Հին, մաշված կոյուղատար ցանցի խցանումների ու վթարների հետևանքով Գյումրիի բնակելիների նկուղները վնասվել են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 08 2025
  • $
    383.68
  • RUBLE
    4.80
  • 445.22
WEATHER
+32.09 oC

Հին, մաշված կոյուղատար ցանցի խցանումների ու վթարների հետևանքով Գյումրիի բնակելիների նկուղները վնասվել են

17:38 11.09.2021

Գյումրիում ջրամատակարարման ցանցի նորացումներն այժմ առավելապես վերաբերում են այն թաղամասերին ու փողոցներին, որոնցում կապիտալ ասֆալտապատումներ են նախատեսվում։ Սա փողոցաշինական ծրագրերի պահանջներից մեկն է, սակայն դա կարծես թե չի վերաբերում կոյուղատար համակարգին, որը  շատ հին է։

Ներքին կոմունիկացիաների նորացումները միայն հատվածային են, մասնակի։ Քաղաքի բազմաբնակարան շենքերով ու սեփական տներով խիտ բնակեցված տասնյակ  թաղամասերում հաճախակի են կոյուղատար ցանցերում խցանումներն ու վթարները։

Երևանյան խճուղի 143/Ա շենքի բակում ու հարակից տարածքում մեծ ջրափոսեր են: Դրանք  հորդառատ անձրևի հետևանք չեն, ջրերը՝ այն էլ ոչ մաքուր, փոսերում  կուտակվում են խցանված դիտահորերից։ Մի քանի ամիս շարունակվող հակասանիտարական վիճակը բնակիչների համար դարձել է անտանելի, շրջակայքում գարշահոտություն է, բնակիչները  պատուհան բացել ևս չեն կարող։

Առաջին հարկի բնակիչների վնասներն ավելին են․ կուտակվող  կեղտաջրերի հետևանքով նկուղներում մշտական խոնավություն է։ Խցանված դիտահորերից  արտահոսած ջրերն հասել են անգամ խմելու ջրի պոմպակայանին։

Երևանյան 143/Ա շենքի հասցեն ջրմուղի վթարավերացման բրիգադն անգիր է արել, բնակիչների ամեն զանգից հետո տեղում են։ Իսկ որ խցանումները հաճախակի են կրկնվում նույն հասցեում, ջրմուղագործներն ասում են, թե դա իրենց լավ կամ վատ աշխատանքից կախված չէ,  հիմնական պատճառը կոյուղատար  լցվող տարատեսակ առարկաներն են:

« Գուկանք լրիվ լուկերը կմաքրենք, նոր  կերթանք, հիմի 2 օր է, 3 օր է, թե մի ամիս մաքուր կմնա՝ մենք երաշխավորել չենք կարող, կախված է նաև բնակիչների օգտագործելուց, որ մեջն ամեն ինչ չլցնեն»,- ասում է «Վեոլիա ջուր» ընկերության  փականագործ Ռուբիկ Կիրակոսյանը։

Ըստ փականագործների, խցանումների առաջացման պատճառներից մեկն էլ բաց հատվածներից դիտահորեր լցվող  քարերն ու հողային շերտն է, որոնք հեռացնելու, մաքրելու համար ստիպված են լինում  բարձր ճնշմամբ ջուր մղել։

«Լվացրել ենք, մաքրել ենք, բայց ըդիգ ընդամենը տևել է 10 օր, իրանց անփույթ  վերաբերմունքից է էս խնդիրը։ Նաև անձրևների ժամանակ բնակիչները դիտահորերը կբացեն, ավազը կլցվի մեջը»,- ասում է փականագործը։

 

Խցանված դիտահորերը մաքրելուց հետո  կուտակված կեղտաջրերը  հոսեցին դեպի կոյուղատար ցանց: Եթե էլի կրկնվեց, ջրամատակարար ընկերությունը ստիպված շենքի  կոյուղատար ցանցում խողովակներ փոխելու  աշխատանքներ պետք է կատարի, որպեսզի ձմռանը  այլ խնդիրներ չծագեն։

Իս ընդհանուր առմամբ, խցանումների ու վթարների ահազանգերն ավելացել են, բոլոր  զանգերին արձագանքել ու բոլորի հետևից անմիջապես գնալ ջրմուղի մասնագետները չեն հասցնում։ Ամբողջ մարզում կա ընդամենը  երեք վթարավերացման բրիգադ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Համայնքային ոստիկանությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ՆԳՆ-ն հայտարարում է ուսուցման միասնական ընդունելություն-մրցույթ

22:24 06.08.2025

Համայնքային ոստիկանությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ՆԳՆ-ն հայտարարում է ուսուցման միասնական ընդունելություն-մրցույթ

