Մենք շարունակում ենք վստահությամբ նայել դեպի Հայաստանի ապագան. Լին Թրեյսի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+20.09 oC

Մենք շարունակում ենք վստահությամբ նայել դեպի Հայաստանի ապագան. Լին Թրեյսի

09:20 21.09.2021

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության 30-ամյակի կապակցությամբ․

«Ուղիղ երեսուն տարի առաջ հայ ժողովրդի ճնշող մեծամասնությունը քվեարկեց Խորհրդային Միության կազմից դուրս գալու օգտին՝ կատարելով առաջին քայլը անկախ ինքնիշխան պետության կարգավիճակի վերականգնման հարցում։

Այսօր, երբ նշում ենք Հայաստանի Հանրապետության անկախության երեսնամյա հոբելյանը, ես տեսնում եմ հայ ժողովրդի ուժն ու տոկունությունը և ավելի լավ ապագա կառուցելու վճռականությունը՝ ի հեճուկս աննախադեպ մարտահրավերների, ինչպիսիք էին գլոբալ համավարակը և անցյալ տարի Հայաստանին պատուհասած պատերազմը։ Ես տեսնում եմ, որ այս հինավուրց ժողովուրդը անկախության միջոցով կերտում է իր պատմության նոր գլուխը։ Հայաստանն ընթանում է ժողովրդավարական բարեփոխումների ու երկրի քաղաքացիների համար տնտեսական հնարավորություններ ստեղծելու ճանապարհով և միաժամանակ ձգտում է լուծել անվտանգային կարևորագույն խնդիրները։ Երեսուն տարիների ընթացքում հայ-ամերիկյան գործընկերության հիմքում եղել են հենց այս ընդհանուր արժեքները։

Լայնածավալ և խորը գործընկերության ուղին
Մենք Միացյալ Նահանգների առաջին դեսպանությունը Հայաստանում բացեցինք երկրի անկախացումից կարճ ժամանակ անց՝ 1992թ․-ին, սակայն հայ-ամերիկյան գործընկերությունը շատ ավելի վաղ է սկսվել, քան մեր երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը։ Դեռևս 1919թ․ նախագահ Վուդրո Վիլսոնի վարչակազմի ներքո ամերիկյան կառավարությունը տարածաշրջանով մեկ օժանդակություն էր ցուցաբերում Ցեղասպանությունից տուժած հայերին։

Այնուհետ Միացյալ Նահանգներն ակտիվ դերակատարում ունեցավ՝ օգնելով Հայաստանին  1988թ․ կործանարար երկրաշարժից հետո․ Միացյալ Նահանգների կառավարության ու մասնավոր քաղաքացիների կողմից տեխնիկական ու ֆինանսական օժանդակություն ցուցաբերվեց աղետի հետևանքների վերացման ու անօթևան մնացածներին օգնելու հարցերում։ ԱՄՆ արձագանքը սոսկ այս ողբերգության մասշտաբներով չէր պայմանավորված, այլ նաև ընդգծում էր մեր երկու ժողովուրդների միջև առկա կապերի խորությունը։ Խոսելով մեր ժողովուրդների կապի մասին չենք կարող չհիշատակել հայկական ակտիվ սփյուռքը ԱՄՆ-ում, որը մեր երկու երկրների ու մեր հարաբերությունների ամրության հարցում մշտապես հանդիսացել է կարևորագույն գործոն։

Միացյալ Նահանգների և Հայաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմամբ մեր գործընկերության դուռն ավելի լայն բացվեց։ Եվ երեսուն տարի անց, որի ընթացքում Միացյալ Նահանգների կողմից տրամադրվել է շուրջ 3  միլիարդ ԱՄՆ դոլար աջակցություն, մեր կապերն առավել քան երբևէ ամուր են։ Ամուր ժողովրդավարական հաստատությունների ձևավորում ու պահպանում, իրավունքի գերակայության ապահովում և կոռուպցիայի դեմ պայքար, մարդասիրական օգնություն դրա կարիքն ունեցողներին, անվտանգային կառույցների կարողությունների մեծացում, տնտեսական հնարավորությունների վերհանում և խթանում, առողջապահական համակարգի ամրապնդում, մշակութային ժառանգության պահպանություն, կրթական հնարավորությունների ընդլայնում, փոխանակային ծրագրերի միջոցով ներդրումներ մարդկային կապիտալում և տարածաշրջանային խաղաղության նախաձեռնությունների օժանդակում․ ահա երկկողմ հարաբերությունների այն լայն շրջանակը, որի ձևավորմանն ու ամրապնդմանն ուղղվել են մեր համատեղ ջանքերը։

