Վահան Քերոբյանը Դուբայում հանդիպել է ԱՄԷ Կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի նախարար Մարիամ Ալմհեյրի հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.46
  • RUBLE
    4.89
  • 453.47
WEATHER
+18.09 oC

Վահան Քերոբյանը Դուբայում հանդիպել է ԱՄԷ Կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի նախարար Մարիամ Ալմհեյրի հետ

15:46 04.10.2021

Պաշտոնական այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Վահան Քերոբյանը սեպտեմբերի 30-ին հանդիպել է ԱՄԷ Կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի նախարար Մարիամ Ալմհեյրի հետ։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալներ Նարեկ Տերյանը և Արման Խոջոյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել է երկու երկրների միջև «Պարենի և ջրի անվտանգության մասին» փոխըմբռնման հուշագրի ստորագրման հարցը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել մասնագետների համագործակցությամբ այն վերջնական տեսքի բերելու և մոտ ապագայում ստորագրելու վերաբերյալ։

Վահան Քերոբյանը ողջունել է հանդիպման մասնակիցներին և ընդգծել, որ երկու երկրների տնտեսական հարաբերություններն ընդլայնելու և զարգացնելու դեռևս չիրացված լայն հնարավորություններ կան։ Նշելով, որ լավ նախադրյալներ կան առևտրաշրջանառությունն ավելացնելու համար՝ նա առանձնացրել է սննդի ոլորտը։ Այս համատեքստում նախարարը կարևորել է Հայաստանից դեպի ԱՄԷ արտահանման ավելացումը՝ նշելով, որ ԱՄԷ-ում սննդի և սննդամթերքի նկատմամբ կիրառվող ստանդարտների մասին ավելի շատ տեղեկացվածությունը հնարավորություն կտա հայկական կողմին առավել թիրախավորված արտահանում կազմակերպել։

Խոսելով արտահանման ընթացքում առաջացող լոգիստիկ խնդիրների մասին՝ Վահան Քերոբյանը տեղեկացրել է, որ մոտ ապագայում հնարավորություն կստեղծվի Իրանի տարածքով ԱՄԷ արտահանում կազմակերպելու համար։

Նախարարը ներկայացրել է նաև Հայաստանի ներդրումային հնարավորությունները և հրավիրել ԱՄԷ ներդրողներին ներդրումներ կատարել Հայաստանում։

Խոսելով ԱՄԷ շուկայում, հատկապես սուպերմարկետներում հայկական ապրանքների ներկայացվածության ընդլայնման հնարավորության մասին, Վահան Քերոբյանը ԱՄԷ սուպերմարկետների ցանցերի ներկայացուցիչներին հրավիրել է Հայաստան հայ արտադրողների հետ հանդիպելու և համագործակցելու նպատակով։

ԱՄԷ Կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի նախարար Մարիամ Ալմհեյրը ևս շեշտել է, որ երկու երկրների միջև համագործակցությունն ընդլայնելու լայն հնարավորություններ և ներուժ է տեսնում։ Նա ողջունել է Վահան Քերոբյանի առաջարկը և պատրաստակամություն հայտնել աջակցելու Արաբական Էմիրություններում հայկական ապրանքների ներկայացվածության հարցը քննարկելու նպատակով ԱՄԷ սուպերմարկետների ցանցերի ներկայացուցիչների՝ Հայաստան այցի կազմակերպմանը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու երկրների դիվանագիտական շրջանակների միջոցով աշխատանքներ իրականացնել այդ ուղղությամբ։

Վահան Քերոբյանը հակիրճ ներկայացրել է ՀՀ կառավարության նոր ծրագիրը՝ նշելով, որ խոշոր նախագծեր են նախատեսված ենթակառուցվածքների և անշարժ գույքի շուկայում, ինչը կարող է հետաքրքրել հատկապես ԱՄԷ շինարարական ընկերություններին։

Մարիամ Ալմհեյրը առաջարկել է առցանց հանդիպում կազմակերպել ԱՄԷ ամենախոշոր շինարարական ընկերություններից մեկի ներկայացուցիչների հետ՝ համագործակցության հնարավորությունները քննարկելու համար։

Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձել են նաև գյուղատնտեսությանը՝ երկուսեք շեշտելով ոռոգման արդի համակարգերի կարևորությունը։ ԱՄԷ նախարարը նշել է, որ այդ ոլորտում ունեն բավականին առաջադեմ ընկերություններ և առաջարկել համագործակցել վերջիններիս հետ՝ փորձի փոխանակման նպատակով։

Անդրադառնալով արևային էներգիայի օգտագործմանը և այդ ոլորտում համագործակցության հնարավորություններին՝ Վահան Քերոբյանը նշել է, որ այդ բնագավառում Հայաստանը բավականին հաջող գործունեություն է ծավալում և արտահանում իրականացնում դեպի ԱՄՆ։ Նա հայտնել է Հայաստանի պատրաստակամությունը համագործակցելու ԱՄԷ կառավարության հետ այս ոլորտում։

