Ադրբեջանական զինծառայողները երեկվանից հրդեհներ են գցում Վերին Շորժա և Ներքին Շորժա, Այրք գյուղերի հարևանությամբ․ ՄԻՊ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 07 2025
  • $
    384.51
  • RUBLE
    4.89
  • 452.41
WEATHER
+28.09 oC

Ադրբեջանական զինծառայողները երեկվանից հրդեհներ են գցում Վերին Շորժա և Ներքին Շորժա, Այրք գյուղերի հարևանությամբ․ ՄԻՊ

23:37 27.09.2021

Այսօր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ են ներկայացվել ահազանգեր այն մասին, որ ադրբեջանական զինծառայողները երեկվանից հրդեհներ են գցում ՀՀ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա և Ներքին Շորժա, Այրք գյուղերի հարևանությամբ: Խոսքն առավելապես բնակիչների խոտհարքների ու արոտավայրերի մասին է, որոնք հրդեհներով ոչնչացվում են, գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։

«Հաշվի առնելով նաև, որ ադրբեջանական զինված ուժերը ներխուժել ու տեղակայված են գյուղերի անմիջական հարևանությամբ՝ ՀՀ ինքնիշխան տարածքում, ապա հրդեհներն իրական վտանգ են ներկայացնում նաև գյուղերի քաղաքացիական բնակչության համար: Հրդեհները մարդկանց պատճառում են նաև լուրջ սոցիալական խնդիրներ:

Այս տեղելությունները մեզ են փոխանցել գյուղերի բնակիչները: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը դրանք հիմնավոր ստուգել է մի քանի աղբյուրից, այդ թվում՝ օբյեկտիվ ապացույցներով:

Ահազանգերի ստուգումները վկայում են, որ ՀՀ քաղաքացիական բնակչության նկատմամբ այս դիվերսիոն հանցավոր արարքերը կատարվում են դիտավորությամբ:

Շուրջ 1 ամիս առաջ ադրբեջանական զինվորականները նույն կերպ հրդեհներ էին գցել Գեղարքունիքի գյուղերի (Կութ, Վերին Շորժա, Սոթք և այլն) հարևանությամբ: Խոսքն այնպիսի բարձրադիր վայրերի մասին է, որտեղ մարդիկ հրշեջ-փրկարար ծառայողների հետ միասին ստիպված էին նաև ձեռքով են մարել կրակը, իսկ ադրբեջանական զինվորականներ զուգահեռ առաջացնում էին հրդեհների նոր օջախներ:
Ադրբեջանական զինված ուժերի հեռանալը ՀՀ գյուղերից և համայնքների միջև ճանապարհներից այլընտրանք չունի՝ երաշխավորելու համար ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները, մարդկանց խաղաղ ու անվտանգ կյանքը: Անվտանգության գոտին է, որ կարող է ապահովել սահմանային բնակիչների իրավունքները:

ՀՀ գյուղերի հարևանությամբ ադրբեջանական վերջին ժամանակաշրջանի արարքների, այդ թվում՝ կրակոցների փաստերը վկայում են, որ դրանք դառնում են ավելի ու ավելի վտանգավոր քաղաքացիական բնակիչների համար, ունեն ուղղակի դիտավորություն, դարձել են թիրախային, իսկ իրավունքների խախտումներն կրում են զանգվածային բնույթ:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի այս հերթական հաղորդումը վաղն առավոտյան միջազգային կառույցներին, ինչպես նաև ՀՀ պետական մարմիններին ու ՀՀ քաղաքացիական հասարակության կազմակերպություններին կուղարկվի նաև առանձին»,- գրել է Թաթոյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՌԴ արտադրության պաղպաղակի ներմուծման ժամանակավոր արգելք է սահմանվել

16:06 02.07.2025

ՌԴ արտադրության պաղպաղակի ներմուծման ժամանակավոր արգելք է սահմանվել

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ 2025թ. հուլիսի 2-ից ժամանակավորապես արգելվել է ՌԴ «Ֆաբրիկա Նաստոյաշչեգո Մորոժենոգո» ՍՊԸ-ի արտադրած «Էսկիմո պլոմբիր վանիլային շոկոլադասերուցքային ջնարկում» տեսակի պաղպաղակի 07․03․2025թ. արտադրության խմբաքանակի ներմուծումը Հայաստան (ապրանքանիշը՝ «Կորովկա», 100 գրամանոց, պիտանիության ժամկետը 18 ամիս): Որոշումը կայացվել է սննդամթերքի անվտանգության ռիսկերի գնահատման հիման վրա։ Արգելքը վերաբերում է 2025 թվականի հուլիսի 2-ից հետո […] ...

Վրաերթի ենթարկված 73-ամյա կինը հիվանդանոցում մահացել է

15:54 02.07.2025

Վրաերթի ենթարկված 73-ամյա կինը հիվանդանոցում մահացել է

Հունիսի 29-ին՝ ժամը 16․00-ի սահմաններում, Երևանի Վաղարշյան փողոցում «Կիա» մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 73-ամյա Զաբելլա Զ.-ին: Նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ մահացել է: Կատարվում է նախաքննություն։ ...

Ռազմիկ Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած

15:37 02.07.2025

Ռազմիկ Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած

Ռազմիկ Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած։ Նրա գտնվելու մասին տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունը խնդրում է զանգահարել 1-02 կամ դիմել մոտակա բաժին։ ...

Զախարովան կոչ է արել ռուսներին ճանապարհորդելիս հաշվի առնել Ադրբեջանում ստեղծված իրավիճակը

15:30 02.07.2025

Զախարովան կոչ է արել ռուսներին ճանապարհորդելիս հաշվի առնել Ադրբեջանում ստեղծված իրավիճակը

Ռուսաստանի քաղաքացիները, որոնք գտնվում են Ադրբեջանում կամ պլանավորում են այնտեղ ուղևորություն, պետք է հաշվի առնեն ստեղծված իրավիճակը, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան: «Եվ նրանք, ովքեր մեզ հարցեր են տալիս այն մասին, թե արդյոք պետք է պլանավորեն իրենց ուղևորությունները, ինչ պետք է անեն, ինչպես պետք է գործեն այն պայմաններում, ինչ […] ...

Իսպանիայում անոմալ շոգի պատճառով առաջացած հրդեհների հետևանքով երկու մարդ է մահացել

15:21 02.07.2025

Իսպանիայում անոմալ շոգի պատճառով առաջացած հրդեհների հետևանքով երկու մարդ է մահացել

Իսպանիայի հյուսիս-արևելքում անտառային հրդեհները խլել են երկու մարդու կյանք, չորեքշաբթի օրը հաղորդել է Associated Press-ը։ Հրդեհը տեղի է ունեցել Լեյդա նահանգում (Կատալոնիայի ինքնավար համայնք): Զոհերի թվի մասին X սոցիալական ցանցում հայտնել է Կատալոնիայի կառավարության նախագահ Սալվադոր Իլյան: Հրդեհների հետևանքով այրվել է 6,5 հազար հեկտար հողատարածք։ Ավելի վաղ Իսպանիայի, Պորտուգալիայի, Իտալիայի, Ֆրանսիայի և Հունաստանի իշխանությունները զգուշացրել […] ...

Քննարկվել է պաշտպանության բնագավառում Հայաստան-Հնդկաստան համագործակցությունը

15:03 02.07.2025

Քննարկվել է պաշտպանության բնագավառում Հայաստան-Հնդկաստան համագործակցությունը

Հուլիսի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հնդկաստան համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր: ...

BACK_TO_TOP