TIME
Ամսաթիվ
14 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+19.09 oC

Արխիվ / Նոյեմբեր 2018

Խոշոր վթար Դավթաշենի կամրջի վրա. կա 7 վիրավոր

09:52 05.11.2018

Երևանում նոյեմբերի 4-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 22։10-ի սահմաններում Դավթաշենի կամրջի վրա բախվել են Opel մակնիշի 35 RV 398 համարանիշի, Volkswagen Passat մակնիշի 35 DC 173 համարանիշի և Mini Cooper մակնիշի 18 NN 999 համարանիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի փոխանցմամբ` վթարի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։

̰
Իրանում զանգվածային հակաամերիկյան ցույցեր են անցկացվում

09:30 05.11.2018

Իրանի մայրաքաղաքում և մի շարք այլ քաղաքներում նոյեմբերի 4-ին հակաամերիկյան բազմահազարանոց ցույցեր են անցկացվում: Ցուցարարների ձեռքերին նկատելի են Թրամփին ծաղրող,  հակաամերիկյան կարգախոսներով պաստառներ: Ցուցարարներն այրել են ԱՄՆ-ի դրոշը: Բողոքի ցույցերը հարևան երկրում անցկացվում են 1979 թվականին Իսլամական հեղափոխության ժամանակ Թեհրանում ԱՄՆ դեսպանատան գրավման օրը, որն այս տարի համընկել է պատժամիջոցների նոր փաթեթի սահմանման հետ: Ինչպես […]

̰
Վթար Սիսիան-Գորիս ավտոճանապարհին. կա տուժած

09:02 05.11.2018

Նոյեմբերի 5-ին՝ ժամը 01:31-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 3-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և արգելափակվել քարերի մեջ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Գորիս հատվածի 9-րդ կմ-ին «Mercedes […]

̰
Սպանված սաուդցի լրագրողի երեխաները Էր Ռիադից պահանջում են հոր մարմինը․ CNN

08:44 05.11.2018

Սպանված սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշըգջիի որդիները Սաուդյան Արաբիայի իշխանություններից պահանջել են իրենց հանձնել իրենց հոր դին։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Նրանք հոր մարմինը պահանջում են հուղարկավորության համար։ Լրագրողի ընտանիքը հույս ունի, որ դա շուտով տեղի կունենա։ Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ լրագրողի սպանության հրամանը տրվել է «բարձր մակարդակով»՝ […]

̰
Էր Ռիադն ամերիկյան զենքի հետ վարվել չգիտի․ Թրամփ

08:30 05.11.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Axios պարբերականի հետ զրույցում հայտարարել է, որ Սաուդյան Արաբիան Եմենում ամերիկյան զենքն օգտագործում է ոչ հմուտ կերպով։ Նա այդ կերպ պատասխանել է հարցին, թե իրեն անհանգստացնո՞ւմ է այն, որ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան ամերիկյան ռումբեր է կիրառում խաղաղ բնակիչներին սպանելու համար։ Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է, որ սարսափելի է համարում միջադեպը, […]

̰
Մեծ Բրիտանիայի շուրջը լողալով՝ տղամարդը ռեկորդ է սահմանել

08:15 05.11.2018

Մեծ Բրիտանիայի բնակիչ Ռոս Էջլին պատմության մեջ առաջին անգամ լողալով պտտվել է Մեծ Բրիտանիայի շուրջը՝ հաղթահարելով 3317 կմ։ Նա հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում, հայտնում է Sky News հեռուստաալիքը։ Նա ծովային ուղևորությունը սկսել էր հունիսի 1-ին, ծովափնյա Մարգիտ քաղաքից։ Ճանապարհին նրան ուղեկցել է նավաստի Մեթյու Նայթը սպորտային շարժիչավոր  կատամարանով, որի վրա Ռոսը հանգստացել ու գիշերել […]

