19:14 17.09.2021
ՀՀ գլխավոր դատախազությունն ամփոփել է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 2020 թվականի սեպտեմբերի 3-ից հետո մեկ տարվա ընթացքում այս ոլորտում ՀՀ դատախազության գործունեության արդյունքները:
Ըստ այդմ՝ հնարավոր ապօրինի ծագում ունեցող գույքի առկայության վերաբերյալ ուսումնասիրություն սկսելու հիմքերը ստուգելու և ստուգման արդյունքներով համապատասխան որոշումներ կայացնելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչությունը (այսուհետ՝ Վարչություն) դատախազության այլ ստորաբաժանումներից ստացված տվյալների, 1 դատավճռի և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներով հայտնաբերված տվյալների վերաբերյալ 3 նյութերի հիման վրա նշված ժամանակահատվածում սկսել և միաժամանակ շարունակում է 247 անձի գույքի ուսումնասիրություն:
Դրանց շրջանակներում դատարան համապատասխան հայցադիմումներ ներկայացնելու նպատակով ձեռք են բերվում անհրաժեշտ ապացույցներ: Մասնավորապես, իրավասու մարմնի կողմից կատարվել և կատարվում են բազմաթիվ գործողություններ՝ միտված ուսումնասիրությունների պատշաճ, համապարփակ և արդյունավետ իրականացմանը, այդ թվում՝ կազմվել և պետական, տեղական ինքնակառավարման մարմիններին, մի շարք այլ մարմինների և կազմակերպություններին ուղարկվել է գրեթե 2200 հարցում, տրվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին 165 հանձնարարություն:
Վերոնշյալ միջոցառումների արդյունքներով ստացված պատասխանների հիման վրա իրականացվում են համապատասխան անձանց օրինական եկամուտների, կատարված ծախսերի և ձեռք բերված գույքերի համադրմանն ուղղված տնտեսագիտական հաշվարկներ և իրավական վերլուծություններ:
Մի շարք ուսումնասիրությունների շրջանակներում երեք տասնյակ դիմումներ են ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ բանկային, վարկային, ապահովագրական, առևտրային և/կամ նոտարական գաղտնիք կազմող տեղեկություններ ստանալու նպատակով, որոնք բավարարվել են։
Ապօրինի ծագում ունեցող գույքի շուկայական արժեքը պարզելու նպատակով Վարչության դատախազների կողմից նշանակվել է 14 փորձաքննություն, որոնցից 7-ի վերաբերյալ ստացվել է եզրակացություն:
Թվով տասը ուսումնասիրության շրջանակում ներկայացվել են նաև հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու մասին դիմումներ, որոնք արդեն իսկ բավարարվել են: Այդ որոշումներն ուղարկվել են հարկադիր կատարման, և համապատասխան անձանց գույքի/գույքերի վրա դրվել է արգելանք:
Նշված ժամանակահատվածում ավարտված 10 ուսումնասիրություններով բացահայտվել է ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող 90 անշարժ և 19 շարժական գույք, 21 ընկերություններում մասնակցություններ, ինչպես նաև ընդհանուր հաշվարկով 21,721,395,028 ՀՀ դրամի չափով գումար:
Վերոնշյալ ուսումնասիրությունների նյութերով հայտնի բոլոր շահագրգիռ անձինք պաշտոնական հայտարարությունների «Ազդարար» առցանց հարթակի միջոցով Վարչության կողմից ծանուցվել են հնարավոր ապօրինի ծագում ունեցող իրենց պատկանող գույքի առկայության կապակցությամբ ուսումնասիրությունների արդյունքում հավաքված նյութերին ծանոթանալու և ստացված տվյալների առնչությամբ իրենց դիրքորոշումը ներկայացնելու միասին: Այդ անձանց մի մասն արդեն իսկ ներկայացել և ստացել են ուսումնասիրությունների նյութերը, ինչպես նաև ներկայացրել են իրենց դիրքորոշումը, ինչը նշանակում է, որ առաջիկայում համապատասխան ուսումնասիրությունների արդյունքներով դատարան կներկայացվեն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցադիմումներ։
