16:16 08.11.2018
«Ազգային ժողովրդական միության» կուսակցությունն Ազգային ժողովի առաջիկա արտահերթ ընտրություններին չի մասնակցի: Այս մասին ասված է կուսակցության կողմից տարածված հայտարարության մեջ: Նշվում է, որ կուսակցությունն ավելի վաղ պատրաստվել է մասնակցել 2019 թվականին կայանալիք ընտրություններին, սակայն, մասնակցության վերաբերյալ որոշումը փոխվել է այն բանից հետո, երբ որոշում է կայացվել անցկացնել արտահերթ ընտրություններ: «Այս ամենը հաշվի առնելով՝ ԱԺՄ կուսակցությունը […]
16:14 08.11.2018
«Դա որոշակի անհեթեթություն է պարունակում, թե կան մեխանիզմներ, որոնք ուզում են ներկայացնել վարչապետին, թե մենք խոչընդոտում ենք: Պաշտոնապես հայտարարում եմ ՝ եթե կա նման մարդ, որ ունի հաշվարկներ, ես պատրաստ եմ հենց վաղը ձեր բոլորի մասնակցությամբ իրեն հրավիրել, քննարկել ու լսել բոլոր հաշվակները: Այս պահին գազի գնի վերաբերյալ բանակցություններն ընթանում են: Որպեսզի չվնասենք բանակցությունների ընթացքին, […]
16:09 08.11.2018
«Մինչ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զբաղված է կեղծ նորությունների դեմ պայքարով, ԱՄՆ պետքարտուղարությունը զբաղված է Ռուսաստանի դեմ կեղծ նորություններ տարածողների մասշտաբների ընդլայնմամբ»,-հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան: «ԱՄՆ նախագահը կեղծ նորությունների դեմ պայքարին զուգահեռ, հավանաբար, չի նկատում իր ենթակայության տակ գտնվող Պետքարտուղարությանը, որը զբաղված է կեղծ օգտահաշիվների արտադրությամբ: Դրանց ծավալը հասել է մեծ մասշտաբների»,- […]
15:59 08.11.2018
Կառավարության նիստից հետո ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ աջ ղեկով մեքենաներ ներմուծողներին հարցի լուծման երեք տարբերակ են առաջարկել։ «Առաջին տարբերակ՝ մեքենան ներմուծել ոչ որպես տրանսպորտային միջոց, երկրորդը՝ ընտրել տարանցիկ ճանապարհ, այսինքն՝ տարանցել Հայաստանով ցանկացած երկիր, իսկ երրորդ տարբերակը՝ տալ 1 տարի ժամանակ, որ ներմուծվող մեքենաները […]
15:58 08.11.2018
Տաջիկստանի հյուսիսում՝ խիստ ռեժիմի գաղութներից մեկում բարձրացած խռովության հետևանքով վիրավորների և զոհերի թիվը հասել է 20-ի: Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին: Տաջիկստանի ղեկավարությունը դեռևս չի մեկնաբանել կատարվածը: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր SHANTNEWS.am-ը, բանտարկյալներից մեկը, որն «Իսլամական պետություն» խմբավորման անդամ էր, կարողացել էր զինաթափել անվտանգության աշխատակցին, նրանից վերցնել ինքնաձիգը և կրակ […]
15:46 08.11.2018
«Ինչպե՞ս է տեղի ունենալու այդ անձանց ռեսոցիալացումը»,- այսօր ասուլիսի ժամանակ, այսպես ասած, հռետորական հարց է հնչեցրել «Ընդդեմ իրավական կամայականությունների» կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը՝ հավելելով, որ այդ հարցը շարունակում է խնդիր մնալ ու նաև օրերս հայտարարված համաներման բացթողումներից է. «Ինչո՞ւ է համաներումն այդքան արագ, արդյո՞ք կա այստեղ քաղաքական միտում նոր ընտրություններից առաջ… Չէ՞ որ մենք մարդիկ […]
15:36 08.11.2018
Լոռու մարզպետարանը երեկ Վանաձորում կորած աուտիզմ ունեցող երեխայի որոնման աշխատանքների հետ կապված հայտարարություն է տարածել: «Հարգելի՛ լոռեցիներ, ինչպես գիտեք, նոյեմբերի 6-ին՝ ժամը 19:00-ին Վանաձորի Մարգարյան 1 հասցեից դուրս է եկել և մինչև այժմ տուն չի վերադարձել 2006 թվականին ծնված Արթուր Գառնիկի Մարտիրոսյանը։ Երեխան տառապում է աուտիզմով։ Տեսնողներին խնդրվում է զանգահարել 1-02, 094-20-81-25 հեռախոսահամարներով կամ դիմել […]
