«Ազնավուր» հիմնադրամը և «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնը համատեղ նոր սոցիալական ծրագիր են սկսել Արցախի սահմանները պաշտպանելիս վիրավորում ստացած զինծառայողների համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 08 2025
  • $
    383.68
  • RUBLE
    4.80
  • 445.22
WEATHER
+34.09 oC

«Ազնավուր» հիմնադրամը և «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնը համատեղ նոր սոցիալական ծրագիր են սկսել Արցախի սահմանները պաշտպանելիս վիրավորում ստացած զինծառայողների համար

18:25 25.09.2021

44 օրյա պատերազմից հետո «Ազնավուր»  հիմնադրամը, «Զինվորի տուն»  վերականգնողական կենտրոնի հետ համագործակցությամբ, նախաձեռնեց դրամաշնորհային մի ծրագիր, որն ուղղված է տարբեր առողջական խնդիրներ ու  որոշակի ֆունկցիոնալ սահմանափակումներ ունեցող տղաների բիզնես գաղափարները ֆինանսապես օժանդակելուն։

Այն աջակցության ծրագիր է ոչ միայն վերջին պատերազմում, նաև  Արցախի սահմանների պաշտպանության ժամանակ անցած 30 տարիներին վիրավորում ստացած զինծառայողների համար։ Նրանցից 19-ը , որոնք Հանրապետության տարբեր մարզերից են,  արդեն սկսել  են իրենց բիզնես-նախագծերը կյանքի կոչել։

«Ծրագրերը շատ լայն աշխարհագրություն ունեն, գերակշռող մասը  գյուղատնտեսության ոլորտից են, որովհետև տղաներից շատերը գյուղական համայնքներում են բնակվում, դրա համար ունենք խնձորի այգու  ստեղծում, ունենք անասնաբուծություն, կաթի արտադրություն։ Բայց դրա կողքին ունենք նաև նոր ստեղծարար մասնագիտություններ երաժշտության ոլորտում, ֆոտոյի և վիդեոյի նկարահանման ոլորտում, շատ բազմազան են։ Եթե ուղղությունների բաժանենք, ապա շուրջ 20 ուղղություն այս պահին մենք ֆինանսավորել ենք»,- նշում է «Ազնավուր» հիմնադրամի մարքեթինգի և հաղորդակցման բաժնի տնօրեն  Տաթևիկ Ղազարյանը։

Հիմնադրամը յուրաքանչյուր ծրագրի համար տրամադրում է 5000 եվրո։ Ֆոնդային գումարները հավաքագրվում են Հայ օգնության ֆոնդի և տարբեր բարերարների նվիրատվությամբ։

«Հայ օգնության ֆոնդը այս պահին համագործակցում է «Ազնավուր»  հիմնադրամի և «Զինվորի տան» հետ։ Մենք գումար ենք հավաքում, որ փոխանցենք մեր զինվորների համար բացված ֆոնդին, ովքեր ունեն հաշմանդամություն,ու այդ դրամաշնորհներով  կսկսեն իրենց սեփական բիզնեսը»,- ասում է ՀՕՖ զարգացման ծրագրերի պատասխանատու Սառա Սթայցը։

Վերջերս իրականացրած դրամահավաքի ընթացքում հավաքագրված 30 հազար դոլար գումարով շուտով կֆինանսավորվի ևս 5 վիրավոր զինվորի  ներկայացրած բիզնես- նախագիծ։ «Արեգակ» ներառական փուռ-սրճարանը ևս միացել է նախաձեռնությանը։ Առանձնահատուկ խնամքի կարիք ունեցող երիտասարդների պատրաստած համեղ հրուշակեղենի վաճառքի հասույթը կուղղվի հայրենիքի պաշտպանության համար վիրավորում ստացած տղաների աջակցության ֆոնդին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը լրացուցիչ 25% մաքսատուրքեր է սահմանել Հնդկաստանի նկատմամբ

20:10 06.08.2025

Թրամփը լրացուցիչ 25% մաքսատուրքեր է սահմանել Հնդկաստանի նկատմամբ

Վաշինգտոնի վարչակազմը Հնդկաստանի նկատմամբ 25% լրացուցիչ մքասատուրքեր է սահմանել՝ կապված ռուսական նավթի գնման հետ. նմանատիպ միջոցներ կարող են ձեռնարկվել նաև այլ երկրների նկատմամբ: Համապատասխան գործադիր հրամանագիրը ստորագրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, այն հրապարակվել է Սպիտակ տան կայքում։ «Ըստ իս՝ անհրաժեշտ և նպատակահարմար է լրացուցիչ արժեքային մաքսատուրք սահմանել Հնդկաստանից այն ապրանքների ներմուծման վրա, որոնք ուղղակիորեն […] ...