̰
ԵՄ-ն բիզնես կվարի կա՛մ ԱՄՆ-ի, կա՛մ Իրանի հետ․ Պոմպեո

07:57 05.11.2018

Պետդեպի ղեկավար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Վաշինգտոնը թույլ չի տա ԵՄ ընկերություններին բիզնես վարել միաժամանակ և՛ ԱՄՆ-ի, և՛ Իրանի հետ։ Այս մասին հայտնում է Fox News-ը։ Քաղաքական գործիչն այդ կերպ պատասխանել է հաղորդավարի հարցին այն մասին, թե չե՞ն դադարեցնի որոշ եվրոպական ընկերություններ ԱՄՆ-ի հետ համագործակցությունն իրանական պատժամիջոցների պատճառով։ «Եվրոպական ընկերություններին չի թույլատրվի բիզնես վարել […]

̰
Նոյեմբերի 5-ին Իրանի դեմ սահմանվող պատժամիջոցները կլինեն ամենակոշտը․ Պոմպեո

07:43 05.11.2018

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ նոյեմբերի 5-ին Իրանի դեմ ուժի մեջ մտնող պատժամիջոցները կլինեն ամենակոշտը բոլոր այն պատժամիջոցներից, որոնք երբևէ սահմանվել են Թեհրանի դեմ։ Այս մասին նա ասել է Fox News-ի հետ զրույցում։ Ավելի վաղ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել էր, որ Թեհրանի հանդեպ Վաշինգտոնի պատժամիջոցները դարձնում են իրանական տնտեսությունն առավել […]

̰
Իլոն Մասկը ցուցադրել է Լոս Անջելեսի տակ փորված վակուումային թունելը

07:29 05.11.2018

Tesla ընկերության հիմնադիր Իլոն Մասկն թվիթերյան իր էջում հրապարակել է Լոս Անջելեսի տակ փորված գերարագ վակուումային թունելի տեսանյութը: Նրա խոսքերով՝ ինքն անցել է թունելի ողջ երկարությամբ, գնահատել դրա պատրաստությունը։ Նա ավելացրել է, որ ուղևորությունը «տագնապալի երկար էր»։ Ավելի վաղ Մասկը հայտնել էր, որ Լոս Անջելեսի ստորգետնյա վակուումային թունելը կգործարկվի դեկտեմբերի 10-ին։ Walked full length of […]

̰
Բաղդադում պայթյունների շարք է որոտացել․ կան զոհեր

07:12 05.11.2018

Իրաքի մայրաքաղաք Բաղդադում որոտացած 4 պայթյունների հետևանքով  8 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է Al-Arabia-ն՝ հղում անելով անվտանգության ուժերի աղբյուրին։ Պայթյունների հետևանքով վիրավորվել է 16 մարդ։ Նշվում է, որ պայթուցիկ սարքերը գործարկվել են հրապարակում և մի շարք խանութների մոտ։ Հարձակումների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։

̰
Օտտավայում երկու ինքնաթիռներ բախվել են իրար

23:58 04.11.2018

Կանադայի Օտտավայի շրջանում երկու ինքնաթիռների մասնակցությամբ պատահար է տեղի ունեցել, փոխանցում է CBC–ը։ Նախնական տվյալներով՝ ինքնաթիռները բախվել են օդում, որի հետևանքով ինքնաթիռներից մեկը վթարվել է, մյուսը կարողացել է բարեհաջող վայրէջք կատարել Օտտավայի օդանավակայանում։ Ինչպես հայտնում են, վթարված ինքնաթիռի օդաչուն զոհվել է։  CBC–ի փոխանցմամբ՝ պատահարը տեղի է ունեցել տեղական ժամանակով 10:11-ին։

̰
Հենրիխ Մխիթարյանը Լոնդոնում ՀԲԸՄ-ի գալա-ընթրիքին մրցանակ է ստացել

23:42 04.11.2018

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ և «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հրավիրված է եղել ՀԲԸՄ լոնդոնյան գրասենյակի բարեգործական գալա-ընթրիքին: Երեկույթին ներկա է եղել նաև Յուրի Ջորկաեֆը։ Հենրիխ Մխիթարյանին ուղեկցել են մայրը, քույրը և գործարար Միքայել Վարդանյանի դուստրը: Միջոցառմանը Հենրիխ Մխիթարյանին մրցանակ են շնորհել։

