TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+26.09 oC

Արխիվ / Նոյեմբեր 2018

Նյու Յորքի Արևելք-Արևմուտք ինստիտուտի հերթական տարեկան հանդիպումներից մեկը կանցկացվի Հայաստանում

13:45 08.11.2018

Օրերս Հայաստանում էր Նյու Յորքում գտնվող Արևելք-Արևմուտք  ինստիտուտի  գլխավոր  գործադիր  տնօրեն և նախագահ Քեմերոն  Մունթերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Երևանում նա մի  շարք  հանդիպումներ է   ունեցել վերլուծական  և հետազոտական կենտրոնների ներկայացուցիչների հետ, այդ թվում՝  եղել է Երևանի պետական համալսարանի Եվրոպական հետազոտությունների կենտրոնում, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնում, «Գլոբալ դայլոգ ֆորում» կազմակերպությունում,  քննարկել համագործակցության  հնարավորությունները: Խոսելով այցի և քննարկումների արդյունքների մասին՝ Քեմերոն Մունթերը տեղեկացրել է, որ […]

̰
Սաֆարովի ազատումից և Քյարամ Սլոյանի գլուխը ցուցադրելուց հրճվող հասարակությունում պետք է քարոզել համերաշխություն. Էլիբեգովա

13:43 08.11.2018

Ադրբեջանում արդեն մեծացել է մի սերունդ, որ չի տեսել հայերին ու մեզ ճանաչում է իր պետական քարոզչության հայատյաց դրսևորումներից ու իրականություն խեղաթյուրող հայտարարություններից: Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան: Նրա խոսքերով՝ իհարկե, Ադրբեջանում էլ կա մի զանգված, որը ադեկվատ է նայում ու հայերին չի ընդունում որպես թշնամի, սակայն այդ խումբը փոքր է: […]

̰
Կրճատվում է բանակ զորակոչվող բժիշկ մասնագետների ծառայության ժամկետը

13:38 08.11.2018

Կառավարությունն այսօր՝ նոյեմբերի 8-ի նիստում, հավանության արժանացրեց ՀՀ պաշտպանության նախարարության «Պատիվ ունեմ» ծրագրի մեջ փոփոխություն կատարելու մասին նախագծին: Հարցը չզեկուցվողների մեջ էր, սակայն ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը հարկ համարեց տեղեկացնել, որ առաջարկվող փոփոխությամբ 1 տարով կրճատվում է բանակ զորակոչվող բժիշկ մասնագետների ծառայության ժամկետը: «Գործող իրավակարգավորման համաձայն՝ բժշկական մասնագիտությամբ սովորողները պետք է հետուսումնական 5 տարի ծառայեն: […]

̰
Նախագահը կաջակցի Գյումրիի Երկրագիտական թանգարանի շենքի վերանորոգման աշխատանքներին. Արմեն Սարգսյանը Գյումրիում է

13:36 08.11.2018

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ոչ աշխատանքային այցով Գյումրիում է: Նա այցելել է Գյումրիի Գալուստ Գյուլբենկյանի անվան նախկին վիրաբուժական հիվանդանոցի շենք, տեղեկացնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը Գյումրիից: Հիշեցնենք, որ եռահարկ կառույցը մի քանի ամիս առաջ կառավարության որոշմամբ հատկացվել է Շիրակի Երկրագիտական թանգարանին: Քանի որ շենքի հատկացումը եղավ այն ժամանակ, երբ ընթացիկ տարվա բյուջեի ծախսերը պլանավորված էին, վերանորոգման […]

̰
Ո՛ չ Հայաստանում, ո՛ չ էլ Արցախում ռազմագերիներ չկան. Գաբրիել Բալայան

13:33 08.11.2018

Ո՛ չ Հայաստանում, ո՛ չ էլ Արցախում ռազմագերիներ չկան: Այս մասին հայտարարել է պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը՝  արձագանքելով լրագրողի հարցին, թե Ադրբեջանը հայտարարել է, թե գերիների փոխանակման առաջարկ է արել Հայաստանին: Բալայանը նշել է՝ դա բացարձակապես սուտ է: «Ես ընդհանարապես չեմ կարող պատկերացնել, թե ինչի մասին է խոսքը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ  Հայաստանում ռազմական […]

̰
Տարբեր կոչում ունեցող զինծառայողների կողմից եղել են բացթողումներ. ՊՆ փոխնախարարը՝ վթարի պատճառների մասին

