23:52 27.09.2021
Սեպտեմբերի 26-ից 27-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 8 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝
Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ 1500 քմ,
Լոռու մարզի Վանաձոր քաղաքում՝ 1000 քմ, Օձուն-Ալավերդի ավտոճանապարհին՝ 4000 քմ,
Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում՝ 800 քմ,
Սյունիքի մարզի Շենաթաղ գյուղում՝ 22 հա, Անգեղակոթ գյուղում՝ 2000 քմ,
Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում՝ 200 քմ, Ազատեկ գյուղում՝ 1 հա,
Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 24 հա։
16:06 02.07.2025
ՌԴ արտադրության պաղպաղակի ներմուծման ժամանակավոր արգելք է սահմանվելՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ 2025թ. հուլիսի 2-ից ժամանակավորապես արգելվել է ՌԴ «Ֆաբրիկա Նաստոյաշչեգո Մորոժենոգո» ՍՊԸ-ի արտադրած «Էսկիմո պլոմբիր վանիլային շոկոլադասերուցքային ջնարկում» տեսակի պաղպաղակի 07․03․2025թ. արտադրության խմբաքանակի ներմուծումը Հայաստան (ապրանքանիշը՝ «Կորովկա», 100 գրամանոց, պիտանիության ժամկետը 18 ամիս): Որոշումը կայացվել է սննդամթերքի անվտանգության ռիսկերի գնահատման հիման վրա։ Արգելքը վերաբերում է 2025 թվականի հուլիսի 2-ից հետո […] ...
15:54 02.07.2025
Վրաերթի ենթարկված 73-ամյա կինը հիվանդանոցում մահացել էՀունիսի 29-ին՝ ժամը 16․00-ի սահմաններում, Երևանի Վաղարշյան փողոցում «Կիա» մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 73-ամյա Զաբելլա Զ.-ին: Նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ մահացել է: Կատարվում է նախաքննություն։ ...
15:37 02.07.2025
Ռազմիկ Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորածՌազմիկ Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած։ Նրա գտնվելու մասին տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունը խնդրում է զանգահարել 1-02 կամ դիմել մոտակա բաժին։ ...
15:30 02.07.2025
Զախարովան կոչ է արել ռուսներին ճանապարհորդելիս հաշվի առնել Ադրբեջանում ստեղծված իրավիճակըՌուսաստանի քաղաքացիները, որոնք գտնվում են Ադրբեջանում կամ պլանավորում են այնտեղ ուղևորություն, պետք է հաշվի առնեն ստեղծված իրավիճակը, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան: «Եվ նրանք, ովքեր մեզ հարցեր են տալիս այն մասին, թե արդյոք պետք է պլանավորեն իրենց ուղևորությունները, ինչ պետք է անեն, ինչպես պետք է գործեն այն պայմաններում, ինչ […] ...
15:21 02.07.2025
Իսպանիայում անոմալ շոգի պատճառով առաջացած հրդեհների հետևանքով երկու մարդ է մահացելԻսպանիայի հյուսիս-արևելքում անտառային հրդեհները խլել են երկու մարդու կյանք, չորեքշաբթի օրը հաղորդել է Associated Press-ը։ Հրդեհը տեղի է ունեցել Լեյդա նահանգում (Կատալոնիայի ինքնավար համայնք): Զոհերի թվի մասին X սոցիալական ցանցում հայտնել է Կատալոնիայի կառավարության նախագահ Սալվադոր Իլյան: Հրդեհների հետևանքով այրվել է 6,5 հազար հեկտար հողատարածք։ Ավելի վաղ Իսպանիայի, Պորտուգալիայի, Իտալիայի, Ֆրանսիայի և Հունաստանի իշխանությունները զգուշացրել […] ...
15:03 02.07.2025
Քննարկվել է պաշտպանության բնագավառում Հայաստան-Հնդկաստան համագործակցությունըՀուլիսի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հնդկաստան համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր: ...