Անհրաժեշտ է խաղողի այգիներում սկսել վաղ այգեբացը. խորհուրդներ մասնագետներից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+18.09 oC

Անհրաժեշտ է խաղողի այգիներում սկսել վաղ այգեբացը. խորհուրդներ մասնագետներից

17:11 06.02.2018

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը խորհուրդ է տալիս ընթացիկ տարվա փետրվար ամսին գրանցված նորմայից բարձր ջերմաստիճանային ռեժիմի պայմաններում գյուղատնտեսական որոշ աշխատանքներ կատարել սովորականից փոքր-ինչ ավելի վաղ: Մասնավորապես` այգեգործներին խորհուրդ է տրվում սկսել խաղողի այգիների այգեբացը:  Գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանի խոսքով` այգեբացի աշխատանքները պետք է սկսել առավոտյան և ավարտել մինչև ժ. 15: 00-ն: Այս դեպքում խաղողի վազերը ենթարկվում են կլիմայավարժեցման և պաշտպանվում են ցրտահարության վտանգից:
Անկախ բարձր ջերմաստիճանից՝ խորհուրդ չի տրվում սկսել խաղողի վազերի էտը:

SHANTNEWS.am-ի հետ զրույցում ՀՀ գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը նույնպես նշեց, որ անհրաժեշտ է սկսել այգեբաց անել, որովհետև հողի տակ կարող են վնասվել բողբոջները: 

«Այո՛, իհարկե հիմա նորմայից բարձր է հողի ջերմաստիճանը և կարող են հողի տակ վնասվել բողբոջները, աչքերը: Չեմ կարծում, որ Արարատյան հարթավայրում այլևս -18 աստիճան ջերմաստիճան կունենանք, որովհետև, եթե մենք հանենք, կվնասվեն միայն այդ աստիճանից ցածր ջերմաստիճանի պարագայում»,-ասաց գյուղատնտեսը:

Հարությունյանի խոսքով՝ այգեբացն ընդհանրապես իրականացվում է փետրվարի կեսերից մինչև մարտի սկիզբը, այսինքն՝ խոսքը այգեբացը մոտ 15 օր շուտ իրականացնելու մասին է: 

Գինեգործների միության նախագահը նկատեց նաև, որ այս տարի գյուղատնտեսության համար շատ լավ տարի է սպասվում, եթե ձյուն և անձրև գա:

«Ջրամբարները կիսով չափ դատարկ են, դա աղետալի վիճակ է: Կա՛մ պետք է Սևանից շատ-շատ ջուր բաց թողնվի, կա՛մ պետք է Աստծուց խնդրենք լիքը-լիքը ձյուն և անձրև, բայց, միևնույն ժամանակ, շատ ցածր ջերմաստիճան չլինի»,- ասաց նա: 

Ավագ Հարությունյանը վստահեցրեց նաև, որ եթե բերքառատ տարի էլ լինի, իրացման խնդիր չի լինի: Ըստ նրա՝ դա արդեն անցյալում է:

«Շուկան է ակտիվացել, հայկական գինիների որակն է բարձրացել: Մենք ունենք երկու շուկա՝ կոնյակի խաղողի շուկա և գինու խաղողի շուկա: Երկուսն էլ շատ ակտիվացել են: Գինու որակը բարձրացել է: Ե՛վ ներքին, և՛ արտաքին շուկայում հայկական գինու սպառումը մեծացել է, խոսքը 30 տոկոսի մասին է: Բարձրացել է նաև խաղողի նկատմամբ պահանջարկը, և մենք այլևս գինու խաղող չունենք:Իսկ կոնյակի խաղողի շուկայում միշտ խնդիր կար, որովհետև կար կեղծարարություն, օգտագործում էին այլ խաղողներ:

Հիմա թե՛ մեր, թե՛ ռուսական շուկայում խստացվել են պահանջները, դժվարացել է կեղծ կոնյակներ արտադրելը, դրա համար հիմա մարդիկ գնում են ավելի լավ կոնյակներ, որի համար մաքուր խաղող է անհրաժեշտ: Դրա համար այս տարի խաղողի գինը կբարձրանա և առաջարկը կմեծանա»,- խոսքը եզրափակեց Հայաստանի գինեգործների միության նախագահը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պետությանը պատճառվել է 330 միլիոն դրամի վնաս․ ՔՈԳՎ հերթական բացահայտումը

