18:19 15.09.2021
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության և Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության դատախազներն այսօր մասնակցել են ՀՀ գլխավոր դատախազությունում անցկացված «Թվային ֆինանսական ակտիվների անդրսահմանային ապօրինի տեղաշարժման և կիբեռհանցավորության դեմ պայքարի հարցերով» փորձագիտական հանդիպմանը և «Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերով դատախազական հսկողության արդյունավետության բարձրացումը, հանցավոր ճանապարհով ստացված գույքը և դրամական միջոցները պետական եկամուտ դարձնելու օրենսդրական կարգավորումը» թեմայով կլոր սեղանին:
Միջոցառումներն անցկացվել են այս տարվա հունվարի 12-ին Մոսկվայում ստորագրված՝ ՀՀ գլխավոր դատախազության և ՌԴ գլխավոր դատախազության միջև 2021-2022 թվականների համագործակցության ծրագրի շրջանակներում: Վերջինս ուղղված է ՀՀ-ում և ՌԴ-ում համատեղ տարեկան մի քանի միջոցառումների միջոցով երկու երկրների դատախազությունների համար արդիական համարվող ոլորտային պրակտիկ իրավական խնդիրների համատեքստում փորձի և տեղեկատվության փոխանակմանը, նշված ոլորտներում համագործակցության եղանակների, միջոցների ընդլայնման հնարավորությունների և հեռանկարների քննարկմանը:
Ողջունելով ՌԴ գլխավոր դատախազության պատվիրակության անդամներին և բացելով միջոցառումները՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը նշել է, որ ՀՀ դատախազությունը մշտապես հատուկ նշանակություն է տվել ՌԴ գլխավոր դատախազության հետ սերտ գործակցության խորացմանը, և երկու գերատեսչությունների միջև ձևավորված հարաբերությունների, ձեռք բերված փոխադարձ վստահության և կառուցողական երկխոսության բարձր մակարդակը թույլ է տալիս համատեղ լուծելու այնպիսի իրավական խնդիրներ, որոնք ոչ միշտ է հնարավոր կարգավորել միջազգային համաձայնագրերի միջոցով:
Ըստ Գևորգ Բաղդասարյանի՝ դրան նպաստում է նաև 2006թ. ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազությունների միջև համագործակցության համաձայնագրի ստորագրումից ի վեր դրանից բխող՝ գործակցության 6 ծրագրերի հաստատման և իրագործման հարցում երկու երկրների դատախազական գերատեսչությունների կողմից տարիներ շարունակ ցուցաբերվող անկեղծ շահագրգռվածությունն ու հետևողականությունը, որի շարքից են նաև Երևանում անցկացվող փորձագիտական հանդիպումն ու կլոր սեղանը: ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը համակողմանի օգտակար քննարկումներ է մաղթել միջոցառումներում ներգրավված դատախազներին՝ հույս հայտնելով, որ դրանք կնպաստեն նաև նրանց միջև միջանձնային հաղորդակցության արդյունավետության բարձրացմանը:
Անցկացված փորձագիտական քննարկման և «Կլոր սեղանի» ընթացքում ՀՀ և ՌԴ դատախազները քննարկել են հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքը հատկապես աշխարհում տարածում գտնող ոչ ավանդական եղանակներով (առցանց POS տերմինալներով, ինտերնետ և բջջային բանկինգի, թվային քսակների, կրիպտոարժույթների) միջոցով կատարվող գործարքներով օրինականացնելու, կոռուպցիոն բնույթի քրեական գործերի քննության, դրանց նկատմամբ դատախազական հսկողության առանձնահատկությունները, պրակտիկայում հանդիպող խնդիրները և դրանց լուծման միջոցները, ՌԴ-ում և ՀՀ-ում անօրինական ակտիվների բռնագանձման մեխանիզմները, գործակցության կարողությունները, այս ոլորտներում դատախազների մասնագիտացման նշանակությունը:
21:57 17.06.2025
Թուրքերն ադրբեջանցիներին դավաճանության մեջ են մեղադրում. Իրան-Իսրայել պատերազմը մերկացրել է Բաքվի ու Անկարայի միջև եղած հակասություններըԻրանի դեմ պատերազմական գործողություններում Իսրայելին ցուցաբերվող Ադրբեջանի անուղղակի աջակցությունը Բաքվի ու Անկարայի միջև հարաբերություններում լարվածության պատճառ է դարձել: Թուրքիայում Իլհամ Ալիևին մեղադրում են սիոնիստ ագրեսորներին պաշտպանելու մեջ: Ինչո՞ւմ է դրսևորվում Անկարայի ու Բաքվի միջև լարվածությունը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Առայժմ այդ լարվածությունը դրսևորվում է թուրքական մամուլում հակաադրբեջանական հոդվածների շարքով: Եվ տպավորություն կա, […] ...
