թունելը հոսանքազրկվել է

Հունիսի 24-ին՝ ժամը 15։00 դրությամբ, Պուշկինի թունելը հոսանքազրկվել է էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառով։ «Վարորդներին հորդորում ենք տվյալ հատվածով երթևեկելիս լինել զգոն, պահպանել երթևեկության և անվտանգության կանոնները»,-նշված է «Ճանապարհային դեպարտամենտի» հաղորդագրության մեջ։ ...

ՊՍԺ-ն և «Բոտաֆոգոն» փլեյ-օֆֆում են․ ԱԱԱ

15:23 24.06.2025

ՊՍԺ-ն և «Բոտաֆոգոն» փլեյ-օֆֆում են․ ԱԱԱ

ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի հաղթող ֆրանսիական ՊՍԺ-ն և բրազիլական «Բոտաֆոգոն» ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնության B խմբից դուրս են եկլ փլեյ-օֆֆ: «Բոտաֆոգոն» վերջին տուրում 0-1 հաշվով պարտվել է Մադրիդի «Աթլետիկոյին»: Երեք թիմերն էլ 6-ական միավոր են վաստակել, սակայն մադրիդցիները խփած և բաց թողած գոլերով զիջեցիլ են մրցակիցներին: ՊՍԺ-ն առաջին տեղով դուրս է եկել փլեյ-օֆֆ, «Բոտաֆոգոն»՝ երկրորդ: […] ...

Երևանի պետական կամերային երգչախումբը Սերբիայում արժանացել է Կայսր Կոնստանդին Մեծի շքանշանի

15:15 24.06.2025

Երևանի պետական կամերային երգչախումբը Սերբիայում արժանացել է Կայսր Կոնստանդին Մեծի շքանշանի

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Երևանի պետական կամերային երգչախումբը Սերբիայում մասնակցել է Music Edict եկեղեցական երաժշտության միջազգային փառատոնին։ Փառատոնի շրջանակում երգչախումբը հանդես է եկել երկու համերգով՝ Սերբիայի Նիշ քաղաքի Սուրբ երրորդության Մայր տաճարում և Բելգրադի Սուրբ Սավվայի տաճարում։ Համերգների ընթացքում հնչել են Մեսրոպ Մաշտոցի, Կոմիտասի, ինչպես նաև հայ ժամանակակից կոմպոզիտորների խմբերգեր։ Փառատոնի ավարտին […] ...

SHANTNEWS

15:00 24.06.2025

SHANTNEWS

Չինացի պաշտոնյան մահապատժի է դատապարտվել կաշառակերության համար

14:57 24.06.2025

Չինացի պաշտոնյան մահապատժի է դատապարտվել կաշառակերության համար

Չինաստանի դատարանը մահապատժի է դատապարտել Չինաստանի Ժողովրդական քաղաքական խորհրդատվական կոնֆերանսի (ՉԺՔԿԿ) Հունանի նահանգային կոմիտեի նախկին փոխնախագահ Դայ Դաոցզինին՝ կաշառակերության համար, հաղորդում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։ Չինաստանի Ժողովրդական կուսակցության (ԿԿՉԿ) Հունանի նահանգային կոմիտեի նախկին փոխնախագահի գործով դատավճիռը հրապարակվել է երեքշաբթի օրը Գուանդուն նահանգի Չժուհայի միջանկյալ ժողովրդական դատարանում: «Մեղադրյալ Դայ Դաոցզինը դատապարտվել է մահապատժի կաշառակերության համար՝ երկու […] ...

BACK_TO_TOP