18:51 14.09.2021
Գյումրիի ավագանին վերադարձել է արձակուրդից և այսօր անցկացրել է հերթական նիստը՝ բավական հագեցած օրակարգով։ Քննարկվող հարցերը 54-ն էին։ Առաջին հարցը, որ քննարկել է ավագանին, վերաբերել է բյուջեում պահուստային ֆոնդ ձևավորելուն։ Ավագանու անդամներն, առանց դեմ ձայների, որոշեցին վարչական բյուջեից 412 միլիոն դրամ տեղափոխել ֆոնդային մաս։
Հատկացումների մասով հարցերից մեկն էլ վերաբերում էր Գյումրիի երաժշտական դպրոցների ուսուցիչների աշխատավարձերի պարտքերի վճարմանը։ Բանն այն է, որ ժողնվագարանների դասավանդման համար 2021 թվականի մայիսից կառավարությունը դոտացիա չի հատկացնում, իսկ պարապած դասաժամերի դիմաց աշխատավարձերը կուտակվել են որպես պարտք, որն էլ աշխատողները պահանջում են համայնքից։
«Հիմա էլ կանգնեցինք էն փաստի առաջ, որ արձակուրդ են գնացել, հետո եկել են, մինչև սեպտեմբերի 1-ն իրենք պարապել են ու փողը պետք է ստանան։ Մի խոսքով՝ ներկայացնում եմ ձեզ, որ էդ փողերը տանք ու վերջնականապես մեր հաշիվները փակենք ժողնվագարաններ դասավանդող ուսուցիչների հետ»,- ավագանու նիստում հայտարարել է Գյումրիի քաղաքապետարանի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ Լենա Ջիլավյանը։
Երաժշտական դպրոցների դասատուների չվճարած աշխատավարձերը քաղաքապետարանի պարտք համարելն անհիմն է։ Սա իր խոսքում շեշտել է «Գալա» խմբակցության ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը՝ հավելելով, որ իրականում ստեղծված իրավիճակի պատասխանատուները պետք է լինեն երաժշտականների տնօրենները։
«Շատ հաճախ տնօրենները ձեռքերը լվանում-հեռանում են, ասում են՝ գնացեք ուղիղ իրենց հետ խոսեք, սա վատ է, շատ վատ է, տնօրենները պետք է ինչ-որ մի կերպ կարգի հրավիրվեն»,- ասել է Լևոն Բարսեղյանը։
Այնուամենայնիվ, քաղաքային բյուջեից երաժշտական դպրոցների ուսուցիչների աշխատավարձի պարտքը վճարելու համար համայնքային բյուջեից 3 միլիոն 750 հազար դրամ հատկացնելու նախագծին ավագանին կողմ քվեարկեց։
22:16 06.08.2025
Ի՞նչ սպասել Փաշինյան-Թրամփ-Ալիև հանդիպումից. զրույց Արամ Սարգսյանի հետԻնչպես արդեն հայտնի է Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախ առանձին, ապա եռակողմ հանդիպումներ է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ: Արդյո՞ք սա նշանակում է, որ ԱՄՆ-ի միջնորդությամբ, ի վերջո, ստորագրվելու է խաղաղության պայմանագիրը: Այս և այլ թեմաների «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ ...
22:08 06.08.2025
Ախուրյան համայնքում ընթանում են 10․000 գծամետր երկարությամբ միջբնակավայրային և դաշտամիջյան ճանապարհների հարթեցման աշխատանքներԱխուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանն այսօր հետևել է Ազատան բնակավայրի 10 0000 գծամետր երկարությամբ միջբնակավայրային և դաշտամիջյան ճանապարհների հարթեցման, բարեկարգման աշխատանքերին: Այս մասին հայտնել են Ախուրյանի համայնքապետարանից։ Այսուհետև Ախուրյան համայնքի Ազատանը Արևիկին և Այգաբացին միացնող ճանապարհը հարթ ու անցանելի կլինի: Խճավազային խառնուրդը համայնքին է տրամադրում Գյումրի-Արևիկ-Այգաբաց ճանապարհահատվածի հիմնանորոգումն իրականացնող շինարարական կազմակերպությունը, իսկ հարթեցման աշխատանքներն իրականացվում […] ...
21:52 06.08.2025
«Լինկոլն Ռեդ Իմփսն» ամրապնդում է կազմը «Նոայի» դեմ խաղից առաջ«Լինկոլն Ռեդ Իմփսն» ամրապնդել է կազմը Հայաստանի չեմպիոն «Նոայի» դեմ խաղից առաջ։ Ջիբրալթարի չեմպիոնը հայտարարել է հարձակվող Բուբակար Սադիք Դաբոյի տրանսֆերի մասին: Սենեգալցին Պիրինեյան թերակղզի է վերադարձել ազատ գործակալի կարգավիճակում: Նախկինում նա խաղացել է Իսպանիայում: Նրա նախորդ ակումբը ֆարերյան «Ստրեյմուրն» էր: Ֆարերյան կղզիներում մրցաշրջանը սկսվել է գարնանը: Այս ընթացքում 27-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 17 խաղի, […] ...
21:46 06.08.2025
AP. ԱՄՆ Ջորջիա նահանգի ռազմաբազայում հրաձգություն է տեղի ունեցելԱնհայտ անձը կրակ է բացել Ջորջիա նահանգի Ֆորտ Ստյուարտ ամերիկյան ռազմաբազայում, ռազմական օբյեկտը մասամբ փակ է եղել։ Այս մասին հայտնել է Associated Press-ը։ «Մենք ներկայումս գնահատում ենք իրավիճակը, բայց կարող ենք հաստատել կրակողի հետ միջադեպը», – գործակալությունը մեջբերում է փոխգնդապետ Անգել Թոմկոյի խոսքերը։ Միջադեպի զոհերի և դրա դրդապատճառների մասին տեղեկություններ առայժմ չկան: Գործակալությունը նշում է, […] ...
21:36 06.08.2025
Ներքին Չարբախի տներից մեկում հրդեհ է բռնկվելՕգոստոսի 6-ին, ժամը 20։32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ներքին Չարբախի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման հերթապահ խմբերը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։18-ին։ Կտրվի լրացուցիչ տեղեկություն։ ...