21:51 17.06.2025
«Նոայի» մրցակիցը հայտնի է․ ՉԼ որակավորման փուլՇվեյցարիայի Նիոն քաղաքում տեղի է ունեցել ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի առաջին որակավորման փուլի վիճակահանությունը։ Հայաստանի չեմպիոն «Նոան» մրցելու է Մոնտենեգրոյի «Բուդուչնոստ Պոդգորիցայի» հետ։ Մրցող թիմերի միջև առաջին հանդիպումը կկայանա Երևանում։ Հանդիպումները նախատեսված են 2025 թվականի հուլիսի 8-9-ին և 15-16-ին։ Խաղերի ճշգրիտ օրերն ու ժամերը կհաստատվեն առաջիկա օրերին։ ...
21:45 17.06.2025
Իրանի ԶՈՒ ԳՇ պետ. Իրանը դեռևս լուրջ գործողություններ չի իրականացրել Իսրայելի դեմԻրանը դեռևս որևէ լուրջ գործողություն չի իրականացրել Իսրայելի դեմ, այլ սահմանափակվել է նախազգուշական հարվածներով։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին։ «Մինչ այժմ իրականացված գործողությունները միայն որոշակի նախազգուշացում են եղել (թշնամուն) զսպելու համար», – ընդգծել է Մուսավին: Նա նշել է, որ շուտով կիրականացվեն պատժիչ գործողություններ։ ...
21:37 17.06.2025
Ի՞նչ է անապատացումը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել անապատացման վերաբերյալ: Ի՞նչ է անապատացումը Անապատացումը հողի դեգրադացման գործընթաց է, որը տեղի է ունենում հիմնականում կլիմայի փոփոխության և մարդու ոչ կայուն գործունեության հետևանքով։ Այն արտահայտվում է հողի բերրիության կորստով, բուսածածկի նոսրացմամբ և կենսաբազմազանության նվազմամբ։ Անապատացումը վտանգում է մարդկանց սննդային անվտանգությունը, գյուղատնտեսական արտադրողականությունը, ջրային ռեսուրսների հասանելիությունը: Անապատացումը նպաստում […] ...
21:32 17.06.2025
Reuters. ԱՄՆ-ն ավելի շատ կործանիչներ է տեղակայում Մերձավոր ԱրևելքումՊենտագոնը լրացուցիչ կործանիչներ է տեղակայում Մերձավոր Արևելքում՝ Իսրայելի և Իրանի միջև փոխադարձ հարվածների պատճառով։ Այս մասին հայտնել է Reuters-ը։ Լրատվամիջոցը, ամերիկացի պաշտոնյաների շրջանում իր աղբյուրների համաձայն, նշվում է, որ սա վերաբերում է, մասնավորապես, F-16, F-22 և F-35 ինքնաթիռներին։ Հաղորդվում է, որ տեղակայումն իրականացվում է պաշտպանական նպատակներով։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հունիսի 15-ին Fox News-ին տված […] ...