ՆԳ նախարարությունը հայտարարում է Համայնքային ոստիկանությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ուսուցման միասնական ընդունելություն-մրցույթ: «Եթե ցանկանում ես համալրել ՆԳՆ ոստիկանության շարքերը, ունենալ խոստումնալից կարիերա, բարձր աշխատավարձ և օգտվել սոցիալական երաշխիքներից, ապա այս հնարավորությունը հենց քեզ համար է: ՆԳ նախարարությունը հայտարարում է Ոստիկանության համայնքային ոստիկանությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ուսուցման միասնական ընդունելություն-մրցույթ: Ընդունելություն-մրցույթի համար սահմանվել է 478 տեղ` Համայնքային […] ...

Ի՞նչ սպասել Փաշինյան-Թրամփ-Ալիև հանդիպումից. զրույց Արամ Սարգսյանի հետ

22:16 06.08.2025

Ի՞նչ սպասել Փաշինյան-Թրամփ-Ալիև հանդիպումից. զրույց Արամ Սարգսյանի հետ

Ինչպես արդեն հայտնի է Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախ առանձին, ապա եռակողմ հանդիպումներ է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ: Արդյո՞ք սա նշանակում է, որ ԱՄՆ-ի միջնորդությամբ, ի վերջո, ստորագրվելու է խաղաղության պայմանագիրը: Այս և այլ թեմաների «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ ...

Ախուրյան համայնքում ընթանում են 10․000 գծամետր երկարությամբ միջբնակավայրային և դաշտամիջյան ճանապարհների հարթեցման աշխատանքներ

22:08 06.08.2025

Ախուրյան համայնքում ընթանում են 10․000 գծամետր երկարությամբ միջբնակավայրային և դաշտամիջյան ճանապարհների հարթեցման աշխատանքներ

Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանն այսօր հետևել է Ազատան բնակավայրի 10 0000 գծամետր երկարությամբ միջբնակավայրային և դաշտամիջյան ճանապարհների հարթեցման, բարեկարգման աշխատանքերին: Այս մասին հայտնել են Ախուրյանի համայնքապետարանից։ Այսուհետև Ախուրյան համայնքի Ազատանը Արևիկին և Այգաբացին միացնող ճանապարհը հարթ ու անցանելի կլինի: Խճավազային խառնուրդը համայնքին է տրամադրում Գյումրի-Արևիկ-Այգաբաց ճանապարհահատվածի հիմնանորոգումն իրականացնող շինարարական կազմակերպությունը, իսկ հարթեցման աշխատանքներն իրականացվում […] ...

SHANTNEWS

22:00 06.08.2025

SHANTNEWS

«Լինկոլն Ռեդ Իմփսն» ամրապնդում է կազմը «Նոայի» դեմ խաղից առաջ

21:52 06.08.2025

«Լինկոլն Ռեդ Իմփսն» ամրապնդում է կազմը «Նոայի» դեմ խաղից առաջ

«Լինկոլն Ռեդ Իմփսն» ամրապնդել է կազմը Հայաստանի չեմպիոն «Նոայի» դեմ խաղից առաջ։ Ջիբրալթարի չեմպիոնը հայտարարել է հարձակվող Բուբակար Սադիք Դաբոյի տրանսֆերի մասին: Սենեգալցին Պիրինեյան թերակղզի է վերադարձել ազատ գործակալի կարգավիճակում: Նախկինում նա խաղացել է Իսպանիայում: Նրա նախորդ ակումբը ֆարերյան «Ստրեյմուրն» էր: Ֆարերյան կղզիներում մրցաշրջանը սկսվել է գարնանը: Այս ընթացքում 27-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 17 խաղի, […] ...

AP. ԱՄՆ Ջորջիա նահանգի ռազմաբազայում հրաձգություն է տեղի ունեցել

21:46 06.08.2025

AP. ԱՄՆ Ջորջիա նահանգի ռազմաբազայում հրաձգություն է տեղի ունեցել

Անհայտ անձը կրակ է բացել Ջորջիա նահանգի Ֆորտ Ստյուարտ ամերիկյան ռազմաբազայում, ռազմական օբյեկտը մասամբ փակ է եղել։ Այս մասին հայտնել է Associated Press-ը։ «Մենք ներկայումս գնահատում ենք իրավիճակը, բայց կարող ենք հաստատել կրակողի հետ միջադեպը», – գործակալությունը մեջբերում է փոխգնդապետ Անգել Թոմկոյի խոսքերը։ Միջադեպի զոհերի և դրա դրդապատճառների մասին տեղեկություններ առայժմ չկան: Գործակալությունը նշում է, […] ...

BACK_TO_TOP