Հոկտեմբեր ամսվա եղանակի կանխատեսումը և կլիմայական բնութագիրը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 07 2025
  • $
    384.46
  • RUBLE
    4.89
  • 453.47
WEATHER
+21.09 oC

Հոկտեմբեր ամսվա եղանակի կանխատեսումը և կլիմայական բնութագիրը

20:31 02.10.2021

Հոկտեմբերին հյուսիսային կիսագնդում շարունակվում է փոքրանալ արեգակի բարձրությունը հորիզոնից և հետևաբար փոքրանում է ցերեկվա  տևողությունը:

Զգալիորեն պակասում է երկրի մակերևույթի կողմից ստացվող ջերմության քանակը: Հոկտեմբերին միջին ամսական ջերմաստիճանը +7.9⁰C է և նախորդ ամսվա համեմատությամբ ցածր է 5⁰C-ով: Ամսվա ընթացքում դիտվում է ջերմաստիճանի աստիճանական նվազում, առաջին տասնօրյակում միջին տասնօրյակային ջերմաստիճանը կազմում է +9.8⁰C,  երրորդում՝  +5.9⁰C:

Միջին ջերմաստիճանը առավել բարձր է Մեղրիում՝ +15⁰C, Արարատի, Արմավիրի մարզերում և Երևանում՝ +13⁰C, Տավուշում՝ +12⁰C: Ցածր է  լեռնային շրջաններում՝  +7⁰C (Աշոցքում՝ +4⁰C ):

Աշնան առաջին նշանները հանդիսանում են հողի մակերևույթին դիտվող ցրտահարությունները: Ցրտահարություններ հողի մակերևույթին տարածքի մեծ մասում  հնարավոր են  արդեն ամսվա սկզբին,  իսկ օդում ամսվա վերջին: Հատկապես վտանգավոր են վաղ ցրտահարությունները տաք շրջանների համար, որտեղ ջերմաստիճանային ֆոնը դեռևս բարձր է: Արարատյան դաշտում  աշնանային ամենավաղ  ցրտահարությունները  դիտվել են հոկտեմբերի 1-ին և 2-ին, սակայն դրանց հավանականությունը շատ փոքր է:

Հոկտեմբերին ավելանում է տեղումների քանակը, այն հանդիսանում է տարեկան երկրորդ առավելագույնը մայիսից հետո: Ամսական տեղումների միջին քանակը կազմում է 48մմ: Ամենից քիչ տեղումներ դիտվում են Արարատյան դաշտում` 23-30մմ, ամենից շատ` Լոռիում,  Կոտայքում, Գորիսում` 50-60 մմ:

Հոկտեմբերին  ավելանում է  նաև ամպամած օրերի թիվը, որը հատկապես  շատ է Գորիսում,  բայց պարզ օրերի թիվը դեռևս գերակշռում է:
Հարաբերական խոնավությունը որոշ չափով ավելանում է և միջինը կազմում է 65-75%,  ցերեկային ժամերին  այն հասնում է 40-55%:

Հոկտեմբերին մառախուղների հաճախականությունը մի փոքր ավելանում է, հատկապես  Զանգեզուրի լեռնաշղթայի արևելյան  լանջերին:
Քամու ռեժիմը հանրապետությունում  սեպտեմբերի նկատմամբ էապես չի փոխվում, միայն  որոշ չափով  մեծանում է  արևմտյան քամիների հաճախականությունը:

Եղանակի կանխատեսում 2021թ. հոկտեմբեր  ամսվա համար

Արարատի և Արմավիրի մարզեր,
Արագածոտնի և Կոտայքի մարզի նախալեռնային շրջաններ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +12…+14 աստիճան, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +26…+28, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև +1…+3 աստիճան (դիտված պատմական նվազագույնը՝ -5…-6, առավելագույնը՝ +31…+32 աստիճան): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ (նորման՝  27-32 մմ):

