19:00 15.09.2021
Գյումրի-Արմավիր հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներն ընթանում են Ղարիբջանյան գյուղի 2,5 հատվածում, որը կենսական նշանակություն ունի Ախուրյանի տարածաշրջանի 13 գյուղերի համար։ Այն Գյումրիին կապող միակ ճանապարհն է տասնյակ համայնքների համար։ Ընդհանուր 73 կմ երկարության հանրապետական նշանակության մայրուղու շուրջ 43 կմ-ն անցնում է Շիրակի մարզով։ Կապիտալ նորոգումներն այս տարի վերաբերում են միայն 2,5 կմ-ին։
Երկու ամիս է՝ Ռուսաստանից Հայաստան բեռնափոխադրումներ իրականացնող ծանրաքարշ մեքենաների, ուղևորատար տրանսպորտային միջոցների երթևեկությունը միակողմանի է: Դժվարանցանելի ճանապարհի գրունտային շերտը հարթեցվել է, հիմքերի ամրացման աշխատանքների ընթացքում ի հայտ են եկել ճահճային հատվածներ, ինչի պատճառով ճանապարհի երթևեկելի մասում իջվածքներ են առաջացել։
«Ճահճային տեղեր կան, թույլ տեղեր կան, ճահճային տեղերը հիմա բացել ենք ու 56 սմ փորել ենք, ծանր մեքենաների տակ երևում է թույլ հատվածները։ Նախքան շեբենապատելը բութ ու կարծր քարեր կլցնենք ու կամրացնենք հիմքերը»,- ասում է «Մերձմոսկովյան» ԲԲԸ աշխղեկ Գվիդոն Հարությունյանը։
Զուգահեռ կառուցվում են ներքին կոմունիկացիաներ ոռոգման ջրերի և տեղումների հոսքը կանխելու համար: Նաև անցկացվում է խմելու ջրի նոր խողովակաշար։
«Գրություն էր ստացվել համայնքապետի անունից, որ ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվելու, որպեսզի հետագայում նորից նոր ասֆալտաշերտը չկտրենք ու փորենք։ Արտահերթ էս աշխատանքներն իրականացրինք»,- ասում է «Դորոժնիկ» ՍՊԸ ընկերության ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի փոխարինման ծրագրի ղեկավար Գագիկ Կարապետյանը։
Ղարիբջանյան գյուղի ջրամատակարարման ցանցի նորացման աշխատանքները շինարարը կշարունակի արդեն հաջորդ տարի: Նախատեսվում է գյուղի համար կառուցել 8 կմ երկարության ջրագիծ։ Մայթերի հաշվին ճանապարհը լայնացվում է, կունենա 11,5 մետր լայնություն և միակողմանի մայթ:
Կապիտալ նորոգումներն ընթանում են ինտենսիվ երթևեկության պայմաններում, տրանսպորտային բոլոր միջոցների համար երթևեկությունը դադարեցնել հնարավոր չի եղել, այլընտրանքային ճանապարհ չի գտնվել։ Իսկ հարևանությամբ գյուղատնտեսական նշանակության հողեր են ու տնամերձներ։
Փոշու և շինարարական թափոնների պատճառով մշակաբույսերն են վնասվում։ Բնակիչների դժգոհություններն ու բողոքները շինընկերությունն, ամեն դեպքում, հաշվի է առել։ Օրվա ընթացքում ճանապարհը ջրցան մեքենաներով հաճախակի ջրում են, բայց մինչև մեքենան ջրելով հասնում էր ճանապարհի վերջնամաս, սկզբնամասում ջրածի հետքը չէր մնում, նույն փոշին ու նույն չոր ճանապարհն էր:
20:10 06.08.2025
Թրամփը լրացուցիչ 25% մաքսատուրքեր է սահմանել Հնդկաստանի նկատմամբՎաշինգտոնի վարչակազմը Հնդկաստանի նկատմամբ 25% լրացուցիչ մքասատուրքեր է սահմանել՝ կապված ռուսական նավթի գնման հետ. նմանատիպ միջոցներ կարող են ձեռնարկվել նաև այլ երկրների նկատմամբ: Համապատասխան գործադիր հրամանագիրը ստորագրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, այն հրապարակվել է Սպիտակ տան կայքում։ «Ըստ իս՝ անհրաժեշտ և նպատակահարմար է լրացուցիչ արժեքային մաքսատուրք սահմանել Հնդկաստանից այն ապրանքների ներմուծման վրա, որոնք ուղղակիորեն […] ...
19:51 06.08.2025
Չի թույլատրվում ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայի կիրառմամբ, եթե այցի բուն նպատակն այնտեղ ծննդաբերելն է. դեսպանատունՉի թույլատրվում ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայի կիրառմամբ, եթե այցի բուն նպատակն այնտեղ ծննդաբերելն է, որպեսզի երեխան ԱՄՆ քաղաքացիություն ստանա։ Այս մասին հայտնել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից: «Վիզայի դիմումը քննության առնող հյուպատոսական պաշտոնյան կարող է վիզայի տրամադրումը մերժել, եթե հիմքեր ունի կարծելու, որ ԱՄՆ եք մեկնում ծննդաբերելու նպատակով»,- նշվում է հաղորդագրության մեջ։ ...
19:39 06.08.2025
«Լացիոյի» տպավորիչ թիմային գոլըՀռոմի «Լացիոն» գեղեցիկ թիմային գոլ է խփել «Գալաթասարայի» դեմ ընկերական խաղում, որն ավարտվել է 2-2 հաշվով: Մաուրիցիո Սարիի գլխավորած թիմն առաջին կեսին ավելացված առաջին րոպեին սեփական տուգանային հրապարակից գրոհ է կազմակերպել, որն ավարտվել է տպավորիչ թիմային գոլով: «Լացիոն» հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի օգոստոսի 9-ին՝ «Բարնլիի» հետ, իսկ օգոստոսի 16-ին կընդունի հունական «Ատրոմիտոսին»: 🎮#GalatasarayLazio#AvantiLazio pic.twitter.com/A3lVFBFxjy — […] ...
19:24 06.08.2025
Վրաստանում ավարտվել են ՆԱՏՕ-ի 13-օրյա բազմազգ զորավարժություններըՎրաստանում ավարտվել են ՆԱՏՕ-ի բազմազգ Agile Spirit 2025 զորավարժությունները, որոնք անցկացվում էին հուլիսի 25-ից։ Այս մասին հայտնել է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ Զորավարժությունների պաշտոնական փակման միջոցառումները տեղի են ունեցել Թբիլիսիի մոտ գտնվող Վազիանիի մարտական պատրաստության կենտրոնի շքերթի հրապարակում։ Վրաստանի պաշտպանության նախարարության և ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչները տարբեր մեդալներ և պատվոգրեր են հանձնել զորավարժությունների ընթացքում աչքի […] ...
19:12 06.08.2025
Ghanaweb. Գանայում ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվել է երկու նախարարԳանայի պաշտպանության նախարար Էդվարդ Օմանե Բոաման և շրջակա միջավայրի, գիտության և տեխնոլոգիաների նախարար Իբրահիմ Մուրտալա Մոհամմեդը զոհվել են ուղղաթիռի վթարի հետևանքով, հաղորդում է Ghanaweb լրատվական պորտալը՝ հղում անելով Գանայի զինված ուժերի շտաբի պետ Ջուլիուս Դեբրային։ Ուղղաթիռը վթարի է ենթարկվել երկրի հարավում՝ Ակրոֆուոն քաղաքի մոտ։ Այն հրդեհվել է գետնին ընկնելուց հետո։ Զոհվել է չորս մարդ, այդ […] ...