15:32 08.11.2018
Ինչո՞ւ ձեր արած ներդրումները չեն հանգեցրել սակագնի կրճատման. այսօր խորհրդարանում հարց է ուղղվել «Գազպրոմ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանին. «Մենք ներդրում չենք արել, մենք արել ենք գազիֆիկացիա և գազաբաշխման համակարգն ենք զարգացրել: Փոխադրման համակարգում մենք ներդրումներ չենք արել»,- ասել է Թադևոսյանը: Հարցին՝ չկայի՞ն փոխադրման համակարգում ներդրումներ անելու պարտավորություններ, «Գազպրոմ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրենն այսպես է […]
15:28 08.11.2018
Նոյեմբերի 6-ին, Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլ կատարած այցի շրջանակում, ՀՀ արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը ելույթ է ունեցել Բաց կառավարման գործընկերության Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանային հանդիպմանը: «Նախքան ելույթիս բովանդակությանն անդրադառնալը՝ նշեմ, որ շատ կարևոր հանդիպումներ ունեցա Հարավային Կորեայի Հանրապետության Խորհրդարանի խոսնակի, նախագահի աշխատակազմի ներկայացուցչի, Բաց կառավարման գործընկերության գլխավոր գործադիր տնօրենի, Հարավային Կորեայի ներքին գործերի և անվտանգության […]
15:25 08.11.2018
«Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենսդրական փոփոխությունների փաթեթն այսօր՝ նոյեմբերի 8-ին, հավանության արժանացավ կառավարության նիստում: «Փոփոխությամբ առաջարկվում է օրենքի գործողությունը տարածել այն անձանց նկատմամբ, ում 27 տարին լրանում է մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը, իսկ պահեստազորի սպաների դեպքում՝ 35 տարին»,- ասաց նախագիծը զեկուցող ՀՀ պաշտպանության փոխնախարարի […]
15:24 08.11.2018
Այսօր խորհրդարանում «Գազպրոմ Արմենիա»-ի գլխավոր տնօրենին լրագրողները հարցեր են ուղղել աշխատավարձերի վերաբերյալ. «Բնակչությունը, այդ թվում լրագրողները, ես, բոլորս վճարում ենք «Գազպրոմ Արմենիա»-ի աշխատակիցներին միջին ամսական կտրվածքով 227 հազար դրամ»: Հարցին՝ ղեկավարությունն ինչքա՞ն է ստանում, «Գազպրոմ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանն այսպես է արձագանքել. «Ղեկավարների աշխատավարձն այս 227 հազար դրամի մեջ է: Ձեզ կոնկրետ պետք է իմանալ տնօրենն ու […]
15:09 08.11.2018
«Գազպրոմ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանին այսօր խորհրդարանում լրագրողները հարցրել են, թե տեսնու՞մ է արդյոք գազի սակագինն իջեցնելու հնարավորություն. «Ես ներկայացրեցի բոլոր թվերը, էսօր եզրակացություն եկեք չանենք: Էսօր ներկայացրեցի հանձնաժողովին՝ ինչ խնդիրներ ունի «Գազպրոմ Արմենիա»-ն: Հնարավոր է, հնարավոր չէ՝ հանձնաժողովը քննարկումներ կանի և կասի: «Գազպրոմ Արմենիա»-ում կան խնդիրներ՝ և՛ ֆինանսական, և՛ տեխնիկական, որոնց լուծման կարիք […]
14:55 08.11.2018
Կառավարության նոյեմբերի 8-ի նիստում որոշում է կայացվել 2019թ.-ի հունվարի 1-ից Վահե Դեմիրճյանին մեկ տարի ժամկետով գործուղել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վարչություն: Հարցը չզեկուցվող էր: Հիմնավորման նախագծի մեջ նշված է. «2019թ. ընթացքում սպասվող և քաղաքական շարժառիթներով պայմանավորված՝ բարդություն ներկայացնող վճիռների կատարման գործընթացի առավել ակտիվ շրջան թևակոխելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության դեմ կայացված […]