13:31 08.11.2018

Տարբեր կոչում ունեցող զինծառայողների կողմից եղել են բացթողումներ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է պաշտպանության փոխնախարարի պաշտոնակատար Գաբրիել Բալայանը՝ անդրադառնալով  Գորիս-Կուբաթլի ավտոճանապարհին երեկ տեղի ունեցած ավտովթարին, որի հետևանքով 4 զինծառայող էր մահացել, 17-ը՝ վիրավորվել: Բալայանը տեղեկացրել է, որ հատուկ հանձնախումբ է աշխատում՝ պարզելու համար, թե ինչ բացթողումներ են եղել զորամասում: Ըստ Բալայանի՝ վթարի պատճառը […]

̰
Ադրբեջանն արգելել է ինքնուրույն խաղաղասիրություն անողներին ու ստեղծել պետական քարոզչական հարթակ. Էլիբեգովա

13:19 08.11.2018

Հայ-ադրբեջանական հակամարտության երկու կողմերում խաղաղասիրական փորձերը նոր չեն: Ադրբեջանում, սակայն, այդպիսի ինքնուրույն նախաձեռնություններն ու գրանտային ծրագրերը վերացվել են, քանի որ անվերահսկելի էին: Դրանց փոխարեն ստեղծվել են պետական ծրագրեր, որոնք էլ տանում են ադրբեջանամետ քարոզչություն: Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտնեց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան: Փորձագետի խոսքերով՝ օրինակներից մեկը խաղաղասիրական պլատֆորմն է, որի մասնակից էր նաև Սյուզան […]

̰
Ամուլսարի ոսկին միայն այսօրվա շահը չէ. Վարդան Պետրոսյանը տեսաուղերձ է հղել

13:14 08.11.2018

«Հայկական բնապահպանական ճակատ»-ը Ամուլսարի պահպանության համար սոցիալական հոլովակների շարք է սկսել, որում հայտնիները խոսում են Ամուլսարի պահպանության անհրաժեշտության մասին: #SaveAmulsar արշավի շրջանակում տեսաուղերձով է հանդես եկել հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը՝ անդրադառնալով Ամուլսարի հանքի շահագործմանը: «Ես կարծում եմ, որ Աստված մարդուն և բնությանը ստեղծել է այնպես, որ նրանք իրար հետ ապրեն հաշտ, խաղաղ, իրար սիրելով, իրար […]

̰
Ադրբեջանցիների հետ ընկերանալու օրակարգը կեղծ է, խնդիրն Ադրբեջանում է. Էլիբեգովա

13:13 08.11.2018

Հայաստանում վերջին շրջանում ակտիվացած այն ծրագիրը, որով կոչ է արվում ադրբեջանցիների հետ ընկերություն անել, կեղծ օրակարգ է, որովհետև հայերը նման խնդիր չունեն: Հայերը միջազգային կոնֆերանսների ընթացքում, այլ հանդիպումների ընթացքում անկաշկանդ շփվում են ադրբեջանցի մասնակիցների հետ: Այս մասին այսօրվա ասուլիսի ընթացքում հայտարարեց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան: Փոխարենը խնդիր կա ադրբեջանական կողմում, քանի որ հենց Ադրբեջանն է արգելում […]

̰
Թրամփի հետ վեճից հետո CNN-ի լրագրողին արգելել են Սպիտակ տուն մտնել

13:03 08.11.2018

CNN-ը հայտարարել է, որ Սանդերսը կեղծ մեղադրանքներ է հնչեցրել և մի միջադեպ է հիշատակել, որը տեղի չի ունեցել:

̰
Շիրակի մարզպետարանն առողջապահության վարչության պետի նոր ժամանակավոր պաշտոնակատար ունի

12:58 08.11.2018

Շիրակի մարզպետարանն առողջապահության վարչության պետի նոր ժամանակավոր պաշտոնակատար ունի: Վարչության պետի պաշտոնը մի քանի ամիս է՝ թափուր էր: Նախկինում այս պաշտոնը զբաղեցրած Մեսրոպ Բզնունին ազատվել էր աշխատանքից՝ սեփական դիմումի համաձայն: Մարզպետարանը ժամանակավոր պաշտոնակատարի թափուր պաշտոնի համար հայտարարություն էր ներկայացրել, մի քանի թեկնածու է մասնակցության հայտ ներկայացրել: Շիրակի մարզպետը հավանություն տվել է բժիշկ-վերականգնողաբան Հասմիկ Պետրոսյանի թեկնածությանը: […]

