Հոռոմ գյուղում շահագործման կհանձնվի 250 տոննա տարողության սառնարանային տնտեսություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 08 2025
  • $
    383.68
  • RUBLE
    4.80
  • 445.22
WEATHER
+34.09 oC

Հոռոմ գյուղում շահագործման կհանձնվի 250 տոննա տարողության սառնարանային տնտեսություն

21:00 16.09.2021

Արթիկի տարածաշրջանի Հոռոմ  գյուղում շահագործման կհանձնվի նորակառույց սառնարանային տնտեսություն: 250 տոննա տարողության տնտեսությունը  կառուցվել է գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի՝ IFAD-ի ֆինանսավորմամբ, որի 20 տոկոս ներդրումը համայնքինն է։ Սրանով պայմաններ ու հնարավորություններ են ստեղծվում  գյուղի ցանքատարածքներից ու այգիներից ստացած բերքի պահման համար, արդյունքում կնվազի բերքի կորուստը, իսկ հաջորդող  տարիներին  հողագործները  կավելացնեն  մշակաբույսերի ցանքատարածքներն ու մրգատու այգիները:

Տիկին Մարինեն տնամերձ հողում այս տարի  առաջին անգամ պոմիդորի, սմբուկի ու պղպեղի սածիլներ է տնկել: Թեև տարին չորային էր, բայց կարողացավ բերք ստանալ՝ դույլերով ջուր կրելու հաշվին։ Մինչ այս հողամասում միայն  կարտոֆիլ է ցանել, մշակել։ Իր փորձով է համոզվել՝ ավանդական մշակաբույսերից բացի, հնարավոր է այս հողերում  այլ կուլտուրաներից բերք ստանալ։

«Սերմը ես անձամբ ցանել եմ, սածիլները տնկել։ Փաստորեն համոզվեցի, որ ամեն ինչ էլ մեզ մոտ աճում է, եթե ուզենանք, ամեն ինչ էլ կկարողանանք ստեղծել, մեր հողերը շատ լավն են ու բերրի»,- ասում է տիկին Մարինեն։

Բերքը ձմռանը պահեստավորելու համար մառանում հարմար պայմաններ չունեն: Կարտոֆիլն ավանդական եղանակով  պահում են հորերում, բանջարեղենի համար այդ պայմանները նպաստավոր չեն:

Գյուղում մրգատու այգիներն էլ քիչ չեն, այգեկութի սեզոնին տանձի, խնձորի, անգամ ծիրանի ու դեղձի բերք են ստանում։ Երկար պահել չեն կարողանում, մի մասը վաճառում են ,մյուսն էլ ձմռան համար պահածոյացնում։ Հիմա, այն ինչ կառուցվում է գյուղում տնտեսությունների համար մեծ օգուտ է լինելու։

250 տոննա տարողության նոր սառնարանային տնտեսությունում տարբեր մշակաբույսերի ու պտուղների համար ստեղծվում են ջերմաստիճանային կարգավորման լիարժեք պայմաններ, որոնք  հնարավորություն կտան հողագործներին նվազեցնել բերքի կորուստները, գյուղմթերքը թարմ ու անվնաս վաճառել ամբողջ տարվա ընթացքում, բացի դրանից սերմացուի բերքատվությունը մի քանի անգամ կավելանա:

Կառուցման աշխատանքները երկու ամիս է , որ ընթանում են, շահագործման պատրաստ կլինի հոկտեմբերին։ Սառնարանում ջերմամեկուսացում ու հերմետիկություն ապահովելու համար պոլիուրետանից պատրաստված ու ցինկապատ  սենդվիչային 6 մ երկարության պանելները տեղադրվում են հատուկ տեխնոլոգիայով: Սառնարանային կառույցը զբաղեցնում է ընդհանուր 2000 քմ տարածք:

Սառնարանային տնտեսության հնարավորությունները, ըստ մասնագետների,  բավարար է նաև հարակից գյուղերի  բերքն ու սերմացուն պահեստավորելու համար: Հոռոմ գյուղի տնտեսություններից բացի, արդեն մի քանի  ֆերմերային  տնտեսություններից առաջարկներ ունեն գյուղմթերքի ապահով ձմեռացման համար։

«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կայացել է Ներդրումային ծրագրերին աջակցող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

20:42 06.08.2025

Կայացել է Ներդրումային ծրագրերին աջակցող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է Ներդրումային ծրագրերին աջակցող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը։ Այս մասին հայտնել են Կառավարության մամուլի ծառայությունից: Նիստի մեկնարկին մանրամասն անդրադարձ է կատարվել նախորդ նիստերի ընթացքում քննարկված՝ գործարար միջավայրի բարելավմանն ուղղված կարգավորումների և առանձին ներդրումային ծրագրերի կարգավիճակին, ինչպես նաև դրանց վերաբերյալ տրված հանձնարականների կատարման ընթացքին։ Այնուհետև քննարկվել են միջգերատեսչական որոշումներ պահանջող առանձին […] ...

