11:28 08.11.2018
Մի քանի ռուսական ավիաընկերություններ ավելի վաղ հայտնել էին Boeing 737 Max ինքնաթիռների ձեռքբերման հնարավորության մասին:
11:24 08.11.2018
Իրավապաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականությունների» կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանն այսօր անդրադարձել է օրերս Հայաստանում հայտարարված համաներմանը. «Առաջին անգամ է, որ կոնկրետ գործի անուն է նշված: Այստեղ ավելի շատ գործում են օրվա խնդիրներն ու քաղաքական գնահատականները: Բայց եկեք աչքալուսանք տանք բոլոր այն ընտանիքներին, որտեղ վերադարձել են համաներմամբ ազատ արձակվածները և հուսանք, որ նրանց մեջ չկան մարդիկ, […]
11:19 08.11.2018
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան նոր գրառում է արել, որում մասնավորապես հետևյալ շեշտադրումն է արել. «Մեզ հաճախ են ասում. «բա լա՞վ էր, որ ձեր ժամանակ…»: ՀՀԿ-ն, անշուշտ, ունեցել է իր սխալները: Չի սխալվում միայն նա, ով ոչինչ չի անում: Նաև այդ սխալների պատճառով է, որ ժամկետից շուտ իշխանությունը հանձնել ենք բողոքի դուրս եկած […]
11:17 08.11.2018
Նոյեմբերի 8-ին՝ ժամը 09:15-ին, կորած 12-ամյա տղայի որոնողական աշխատանքները վերսկսվել են: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Աշխատանքներին մասնակցում են նաև ոստիկանության մարզային վարչության աշխատակիցները, կորած քաղաքացու հարազատները և կամավորներ: Նոյեմբերի 7-ին՝ ժամը 13:34-ին, «911» ծառայությանը տեղեկություն էր հաղորդվել, որ նոյեմբերի 6-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Ա. Մ.-ն (12 տ., ունի աուտիզմ) […]
11:05 08.11.2018
Կենտրոն վարչական շրջանում ապամոնտաժվում են առանց համապատասխան թույլտվության, օրենսդրության պահանջներին և Երևան քաղաքի արտաքին գովազդի հայեցակարգին չհամապատասխանող գովազդային նյութերը: Երևան քաղաքում արտաքին գովազդի տեղադրումը (տեղաբաշխումը) իրականացվում է Երևան քաղաքի ավագանու «Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարներին լիազորություններ պատվիրակելու և արտաքին գովազդի տեղաբաշխման /տեղադրման/ համայնքային կանոնները հաստատելու մասին 18.11.2009թ. N37-Ն որոշման» և Երևան քաղաքի արտաքին գովազդի հայեցակարգին […]
10:50 08.11.2018
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մասնակցել է Մարդու իրավունքների պաշտպանների միջազգային ինստիտուտի և Խոշտանգումների կանխարգելման ասոցիացիայի կողմից Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում կազմակերպված խոշտանգումների կանխարգելման մեխանիզմների գործունեությանը նվիրված համաժողովին։ Դանիայի խորհրդարանական օմբուդսմենի աջակցությամբ կազմակերպված միջոցառմանը ներկա են եղել աշխարհի տարբեր երկրներից: Համաժողովին քննարկվել է խոշտանգումների կանխարգելման մեխանիզմների աշխատանքների կատարելագործման ուղղությունները, մարտահրավերները: Քննարկվել են նաև, թե ինչպես […]
10:37 08.11.2018
Samsung-ը նաև հայտարարել է, որ որոշ ֆունկցիաների մշակման համար համագործակցում է Google ընկերության հետ:
10:17 08.11.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Գնալու ենք բացառապես «սևերով», պատրաստ ենք պայքարի՝ ընդհուպ մինչև ֆիասկո։ Ցուցակում բոլորը՝ սկսած առաջին համարից, պետք է լինեն նաև ռեյտինգային թեկնածուներ»,- ասաց ՀՀԿ-ականը։ ՀՀԿ-ում այս պահին քննարկում են քարոզարշավի մարտավարությունը։ Մեր տեղեկություններով՝ շաբաթ տեղի կունենա ՀՀԿ ԳՄ նիստ, որտեղ կքննարկվի համամասնական ցուցակի նախնական տարբերակը։ Այն վերջնական կհաստատվի նոյեմբերի 11-ին՝ ՀՀԿ համաժողովում։ […]