14:51 08.11.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը արդեն ժամանել է Աստանա՝ մասնակցելու ՀԱՊԿ գագաթնաժողովին: ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, գագաթնաժողովի քննարկվող 24 հարցերի թվում առանցքային տեղ է զբաղեցնում ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի ընտրությունը: Դիտարկվում է այդ պաշտոնում թեկնածության երեք հնարավոր տարբերակ: Ըստ Ուշակովի՝ ՀՀ-ն պահանջում է, որ մինչև 2020թ. ՀԱՊԿ գլխավոր […]
14:41 08.11.2018
Երևանի քաղաքապետարանում ստեղծվել է մասնագիտական հանձնախումբ, որի նպատակն է ուսումնասիրել մայրաքաղաքի չոր և վթարային ծառերը, տալ մասնագիտական եզրակացություն և անհրաժեշտության դեպքում կատարել հատում կամ խոր էտ: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, 12 անդամներից կազմված հանձնախմբի կազմում ներգրավված են գիտնականներ, ոլորտի մասնագետներ, բնապահպաններ, ծառագետներ և այլն: Երևանի ավագանու անդամ Կարեն Անտաշյանը, որը […]
14:36 08.11.2018
«Փորձենք ձեր ներկայացրած խնդիրներին երկարաժամկետ լուծում գտնել»,- ասել է վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանը զոհված զինվորներից մի քանիսի մայրերի հետ հանդիպման ժամանակ: Այս մասին տեղեկացանք ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի մամուլի քարտուղար Արփինե Զարգարյանի ֆեյսբուքյան էջից։ «Պարույր Մելքոնյան, Խաչատուր Բադասյան, Բագրատ Ալեքսանյան, Կարեն Գալստյան, Արմեն Հովհաննիսյան, Հրաչ Սարգսյան, Ժորա Խանոյան, Շիրազ Բարսեղյան, Արարատ Խանոյան. […]
14:30 08.11.2018
ՊՊԾ գնդի գրավման գործով 11 ամբաստանյալների դատաքննությունն այսօր կրկին հետաձգվեց երկու շաբաթով: Պատճառն այն էր, որ ամբաստանյալ Արթուր Մելքոնյանը ջրծաղիկով հիվանդ է: Այդ մասին դատարանը տեղեկանք էր ստացել Սպիտակի հիվանդանոցից: Բացի այդ՝ ևս երկու ամբաստանյալ չէին ներկայացել դատին. բանավոր տեղեկացրել էին, թե առողջական խնդիրներ ունեն: Չկայացած նիստից հետո փաստաբան Տիգրան Հայրապետյանից լրագրողները ճշտել են, թե երբվանից […]
14:28 08.11.2018
Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կազմում արտերկրից հրավիրված պղնձափողային գործիքների երաժիշտների 2018թ. գործունեության շարունակականությունն ապահովելու նպատակով կառավարությունը նոյեմբեր 8-ի նիստում հաստատել է մշակույթի նախարարությանը 48,4 մլն դրամ հատկացնելու նախագիծը: Որոշման նախագիծը ներկայացրեց մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը: Ֆինանսական միջոցներն անհրաժեշտ են միայն 2018թ. համար, իսկ հաջորդ տարի նախատեսվում է գտնել այլընտրանքային ֆինանսավորման աղբյուրներ, որը պետբյուջեի հաշվին չի […]
14:27 08.11.2018
Կառավարության նոյեմբերի 8-ի նիստում հավանության արժանացավ նախագիծը, որով փոխվում է զոհված, մահացած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող բնակարանային շինարարությանն ուղղված գումարների տրամադրման ձևը: «Նախատեսվում է զոհված, մահացած զինծառայողների ընտանիքների և հաշմանդամություն ունեցող զինծառայողների բնակարանային ապահովության ծրագրի շրջանակներում բնակարանային շինարարությանն ուղղված գումարների մի մասն ուղղել նույն ծրագրի շրջանակներում բնակարանային վկայագրերի գնման միջոցով անհատույց պետական ֆինանսական աջակցության տրամադրման»,- ասաց […]
14:15 08.11.2018
Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին և Բրիտանիայի ԱԳՆ-ի Եվրոպայի և ԱՄՆ-ի գործերով պետական նախարար Ալան Դանկանը Թբիլիսիում ստորագրել են կիբերանվտանգության ոլորտում համագործակցության մասին փաստաթուղթ, տեղեկացնում է Վրաստանի ԱԳՆ-ն: Վրաստանի արտգործնախարարը նշել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել է երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական, մշակութային և առևտրային կապերի խորացման անհրաժեշտությունը: Պետք է նշել, որ Մեծ Բրիտանիան […]