Մարիամ Ալմհեյրը խոսել է ԱՄԷ կառավարության նոր նախաձեռնության մասին և պատրաստակամություն հայտնել իրականացնել փորձի փոխանակում Հայաստանում ևս նման նախաձեռնություն սկսելու համար։ Պետական կառույցների, գիտական և մասնավոր հատվածի ներկայացուցիչները, երիտասարդները, հավաքվելով հատուկ հատկացված տարածքում՝ միասին քննարկում են կառավարության կողմից տվյալ պահին դիտարկվող բոլոր նախագծերը և երկրի առջև կանգնած մարտահրավերները․ խնդիրների վերհանումից հետո մասնակիցներն աշխատում են վերջիններիս համար միասնական լուծումներ գտնելու շուրջ։ Նախագիծը հաջող ընթացք և բարձր արդյունավետություն ունի, ինչը մեծ հետաքրքրություն է առաջացրել հայկական կողմի համար։

Հանդիպման ավարտին ԱՄԷ կողմը պատրաստակամություն է հայտնել տրամադրել առավել մանրամասն տեղեկատվություն նախաձեռնության մասին, ինչը կդյուրացնի Հայաստանում նմանօրինակ նախաձեռնություն սկսելու գործընթացը և բարեհաջող ընթացքը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դա պետք է Արմանը լինի. Մեթ Բրաունը՝ Ծառուկյան-Տոպուրիա հնարավոր մենամարտի մասին

22:10 03.07.2025

Դա պետք է Արմանը լինի. Մեթ Բրաունը՝ Ծառուկյան-Տոպուրիա հնարավոր մենամարտի մասին

UFC-ի նախկին մարտիկ Մեթ Բրաունը ցանկանում է, որ թեթև քաշային կարգի տիտղոսի պայքարում մենամարտ կազմակերպվի վրացի Իլյա Տոպուրիայի և Արման Ծառուկյանի միջև: «Հնարավոր է՝ այդ մենամարտին մասնակցի Փեդի Փիմբլեթը, բայց ինձ համար մասնակիցը պետք է լինի Արմանը: Իլյան Փեդիին է հրավիրել մարտի: Չեմ ասում, թե նա խուսափել է Ծառուկյանի հետ կռվելուց, բայց շատ եմ ցանկանում, […] ...

Իլհամ Ալիևը Ստեփանակերտում հյուրընկալելու է Իրանի նախագահին

22:05 03.07.2025

Իլհամ Ալիևը Ստեփանակերտում հյուրընկալելու է Իրանի նախագահին

Այսօր Իլհամ Ալիևի նախագահությամբ իր աշխատանքն է սկսել «Տնտեսական համագործակցության կազմակերպության» գագաթնաժողովը: Ադրբեջանի նախագահը այն որոշել է անցկացնել գրավված Ստեփանակերտում: Ինչո՞ւ հենց Արցախում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: ««Տնտեսական համագործակցության կազմակերպությունում» այժմ նախագահում է Ադրբեջանը: Այն ռոտացիոն կարգով է փոխանցվում: Նախագահող պետությունը իրավասու է ինքը որոշել, թե իր երկրի ո՞ր քաղաքում է անցկացվելու […] ...

SHANTNEWS

22:00 03.07.2025

SHANTNEWS

Թրամփը Պուտինի հետ զրույցում բարձրացրել է Ուկրաինայում մարտական ​​գործողությունների դադարեցման հարցը

21:50 03.07.2025

Թրամփը Պուտինի հետ զրույցում բարձրացրել է Ուկրաինայում մարտական ​​գործողությունների դադարեցման հարցը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բարձրացրել է Ուկրաինայում ռազմական գործողությունների արագ դադարեցման հարցը, հայտարարել է Ռուսաստանի առաջնորդի օգնական Յուրի Ուշակովը։ «Քննարկվել է ուկրաինական հարցը։ Դոնալդ Թրամփը կրկին բարձրացրել է ռազմական գործողությունների արագ դադարեցման հարցը», – լրագրողներին ասել է Ուշակովը։ ...

«Հայաստան» հիմնադրամը Գյումրիում ևս մեկ բնակելի կկառուցի․ զրույց  ՀՀՀ տնօրենի  ժ/պ Զարուհի Ազնաուրյանի հետ

21:40 03.07.2025

«Հայաստան» հիմնադրամը Գյումրիում ևս մեկ բնակելի կկառուցի․ զրույց ՀՀՀ տնօրենի ժ/պ Զարուհի Ազնաուրյանի հետ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան նիստն է օրերս տեղի ունեցել, և այդ նիստի արդյունքների մասին «Հեռանկարը» զրուցել է հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Զարուհի Ազնաուրյանի հետ։ Անդրադարձ է եղել հիմնադրամի անցած տարի իրականացրած և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին, նաև առաջիկա նախագծերին։ «Հեռանկարում ունենք կառուցելու ևս մեկ շենք Գյումրիում երկրաշարժից տուժած ընտանիքների համար։ Հիմնադրամի նախկին […] ...

30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում․ Ֆյուրի

21:28 03.07.2025

30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում․ Ֆյուրի

Բռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Թայսոն Ֆյուրին խոսել է կարիերան շարունակելու և UFC-ում մենամարտելու հնարավորության մասին։ «Այլևս ոչ մի մենամարտ: Ես կարող եմ պատկերացնել, որ մի օր հանդես կգամ UFC-ում, եթե նրանք մեծ գումար վճարեն: 30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում», – ասել է Ֆյուրին: 37-ամյա բրիտանացին […] ...

BACK_TO_TOP