10:15 08.11.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այս տարվա նոյեմբերի 2-ին Յուրի Խաչատուրովն ազատվեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի պաշտոնից: Համաձայն սահմանված կարգի` Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնից Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Յուրի Գրիգորի Խաչատուրովի վաղաժամկետ հետկանչի ընթացակարգն ավարտվել է: Ու թեև դեռ Հայաստանի կողմից առաջադրվելիք նոր թեկնածուի ու, ընդհանրապես, Հայաստանի` ՀԱՊԿ-ում նախագահելու հարցը դեռ […]
10:06 08.11.2018
Նոյեմբերի 7-ին` ժամը 23:25-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին՝ «Ակյան» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան ընկել է ձորակը: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Ford Transit» մակնիշի (վարորդը՝ Դ. Ղ., ծնված 1959 թ.) և «BMW […]
09:45 08.11.2018
ԱՄՆ-ում աղջիկը տուժել է լիցքավորման ժամանակ iPhone X-ի բռնկման հետևանքով։ Այս մասին հայտնում է Reddit-ի օգտատերերից մեկը։ Նշվում է, որ աղջիկը սմարթֆոնը միացրել է լիցքավորման և պառկել հանգստանալու։ Սմարթֆոնը բռնկվել է՝ պատճառելով նրան այրվածքներ, հայտնում է iReactor-ը։ Աղջիկը հրաժարվել է Apple ընկերության դեմ դատական հայց ներկայացնել։ Որոշ օգտատերեր նշել են, որ հավանաբար բռնկման պատճառ է […]
09:30 08.11.2018
Նոյեմբերի 7-ին՝ ժամը 23:54-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Արծվի արձանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան ընկել է ձորը, կան տուժածներ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան […]
09:17 08.11.2018
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ նոյեմբերի 8-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Մելիքյան փ. 5-9, 13-17 շենքերը և 13-32 սեփական տները, հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Թբիլիսյան խճ. 26/5 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Նորք-Մարաշ համայնքի՝ Նորքի 7փ. 132-169 սեփական տները, Դավիթ Բեկի փողոցի […]
09:09 08.11.2018
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Արմավիրի թիվ 6 ընտրատարածքում իր թեկնածությունն է առաջադրելու ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նահապետ Գևորգյանի կրտսեր որդին՝ Քաջիկ Գևորգյանը: Զարմանալին այն է, որ Գևորգյանն առաջադրվելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից: Գևորգյանը ինքն է ձևավորում ռեյտինգային ցուցակը՝ այնտեղ ներգրավելով մարդկանց, որոնք իր համար չեն կարող մրցակից լինել»:
08:58 08.11.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Ռեյտինգային թեկնածուների կրիզիս է գրեթե բոլոր, անգամ իշխանական ուժի մոտ։ «Ծառուկյան դաշինք»-ում, օրինակ, Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունը դիտարկել են Սյունիքի և Վայոց ձորի տարածքում։ Բանն այն է, որ նախորդ ընտրություններում մարզից ամենաշատ ձայն ստացած Մերուժան Սիմոնյանը չի մասնակցելու, նա առողջական խնդիրներ ունի։ ԲՀԿ-ի հույսը Սերգեյ Բագրատյանն է, որովհետև Աղասի Հակոբջանյանն էլ է […]