̰
Նիդերլանդներում ֆուտբոլային խաղն ընդհատվել է մերկ երկրպագուհու պատճառով

23:32 04.11.2018

Ֆուտբոլի Նիդերլանդների առաջնության երկրորդ դիվիզիոնի «Ռինգսբուրգ Բոյս» -«Ամստերդամ» խաղն ընդհատվել է խաղադաշտում հայտնված մերկ կնոջ պատճառով։ Տեսանյութը տեղադրվել է Ultrassnl-ի Twitter-ի էջում։ Երկրպագուհին դրոշով վազել է խաղադաշտով մեկ՝ փորձելով հպվել ֆուտբոլիստներին։ Կնոջը ոչ ոք չի կանգնեցրել, նա ինքնուրույն է լքել մարզադաշտը։ Խաղն ավարտվել 6:2 հաշվով՝ «Ամստերդամ»-ի հաղթանակով։

̰
Վթար Սարյան փողոցում

23:24 04.11.2018

Նոյեմբերի 4-ին՝ ժամը 14:05-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարյան փողոցի թիվ 24 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Daewoo Nexia» մակնիշի (վարորդը՝ Ա. Ղ.) և «Volvo» մակնիշի (վարորդը՝ Դ. […]

̰
Մահացել է ուկրաինացի պաշտոնյան, որի դեմքին ծծմբաթթու էին լցրել

23:07 04.11.2018

Ուկրաինացի պաշտոնյա Եկատերինա Գանձյուկը, որի դեմքին ծծմբաթթու էին լցրել, հիվանդանոցում մահացել է, հայտնում է Lenta.ru-ն: Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն պահանջել է գտնել Գանձյուկի մահվան բոլոր մեղավորներին, փոխանցում է «Ինտերֆաքս Ուկրաինան»: Խերսոնի քաղաքապետի խորհրդականի սպանությունից հետո հարյուրավոր մարդիկ հավաքվել են Ուկրաինայի ՆԳՆ-ի մոտ, հաղորդում է РИА «Новости»-ն։ Ուկրաինացիները մոմեր և պաստառներ են բերում՝ պահանջելով հետաքննել սպանության գործը։ […]

̰
Apple ընկերության ակտիվներն անկում են ապրել

22:47 04.11.2018

Apple ընկերության կապիտալիզացիան անկում է ապրել և հիմա 1 տրիլիոն դոլարից ցածր է, գրում է Reuters-ը: Ընկերության նախատոնական վաճառքի ծավալները հավանաբար չեն արդարացնի հույսերը:  Ոչ այնքան լավատեսական կանխատեսումները բերել են  Apple-ի ակտիվների 7 տոկոսի անկման՝ ընկերությանը մոտավորապես 70 միլիարդ դոլարի վնաս հասցնելով:  Չնայած այս անհաջողությանը՝ Apple-ն ակնկալում է 89-93 միլիարդ դոլար եկամուտ ստանալ մինչև դեկտեմբեր:     […]

̰
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երևանում և 6 մարզերում

22:31 04.11.2018

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ նոյեմբերի 5-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`Երևան քաղաքում՝10։00-16։00 Շրջանցիկ թունել թաղ. 4, 7, 16, 28, 41/6, 84, 86, 99, 113, 115/1, 181, 203, 350 սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Ազատության պող. 1/7, 1/13, 1/31, 1/20 սեփական տները և հարակից […]

̰
Վթար Վանաձոր քաղաքում. կա տուժած

22:15 04.11.2018

Նոյեմբերի 4-ին`ժամը 19:28-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Աղայան փողոցում՝ թիվ 10 դպրոցի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, մեքենաներից մեկը կողաշրջված է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Աղայան փողոցի թիվ 74 շենքի մոտակայքում բախվել են «Opel Vectra» […]

̰
Գիտնականները նշել են ծերությունը կանգնեցնող մթերքները

21:58 04.11.2018

Գերմանական համալսարաններից մեկի գիտնականներն իրենց ամերիկացի գործընկերների հետ հայտնաբերել են, որ շոկոլադի, թեյի, գինու բաղադրության մեջ մտնող հիդրաքինոնները ցինկի հետ համադրության մեջ կանխում են թթվայնության գործընթացը և դանդաղեցնում ծերացումը, հայտնում է  Phys.org-ը: Գիտնականների խոսքով՝ ցինկն ակտիվացնում է հիդրոքինոնի խմբերը՝ ստեղծելով սուպերօքսիդից բնական պաշտպանություն: Միայն հիդրոքինոնը կարող է քայքայել սուպերօքսիդը: Ցինկը և հիդրոքինոնը միասին ստեղծում են հուսալի […]