̰
«Գազպրոմ Արմենիա»-ն խնդիր չի տեսնում, որ բոլոր սպառողներին գազը վաճառի հավասար՝ 122.4 դրամով. ՓԲԸ տնօրեն

12:50 08.11.2018

ԱԺ-ում ընթանում է գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման և բաշխման համակարգերի գործունեությունը, գազի և էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածությունն ուսումնասիրելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի հերթական նիստը: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ տնօրեն Հրանտ Թադևոսյանը շուրջ 20 րոպե ներկայացրել է գազի համակարգում տիրող ընդհանուր վիճակը և անցած տարիների ընթացքում ընկերության ներդրումային ծրագրերը: Այնուհետ տնօրենին հարցեր են ուղղել քննիչ հանձնաժողովի անդամները: […]

̰
Հրաձգություն Կալիֆոռնիայի բարերից մեկում. կան զոհեր

12:43 08.11.2018

Կալիֆոռնիական Թաուզենդ-Օքս քաղաքի ոստիկանությունը տեղեկություն է ստացել այն մասին, որ անհայտ անձը կրակ է բացել Borderline Bar & Grill բարում գտնվող մարդկանց ուղղությամբ: Այս մասին գրում է Los Angeles Times-ը: Կան զոհեր ու վիրավորներ, որոնց թիվը չի հստակեցվում: Արձակվել է առնվազն 30 կրակոց: Հարձակվողը դեռևս ձերբակալված չէ: Ոստիկանությունը կոչ է արել մարդկանց խուսափել այդ տարածքին […]

̰
Եղիշե Կիրակոսյանը նշանակվել է ՄԻԵԴ-ում ՀՀ լիազոր ներկայացուցիչ

12:38 08.11.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Եղիշե Կիրակոսյանին Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ նշանակելու մասին: «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 1- N 577-Ն որոշման 1-ին կետը՝ Վարչապետի խորհրդական Եղիշե Կիրակոսյանին նշանակել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ»,- ասված է Փաշինյանի որոշման տեքստում:

̰
Բաղրամյան 26-ի շենքը վերադարձվեց նախագահի աշխատակազմին

12:37 08.11.2018

ՀՀ կառավարության նոյեմբերի 8-ի նիստում կառավարությունը հավանություն տվեց Բաղրամյան 26 հասցեում գտնվող շենքը վերադարձնել նախագահի աշխատակազմին, իսկ վարչապետի նստավայրը՝ Բաղրամյան 26 հասցեից տեղափոխել Հանրապետության հրապարակ՝ Կառավարական տուն 1 հասցե: Որոշման նախագիծը ներկայացրեց Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը: Որոշման նախագիծը ներառում էր մի շարք այլ հարցեր, այդ թվում՝  «Հանրային ծառայության մասին», «Դիվանագիտական ծառայության մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության […]

̰
Կայարաններում գնացքների երթևեկությունը դադարեցված է. բողոքի ակցիա Գյումրիի լոկոմոտիվային դեպոյում

12:36 08.11.2018

Երեկվանից բողոքի ակցիաներ են սկսվել Գյումրիի լոկոմոտիվային դեպոյում: Պատճառը երկաթուղայինների ամսական հավելավճարների թերի վճարումն է: Յուրաքանչյուր աշխատակցի աշխատավարձին ամրագրված է 25 տոկոս հավելավճար: Մինչև օգոստոս ամիսը վճարումները կատարվել են՝ համաձայն պայմանագրի: Հավելավճարների չափը նվազել է սեպտեմբերից, իսկ հոկտեմբերին բոլորը՝ որպես հավելավճար, ստացել են աշխատավարձի ընդամենը 10 տոկոսը: Աշխատակիցների բողոքին ի պատասխան՝ ընկերության պատասխանատուները հայտարարել են, […]

̰
Կառավարությունը մերժեց Արմեն Աշոտյանի առաջարկը վարչապետի ինքնաթիռից և ուղղաթիռից օգտվելու կարգի փոփոխության վերաբերյալ

12:31 08.11.2018

ՀՀ կառավարության այսօրվա՝ նոյեմբերի 8-ի նիստում, Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը զեկուցել է Արմեն Աշոտյանի ներկայացրած օրենսդրական նախաձեռնության մասին, որով առաջարկվում է փոփոխություն կատարել «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում: Որոշման նախագծով առաջարկվում է վարչապետին տրամադրվող ինքնաթիռից և ուղղաթիռից այլ պաշտոնատար անձանց օգտվելու կարգը սահմանի ոչ թե վարչապետը, այլ կառավարությունը: Առաջարկվում է […]