08:46 08.11.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 11-ին, երբ հանրայնացվեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցության գաղտնալսումը, զրույցի վերջում ուշագրավ մի դրվագ կա, որը դուրս մնաց ուշադրությունից: ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆ – Իսկ էն բանին էլ մի բան արեք, էլի… էն Խաչատուրովի տեղակալին: ՍԱՍՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ – Հա, էն որ ասի՞ր: ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆ – Հա… […]
08:36 08.11.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Այս օրերին բոլոր կուսակցությունները բանակցում են կամ ցուցակներ են կազմում։ Հատկապես բուռն է վիճակը իշխող «Քաղպայմանագրում», որտեղ հույս ունեն 100-ի կարգի մանդատ ունենալ, ուստի ցուցակում տեղ զբաղեցնելու համար դաժան պայքար է գնում։ Ցուցակը կազմում է «ՔՊ» վարչությունը, որի անդամները հնարավորություն ունեն թեկնածուներ ներկայացնելու։ Թեկնածուների ընտրությունը վարչությունում, կարելի է ասել, «քաստինգի» է […]
08:22 08.11.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսի պաշտոնաթողության մասին։ «Ուրախ ենք հայտարարել, որ Մեթյու Ուիթաքերը՝ գլխավոր դատախազի աշխատակազմի ղեկավարը, դառնում է ԱՄՆ գլխավոր դատախազի նոր պաշտոնակատար»,- գրել է Թրամփն իր թվիթերյան էջում։ Սպիտակ տան ղեկավարը երախտագիտություն է հայտնել Սեշնսին աշխատանքի համար։ «Մշտական փոխարինողի մասին կհայտարարվի ավելի ուշ»,- հայտնել է Թրամփը։ Նախագահը բազմիցս […]
08:11 08.11.2018
Վարազները շրջում են Բարսելոնի կենտրոնական փողոցներում։ Քաղաքի հարակից անտառներում բնակվող կենդանիները սննդի որոնումներով սկսել են ավելի ու ավելի հաճախ մուտք գործել քաղաք, անգամ սկսել են մոտենալ Սուրբ ընտանիքի տաճարին (Սագրադա Ֆամիլիա)։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։ Նախկինում վարազները մեծ հետաքրքրություն էին ներկայացնում զբոսաշրջիկների համար՝ տանելով նրանց քաղաքի մոտակա անտառային տարածքներ։ Օրերս պարբերաբար վարազների լուսանկարներ […]
07:58 08.11.2018
Զիմբաբվեում երկու ավտոբուսների ճակատային բախման հետևանքով առնվազն 47 մարդ է զոհվել, այդ թվում` 2 երեխա։ Դեպքը տեղի է ունեցել երկրի հյուսիս-արևելքում՝ Ռուսապե քաղաքի մոտ։ Այս մասին հայտնում է Herald Zimbabwe-ն՝ հղում անելով ոստիկանությանը։ Վթարի հետևանքով ավտոբուսները սարսափելի վնասվել են։ Դեպքից այլ մանրամասներ հայտնի չեն։
07:45 08.11.2018
Ինդոնեզիայի Կալիմանտան կղզու քարանձավներից մեկում հնագետները հնագույն ժայռապատկերներ են հայտնաբերել։ Այս մասին հայտնում է Nature ամսագիրը։ Հայտնաբերվել են կովի տեսքով կենդանիներ պատկերող ժայռապատկերներ, որոնք, ըստ ամենայնի, ամենահինն են մինչ օրս գոյություն ունեցող ժայռապատկերներից։ Հայտնաբերվել են նաև ձեռքի հետքերի տրաֆարետային պատկերներ։ Փորձաքննությունը ցույց է տվել, որ դրանք ունեն 40-52 հազար տարվա վաղեմություն։
07:30 08.11.2018
ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների արդյունքներով ԱՄՆ նախագահ մամուլի ասուլիսը նշանավորվել է ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հերթական սկանդալով։ Դոնալդ Թրամփը կրկին առճակատվել է լրագրողների հետ և Սպիտակ տանը CNN-ի թղթակից Ջիմ Ակոստային անվանել «կոպիտ և սարսափելի մարդ»։ Թղթակիցը դիմել է հանրապետականին հարցով, թե ինչու է նա ներգաղթյալների քարավանի՝ ԱՄՆ սահմաններ ուղևորվելն անվանել «ներխուժում», և ինչու էր այդ […]
07:15 08.11.2018