Շիրակի և Գեղարքունիքի մարզեր,
Արագածոտնի և Կոտայքի մարզի լեռնային շրջաններ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +6…+8 աստիճան, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի  բարձրացում ցերեկը` մինչև +20…+23, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում, գիշերը մինչև -2…-5 աստիճան (դիտված պատմական նվազագույնը՝ -10…-15, առավելագույնը՝ +25…+28 աստիճան): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում  է նորմային մոտ (նորման` 38-66 մմ):

Լոռու մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +8…+10 աստիճան, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր  հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +22…+25, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև 0…+3 աստիճան (դիտված պատմական նվազագույնը՝ -10…-14, առավելագույնը՝ +28…+30 աստիճան): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ (նորման` 44-49 մմ):

Տավուշի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +9…+12 աստիճան, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև  +25…+28, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև +2…+5 աստիճան (դիտված պատմական նվազագույնը՝ -5…-6, առավելագույնը՝ +28…+30 աստիճան): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է  նորմային մոտ (նորման` 62-63 մմ):

Վայոց Ձորի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է նախալեռնային շրջաններում +12…+14, լեռնային շրջաններում` +6…+8 աստիճան, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը նախալեռնային շրջաններում մինչև +26…+28, լեռնային շրջաններում՝ +20…+23 աստիճան, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը նախալեռնային շրջաններում մինչև` +1…+3, լեռնային շրջաններում` -2…-5 աստիճան (դիտված պատմական նվազագույնը՝ նախալեռնային շրջաններում -5…-6, առավելագույնը՝ +31…+32 աստիճան, լեռնային շրջաններում նվազագույնը՝ -10…-13, առավելագույնը՝ +25…+28 աստիճան): Ամսական տեղումների  քանակը  կանխատեսվում է նորմային մոտ (նորման` նախալեռնային  շրջաններում  30-40 մմ, լեռնային շրջաններում 70-72 մմ ):

Սյունիքի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում +13…+15, նախալեռնային շրջաններում` +8…+10 աստիճան, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի  բարձրացում ցերեկը հովտային շրջաններում  մինչև` +26…+30, նախալեռնային շրջաններում՝ +20…+24 աստիճան, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը հովտային շրջաններում մինչև` +2…+5, նախալեռնային շրջաններում` 0…-3 աստիճան (դիտված պատմական նվազագույնը՝ հովտային շրջաններում -4…-5, առավելագույնը՝ +32…+33 աստիճան, նախալեռնային շրջաններում նվազագույնը՝ -12…-15, առավելագույնը՝ +25…+28 աստիճան): Ամսական տեղումների  քանակը  կանխատեսվում է նորմային մոտ (նորման` հովտային շրջաններում 30-55մմ,   նախալեռնային   շրջաններում  39-74 մմ):

Երևան քաղաք

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +12…+13 աստիճան, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝  մինչև  +26…+28, երրորդ տասնօրյակում՝ օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև +2…+4 աստիճան (դիտված պատմական նվազագույնը՝ -4…-5, առավելագույնը՝ +32…+33 աստիճան): Ամսական տեղումների քանակը  կանխատեսվում է նորմային մոտ (նորման` 27-32 մմ):

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սյունիքի մարզում ընդհանուր ավելի քան 90 կիլոմետրի վրա ճանապարհաշինական աշխատանքներ են ընթանում պետբյուջեի ֆինանսավորմամբ

21:08 03.07.2025

Սյունիքի մարզում ընդհանուր ավելի քան 90 կիլոմետրի վրա ճանապարհաշինական աշխատանքներ են ընթանում պետբյուջեի ֆինանսավորմամբ

Սյունիքի մարզում ընդհանուր ավելի քան 90 կիլոմետրի վրա ճանապարհաշինական աշխատանքներ են ընթանում պետբյուջեի ֆինանսավորմամբ. հատկացումը գերազանցում է 18 միլիարդ դրամը: Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում։   ...