SHANTNEWS

20:00 06.08.2025

SHANTNEWS

Չի թույլատրվում ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայի կիրառմամբ, եթե այցի բուն նպատակն այնտեղ ծննդաբերելն է. դեսպանատուն

19:51 06.08.2025

Չի թույլատրվում ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայի կիրառմամբ, եթե այցի բուն նպատակն այնտեղ ծննդաբերելն է. դեսպանատուն

Չի թույլատրվում ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայի կիրառմամբ, եթե այցի բուն նպատակն այնտեղ ծննդաբերելն է, որպեսզի երեխան ԱՄՆ քաղաքացիություն ստանա։ Այս մասին հայտնել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից: «Վիզայի դիմումը քննության առնող հյուպատոսական պաշտոնյան կարող է վիզայի տրամադրումը մերժել, եթե հիմքեր ունի կարծելու, որ ԱՄՆ եք մեկնում ծննդաբերելու նպատակով»,- նշվում է հաղորդագրության մեջ։ ...

«Լացիոյի» տպավորիչ թիմային գոլը

19:39 06.08.2025

«Լացիոյի» տպավորիչ թիմային գոլը

Հռոմի «Լացիոն» գեղեցիկ թիմային գոլ է խփել «Գալաթասարայի» դեմ ընկերական խաղում, որն ավարտվել է 2-2 հաշվով: Մաուրիցիո Սարիի գլխավորած թիմն առաջին կեսին ավելացված առաջին րոպեին սեփական տուգանային հրապարակից գրոհ է կազմակերպել, որն ավարտվել է տպավորիչ թիմային գոլով: «Լացիոն» հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի օգոստոսի 9-ին՝ «Բարնլիի» հետ, իսկ օգոստոսի 16-ին կընդունի հունական «Ատրոմիտոսին»: 🎮#GalatasarayLazio#AvantiLazio pic.twitter.com/A3lVFBFxjy — […] ...

Վրաստանում ավարտվել են ՆԱՏՕ-ի 13-օրյա բազմազգ զորավարժությունները

19:24 06.08.2025

Վրաստանում ավարտվել են ՆԱՏՕ-ի 13-օրյա բազմազգ զորավարժությունները

Վրաստանում ավարտվել են ՆԱՏՕ-ի բազմազգ Agile Spirit 2025 զորավարժությունները, որոնք անցկացվում էին հուլիսի 25-ից։ Այս մասին հայտնել է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ Զորավարժությունների պաշտոնական փակման միջոցառումները տեղի են ունեցել Թբիլիսիի մոտ գտնվող Վազիանիի մարտական պատրաստության կենտրոնի շքերթի հրապարակում։ Վրաստանի պաշտպանության նախարարության և ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչները տարբեր մեդալներ և պատվոգրեր են հանձնել զորավարժությունների ընթացքում աչքի […] ...

Ghanaweb. Գանայում ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվել է երկու նախարար

19:12 06.08.2025

Ghanaweb. Գանայում ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվել է երկու նախարար

Գանայի պաշտպանության նախարար Էդվարդ Օմանե Բոաման և շրջակա միջավայրի, գիտության և տեխնոլոգիաների նախարար Իբրահիմ Մուրտալա Մոհամմեդը զոհվել են ուղղաթիռի վթարի հետևանքով, հաղորդում է Ghanaweb լրատվական պորտալը՝ հղում անելով Գանայի զինված ուժերի շտաբի պետ Ջուլիուս Դեբրային։ Ուղղաթիռը վթարի է ենթարկվել երկրի հարավում՝ Ակրոֆուոն քաղաքի մոտ։ Այն հրդեհվել է գետնին ընկնելուց հետո։ Զոհվել է չորս մարդ, այդ […] ...

BACK_TO_TOP