Այս շրջանակներում դիտարկվում է նաև ուսումնասիրությունը հաշտության համաձայնությամբ ավարտելու հնարավորությունը, որի պարագայում կարող է պետությանը փոխանցվել ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ եզրակացության տվյալներով ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի արժեքի նվազագույնը 75 տոկոսը:
Վերոնշյալից բացի, առաջիկայում ամփոփման փուլում գտնվող ավելի քան 10 այլ գործերով նույնպես դատարան կներկայացվեն հայցի նախնական ապահովման մասին դիմումներ։
Ուսումնասիրության փուլում գտնվող շուրջ մեկ տասնյակ գործերով ուղարկվել են նաև միջազգային հարցումներ։
Ուսումնասիրությունները մյուս վարույթներով շարունակվում են, և ձեռնարկվում են օրենքով նախատեսված բոլոր միջոցները՝ դրանց ամբողջականության և լիարժեքության ապահովման, համապատասխան սուբյեկտների եկամուտների, նրանց փաստացի պատկանող, այդ թվում նաև հնարավոր այլ անձանց անվամբ գրանցված գույքերի վերաբերյալ տվյալների հավաքագրման և ապօրինի ծագում ունեցող գույքի առկայության կամ բացակայության վերաբերյալ վերջնական օբյեկտիվ եզրակացություններ կատարելու ուղղությամբ:
11:54 17.06.2025
Տարիքը կարևոր չէ. կարևորը խաղային որակն է․ Կիվուն՝ Մխիթարյանի մասինՌումինացի մասնագետ Քրիստիան Կիվուն «Ինտերի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելուց հետո՝ իր առաջին ասուլիսին, անդրադարձել է միլանյան թիմի 36-ամյա հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, հաղորդում է Inter Xtra-ն: «Տարիքը կարևոր չէ. կարևորը խաղային որակն է։ Տարիքը պարզապես թիվ է, մոտիվացիան կարևոր է։ Հենրիխը ամեն ինչ անում է իր խաղով և վերաբերմունքով։ Նա միշտ ունի էներգիա և մոտիվացիա»,- […] ...
11:47 17.06.2025
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության 1,5 մլրդ դրամի թերհայտարարագրման դեպքՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում օրերս բացահայտել է շուրջ 1.5 միլիարդ դրամի ստվերային շրջանառություն։ Կոմիտեի հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության տարածքային թիվ 14-րդ բաժին օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում գործող` պարենային և ոչ պարենային ապրանքների առևտրով զբաղվող ընկերությունը վաճառված ապրանքների դիմաց վերցնում […] ...
11:42 17.06.2025
Քննարկվել է «Հայֆիլմի»-ի վերագործարկման հնարավորությունըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է «Հայֆիլմ» կինոստուդիա, ծանոթացել պայմաններին, առկա խնդիրներին, զրուցել աշխատակիցների հետ: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի և Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանի ուղեկցությամբ նախարար Ժաննա Անդրեասյանը շրջել է «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքում՝ առանձնակի ուշադրություն դարձնելով կինոժառանգության արխիվին: Նախարարի դիտարկմամբ՝ կինոժառանգության պահպանման գործընթացն անհրաժեշտ է իրականացնել պետության […] ...
11:33 17.06.2025
Նոյեմբերյան համայնքի Կողբ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՀունիսի 18-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Կողբ բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
11:23 17.06.2025
Սպիտակ տունը քննարկում է ԱՄՆ բանագնացի և Իրանի ԱԳ նախարարի հանդիպման հնարավորությունը․ AxiosՍպիտակ տունը Իրանի հետ քննարկում է այս շաբաթ ԱՄՆ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հանդիպման հնարավորությունը, գրում է Axios-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Հանդիպման նպատակը միջուկային համաձայնագրի և Իսրայելի ու Իրանի միջև պատերազմի ավարտի շուրջ բանակցություններն են: Հանդիպման շուրջ վերջնական համաձայնություն դեռ չկա, սակայն, ինչպես նշում է պարբերականը, սա «ԱՄՆ նախագահ […] ...