̰
Հալվա, հալվա ասելով՝ բերանդ քաղցր չի դառնա․ Արամ Սարգսյանը՝ ներդրումների մասին

21:42 04.11.2018

«Ներդրումային քաղաքականության վերաբերյալ. հալվա, հալվա ասելով՝ քաղցր չի դառնա քո բերանը: Այդ ներդրումային քաղաքականությունը, որպեսզի իրականանա, այդ մարդը, որը որ պետք է գա էստեղ, բիզնես ծավալի, պետք է իմանա՝ ինչ ծրագրեր ունեք դուք, ինչպիսի հնարավորություններ եք տալիս և որ ուղղությունն եք համարում զարգացող և որը ապահովվելու է պետության կողմից արտահանման խնդիրներն ու մնացած բոլոր հարցերը»,- […]

̰
Վրաստանի նախագահի թեկնածուները Facebook-ի գովազդի վրա ավելի քան 53 հազար լարի են ծախսել

21:27 04.11.2018

Վրաստանի նախագահական ընտրությունների ընթացքում թեկնածուները Facebook-ի գովազդի համար ավելի քան 53 հազար լարի են ծախսել: Տվյալները հրապարակվել են պետական աուդիտի ծառայության քաղաքական ֆինանսների մոնիտորինգի բաժնի կողմից, հաղորդում է վրացական Առաջին ալիքը: Սոցիալական ցանցում գովազդային ծախսերով առաջին տեղում է նախագահի անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին, ում շտաբը Facebook-ի գովազդի համար ծախսել է շուրջ 35 հազար 396 լարի: «Միացյալ […]

̰
Կոչնչացնենք քաղաքական ոստիկանությունը, ինչ անուն ուզում ես տուր, միևնույն КГБ-ն է․ Վաշաձե

21:10 04.11.2018

Վրացական «Ազգային շարժում» կուսակցությունից նախագահի թեկնածու Գրիգոլ Վաշաձեն Քութաիսում անց է կացրել նախընտրական հանդիպում: Վաշաձեն շնորհակալություն է հայտնել ընտրողներին և զրուցել նախընտրական ծրագրի և երկրում գոյություն ունեցող իրավիճակի մասին: Այս մասին հայտնում է 1tv.ge-ն։ Քաղաքական համակարգի փոփոխում, վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ, դաշնակցային կառավարություն, դատական համակարգի վերափոխում, անկախ արդարադատություն և դատախազություն․ ահա այս բարեփոխումների մասին է Վաշաձեն զրուցել […]

̰
Թալիբներն Աֆղանստանում կառավարական բազա են զավթել

20:56 04.11.2018

Աֆղանստանում «Թալիբան» արմատական շարժման գրոհայիններն Ուրուզգան նահանգում կառավարական բազա են զավթել։ Այս մասին հայտնում է Pajhwok գործակալությունը՝ հղում անելով տեղացի պաշտոնյայի։ Հարձակման հետևանքով զոհվել են աֆղան զինծառայողներ, զոհերի հստակ թիվը դեռևս հայտնի չէ։ Գրոհայիններին հաջողվել է աֆղանական բանակին պատկանող զենք և տրանսպորտային միջոցներ զավթել։

̰
Հրդեհ Իսպանիայի ծերանոցներից մեկում․ կա զոհ, տուժածներ

20:34 04.11.2018

Մադրիդից ոչ հեռու գտնվող Ռոբլեդո-դե-Չավելա քաղաքի ծերանոցում բռնկված հրդեհի հետևանքով 9 անձինք վնասվածքներ են ստացել։ 90-ամյա մի կին զոհվել է։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։ Տուժածները հոսպիտալացվել են։ Նրանցից 5-ի վիճակը ծանր է։ Հրդեհը բռնկվել էր շենքի առաջին հարկում։ Այդ պահին շենքում գտնվել է 41 մարդ։ Բռնկման պատճառների մասին չի հաղորդվում։ #SUMMA112 confirma fallecimiento […]