Տոկունություն ի հեճուկս մարտահրավերների
Մեր բազմազան գործընկերությունն ամենուր միտված է այն նպատակին, որ մարդկանց կյանքը բարելավվի, բոլորս լինենք առողջ և ապահով ու ավելի լավ աշխարհ թողնենք մեր երեխաների համար։ Ինչպես այս տարի ավելի վաղ Հայոց ցեղասպանության հիշատակման իր խոսքում նշեց նախագահ Բայդենը, «Այսօր, սգալով կորուստների համար, եկե՛ք նաև մեր հայացքն ուղղենք դեպի ապագա՝ դեպի մի աշխարհ, որ մենք ուզում ենք կառուցել մեր երեխաների համար։ Աշխարհ, որ ստվերված չէ մոլեռանդության  ու անհանդուրժողականության առօրյա չարիքներով, աշխարհ, որտեղ հարգված են մարդու իրավունքները և որտեղ բոլոր մարդիկ կարող են ապրել իրենց կյանքն արժանապատիվ ու անվտանգ»։

Վերջին քսան ամիսը փորձությունների շրջան էին, սակայն կրկին ի ցույց դրվեց հայ ժողովրդի տոկունությունն ու հայաստանյան ժողովրդավարության ամրությունը։ Այս տարվա ամռանը տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, որոնք ոչ միայն արժանացան միջազգային դիտորդների գովեստին հիմնարար իրավունքների ապահովման համար, այլ նաև հպարտանալու առիթ դարձան շատ հայերի համար, որոնք տեսան, որ ի հեճուկս դժվարությունների, հայաստանյան ժողովրդավարությունը աներեր մնաց։ Ու թեպետ մենք չպետք է մոռանանք մարտահրավերների, ողբերգությունների ու դժվարությունների մասին, որոնք մինչ օրս հաղթահարված չեն, սակայն պետք է նաև աչքի առաջ ունենանք այն ամենը, ինչին Հայաստանն հասել է ու նոր ձեռքբերումների հասնելու ներուժը։

Վերջին երեսուն տարվա ընթացքում ձևավորված կապերի ամուր հիմքի վրա շարունակելով մեր աշխատանքը՝ մենք հայ-ամերիկյան հարաբերությունների դրական ապագա ենք տեսնում և շարունակում ենք վստահությամբ նայել դեպի Հայաստանի ապագան՝ որպես ինքնիշխան, բարեկեցիկ պետություն, որը հաշվետու է իր ժողովրդի առաջ ու չունի վտանգներ հարևաններից։ Մենք սպասում ենք մեր գործընկերությանը շարունակական ընթացքին՝ մինչ Հայաստանն ընթանում է 1991թ․ սեպտեմբերի 21-ին որդեգրած ճանապարհով»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Transfermarkt-ը կազմել է վնասվածք ունեցող ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը

08:35 16.08.2025

Transfermarkt-ը կազմել է վնասվածք ունեցող ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը

Transfermarkt-ը կազմել է այն ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը, որոնք վնասվածքի պատճառով բաց կթողնեն նոր մրցաշրջանի մեկնարկը կամ մեծ մասը: Մարկ-Անդրե տեր Շտեգեն («Բարսելոնա»), Քոնոր Բրեդլի («Լիվերպուլ»), Ալեսանդրո Բուոնջոռնո («Նապոլի»), Լևի Քոլվիլ («Չելսի»), Ալֆոնսո Դևիս («Բավարիա»), Ռոդրի («Մանչեսթեր Սիթի»), Էդուարդո Կամավինգա, Ջուդ Բելինգհեմ (երկուսն էլ՝ «Ռեալ Մադրիդ»), Դեյան Կուլուսևսկի («Տոտենհեմ»), Ջամալ Մուսիալա («Բավարիա»), Գաբրիել Ժեզուս («Արսենալ»)։ ...

