Գյումրիի դրամատիկական թատրոնը 156-րդ թատերաշրջանը սկսում է երեք նոր ներկայացումների առաջնախաղով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 08 2025
  • $
    383.68
  • RUBLE
    4.80
  • 445.22
WEATHER
+34.09 oC

Գյումրիի դրամատիկական թատրոնը 156-րդ թատերաշրջանը սկսում է երեք նոր ներկայացումների առաջնախաղով

19:59 29.09.2021

Հոկտեմբերի 1-ին Գյումրիի դրամատիկական թատրոնը կբացի 156-րդ թատերաշրջանը: Աճեմյանցիները երեք նոր բեմադրությունների պրեմիերաները  կներկայացնեն առաջիկա երեք  ամիսների առաջին օրերին։ Բեմադրություններից երկուսի նախապատրաստական ու բեմի ձևավորման աշխատանքներն ավարտված են, իսկ երրորդ թատերաշրջանի ամենամասշտաբային ներկայացման փորձերը շարունակվում են: Թատրոնը «Մաուգլի» է բեմադրում։

««Մաուգլի» ներկայացման մեջ  ընդգրկված են 70-ից ավելի դերասաններ, ոչ պակաս մեծ խումբ էլ աշխատում է կուլիսներում։ Երկու ռեժիսորով ենք աշխատում՝ ես և Ռաֆայել Ասատրյանը, ունենք նկարչական ձևավորում՝ Գարեգին Եվանգուլյանի, բուտաֆորական աշխատանքների համար հրավիրվեց մասնագետ Մոսկվայից։ Մոտավորապես 7 ամիս արդեն աշխատում ենք, դեկորների մեծ մասը պատրաստվում են Երևանում»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշել է Գյումրիի դրամատիկական թատրոնի տնօրեն  Լյուդվիգ Հարությունյանը։

«Մաուգլին» Գյումրիի թատրոնի բեմում եղել էր մոտ 35 տարի առաջ՝ ժողովրդական արտիստ Խորեն Աբրահամյանի բեմադրությամբ։ Այդ տարիներին նա թատրոնի գեղարվեստական ղեկավարն էր։ 80-ականների «Մաուգլին» բովանդակային ենթաշերտերով և ասելիքով  խիստ տարբեր է այժմյան «Մաուգլիից»։

«Մենք չենք բեմադրում «Մաուգլի» մանկական ներկայացում, մենք շատ խոր ենթաշերտերով պիես ենք բեմադրում, որը շատ արդիական է, որն ասելիք ունի ու կարծում եմ՝ մեր դիրքորոշումը՝ որպես արվեստագետ, մարդ ու քաղաքացի, ինչ խնդիրներ մենք էսօր ունենք կարողացել ենք ներմուծել էս պիեսի մեջ»,- նշել է Լյուդվիգ Հարությունյանը։

Թատրոնի հանդերձարանում նկարիչ-մոդելավորողների ձեռքերով պատրաստած բեմական հագուստներն են 156-րդ թատերաշրջանի ներկայացումների համար։ Դերձակներն ուշադրություն են դարձնում   զգեստների հարմարավետությանը, իսկ դիզայներները՝ կերպարների բնականությանը։

«Մաուգլին» հանդիսատեսին կներկայացնեն դեկտեմբերի 1-ին։ 156-րդ թատերաշրջանում ևս երկու նոր ներկայացումների առաջնախաղ ունեն: Բացումն ազդարարում են Վիլյամ Սարոյանի «Փրկության կղզի» պիեսով՝  ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանի բեմադրությամբ։

«Սա ներկայացում է մարդու  ընտրությունների և այդ ընտրությունների թողած հետևանքների մասին, թե ինչքանով ես դու պատրաստ կրելու այն բոլոր հետևանքները, որոնք բերում են քո ընտրությունները կյանքում։ Ներկայացման մեջ զբաղված են հինգ դերասաններ, ու այն հասարակության տարբեր շերտերի համար է»,- նշում է Գյումրիի դրամատիկական թատրոնի դերասան Արսեն Միքայելյանը։

Եվս մեկ պրեմիերա արդեն Մհեր Մկրտչյան  փոքր բեմում է լինելու նոյեմբերի 1-ին։ Դերասանները կխաղան վերանորոգված բեմում։ Հանդիսատեսին կներկայացվի երիտասարդ դրամատուրգ Բաբկեն Զաքարյանի «Քայլեր» պիեսը։ Սա երիտասարդ դրամատուրգի երրորդ գործն է թատրոնի համար։ Ռեժիսորն է Ասպրամ Բաղդասարյանը, այն  անդրադարձ է  սեռով պայմանավորված հղիության ընդհատումների խնդրին։

Նոր թատերաշրջանի երեք ներկայացումներում զբաղված են նաև 8-10 տարեկան երեխաներ, որոնք թատերական տարբեր խմբակներում են ընդգրկված և մարմնավորում են գլխավոր դերեր։ Դրամատիկական թատրոնը նոր բեմադրություններին զուգահեռ կներկայացնի վերջին տարիների խաղացանկում  եղած ամենավարկանշային բեմադրությունները։

