«Արևոտ խոհարարը»․ նկարազարդ գիրքը պատմում է Դաունի համախտանիշով Հովհաննեսի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 08 2025
  • $
    383.68
  • RUBLE
    4.80
  • 445.22
WEATHER
+34.09 oC

«Արևոտ խոհարարը»․ նկարազարդ գիրքը պատմում է Դաունի համախտանիշով Հովհաննեսի մասին

19:40 17.09.2021

Այսօր գյումրեցի  լեզվաբան Գայանե Աղաբալյանը ներկայացրել է իր առաջին գիրքը, որը կոչվում է «Արևոտ խոհարարը»։ Այն իրական պատմություն է, որի  գլխավոր հերոսը Դաունի համախտանիշ ունեցող 28 ամյա Հովհաննեսն է, որը հաղթահարել է բազմաթիվ դժվարություններ, ներգրավվել է հասարակական կյանքում, սովորել ու աշխատում է  «Արեգակ» փուռ-սրճարանում։

«Հաճախ էի այցելում  «Արեգակ» փուռ-սրճարան, բրոշուրներից մեկում կարդացի Հովհաննեսի մասին ու ինձ իր պատմությունը շատ հետաքրքրեց։ Այդ ժամանակ սովորում էի Ամերիկյան համալսարանում և մանկական գրականություն առարկայի դասաժամին  պետք է  գրեինք մի պատմվածք։ Ես գրեցի Հովհաննեսի պատմությունը, հետո այն դարձավ իմ ավարտական  աշխատանքի թեման։ Որոշեցինք գիրք տպագրել,  ու 24 ժամում հավաքվեց անհրաժեշտ գումարը։ Գրքում ներկայացրել եմ Հովհաննեսի կյանքի համառոտ պատմությունը։ Նկարագրել եմ նրա անցած ուղին, հաղթահարած դժվարությունները, ինչպես է ինքը  սկսում աշխատել ու  երազանքներ ունենալ»,- ասում է գրքի հեղինակ Գայանե Աղաբալյանը։

Հեղինակը գրքում պատմում է Հովհաննեսի ուժեղ կամքի ու նպատակասլացության մասին, որպես օրինակ՝ առանձնահատուկ խնամքի կարիք ունեցող մյուս երեխաների ու երիտասարդների համար։

«Սա դասագիրք է և գիրք, որ բոլորին սովորեցնելու է  ինչ-որ բան, լցնելու է մեր հոգիները և հարստացնելու է։ Յուրաքանչյուր գրքի հետ մենք փոխվում ենք, և վստահ եմ, որ այս գրքով շատերիս ներաշխարհում ինչ-որ բան կփոխվի․․․ Շատ բան կփոխվի»,- նշում է «Էմիլի արեգակ» կենտրոնի տնօրեն Տիգրանուհի Հակոբյանը։

Գրքի շնորհանդեսին ներկա էին Հովհաննեսն ու իր մայրը՝ տիկին Սաթենիկը։ Նա  անգնահատելի աշխատանք է կատարել որդուն հասարակություն վերադարձնելու համար։ Հովհաննեսը հուզված էր, շատ կարճ իր շնորհակալությունն է հայտնել գրքի հեղինակներին ու նշել, որ պետք է չընկճվել, այլ  պետք է երազանք ու նպատակ ունենալ ու շարժվել դեպի դրանց հաղթահարման ուղղությամբ։

«Այս գիրքը իմ մասին է․ անսպասելի էր, որ իմ պատմությունը կարող է գիրք դառնալ, շնորհակալ եմ շատ, թող ինձ նման բոլոր մարդիկ  իրենց մեջ ուժ գտնեն ու  պայքարեն, ես թող բոլորի համար  լավ օրինակ դառնամ»,- հուզված նշում է Հովհաննեսը։

«Արևոտ խոհարարը» գիրքը նկարազարդված է մանկական մոտիվներով՝ նախատեսված երկու տարեկանից բարձր ընթերցողների համար։ Գիրքը տպագրվել է բարերարների աջակցությամբ, վաճառքից գոյացած հասույթը ուղղվելու է բարեգործական նպատակների, այդ թվում՝ 44-օրյա պատերազմում վիրավորում ստացած տղաների բիզնես գաղափարների իրականացման  ֆոնդին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կայացել է Ներդրումային ծրագրերին աջակցող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

20:42 06.08.2025

Կայացել է Ներդրումային ծրագրերին աջակցող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է Ներդրումային ծրագրերին աջակցող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը։ Այս մասին հայտնել են Կառավարության մամուլի ծառայությունից: Նիստի մեկնարկին մանրամասն անդրադարձ է կատարվել նախորդ նիստերի ընթացքում քննարկված՝ գործարար միջավայրի բարելավմանն ուղղված կարգավորումների և առանձին ներդրումային ծրագրերի կարգավիճակին, ինչպես նաև դրանց վերաբերյալ տրված հանձնարականների կատարման ընթացքին։ Այնուհետև քննարկվել են միջգերատեսչական որոշումներ պահանջող առանձին […] ...