̰
Տաջիկստանի գաղութներից մեկում խռովության հետևանքով 13 բանտարկյալ է սպանվել

12:26 08.11.2018

Բանտարկյալները գրավել էին գաղութի կորպուսներից մեկը:

̰
Ռուս օմբուդսմենը հայտարարել է Հայաստանում ռուսախոս բնակչության իրավունքների խախտման մասին

12:20 08.11.2018

Օմբուդսմենը հավելել է, որ պետք է քննարկել արտասահմանում դեսպանատներին կից ռուսական դպրոցների թվի ավելացումը:

̰
Լարիսա Ալավերդյանն անդրադարձել է ցմահ ազատազրկվածների գործերի վերանայման անհրաժեշտությանը

12:08 08.11.2018

Իրավապաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականությունների» կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսել է նաև ցմահ ազատազրկվածների՝ համաներումից «չօգտվելու» մասին: Լարիսա Ալավերդյանը հիշեցրել է, որ դեռևս 2004 թվականից ինքը՝ որպես ՄԻՊ, զբաղվել է այդ հարցերով: Ալավերդյանը խոսել է այն խնդրից, որը վերաբերում է տարիներ առաջ մահապատժի դատապարտված մարդկանց, որոնց պարագայում  մահապատիժը փոխարինվել է ցմահ […]

̰
Բերման է ենթարկվել «օրենքով գող» Մերաբ Քալաշովը

12:03 08.11.2018

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ նոյեմբերի 8-ին ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Նուբարաշենից ոստիկանություն բերման են ենթարկել նախկինում դատապարտված, քաղաքացիություն չունեցող, Ֆրանսիայի իրավապահների կողմից հետախուզման մեջ գտնվող, 1975 թ.-ի ծնված «օրենքով գող» Մերաբ Քալաշովին: Նա Ֆրանսիայի իրավապահների կողմից 2015 թ.-ից հետախուզվում էր Ֆրանսիայի ՔՕ մի շարք հոդվածներով: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
ՀԱՊԿ գագաթնաժողովի նիստի օրակարգից հանվել է ՀՕՊ-ի և ՀՀՊ-ի միասնական համակարգի նախագիծը

12:02 08.11.2018

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովն այսօր առավոտյան, բացելով ՀԱՊԿ գագաթնաժողովի ԱԳ նախարարների խորհրդի նիստը, հայտարարել է, որ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներին չի հաջողվել համաձայնեցնել ՀՕՊ և ՀՀՊ (հակահրթիռային պաշտպանության) միասնական միացյալ համակարգի ստեղծման նախագիծը: Ռուսական «Ինտերֆաքս» գործակալությունը հայտնում է, որ բացի այդ նախագծից, օրակարգում ներառված է 24 հարց, որը համաձայնեցվել է ՀԱՊԿ անդամ բոլոր […]

̰
Գյումրեցի երկաթուղայինները բողոքի ակցիա են անցկացնում՝ պահանջելով 25 տոկոս հավելավճարները

11:57 08.11.2018

Երեկվանից գյումրեցի երկաթուղայինները բողոքի ակցիա են անցկացնում՝ պահանջելով պայմանագրով ամրագրված 25 տոկոս հավելավճարները: Shantnews.am-ի թղթակցի հաղորդմամբ՝ երկաթուղայիններին հոկտեմբեր ամսվա դիմաց վճարվել է հավելավճարի 10 տոկոսը: Աշխատակիցների բողոքին ի պատասխան՝ ընկերության պատասխանատուները հայտարարել են, որ հավելավճարների պակասեցման պատճառն ապրանքաշրջանառության ցուցանիշների նվազումն է: Գյումրեցի երկաթուղայինները սպասում են «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության ղեկավարների այցին, ինչից հետո միայն կորոշեն՝ աշխատանքի […]

̰
Հնդկաստանի քաղաքացիները փորձել են հատել հայ-թուրքական սահմանը

11:54 08.11.2018

Ռուս սահմանապահները նոյեմբերի 7-ին կանխել են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատելու հերթական փորձը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանում ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից, նոյեմբերի 7-ին Արմավիրի սահմանապահ ջոկատի ռուս սահմանապահները հայ-թուրքական սահմանն ապօրինի հատելու փորձի պահին ձերբակալել են 4 անձի, որոնց մոտ փաստաթղթեր չեն եղել: Նախնական տվյալներով՝ սահմանախախտները Հնդկաստանի քաղաքացիներ են: Նրանց մոտ եղել են […]

