17:25 14.09.2021
Ոստիկանության ՔՈԳՎ ԹԱՇԴՊՎ և Երևան քաղաքի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ տեղեկություններ ստացվեցին։ Փաստական տվյալների համաձայն՝ Երևանում բնակվող 37-ամյա մի տղամարդ մայրաքաղաքի տարբեր թաղամասերում մեթամֆետամին է թաքցնում՝ «Տելեգրամ»-ի միջոցով վաճառելու համար։ Նա հայտնաբերվեց, բերման ենթարկվեց ու խուզարկվեց։ Նրա մոտ մեթամֆետամին կար։ Այնուհետև հայտնաբերվեց 12 փաթեթ՝ լցված մեթամֆետամինով։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվեցին, որոնց արդյունքում հայտնի դարձավ, թե ումից է 37-ամյա տղամարդը ձեռք բերել մեթամֆետամինը։ Խոսքը մայրաքաղաքում բնակվող 23-ամյա մի աղջկա մասին է, որը Երևանի Ռուբինյանց փողոցում հայտնաբերվեց ու կասկածանքով բերման ենթարկվեց։ Նրա անձնական խուզարկությամբ ևս մեթամֆետամին հայտնաբերվեց։ Աղջիկը կալանավորված է։ Անհրաժեշտ էր պարզել, թե 23-ամյա աղջիկն իր հերթին ումից էր ձեռք բերում, ապա իրացնում թմրամիջոցը։ Ոստիկանության ծառայողների միջոցառումներն այս դեպքում ևս արդյունք տվեցին։ Պարզվեց աղջկան թմրամիջոց իրացնողի ինքնությունը։ Սեպտեմբերի 8-ին 37-ամյա տղամարդը հայտնաբերվեց մայրաքաղաքի Թբիլիսյան խճուղում ու բերման ենթարկվեց։ Նրա խուզարկությամբ ևս մեթամֆետամին հայտնաբերվեց։ Հարուցված քրեական գործի շրջանակներում ԹԱՇԴՊՎ, ԵՔՎ և Կենտրոնական բաժնի ծառայողները, դատարանի որոշմամբ, խուզարկեցին նրա բնակարանը ու հայտնաբերեցին 37 գրամից ավելի մեթամֆետամին, 26 գրամից ավելի մարիխուանա, 6 գրամից ավելի չորացված հալյուցինոգեն սնկեր, 2 գրամից ավելի ափիոն, էքստազիի հաբեր և այլն։ 37-ամյա տղամարդը կալանավորվել է։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
23:59 08.06.2025
Ալկարասը և Սիններն անցկացրել են Ռոլան Գարոսի ամենաերկար եզրափակիչըՖրանսիայի բաց առաջնության եզրափակիչը իսպանացի Կառլոս Ալկարասի և իտալացի Յաննիկ Սինների միջև դարձավ մրցաշարի պատմության մեջ ամենաերկարը։ Եզրափակչում Ալկարասը հաղթեց Սիններին 4:6, 6:7 (4:7), 6:4, 7:6 (7:3), 7:6 (10:2) հաշվով։ Խաղը տևեց 5 ժամ 29 րոպե։ Մրցաշարի նախորդ ռեկորդը սահմանվել էր 1982 թվականին, երբ շվեդ Մաթս Վիլանդերի և արգենտինացի Գիլյերմո Վիլասի միջև եզրափակիչ խաղը տևեց […] ...
23:51 08.06.2025
Գրենլանդիայի սառցադաշտային ակոսները և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառությունը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել Գրենլանդիայի սառցադաշտային ակոսների և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառության մասին: Ատլանտյան օվկիանոսի ջրի շրջանառության շնորհիվ տաք ջրերը տեղափոխվում են դեպի Հյուսիսային բևեռային շրջաններ, իսկ սառը և խիտ ջրերը՝ դեպի արևադարձային լայնություններ: Գրենլանդիայի ափամերձ տարածքները կարևորագույն վայրեր են, որոնք ազդում են ջրի և սննդանյութերի շրջանառության վրա: Գրենլանդիայի ափի մայրցամաքային […] ...
23:40 08.06.2025
Հեծանվի սիրահարները Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի ԷջմիածինՀեծանվի համաշխարհային օրվա շրջանակում հեծանվի սիրահարներն այսօր Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի Էջմիածին։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Նպատակն էր խթանել առողջ կենսակերպի տարածումը, ինչպես նաև ընդգծել հեծանվի՝ որպես էկոլոգիապես մաքուր և ժամանակակից փոխադրամիջոցի դերը։ Միջոցառումը կազմակերպվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Վաղարշապատի համայնքապետարանի, ինչպես նաև Հեծանվորդների և սիրողական հեծանվասպորտի […] ...
23:27 08.06.2025
Կրակոցներ՝ Կոտայքի մարզում․ հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի․ կա ևս 2 վիրավորՀունիսի 8-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և կրակոցներ են տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, նույն վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Աբովյան» բժշկական կենտրոն հրազենային վնասվածքներով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ քաղաքացի է տեղափոխվել։ Ինչպես հայտնում է shamsyan.com-ը, հիվանդանոց են ժամանել քրեական ոստիկանության ծառայողները, […] ...
23:13 08.06.2025
Կառլոս Ալկարասը՝ Ռոլան Գարոսի կրկնակի չեմպիոնԻսպանացի թենիսիստ Կառլոս Ալկարասը հաղթել է Ֆրանսիայի բաց առաջնությունում («Ռոլան Գարոս»): Մրցաշարն անցկացվել է Փարիզում։ Եզրափակիչ խաղում նա հաղթել աշխարհի առաջին ռակետ Յաննիկ Սիններին, որը ներկայացնում է Իտալիան: Խաղն ավարտվել է 4:6, 6:7 (4:7), 6:4, 7:6 (7:3), 6:7 (10:2) հաշվով: Ալկարասը արդեն հինգ Մեծ սաղավարտի մրցաշարերի հաղթող է: Իսպանացին նախկինում հաղթել է ԱՄՆ բաց առաջնությունում […] ...
22:59 08.06.2025
Բարնաուլի մի շարք ճանապարհներին երթևեկությունը սահմանափակվել է հեղեղների պատճառովԲարնաուլում ուժեղ անձրևների պատճառով մի քանի մայրուղիներ հեղեղվել են, իսկ մի շարք հատվածներում երթևեկությունը ժամանակավորապես սահմանափակվել է։ Այս մասին հաղորդվել է քաղաքապետարանի պաշտոնական Telegram ալիքում։ Նշվում է, որ ուժեղ անձրևը ուղեկցվել է մեծ թվով կայծակներով և որոտներով։ Քաղաքի բնակիչները սոցիալական ցանցերում տեսանյութեր են հրապարակում, որոնցում երևում է, թե ինչպես են մեքենաներն անցնում ջրի միջով: Ջուրը […] ...