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կայացել է Ներդրումային ծրագրերին աջակցող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

20:42 06.08.2025

Կայացել է Ներդրումային ծրագրերին աջակցող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է Ներդրումային ծրագրերին աջակցող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը։ Այս մասին հայտնել են Կառավարության մամուլի ծառայությունից: Նիստի մեկնարկին մանրամասն անդրադարձ է կատարվել նախորդ նիստերի ընթացքում քննարկված՝ գործարար միջավայրի բարելավմանն ուղղված կարգավորումների և առանձին ներդրումային ծրագրերի կարգավիճակին, ինչպես նաև դրանց վերաբերյալ տրված հանձնարականների կատարման ընթացքին։ Այնուհետև քննարկվել են միջգերատեսչական որոշումներ պահանջող առանձին […] ...

DefenceWeb. Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Ռուսաստանը և Չինաստանը համատեղ ռազմածովային զորավարժություններ կանցկացնեն

20:33 06.08.2025

DefenceWeb. Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Ռուսաստանը և Չինաստանը համատեղ ռազմածովային զորավարժություններ կանցկացնեն

Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Ռուսաստանը և Չինաստանը այս տարվա նոյեմբերին Աֆրիկայի ափերի մոտ կանցկացնեն համատեղ ծովային զորավարժություններ՝ «Mosi 3» («Ծուխ 3») կոդային անվամբ։ Այս մասին հայտնել է տեղական DefenceWeb լրատվական պորտալը։ Զորավարժությունները կանցկացվեն Ատլանտյան օվկիանոսում՝ Հարավաֆրիկյան Հանրապետության ափերի մոտ։ Հարավաֆրիկյան Հանրապետությունը կընդունի զորավարժությունները, իսկ Չինաստանը կղեկավարի դրանք։ Ինչպիսի նավեր կմասնակցեն զորավարժություններին, առայժմ հայտնի չէ: Հունիսին Հարավաֆրիկյան Հանրապետությունում […] ...

Թոմաս Փարթին գրավի դիմաց ազատ է արձակվել

20:20 06.08.2025

Թոմաս Փարթին գրավի դիմաց ազատ է արձակվել

«Արսենալի» նախկին ֆուտբոլիստ Թոմաս Փարթին Լոնդոնի դատարանում ցուցմունք է տվել, հայտնում է Mundo Deportivo-ն: Ֆաբրիցիո Ռոմանոյի հաղորդմամբ՝ դատարանը նրան գրավի դիմաց ազատ արձակելու որոշում է կայացրել: Ինչպես և ակնկալվում էր, Փարթին կմիանա իսպանական «Վիլյառեալին»: Հուլիսի 1-ից ազատ գործակալի կարգավիճակում գտնվող Փարթիին մեղադրանք է առաջադրված՝ բռնաբարության 5, ինչպես նաև սեռական ոտնձգության 1 դեպքով: Նրա փաստաբանը նախկինում […] ...

Թրամփը լրացուցիչ 25% մաքսատուրքեր է սահմանել Հնդկաստանի նկատմամբ

20:10 06.08.2025

Թրամփը լրացուցիչ 25% մաքսատուրքեր է սահմանել Հնդկաստանի նկատմամբ

Վաշինգտոնի վարչակազմը Հնդկաստանի նկատմամբ 25% լրացուցիչ մքասատուրքեր է սահմանել՝ կապված ռուսական նավթի գնման հետ. նմանատիպ միջոցներ կարող են ձեռնարկվել նաև այլ երկրների նկատմամբ: Համապատասխան գործադիր հրամանագիրը ստորագրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, այն հրապարակվել է Սպիտակ տան կայքում։ «Ըստ իս՝ անհրաժեշտ և նպատակահարմար է լրացուցիչ արժեքային մաքսատուրք սահմանել Հնդկաստանից այն ապրանքների ներմուծման վրա, որոնք ուղղակիորեն […] ...

SHANTNEWS

20:00 06.08.2025

SHANTNEWS

Չի թույլատրվում ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայի կիրառմամբ, եթե այցի բուն նպատակն այնտեղ ծննդաբերելն է. դեսպանատուն

19:51 06.08.2025

Չի թույլատրվում ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայի կիրառմամբ, եթե այցի բուն նպատակն այնտեղ ծննդաբերելն է. դեսպանատուն

Չի թույլատրվում ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայի կիրառմամբ, եթե այցի բուն նպատակն այնտեղ ծննդաբերելն է, որպեսզի երեխան ԱՄՆ քաղաքացիություն ստանա։ Այս մասին հայտնել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից: «Վիզայի դիմումը քննության առնող հյուպատոսական պաշտոնյան կարող է վիզայի տրամադրումը մերժել, եթե հիմքեր ունի կարծելու, որ ԱՄՆ եք մեկնում ծննդաբերելու նպատակով»,- նշվում է հաղորդագրության մեջ։ ...

BACK_TO_TOP