Քննարկվել են համագործակցության ուղղությունները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+20.09 oC

Քննարկվել են համագործակցության ուղղությունները

18:30 17.09.2021

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի (ԵԽ) երևանյան գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտին, Եվրոպայի խորհրդի բիոէթիկայի բաժնի ղեկավար Լորանս Լվոֆֆին, Եվրոպայի խորհրդի լայնածավալ մարտահրավերների և բազմակողմանի նախագծերի բաժնի պետ Տիգրան Կարապետյանին, «Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության մեջ» ծրագրի ղեկավար Մերի Կատվալյանին:

Ողջունելով հյուրերին` Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահության ոլորտում իրականացվող ծրագրերը, հույս հայտնել, որ COVID-19-ի դեմ պատվաստումների շնորհիվ հնարավոր կլինի մոտ ապագայում վերադառնալ բնականոն կյանքին: Նախարարն առանձնացրել է մի քանի ուղղություն` հոգեկան առողջություն, մարդուն oրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստում, էլեկտրոնային առողջապահություն, առողջության համապարփակ ապահովագրություն, որոնց շուրջ ցանկալի է կառուցողական-խորհրդատվական քննարկումներ կազմակերպել:

Անդրադառնալով առաջիկա ծրագրերին՝ ոլորտի պատասխանատուն ընդգծել է, որ կառավարության ծրագրով առաջիկա տարիներին առողջապահական համակարգի բարեփոխումներն առաջնահերթություններից են և կարևորել այդ գործընթացում ԵԽ-ի գործընկերությունն ու աջակցությունը:
Միաժամանակ, Անահիտ Ավանեսյանը խոսել է COVID-19-ով պայմանավորված իրավիճակից և դրա կանխարգելմանն ուղղված սահմանափակումներից` ևս մեկ անգամ ընդգծելով, որ, չնայած դժվարություններին, արվում է առավելագույնը, մի կողմից հասարակության համար անվտանգ միջավայր ստեղծելու, մյուս կողմից՝ մարդու իրավունքների անքակտելիությունն ապահովելու նպատակով:

ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտն իր հերթին վերահաստատել է ՀՀ առողջապահության նախարարությանն աջակցելու Եվրախորհրդի հանձնառությունը և գոհունակություն հայտնել Անահիտ Ավանեսյանին նախորդ տարիների համատեղ ձեռքբերումների համար:
Անահիտ Ավանեսյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ներկայացուցիչներին՝ բաց և կառուցողական երկխոսությամբ Հայաստանին օժանդակելու պատրաստակամության համար:

Հանդիպման վերջում մասնակիցները համոզմունք են հայտնել, որ երկկողմ համագործակցության ծրագրերը կլինեն շարունակական:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության 1,5 մլրդ դրամի թերհայտարարագրման դեպք

11:47 17.06.2025

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության 1,5 մլրդ դրամի թերհայտարարագրման դեպք

ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում օրերս բացահայտել է շուրջ 1.5 միլիարդ դրամի ստվերային շրջանառություն։ Կոմիտեի հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության տարածքային թիվ 14-րդ բաժին օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում գործող` պարենային և ոչ պարենային ապրանքների առևտրով զբաղվող ընկերությունը վաճառված ապրանքների դիմաց վերցնում […] ...

Քննարկվել է «Հայֆիլմի»-ի վերագործարկման հնարավորությունը

11:42 17.06.2025

Քննարկվել է «Հայֆիլմի»-ի վերագործարկման հնարավորությունը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է «Հայֆիլմ» կինոստուդիա, ծանոթացել պայմաններին, առկա խնդիրներին, զրուցել աշխատակիցների հետ: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի և Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանի ուղեկցությամբ նախարար Ժաննա Անդրեասյանը շրջել է «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքում՝ առանձնակի ուշադրություն դարձնելով կինոժառանգության արխիվին: Նախարարի դիտարկմամբ՝ կինոժառանգության պահպանման գործընթացն անհրաժեշտ է իրականացնել պետության […] ...

Նոյեմբերյան համայնքի Կողբ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

11:33 17.06.2025

Նոյեմբերյան համայնքի Կողբ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Հունիսի 18-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Կողբ բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Սպիտակ տունը քննարկում է ԱՄՆ բանագնացի և Իրանի ԱԳ նախարարի հանդիպման հնարավորությունը․ Axios

11:23 17.06.2025

Սպիտակ տունը քննարկում է ԱՄՆ բանագնացի և Իրանի ԱԳ նախարարի հանդիպման հնարավորությունը․ Axios

Սպիտակ տունը Իրանի հետ քննարկում է այս շաբաթ ԱՄՆ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հանդիպման հնարավորությունը, գրում է Axios-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Հանդիպման նպատակը միջուկային համաձայնագրի և Իսրայելի ու Իրանի միջև պատերազմի ավարտի շուրջ բանակցություններն են: Հանդիպման շուրջ վերջնական համաձայնություն դեռ չկա, սակայն, ինչպես նշում է պարբերականը, սա «ԱՄՆ նախագահ […] ...

Եղեգնաձոր քաղաքում գործարկվելու են էլեկտրական շչակներ

11:14 17.06.2025

Եղեգնաձոր քաղաքում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հունիսի 18-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր քաղաքում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Հոգեկան առողջության պահպանման ոլորտում առաջ ենք գնում. Անահիտ Ավանեսյան

11:07 17.06.2025

Հոգեկան առողջության պահպանման ոլորտում առաջ ենք գնում. Անահիտ Ավանեսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մասնակցում է «Հոգեկան առողջությունը քաղաքականության բոլոր ուղղություններով. մարտահրավերների հասցեագրում և համատեղ լուծումների մշակում» խորագրով բարձր մակարդակի համաժողովին: Այս մասին նախարարը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում: «Պանելային քննարկմանը ներկայացրել եմ Հայաստանի հաջողված փորձը, հոգեկան առողջության ոլորտում կոալիցիայի ստեղծման, ճգնաժամային իրավիճակներում միջգերատեսչական համագործակցության արդյունքում առաջնակի կարիքների բավարարումն և ապաինստիտուցիոնալացումը: Հոգեկան առողջության պահպանման ոլորտում […] ...

BACK_TO_TOP