Ֆերստապենը կտեղափոխվի «Մերսեդես»

20:58 03.07.2025

Ֆերստապենը կտեղափոխվի «Մերսեդես»

Նախորդ չորս տարիների Ֆորմուլա 1-ի անփոփոխ չեմպիոն, «Ռեդ Բուլի» մրցարշավորդ Մաքս Ֆերստապենը մոտ է «Մերսեդես» տեղափոխվելուն։ Այս մասին գրում է Sky Sport Italia-ն: Կողմերի միջև վերջին օրերին ակտիվ բանակցություններ են ընթանում, և նիդերլանդցի մրցարշավորդն իր նախնական համաձայնությունը տվել է տեղափոխությանը: Ֆերստապենի պայմանագրի ժամկետը «Ռեդ Բուլի» հետ գործում է մինչև 2028 թվականը: ...

Փոխգնդապետ Հովհաննես Մելքոնյանը գերազանց ատեստավորման արդյունքում ստացել է շուրջ 800 000 դրամ աշխատավարձ

20:48 03.07.2025

Փոխգնդապետ Հովհաննես Մելքոնյանը գերազանց ատեստավորման արդյունքում ստացել է շուրջ 800 000 դրամ աշխատավարձ

Փոխգնդապետ Հովհաննես Մելքոնյանը գերազանց ատեստավորման արդյունքում ստացել է շուրջ 800 000 դրամ աշխատավարձ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ ...

Ուկրաինայում աղքատության մակարդակը կտրուկ աճել է

20:40 03.07.2025

Ուկրաինայում աղքատության մակարդակը կտրուկ աճել է

Ուկրաինայում աղքատության մակարդակը, ըստ Ուկրաինայի տնտեսական ռազմավարության կենտրոնի հետազոտական ​​խմբի հրապարակած տվյալների, մայիսի համեմատ աճել է 6%-ով՝ հասնելով 25.2%-ի։ «Աղքատության մակարդակի մոտավոր ցուցանիշը՝ հարցմանը մասնակցած մարդկանց այն մասը, ովքեր ստիպված են խնայել սննդի վրա, 2025 թվականի հունիսին աճել է մինչև 25.2%: Վերջին մի քանի տարիների ընթացքում Ուկրաինայում աղքատության մակարդակը մնացել է համեմատաբար կայուն»,-ասվում է հրապարակման […] ...

Ժիրուն վերադարձել է Լիգա 1

20:28 03.07.2025

Ժիրուն վերադարձել է Լիգա 1

Ֆրանսիայի հավաքականի բոլոր ժամանակների գլխավոր ռմբարկու Օլիվյե Ժիրուն տեղափոխվել է «Լիլ», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: 38-ամյա հարձակվողը հեռացել է «Լոս Անջելեսից» ազատ գործակալի կարգավիճակում և 1 տարվա պայմանագիր կնքել «Լիլի» հետ: Նոր թիմում Ժիրուն կխաղա «9» համարի մարզաշապիկով: Ժիրուն նախկինում խաղացել է Լիգա 1-ում: 2011/12 մրցաշրջանում նա «Մոնպելյեի» կազմում դարձել է Ֆրանսիայի չեմպիոն, ինչից […] ...

Մահացել է Հարավային Աֆրիկայի նախկին փոխնախագահ Մաբուզան

20:20 03.07.2025

Մահացել է Հարավային Աֆրիկայի նախկին փոխնախագահ Մաբուզան

Հարավային Աֆրիկայի նախկին փոխնախագահ Դեյվիդ Մաբուզան մահացել է 64 տարեկան հասակում, հաղորդում է EWN տեղական ռադիոկայանը։ Մաբուզան մահացել է Յոհաննեսբուրգի հիվանդանոցում։ Թե ինչ ախտորոշմամբ է նա հոսպիտալացվել, չի հրապարակվում։ Մաբուզան Հարավային Աֆրիկայի փոխնախագահի պաշտոնը զբաղեցրել է 2018 թվականի փետրվարից մինչև 2023 թվականի փետրվարը։ ...

BACK_TO_TOP