DefenceWeb. Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Ռուսաստանը և Չինաստանը համատեղ ռազմածովային զորավարժություններ կանցկացնեն

20:33 06.08.2025

DefenceWeb. Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Ռուսաստանը և Չինաստանը համատեղ ռազմածովային զորավարժություններ կանցկացնեն

Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Ռուսաստանը և Չինաստանը այս տարվա նոյեմբերին Աֆրիկայի ափերի մոտ կանցկացնեն համատեղ ծովային զորավարժություններ՝ «Mosi 3» («Ծուխ 3») կոդային անվամբ։ Այս մասին հայտնել է տեղական DefenceWeb լրատվական պորտալը։ Զորավարժությունները կանցկացվեն Ատլանտյան օվկիանոսում՝ Հարավաֆրիկյան Հանրապետության ափերի մոտ։ Հարավաֆրիկյան Հանրապետությունը կընդունի զորավարժությունները, իսկ Չինաստանը կղեկավարի դրանք։ Ինչպիսի նավեր կմասնակցեն զորավարժություններին, առայժմ հայտնի չէ: Հունիսին Հարավաֆրիկյան Հանրապետությունում […] ...

Թոմաս Փարթին գրավի դիմաց ազատ է արձակվել

20:20 06.08.2025

Թոմաս Փարթին գրավի դիմաց ազատ է արձակվել

«Արսենալի» նախկին ֆուտբոլիստ Թոմաս Փարթին Լոնդոնի դատարանում ցուցմունք է տվել, հայտնում է Mundo Deportivo-ն: Ֆաբրիցիո Ռոմանոյի հաղորդմամբ՝ դատարանը նրան գրավի դիմաց ազատ արձակելու որոշում է կայացրել: Ինչպես և ակնկալվում էր, Փարթին կմիանա իսպանական «Վիլյառեալին»: Հուլիսի 1-ից ազատ գործակալի կարգավիճակում գտնվող Փարթիին մեղադրանք է առաջադրված՝ բռնաբարության 5, ինչպես նաև սեռական ոտնձգության 1 դեպքով: Նրա փաստաբանը նախկինում […] ...

Թրամփը լրացուցիչ 25% մաքսատուրքեր է սահմանել Հնդկաստանի նկատմամբ

20:10 06.08.2025

Թրամփը լրացուցիչ 25% մաքսատուրքեր է սահմանել Հնդկաստանի նկատմամբ

Վաշինգտոնի վարչակազմը Հնդկաստանի նկատմամբ 25% լրացուցիչ մքասատուրքեր է սահմանել՝ կապված ռուսական նավթի գնման հետ. նմանատիպ միջոցներ կարող են ձեռնարկվել նաև այլ երկրների նկատմամբ: Համապատասխան գործադիր հրամանագիրը ստորագրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, այն հրապարակվել է Սպիտակ տան կայքում։ «Ըստ իս՝ անհրաժեշտ և նպատակահարմար է լրացուցիչ արժեքային մաքսատուրք սահմանել Հնդկաստանից այն ապրանքների ներմուծման վրա, որոնք ուղղակիորեն […] ...

SHANTNEWS

20:00 06.08.2025

SHANTNEWS

Չի թույլատրվում ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայի կիրառմամբ, եթե այցի բուն նպատակն այնտեղ ծննդաբերելն է. դեսպանատուն

19:51 06.08.2025

Չի թույլատրվում ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայի կիրառմամբ, եթե այցի բուն նպատակն այնտեղ ծննդաբերելն է. դեսպանատուն

Չի թույլատրվում ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայի կիրառմամբ, եթե այցի բուն նպատակն այնտեղ ծննդաբերելն է, որպեսզի երեխան ԱՄՆ քաղաքացիություն ստանա։ Այս մասին հայտնել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից: «Վիզայի դիմումը քննության առնող հյուպատոսական պաշտոնյան կարող է վիզայի տրամադրումը մերժել, եթե հիմքեր ունի կարծելու, որ ԱՄՆ եք մեկնում ծննդաբերելու նպատակով»,- նշվում է հաղորդագրության մեջ։ ...

BACK_TO_TOP