17:10 30.04.2025

Պետությանը պատճառվել է 330 միլիոն դրամի վնաս․ ՔՈԳՎ հերթական բացահայտումը

Քրեական ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկեության 38-ամյա տնօրենը, Արմավիրի մարզի Նոր Արտագերս գյուղում գտնվող` իրեն և ազգականին պատկանող ընդհանուր 3,1 հեկտար հողամասերում, 2024 թվականի հունվարից մինչ օրս, ձկնաբուծարան կառուցելու պատրվակով, առանց հատուկ թույլտվության կազմակերպել է ապօրինի արդյունահանում: Պարզվել է, որ այս ընթացքում արդյունահանած շուրջ […] ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 29-30-ը

17:00 30.04.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 29-30-ը

Բացահայտվել է 85 հանցագործություն, որոնցից 1-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 20 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 9 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 7-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության, 6 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 4-ական դեպք՝ հոգեկան ներգործության, անձնական ունեցվածքի գողության և գույքը ոչնչացնելու կամ […] ...

Հայաստանի քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ ապրիլի 20-26-ը

16:54 30.04.2025

Հայաստանի քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ ապրիլի 20-26-ը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը ապրիլի 20-26-ը։ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. Վանաձոր քաղաքում՝ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ գրեթե ամբողջ շաբաթ, Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ ապրիլի 21-ին և 23-ին, Հերացի փողոցի հարակից տարածք՝ գրեթե ամբողջ շաբաթ։ Ալավերդի քաղաքում՝ Սանահին սարահարթ, Գայի փողոցի հարակից տարածք՝ […] ...

Մհեր Գրիգորյանն Ուզբեկստանի փոխվարչապետի հետ զրույցում կարևորել է համատեղ ներդրումային ծրագրերի ակտիվացումը

16:51 30.04.2025

Մհեր Գրիգորյանն Ուզբեկստանի փոխվարչապետի հետ զրույցում կարևորել է համատեղ ներդրումային ծրագրերի ակտիվացումը

Ուզբեկստանի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Տաշքենդում հանդիպում է ունեցել Ուզբեկստանի Հանրապետության փոխվարչապետ Ջամշիդ Խոջաևի հետ: Զրուցակիցները երկուստեք ընդգծել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար առկա մեծ ներուժը իրացնելու անհրաժեշտությունը, կարևորել այս ոլորտում բիզնես շրջանակների միջև շփումների և համատեղ ներդրումային ծրագրերի ակտիվացումը: ...

Պակիստանն ուժեղացնում է զորքերի մարտական ​​պատրաստվածությունը Հնդկաստանի հետ վերահսկողության գծի երկայնքով

16:48 30.04.2025

Պակիստանն ուժեղացնում է զորքերի մարտական ​​պատրաստվածությունը Հնդկաստանի հետ վերահսկողության գծի երկայնքով

Պակիստանը ուժեղացրել է զորքերի պատրաստությունը Քաշմիրում Հնդկաստանի հետ շփման գծի սահմանի երկայնքով՝ ռազմական լարվածության աճի ֆոնին: Այս մասին հայտնում է The Economic Times-ը։ Պակիստանը հակաօդային պաշտպանության և էլեկտրոնային պատերազմի միջոցներ է տեղակայել սահմանային գծի Սիալկոտ հատվածում: Բանակը վերադասավորում է տանկային և հետևակային դիվիզիաները, ինչպես նաև զորամասերի ինտենսիվ զորավարժությունները։ Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը երեքշաբթի օրը ՄԱԿ-ի […] ...

Բռնության ցանկացած դրսևորում խիստ անընդունելի և դատապարատելի է․ ՄԻՊ

16:45 30.04.2025

Բռնության ցանկացած դրսևորում խիստ անընդունելի և դատապարատելի է․ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ աշխատակազմում սկսվել է ուսումնասիրություն Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ։ Պաշտպանի հանձնարարությամբ, արագ արձագանքման խումբ է մեկնել Նոր Նորքի ոստիկանության բաժին՝ հանդիպելու Արթուր Չախոյանին և ձերբակալված այլ անձանց։ Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել նաև Արթուր Չախոյանի փաստաբանների հետ։ Պաշտպանի ներկայացուցիչների այցի ընթացքում պարզվել է, որ […] ...

BACK_TO_TOP