Գյումրիի ՏԻՄ ընտրությունների թեկնածուների գրանցման վերջնաժամկետը ավարտվել է․ ընտրություններին կմասնակցի 10 քաղաքական ուժ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 08 2025
  • $
    383.68
  • RUBLE
    4.80
  • 445.22
WEATHER
+34.09 oC

Գյումրիի ՏԻՄ ընտրությունների թեկնածուների գրանցման վերջնաժամկետը ավարտվել է․ ընտրություններին կմասնակցի 10 քաղաքական ուժ

21:00 17.09.2021

Այսօր ավարտվեց հոկտեմբերի 17-ի Գյումրիի ՏԻՄ ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական ուժերի գրանցման վերջնաժամկետը: Սեպտեմբերի 2-12-ը  թիվ 31 տարածքային ընտրական հանձնաժողով հայտ էին ներկայացրել 10 քաղաքական ուժեր ՝ 7 կուսակցություն և 3 դաշինք, ավագանու 33 մանդատի համար կպայքարեն 290  թեկնածուներ:

SHANTNEWS.am-ի հետ զրույցում թիվ 31 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Ղազարյանը հայտնել է, որ փաստաթղթերը գրեթե 95 տոկոսով ստուգվել էին հենց ներկայացման պահին, բոլոր թերություններն ու անճշտությունները շտկվել էին, այս ժամանակահատվածում  գրեթե անելիք չեն  ունեցել:

«Փաթեթներում  առկա անճշտությունները հիմնականում  կապված էին անձը հաստատող փաստաթղթերի հետ, թեկնածուները անձնագրային բաժիններից տեղեկանքները վերցրել էին մեկ այլ անձը հաստատող փաստաթղթով, իսկ հանձնաժողով էին ներկայացրել  մեկ ուրիշ փաստաթղթով, նաև կանոնադրություններում երբեմն բացակայում էին  կուսակցության կնիքները, բոլոր թերությունները տեղում ուղղվել են: Այս ընթացքում ինքնաբացարկ հայտնած կուսակցություններ, դաշինքներ կամ առանձին թեկնածուներ չեն եղել, ամեն ինչ հաստատվել է այնպես, ինչպես որ ներկայացրել էին քաղաքական ուժերի ներկայացուցիչները»,-նշել է Տիգրան Ղազարյանը:

Վաղը ՝ ժամը 11:00-ին թիվ 31 տարածքային ընտրական հանձնաժողովում  10 քաղաքական ուժերը  կմասնակցեն վիճակահանության, որի ընթացքում էլ կորոշվի քվեաթերթիկներում նրանց  հերթական համարները, իսկ սեպտեմբերի 22-ից կմեկնարկի  քարոզարշավը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը լրացուցիչ 25% մաքսատուրքեր է սահմանել Հնդկաստանի նկատմամբ

20:10 06.08.2025

Թրամփը լրացուցիչ 25% մաքսատուրքեր է սահմանել Հնդկաստանի նկատմամբ

Վաշինգտոնի վարչակազմը Հնդկաստանի նկատմամբ 25% լրացուցիչ մքասատուրքեր է սահմանել՝ կապված ռուսական նավթի գնման հետ. նմանատիպ միջոցներ կարող են ձեռնարկվել նաև այլ երկրների նկատմամբ: Համապատասխան գործադիր հրամանագիրը ստորագրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, այն հրապարակվել է Սպիտակ տան կայքում։ «Ըստ իս՝ անհրաժեշտ և նպատակահարմար է լրացուցիչ արժեքային մաքսատուրք սահմանել Հնդկաստանից այն ապրանքների ներմուծման վրա, որոնք ուղղակիորեն […] ...

SHANTNEWS

20:00 06.08.2025

SHANTNEWS

Չի թույլատրվում ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայի կիրառմամբ, եթե այցի բուն նպատակն այնտեղ ծննդաբերելն է. դեսպանատուն

19:51 06.08.2025

Չի թույլատրվում ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայի կիրառմամբ, եթե այցի բուն նպատակն այնտեղ ծննդաբերելն է. դեսպանատուն

Չի թույլատրվում ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայի կիրառմամբ, եթե այցի բուն նպատակն այնտեղ ծննդաբերելն է, որպեսզի երեխան ԱՄՆ քաղաքացիություն ստանա։ Այս մասին հայտնել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից: «Վիզայի դիմումը քննության առնող հյուպատոսական պաշտոնյան կարող է վիզայի տրամադրումը մերժել, եթե հիմքեր ունի կարծելու, որ ԱՄՆ եք մեկնում ծննդաբերելու նպատակով»,- նշվում է հաղորդագրության մեջ։ ...

«Լացիոյի» տպավորիչ թիմային գոլը

19:39 06.08.2025

«Լացիոյի» տպավորիչ թիմային գոլը

Հռոմի «Լացիոն» գեղեցիկ թիմային գոլ է խփել «Գալաթասարայի» դեմ ընկերական խաղում, որն ավարտվել է 2-2 հաշվով: Մաուրիցիո Սարիի գլխավորած թիմն առաջին կեսին ավելացված առաջին րոպեին սեփական տուգանային հրապարակից գրոհ է կազմակերպել, որն ավարտվել է տպավորիչ թիմային գոլով: «Լացիոն» հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի օգոստոսի 9-ին՝ «Բարնլիի» հետ, իսկ օգոստոսի 16-ին կընդունի հունական «Ատրոմիտոսին»: 🎮#GalatasarayLazio#AvantiLazio pic.twitter.com/A3lVFBFxjy — […] ...

Վրաստանում ավարտվել են ՆԱՏՕ-ի 13-օրյա բազմազգ զորավարժությունները

19:24 06.08.2025

Վրաստանում ավարտվել են ՆԱՏՕ-ի 13-օրյա բազմազգ զորավարժությունները

Վրաստանում ավարտվել են ՆԱՏՕ-ի բազմազգ Agile Spirit 2025 զորավարժությունները, որոնք անցկացվում էին հուլիսի 25-ից։ Այս մասին հայտնել է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ Զորավարժությունների պաշտոնական փակման միջոցառումները տեղի են ունեցել Թբիլիսիի մոտ գտնվող Վազիանիի մարտական պատրաստության կենտրոնի շքերթի հրապարակում։ Վրաստանի պաշտպանության նախարարության և ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչները տարբեր մեդալներ և պատվոգրեր են հանձնել զորավարժությունների ընթացքում աչքի […] ...

Ghanaweb. Գանայում ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվել է երկու նախարար

19:12 06.08.2025

Ghanaweb. Գանայում ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվել է երկու նախարար

Գանայի պաշտպանության նախարար Էդվարդ Օմանե Բոաման և շրջակա միջավայրի, գիտության և տեխնոլոգիաների նախարար Իբրահիմ Մուրտալա Մոհամմեդը զոհվել են ուղղաթիռի վթարի հետևանքով, հաղորդում է Ghanaweb լրատվական պորտալը՝ հղում անելով Գանայի զինված ուժերի շտաբի պետ Ջուլիուս Դեբրային։ Ուղղաթիռը վթարի է ենթարկվել երկրի հարավում՝ Ակրոֆուոն քաղաքի մոտ։ Այն հրդեհվել է գետնին ընկնելուց հետո։ Զոհվել է չորս մարդ, այդ […] ...

BACK_TO_TOP