Թրամփը խորհուրդ է տվել Զելենսկուն գործարք կնքել Ռուսաստանի հետ

08:29 16.08.2025

Թրամփը խորհուրդ է տվել Զելենսկուն գործարք կնքել Ռուսաստանի հետ

Վլադիմիր Զելենսկին պետք է գործարք կնքի Ռուսաստանի հետ՝ ուկրաինական հակամարտությանը վերջ դնելու համար, Fox News-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես ուզում եմ տեսնել, թե կարո՞ղ ենք դա անել։ Գործարքը դեռ պատրաստ չէ։ Եվ Ուկրաինան պետք է համաձայնի։ Զելենսկին պետք է համաձայնի», – ասել է նա։ Ավելի վաղ Պուտինը և Թրամփը բանակցություններ […] ...

Ալյասկայում բանակցություններից հետո Թրամփը խոսել է Պուտինի մասին

08:00 16.08.2025

Ալյասկայում բանակցություններից հետո Թրամփը խոսել է Պուտինի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի առաջնորդին անվանել է ուժեղ և կոշտ մարդ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ գագաթնաժողովից հետո։ «Նա ուժեղ տղա է։ Նա շատ կոշտ է։ Բայց դա շատ ջերմ հանդիպում էր», – ասել է Թրամփը Fox News- ին տված հարցազրույցում ՝ Ալյասկայում Պուտինի հետ գագաթնաժողովից հետո։ Ավելի վաղ հայտնել ենք, որ Ռուսաստանի նախագահ […] ...

Օգոստոսին փոթորիկների սեզոնը հասնում է իր գագաթնակետին Ատլանտիկայում

23:59 15.08.2025

Օգոստոսին փոթորիկների սեզոնը հասնում է իր գագաթնակետին Ատլանտիկայում

Փոթորիկների սեզոնը Ատլանտիկայում սովորաբար տևում է վեց ամիս՝ հունիսից մինչև նոյեմբեր, սակայն գոյություն ունի փոթորիկների ակտիվության շրջան, որը սկսվում է օգոստոսին և շարունակվում մինչև հոկտեմբեր։ Միջին հաշվով, յուրաքանչյուր տարի 11-12 փոթորիկ է գրանցվում է օգոստոս-հոկտեմբեր ամիսներին։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Մեքսիկական ծոցի կամ ԱՄՆ արևելյան ափերին հարվածած փոթորիկների 93%-ը տեղի […] ...

Արագածոտնի մարզի Հարթավան բնակավայրի 1.2կմ ճանապարհահատվածում իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ

23:54 15.08.2025

Արագածոտնի մարզի Հարթավան բնակավայրի 1.2կմ ճանապարհահատվածում իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեսանյութ է հրապարակել Արագածոտնի մարզի Հարթավան բնակավայրի 1.2կմ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Թրամփ-Պուտին բանակցությունները մեկնարկել են

23:48 15.08.2025

Թրամփ-Պուտին բանակցությունները մեկնարկել են

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սկսել են եռակողմ ձևաչափով բանակցություններ։ Զրույցը տեղի է ունենում Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայի սենյակներից մեկում։ Նախագահները հանդիպման սկզբում լրատվամիջոցների համար որևէ հայտարարություն չեն արել։ Ֆոտոլրագրողներին թույլ տալով մի քանի լուսանկար անել, առաջնորդները, նստած միմյանց դեմ, անցել են բանակցություններին, որոնք ընթանում են փակ դռների ետևում։ Պետությունների ղեկավարներից բացի, զրույցին […] ...

BACK_TO_TOP