DefenceWeb. Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Ռուսաստանը և Չինաստանը համատեղ ռազմածովային զորավարժություններ կանցկացնեն

20:33 06.08.2025

DefenceWeb. Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Ռուսաստանը և Չինաստանը համատեղ ռազմածովային զորավարժություններ կանցկացնեն

Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Ռուսաստանը և Չինաստանը այս տարվա նոյեմբերին Աֆրիկայի ափերի մոտ կանցկացնեն համատեղ ծովային զորավարժություններ՝ «Mosi 3» («Ծուխ 3») կոդային անվամբ։ Այս մասին հայտնել է տեղական DefenceWeb լրատվական պորտալը։ Զորավարժությունները կանցկացվեն Ատլանտյան օվկիանոսում՝ Հարավաֆրիկյան Հանրապետության ափերի մոտ։ Հարավաֆրիկյան Հանրապետությունը կընդունի զորավարժությունները, իսկ Չինաստանը կղեկավարի դրանք։ Ինչպիսի նավեր կմասնակցեն զորավարժություններին, առայժմ հայտնի չէ: Հունիսին Հարավաֆրիկյան Հանրապետությունում […] ...

Թոմաս Փարթին գրավի դիմաց ազատ է արձակվել

20:20 06.08.2025

Թոմաս Փարթին գրավի դիմաց ազատ է արձակվել

«Արսենալի» նախկին ֆուտբոլիստ Թոմաս Փարթին Լոնդոնի դատարանում ցուցմունք է տվել, հայտնում է Mundo Deportivo-ն: Ֆաբրիցիո Ռոմանոյի հաղորդմամբ՝ դատարանը նրան գրավի դիմաց ազատ արձակելու որոշում է կայացրել: Ինչպես և ակնկալվում էր, Փարթին կմիանա իսպանական «Վիլյառեալին»: Հուլիսի 1-ից ազատ գործակալի կարգավիճակում գտնվող Փարթիին մեղադրանք է առաջադրված՝ բռնաբարության 5, ինչպես նաև սեռական ոտնձգության 1 դեպքով: Նրա փաստաբանը նախկինում […] ...

Թրամփը լրացուցիչ 25% մաքսատուրքեր է սահմանել Հնդկաստանի նկատմամբ

20:10 06.08.2025

Թրամփը լրացուցիչ 25% մաքսատուրքեր է սահմանել Հնդկաստանի նկատմամբ

Վաշինգտոնի վարչակազմը Հնդկաստանի նկատմամբ 25% լրացուցիչ մքասատուրքեր է սահմանել՝ կապված ռուսական նավթի գնման հետ. նմանատիպ միջոցներ կարող են ձեռնարկվել նաև այլ երկրների նկատմամբ: Համապատասխան գործադիր հրամանագիրը ստորագրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, այն հրապարակվել է Սպիտակ տան կայքում։ «Ըստ իս՝ անհրաժեշտ և նպատակահարմար է լրացուցիչ արժեքային մաքսատուրք սահմանել Հնդկաստանից այն ապրանքների ներմուծման վրա, որոնք ուղղակիորեն […] ...

SHANTNEWS

20:00 06.08.2025

SHANTNEWS

Չի թույլատրվում ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայի կիրառմամբ, եթե այցի բուն նպատակն այնտեղ ծննդաբերելն է. դեսպանատուն

19:51 06.08.2025

Չի թույլատրվում ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայի կիրառմամբ, եթե այցի բուն նպատակն այնտեղ ծննդաբերելն է. դեսպանատուն

Չի թույլատրվում ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայի կիրառմամբ, եթե այցի բուն նպատակն այնտեղ ծննդաբերելն է, որպեսզի երեխան ԱՄՆ քաղաքացիություն ստանա։ Այս մասին հայտնել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից: «Վիզայի դիմումը քննության առնող հյուպատոսական պաշտոնյան կարող է վիզայի տրամադրումը մերժել, եթե հիմքեր ունի կարծելու, որ ԱՄՆ եք մեկնում ծննդաբերելու նպատակով»,- նշվում է հաղորդագրության մեջ։ ...

BACK_TO_TOP