̰
Հանրաքվեի արդյունքում Նոր Կալեդոնիայի բնակիչները որոշեցին չանկախանալ Ֆրանսիայից

20:13 04.11.2018

Նոր Կալեդոնիայում (Ֆրանսիայի անդրծովյա գաղութ), որը տեղակայված է Խաղաղ օվկիանոսի հարավային մասում գտնվող մի քանի տասնյակ կղզիների վրա, այսօր կայացել է Ֆրանսիայից անկախանալու հարցով հանրաքվե։ Այս մասին հայտնում է BFM-ը։ Քվեաթերթիկների 90 տոկոսի հաշվարկման արդյունքում բնակիչների 56․8 տոկոսը դեմ է քվեարկել անկախությանը։ Ընտրողների մասնակցությունը քվեարկությանը կազմել է ավելի քան 80 տոկոս։ Նոր Կալեդոնիան Ֆրանսիայի մաս […]

̰
Բակո Սահակյանն ու Նիկոլ Փաշինյանն այցելել են արևելյան սահմանագիծ

19:44 04.11.2018

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ այցելել է հանրապետության արևելյան սահմանագծի մի շարք հատվածներ, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին և տիրող իրավիճակին: Հայկական երկու հանրապետությունների ղեկավարներին ուղեկցում էին ԱՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը, պաշտոնատար այլ անձինք:

̰
Ռուսաստանը պատրաստ է ստեղծել սեփական YouTube-ը Twitter-ը և Facebook-ը

19:20 04.11.2018

Ռուսաստանի կապի ծառայությունները հայտնում են, որ պատրաստ են ստեղծել YouTube-ի, Twitter-ի և Facebook-ի  ռուսական տարբերակները, գրում է NTV-ն: Նման քայլը պատճառաբանվում է ոչ բարեխիղճ մրցակցությամբ և տեղեկատվության տարածման սահմանափակմամբ, որին բախվում են ռուսական ԶԼՄ-ները:  

̰
Ավելի քան 20 հազար զինված գաղթականներ կարող են ներխուժել Եվրոպա

19:02 04.11.2018

Ավելի քան 20 հազար զինված գաղթականներ կարող են Բոսնիա-Խորվաթիա սահմանով ներխուժել Եվրոպա, հայտնում է  Kronen Zeitung-ը: Ավստրիայի ոստիկանության տվյալներով՝ Պակիստանից, Ալժիրից, Մարոկկոյից և Իրանից փախստականների կուտակումը նկատվում է բոսնիական Վելիկա- Կլադուշա քաղաքի մոտակայքում: Փախստականների 95%-ը դանակով զինված երիտասարդներ են: Գերատեսչությունում նշել են, որ Խորվաթիան փորձում է հաղթահարել ստեղծված իրավիճակը և ինքնուրույն իր սահմաններին է մոտեցրել հատուկ զորքեր: «Փախստականները […]

̰
Բելառուսի ներկայացուցիչը կարող է գլխավորել ՀԱՊԿ-ը․ «Կոմերսանտ»

18:49 04.11.2018

ՀԱՊԿ-ում քննարկվում է գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասի նշանակման հարցը, գրում է «Կոմերսանտը»: Նշվում է, որ վերջնական որոշումը դաշինքի անդամ երկրների ղեկավարները կկայացնեն նոյեմբերի 8-ին, Աստանայում։ Ինտրիգն այն է, որ պաշտոնին ձգտում է Հայաստանը, որի շնորհիվ էլ առաջացել է այդ թափուր տեղը։ Կազմակերպության երեք երկրներում «Կոմերսանտի» դիվանագիտական աղբյուրները նշում են, որ, […]

̰
Վթար Աշտարակ-Սասունիկ ճանապարհին․ կա զոհ, 5 վիրավոր

18:30 04.11.2018

Նոյեմբերի 4-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում Աշտարակ քաղաքից Սասունիկ գյուղ տանող ճանապարհի սկզբնամասում ճակատ-ճակատի բախվել են Mercedes մակնիշի 10 OT 808 համարանիշի և ВАЗ 2107 մակնիշի 34 MԼ 156 համարանիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն։ Փաստի […]

̰
BACK_TO_TOP