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ներողություն է խնդրել այն բանի համար, որ երկիրը 1939 թվականին հրաժարվել է ընդունել հրեա փախստականներին, որոնք «Սենթ-Լուիս» նավով ժամանել էին նացիստական Գերմանիայից։ Համայնքների պալատի առջև ելույթի ժամանակ Թրյուդոն նշել է, որ այդ կերպ Կանադան կարող է լույս սփռել իր պատմության ցավոտ գլխի վրա և հոգ տանել այն մասին, որ այդ դասը […]
00:50 08.11.2018
Ռուսաստանի Վորոնեժ քաղաքում 89 տարեկան թոշակառու կնոջ հարազատները բողոք են ներկայացրել բժիշկների դեմ, որոնք կնոջ աջ ոտքի փոխարեն հեռացրել են ձախը, գրում է korrespondent-ը: Տուժողի որդին հաղորդել է, որ նոյեմբերի 4-ին իր մորը վիրահատել են, որպեսզի հեռացնեն ստորին վերջույթը: «Վիրահատության ավարտից հետո տղան հայտնաբերել է, որ բժշկական միջամտության արդյունքում հեռացրել են կնոջ ոչ թե աջ, […]
00:44 08.11.2018
Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Գարո Փայլանը ասել է, որ թուրքական դպրոցներում պատմության դասերին հայերի նկատմամբ ատելություն է սերմանվում, և իրավիճակը շտկելու համար պետք է քայլեր անել: Այս մասին հայտնում է Ermenihaber․am-ը: «Ես թուրքական պետական միջնակարգ դպրոց եմ հաճախել: Մի օր պատմության ուսուցիչը դասը պատմելիս հայտարարեց, որ «հայերը թուրքերին մեջքից հարվածել են»։ Այդ պահին […]
00:39 08.11.2018
Երեկ՝ նոյեմբերի 7-ին` ժամը 23:00-ի սահմաններում, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ջրվեժ թաղամասում՝ Թևոսյան փողոցում, բախվել են Mercedes մակնիշի 34 OT 031 համարանիշի, BMW մակնիշի 69 VT 777 համարանիշի և Nissan March մակնիշի 35 FX 056 համարանիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով BMW-ն էլ բախվել է հաստաբուն ծառին: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի տեղում […]
00:33 08.11.2018
Մեծ Բրիտանիայում, ըստ Collins English Dictionary-ի, 2018 թվականի բառ է ճանաչվել single-use-ը, որը թարգամանաբար նշանակում է «մեկանգամյա օգտագործման»: Այս բառը շատ հաճախ օգտագործում են պլաստմասսաե կամ մեկանգամյա օգտագործման այլ իրերի մասին խոսելիս: Նշենք, որ այս տարվա ընթացքում բնապահպանների ուշադրության կենտրում է եղել օվկիանոսներում և ջրային տարածքներում կուտակված պլասմասսաե տարաներից առաջացած աղբի մեծ գոյացությունների խնդիրը, որը իսկական […]
00:21 08.11.2018
«Ֆեյսբուք»-ի Messenger ծառայությունը շուտով օգտատերերին հնարավորություն կտա երկկողմանի ջնջել ուղարկած հաղորդագրությունները: Նախնական տեղեկություններով` հաղորդագրությունը ջնջելու համար ծառայությունը կտրամադրի ընդամենը 10 րոպե. հետհաշվարկը կսկսվի հաղորդագրությունն ուղարկելուց անմիջապես հետո: Նոր գործառույթը կգործարկվի Messenger-ի թարմացված տարբերակում:
00:10 08.11.2018
Վրաստանի մայրաքաղաքում, տոնական լուսավորության տեղադրմամբ, սկսվել են նախաամանորյա նախապատրաստություններ: Այս մասին այսօր հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն քաղաքային կառավարության նիստում: Քաղաքի տոնական լուսավորւոթյան տեղադրումը կսկսվի Դավիթ Գուրամիշվիլի պողոտայից: Տոնական լուսավորությամբ զբաղվող «Թբիլսերվիս» ընկերության ղեկավար Լևան Ջարկավաի հայտարարությամբ՝ ամանորյա լուսավորության տարրերի տեղադրումը կավարտվի դեկտեմբերի 14-15-ը: « Այս գործողությունները մայրաքաղաքում կշարունակվեն մոտ մեկուկես ամիս: Նախատեսվում է […]