19:25 25.09.2021
«Գյումրին առանց տնակների» և «Ազնավուր» հիմնադրամները Գյումրիում նոր թաղամաս կառուցելու նախաձեռնություն ունեն: Նախատեսվում է «Քեզ համար» ծրագրով 50 անօթևան ընտանիքների համար բնակարաններ կառուցել, որի ընդհանուր բյուջեն, ըստ նախնական հաշվարկների, կազմում է 2 միլիոն դոլար։ Թաղամասը կրելու է հայազգի շանսոնիե Շարլ Ազնավուրի անունը։Ծրագրին հավանություն էր տվել նաև Ազնավուրի որդին ՝ Նիկոլա Ազնավուրը։
Նոր թաղամասի կառուցման նախագիծը պատրաստ է, այն նախատեսվում է կառուցել Գյումրիի Սավոյան փողոցի տնակային ավանի տարածքում՝ նախկին Պոլիտեխնիկական ինստիտուտի հարակից տարածքում։ Հիմնադրամները հողհատկացման հարցով 2020-ին են դիմել Գյումրիի քաղաքապետարան, բայց դեռ տարածքի հատկացման հարցը չի լուծվել։
«Գյումրին առանց տնակների» և «Ազնավուր» հիմնադրամները դիմել են քաղաքապետարան, հարցը բազմիցս քննարկվել է պատասխանատուների ու գլխավոր ճարտարապետի հետ։ Խոստացել էին, որ հողհատկացման հարցը կլուծվի, բայց կորոնավիրուսն ու պատերազմը խանգարեցին հետագա գործընթացի շարունակությանը։ Հուսով ենք, որ վերջնականապես այս հարցը կլուծվի և թաղամասը կկառուցվի»,-SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշել է «Ազնավուր» հիմնադրամի մարքեթինգի և հաղորդակցման բաժնի տնօրեն Տաթևիկ Ղազարյանը։
Ըստ պատասխանատուի, այս ընթացքում «Ազնավուր» հիմնադրամը Գյումրիում իրականացրել է տնակներում ու ժամանակավոր կացարաններում ապրող ընտանիքներին հարմարավետ բնակարաններով ապահովելու ծրագիր, որի մեկնարկը տրվեց 2018 թվականին՝ երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում։
«2018 թվականին մենք կարողացանք 100 անձի տեղափոխել հարմարավետ բնակարաններ, ամեն տարի ծրագիրը շարունակվում է։ Այս տարվա ընթացքում մենք ևս երկու ընտանիքների հատկացրեցինք նոր բնակարաններ, երկու ընտանիքի էլ տեղափոխել էինք տնակներից նախորդ տարի, այսինքն՝ գործընթացը անընդհատ շարունակվում է, կարողանում ենք օգնել ընտանիքներին։ Վերջերս, «Գյումրիի օրվա» առիթով հիմնադրամը ևս մեկ ընտանիքի մենք նոր բնակարան հատկացրեցինք»,- նշել է Տաթևիկ Ղազարյանը:
20:10 06.08.2025
Թրամփը լրացուցիչ 25% մաքսատուրքեր է սահմանել Հնդկաստանի նկատմամբՎաշինգտոնի վարչակազմը Հնդկաստանի նկատմամբ 25% լրացուցիչ մքասատուրքեր է սահմանել՝ կապված ռուսական նավթի գնման հետ. նմանատիպ միջոցներ կարող են ձեռնարկվել նաև այլ երկրների նկատմամբ: Համապատասխան գործադիր հրամանագիրը ստորագրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, այն հրապարակվել է Սպիտակ տան կայքում։ «Ըստ իս՝ անհրաժեշտ և նպատակահարմար է լրացուցիչ արժեքային մաքսատուրք սահմանել Հնդկաստանից այն ապրանքների ներմուծման վրա, որոնք ուղղակիորեն […] ...
19:51 06.08.2025
Չի թույլատրվում ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայի կիրառմամբ, եթե այցի բուն նպատակն այնտեղ ծննդաբերելն է. դեսպանատունՉի թույլատրվում ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայի կիրառմամբ, եթե այցի բուն նպատակն այնտեղ ծննդաբերելն է, որպեսզի երեխան ԱՄՆ քաղաքացիություն ստանա։ Այս մասին հայտնել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից: «Վիզայի դիմումը քննության առնող հյուպատոսական պաշտոնյան կարող է վիզայի տրամադրումը մերժել, եթե հիմքեր ունի կարծելու, որ ԱՄՆ եք մեկնում ծննդաբերելու նպատակով»,- նշվում է հաղորդագրության մեջ։ ...
19:39 06.08.2025
«Լացիոյի» տպավորիչ թիմային գոլըՀռոմի «Լացիոն» գեղեցիկ թիմային գոլ է խփել «Գալաթասարայի» դեմ ընկերական խաղում, որն ավարտվել է 2-2 հաշվով: Մաուրիցիո Սարիի գլխավորած թիմն առաջին կեսին ավելացված առաջին րոպեին սեփական տուգանային հրապարակից գրոհ է կազմակերպել, որն ավարտվել է տպավորիչ թիմային գոլով: «Լացիոն» հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի օգոստոսի 9-ին՝ «Բարնլիի» հետ, իսկ օգոստոսի 16-ին կընդունի հունական «Ատրոմիտոսին»: 🎮#GalatasarayLazio#AvantiLazio pic.twitter.com/A3lVFBFxjy — […] ...
19:24 06.08.2025
Վրաստանում ավարտվել են ՆԱՏՕ-ի 13-օրյա բազմազգ զորավարժություններըՎրաստանում ավարտվել են ՆԱՏՕ-ի բազմազգ Agile Spirit 2025 զորավարժությունները, որոնք անցկացվում էին հուլիսի 25-ից։ Այս մասին հայտնել է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ Զորավարժությունների պաշտոնական փակման միջոցառումները տեղի են ունեցել Թբիլիսիի մոտ գտնվող Վազիանիի մարտական պատրաստության կենտրոնի շքերթի հրապարակում։ Վրաստանի պաշտպանության նախարարության և ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչները տարբեր մեդալներ և պատվոգրեր են հանձնել զորավարժությունների ընթացքում աչքի […] ...
19:12 06.08.2025
Ghanaweb. Գանայում ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվել է երկու նախարարԳանայի պաշտպանության նախարար Էդվարդ Օմանե Բոաման և շրջակա միջավայրի, գիտության և տեխնոլոգիաների նախարար Իբրահիմ Մուրտալա Մոհամմեդը զոհվել են ուղղաթիռի վթարի հետևանքով, հաղորդում է Ghanaweb լրատվական պորտալը՝ հղում անելով Գանայի զինված ուժերի շտաբի պետ Ջուլիուս Դեբրային։ Ուղղաթիռը վթարի է ենթարկվել երկրի հարավում՝ Ակրոֆուոն քաղաքի մոտ։ Այն հրդեհվել է գետնին ընկնելուց հետո։ Զոհվել է չորս մարդ, այդ […] ...