14:14 08.11.2018
«Վեոլիա Ջուր»-ի հաշվին չի եղել, դա եղել է ընկերության մայր գրասենյակի՝ «Ջեներալ դեզո» ընկերության հաշվին: Դա ընդհանուր ընդունված մոտեցում է բոլոր այն երկրներում, որտեղ «Վեոլիան» ներկայանում է: Նա հնարավորություն է տալիս բոլոր շահագրգիռ կողմերին մասնակցել փորձի փոխանակմանը: Այդ ծրագրով նաև եղել են լրագրողներ և հասարակական կազմակերպություններ: Դա կապել սակագնի բարձրացման հետ, կարող եք օրենսդրությունն ուսումնասիրել, ենթաօրենսդրական […]
14:11 08.11.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Տիեզերական ոլորտում համագործակցության հարցերով ԱՊՀ անդամ պետությունների գործադիր իշխանությունների մարմինների ներկայացուցիչների 9-րդ հերթական խորհրդակցությունը կկազմակերպվի Հայաստանում: «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝ Տիեզերական ոլորտում համագործակցության հարցերով ԱՊՀ անդամ պետությունների գործադիր իշխանությունների մարմինների ներկայացուցիչների 9-րդ հերթական խորհրդակցությունը 2018 թվականի դեկտեմբերի 13-14-ը Հայաստանի Հանրապետությունում […]
14:06 08.11.2018
ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը վստահեցնում է՝ «Իմ քայլ»-ի նախընտրական ցուցակը հանրությանը դուր կգա: Նոյեմբերի 8-ին կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ զրույցում, Հարությունյանն անդրադարձավ հարցին՝ ինչո՞ւ պետք է իրենց ցուցակը դուր գա հանրությանը: Հարությունյանը նշեց, որ դրա պատճառը այն սկզբունքներն են, որոնք դրված են ցուցակի ձևավորման հիմքում, այն է` մարդիկ պետք է […]
14:04 08.11.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Տիգրան Գաբրիելյանը նշանակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Տիգրան Գաբրիելյանին նշանակել գյուղատնտեսության նախարարի տեղակալ»,- նշված է որոշման մեջ: Փաշինյանի մեկ այլ որոշմամբ` Սամվել Ռուբենյանը նշանակվել է ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալ: Որոշման մեջ ասված է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» […]
14:03 08.11.2018
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում այսօր առավոտյան մեկնարկած ՀԱՊԿ գագաթնաժողովն սկսվել է կառույցի անդամ երկրների ԱԳ նախարարների, Անվտանգության խորհուրդների քարտուղարների և պաշտպանության նախարարների խորհրդի նիստով: Ղազախստանի ԱԳ նախարար Կայրաթ Աբդրահմանովը բացման խոսքում ասել է, որ գագաթնաժողովի հիմնական մասը կանցնի փակ ռեժիմով՝ առանց ԶԼՄ ներկայացուցիչների մասնակցության: Թե ինչ են քննարկելու ՀԱՊԿ անդամ պետությունների պատվիրակությունները, Ղազախստանի ԱԳ նախարարը չի […]
14:00 08.11.2018
ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի նախագահ Էդմոն Մարուքյանն առաջիկա ԱԺ արտահերթ ընտրություններում կգլխավորի «Լուսավոր Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է կուսակցության մամուլի քարտուղար Անի Սամսոնյանը:
13:58 08.11.2018
Երեկ՝ ժամը 16:00-ից, բողոքի ակցիաներ են սկսվել Գյումրիի, Երևանի և Սանահինի լոկոմոտիվային դեպոներում, գնացքների մեքենավարները հրաժարվում են աշխատել. պատճառը երկաթուղայինների ամսական հավելավճարների թերի վճարումն է: SHANTNEWS.am-ը զրուցել է բողոքի ակցիայի մասնակիցներից Վահագն Հարեյանի հետ: «Մեր աշխատանքային պայմանագրով աշխատում էինք, այն ժամանակ մենք, երկար աշխատելու համար՝ որպես հին աշխատողներ, ստանում էինք աշխատավարձ, հետո նրանք դա կտրեցին՝ […]