̰
Գյումրիի կամուրջների վերանորոգման նախագծերում թերություններ են հայտնաբերվել

11:48 08.11.2018

Գյումրիի փողոցաշինական մեծ ծրագրով երկու փողոցներում հիմնանորոգվում են կամուրջները: Խոսքը Վազգեն Սարգսյան և Գերցենի փողոցների կամուրջների մասին է: Վերջինի հիմնանորոգումն ավարտված է, իսկ Վազգեն Սարգսյան փողոցում դեռ աշխատանքները շարունակվում են, բայց ինչպես գետնանցումների դեպքում է, կամուրջները հիմնանորոգվում են առանց դրանց վիճակի ուսումնասիրության: Այսինքն՝ համապատասխան մասնագիտական ուսումնասիրություններ չեն կատարվել, թե ինչ վիճակում են դրանք, և վերանորոգման […]

̰
Նոյեմբերի 7-ից 8-ը բացահայտվել է հանցագործության 44 դեպք

11:45 08.11.2018

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 7-ից 8-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 44 դեպք։ Մասնավորապես բացահայտվել են՝ անձնական ունեցվածքի գողության 8, մարմնական վնասվածք հասցնելու և խարդախության 6-ական, ծեծի 4, անձի առևանգման, յուրացման կամ վատնման, հարկերից խուսափելու, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու անառակաբարո գործողություններ կատարելու 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, բնակարանային գողության, […]

̰
ԱԺ արտահերթ ընտրությունների նախապատրաստման ու անցկացման համար կհատկացվի 3 մլրդ դրամ

11:37 08.11.2018

2018թ.-ի ԱԺ արտահերթ ընտրությունները կազմակերպելու համար Կառավարության պահուստային ֆոնդից Կենտրոնական ընտրական հանձնաժողովին կհատկացվի 2․707․144․2 հազար դրամ, Արդարադատության նախարարությանը կհատկացվի 10 մլն դրամ, իսկ ոստիկանությանը՝ 234․2 մլն դրամ: Որոշման նախագիծը, որը նոյեմբերի 8-ի Կառավարության նիստում ներկայացնում էր արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը, հավանության արժանացավ: «Բացի նշված գումարից, ԱԺ արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար […]

̰
Քննարկվել են պաշտպանական ոլորտում հայ-ղազախական փոխգործակցության հարցեր

11:33 08.11.2018

ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների համատեղ նիստի ծրագրի շրջանակներում նոյեմբերի 8-ին Աստանայում կայացել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի հանդիպումը Ղազախստանի պաշտպանական գերատեսչության ղեկավար Նուրլան Երմեկբաևի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է փոխգործակցության երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, փոխադարձ կարևորվել է համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը: Կողմերը նշել […]

̰
ՊՆ մեքենայի վթարի պատճառների շարքում տեղ են գտել տեխնիկական և ծառայության հետ կապված մի շարք կոպիտ բացթողումներ. Դավիթ Տոնոյան

11:31 08.11.2018

Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը հայտնել է, որ ծառայողական քննություն է ընթանում 4 զինվորի մահվան պատճառ դարձած վթարի առնչությամբ, որի նախնական արդյունքներով արդեն իսկ ակնհայտ է, որ ողբերգության պատճառների շարքում տեղ են գտել տեխնիկական և ծառայության կազմակերպման հետ կապված մի շարք կոպիտ բացթողումներ։ Դավիթ Տոնոյանը վստահեցրել է, որ մեղավորները պատասխանատվություն կկրեն օրենքի ողջ խստությամբ։ Այս […]

̰
Վթարից զոհված զինվորների հիշատակին Անթիլիասում կկատարվի հոգեհանգստի կարգ

11:29 08.11.2018

Անթիլիասի Մայրավանքի Մայր տաճարում նոյեմբերի 11-ին հոգեհանգստի կարգ կկատարվի՝ ի հիշատակ նոյեմբերի 7-ին Գորիս-Որոտան (Կուբաթլի) ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի ժամանակ զոհված զինծառայողների: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության միաբանության անդամ Հայր Պետրոս վարդապետ Մանուելյանը: «Հայրապետն աղոթում է զոհված չորս երիտասարդ հայ զինվորների հոգիների համար և այս տխուր առիթով իր օրհնությունն ու […]

̰
BACK_TO_TOP