Ի նպաստ Ֆրանկոֆոն կրթամշակութային միջավայրի զարգացմանը. ԿԳՄՍ փոխնախարարը մասնակցում է Ֆրանկոֆոն համաժողովին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+20.09 oC

Ի նպաստ Ֆրանկոֆոն կրթամշակութային միջավայրի զարգացմանը. ԿԳՄՍ փոխնախարարը մասնակցում է Ֆրանկոֆոն համաժողովին

17:07 22.09.2021

Հայաuտանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը սեպտեմբերի 21-ից պաշտոնական այցով գտնվում է Ռումինիայի Բուխարեստ քաղաքում՝ մասնակցելու Ֆրանկոֆոն երկրների բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների նախարարների համաժողովին:

Այն կտևի մինչև սեպտեմբերի 24-ը: Համաժողովի շրջանակում տեղի է ունեցել նաև ֆրանկոֆոնիայի գիտական նստաշրջանի բացումը:

Միջոցառման նպատակն է ներկայացնել AUF-ի (Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալություն) 2021-2025 թթ. նոր ռազմավարությունը, վերանայել կառավարման մարմինները, իրականացնել առաջին գիտական ֆրանկոֆոն հանդիպումները և նշել AUF-ի 60-ամյակը (1961-2021): Համաժողովին նախատեսված են կլոր սեղաններ, քննարկումներ բուհերի ռեկտորների համար, պաշտոնապես կհայտարարվեն Ֆրանկոֆոն կառավարման խորհրդի և նախագահի ընտրությունների արդյունքները: Համաժողովի առանցքում ֆրանսախոս գիտական ​​դիվանագիտության քաղաքականության մշակումն է:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն իր ելույթի խոսքում ընդգծել է, որ կրթության և գիտության ոլորտում այս մակարդակի համագործակցությունը դիտարկվում է որպես տնտեսության բարձրացման ամենաարդյունավետ ուղի, որը հարթելու է երկրների միջև քաղաքական և տնտեսական հակասությունները և դրանք դուրս է բերելու փոխշահավետ համագործակցության նոր սահմանների: Փոխնախարարի հավաստմամբ՝ Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է Ֆրանկոֆոնիայի առաջնային առաքելությանը և մշտապես պատրաստակամ է կրթության և գիտության բնագավառներում համագործակցության ծրագրերի մշակմանն ու իրականացմանը։

«Նշեմ, որ Հայաստանը, հանդիսանալով նաև Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում ֆրանկոֆոն տարածաշրջանային կենտրոնի (CREFECO) անդամ երկիր, ակտիվ համագործակցում է նաև ֆրանսերենի ուսուցիչների ազգային կամ տարածաշրջանային մակարդակով վերապատրաստման գործընթացին՝ ուղղված ֆրանսերենի ուսուցման և ֆրանսերենով ուսուցանվող ոչ լեզվաբանական առարկաների բարելավմանը»,- ասել է Ա. Մարտիրոսյանը։

Ֆրանկոֆոն համալսարանական գործակալությունը Հայաստանում բարձրագույն կրթության և ֆրանկոֆոն գիտական ​​հետազոտությունների զարգացման հիմնական դերակատարներից է: Այն աջակցում է մասնավորապես Հայաստանում Ֆրանկոֆոն համալսարանական գործակալության անդամ համալսարաններին՝ նպաստելով դրանց ծառայությունների որակի բարելավմանն ուղղված մի շարք ծրագրերի իրականացմանը: Ֆրանսերենով գիտահետազոտական աշխատանքները, ինչպես նաև միջազգային համագործակցությունը խրախուսելու և արժևորելու նպատակով 2016 թ․-ին փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել Ֆրանկոֆոն համալսարանական գործակալության և ՀՀ կրթության և գիտության նախարարության միջև:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության 1,5 մլրդ դրամի թերհայտարարագրման դեպք

11:47 17.06.2025

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության 1,5 մլրդ դրամի թերհայտարարագրման դեպք

ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում օրերս բացահայտել է շուրջ 1.5 միլիարդ դրամի ստվերային շրջանառություն։ Կոմիտեի հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության տարածքային թիվ 14-րդ բաժին օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում գործող` պարենային և ոչ պարենային ապրանքների առևտրով զբաղվող ընկերությունը վաճառված ապրանքների դիմաց վերցնում […] ...

Քննարկվել է «Հայֆիլմի»-ի վերագործարկման հնարավորությունը

11:42 17.06.2025

Քննարկվել է «Հայֆիլմի»-ի վերագործարկման հնարավորությունը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է «Հայֆիլմ» կինոստուդիա, ծանոթացել պայմաններին, առկա խնդիրներին, զրուցել աշխատակիցների հետ: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի և Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանի ուղեկցությամբ նախարար Ժաննա Անդրեասյանը շրջել է «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքում՝ առանձնակի ուշադրություն դարձնելով կինոժառանգության արխիվին: Նախարարի դիտարկմամբ՝ կինոժառանգության պահպանման գործընթացն անհրաժեշտ է իրականացնել պետության […] ...

Նոյեմբերյան համայնքի Կողբ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

11:33 17.06.2025

Նոյեմբերյան համայնքի Կողբ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Հունիսի 18-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Կողբ բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Սպիտակ տունը քննարկում է ԱՄՆ բանագնացի և Իրանի ԱԳ նախարարի հանդիպման հնարավորությունը․ Axios

11:23 17.06.2025

Սպիտակ տունը քննարկում է ԱՄՆ բանագնացի և Իրանի ԱԳ նախարարի հանդիպման հնարավորությունը․ Axios

Սպիտակ տունը Իրանի հետ քննարկում է այս շաբաթ ԱՄՆ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հանդիպման հնարավորությունը, գրում է Axios-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Հանդիպման նպատակը միջուկային համաձայնագրի և Իսրայելի ու Իրանի միջև պատերազմի ավարտի շուրջ բանակցություններն են: Հանդիպման շուրջ վերջնական համաձայնություն դեռ չկա, սակայն, ինչպես նշում է պարբերականը, սա «ԱՄՆ նախագահ […] ...

Եղեգնաձոր քաղաքում գործարկվելու են էլեկտրական շչակներ

11:14 17.06.2025

Եղեգնաձոր քաղաքում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հունիսի 18-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր քաղաքում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Հոգեկան առողջության պահպանման ոլորտում առաջ ենք գնում. Անահիտ Ավանեսյան

11:07 17.06.2025

Հոգեկան առողջության պահպանման ոլորտում առաջ ենք գնում. Անահիտ Ավանեսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մասնակցում է «Հոգեկան առողջությունը քաղաքականության բոլոր ուղղություններով. մարտահրավերների հասցեագրում և համատեղ լուծումների մշակում» խորագրով բարձր մակարդակի համաժողովին: Այս մասին նախարարը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում: «Պանելային քննարկմանը ներկայացրել եմ Հայաստանի հաջողված փորձը, հոգեկան առողջության ոլորտում կոալիցիայի ստեղծման, ճգնաժամային իրավիճակներում միջգերատեսչական համագործակցության արդյունքում առաջնակի կարիքների բավարարումն և ապաինստիտուցիոնալացումը: Հոգեկան առողջության պահպանման ոլորտում […] ...

BACK_TO_TOP