15:59 05.11.2018
Նոյեմբերի 5-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է Սիրիայի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Գևորգյանին: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվության բաժնից: Դեսպանը շնորհակալություն է հայտնել ԱԻՆ-ի և հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի ողջ անձնակազմին Սիրիայի ժողովրդին ու հայկական համայնքին ցուցաբերած պարբերական աջակցության համար: 2018թ. ընթացքում ՌԴ ԱԻՆ Իլ-76 […]
15:52 05.11.2018
Ադրբեջանի հարավում առավոտյան տեղի է ունեցել 3,5-3,6 բալ ուժգնությամբ երկրաշարժ, հայտնում են ադրբեջանական աղբյուրները։ Տեղական իշխանությունները հայտնել են, որ թեև ցնցումները զգացվել են, բայց որևէ վնաս չեն պատճառել, տուժողներ չկան։ Երկրաշարժը եղել է Ադրբեջանի այն հատվածում, որտեղ ապրում է ազգությամբ թալիշ բնակչությունը։ Ցնցումները զգացվել են առավոտյան 10։00-ի շրջանում։
15:43 05.11.2018
Ավելի քան 4 հազար քաղաքացի, ովքեր հարկ են վճարում մի քանի աշխատավայրից, հետ են ստացել ավել գանձված սոցվճարները: Այդ քաղաքացիներից գանձված սոցվճարները գերազանցել են օրենքով սահմանված առավելագույն չափը: Կառավարության որոշմամբ` այդ շեմը 25 հազարն է, եթե գանձվել է դրանից շատ, տարբերությունը պետությունը վերադարձնում է քաղաքացուն: Մինչև 500 հազար դրամ աշխատավարձի դեպքում սոցվճարը կազմում է 5 […]
15:41 05.11.2018
Ինչպես անցած ընտրություններին, կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում ռեյտինգային ընտրակարգով կառաջադրվի Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում։ Այս մասին այսօր հայտարարեց ինքը՝ ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը։ «Ես նախորդ ընտրություններում էլ առաջադրվել եմ այդ տարածքում և բավականին դրական արդյունքներ եմ գրանցել»,- ասաց նախարարի պաշտոնակատարը։ Ինչ վերաբերում է «Իմ քայլը» […]
15:25 05.11.2018
«Խորհրդարան կմտնեն այն ուժերը, ովքեր իրենց ծրագրերը կկարողանան այնպես տեղ հասցնել, որ ես հասկանամ, որ այստեղ եմ գտնում իմ արժեքային դաշտը, այս Հայաստանի մասին եմ երազում և այս մարդկանց հետ պատրաստ եմ վստահությամբ քայլել առաջ»,- նոյեմբերի 5-ին կայացած ասուլիսի ժամանակ, պատասխանելով այն հարցին, թե ո՞ր քաղաքական ուժերը կարող են հայտնվել խորհրդարանում, ասաց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» […]
15:13 05.11.2018
Նոյեմբերի 5-ին Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանն ընդունեց Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ, «Աբովյան» մշակութային միության ղեկավար Մաթո Հախվերդյանին: Այս մասին հայտնում են Սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Մաթո Հախվերդյանը նշեց, որ այսօր Հոլանդիայում ապրում է 20-25.000 հայ, և նրանց զգալի մասը վերջին տարիներին Հայաստանից արտագաղթածներ են, կան նաև […]
15:05 05.11.2018
Հայաստանում չեն վերացել մենաշնորհները: Այս մասին «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում հայտարարել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահը: Խաչատուր Քոքոբելյանը բացատրել է՝ մենաշնորհն այն չէ, որ ով ցանկանա՝ շաքարավազ ներմուծի. ապրանքի իրացման համար պետք է վաճառքի ցանցերի հնարավորություն: «Եթե դու տիրապետում ես 40 տոկոս ցանցի, բնականաբար, ներմուծելու դեպքում, դու ամենամեծ առավելությունն ունես: Իսկ մենաշնորհների ուղղակի վերացումն օրվա հրամայականն է, որովհետև […]
15:02 05.11.2018
Եթե ցանկանում էին խորհրդարանում տեղ զբաղեցնել, ապա «Լույս» դաշինքի մասնատումն ամենավատ ընտրությունն էր այս փուլում: Այսպիսի կարծիք է հայտնել քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն այսօր լրագրողների հետ զրույցում: Քոչարյանի խոսքերով՝ մինչև երեկ ինքը կարծում էր, որ խորհրդարան մտնող ուժերից է լինելու նաև «Լույս»-ը, բայց հիմա այն կարծիքին է, որ դաշինքի արդեն նախկին անդամ կուսակցություններն օրենսդիրում կարող են […]
14:59 05.11.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ղրղըզական Հանրապետության նորանշանակ դեսպան Բոլոտ Օթունբաևը (նստավայրը՝ Մոսկվա): Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի գրասենյակից, նախագահ Սարգսյանը շնորհավորել և հաջողություններ է մաղթել նորանշանակ դեսպանին՝ վստահություն հայտնելով, որ նա իր ավանդը կբերի հայ-ղրղըզական հարաբերությունների զարգացման գործում։ Նախագահը նշել է, որ քաղաքական երկխոսության ակտիվացումը, առևտրատնտեսական և հումանիտար կապերի խորացումը բխում […]
14:58 05.11.2018
Գոնե մենք գիտենք, թե ով ում է ուզում ներառել՝ կան և՛ թաղային հեղինակություններ, և՛ լծակներ ունեցողներ: Այս մասին «Շանթ» ՀԸ «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում ասել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը՝ անդրադառնալով ռեյտինգային ընտրահամակարգին, մասնավորապես, նախորդ ընտրությունների սցենարի կրկնությանը: «Չեմ կարծում, որ որևէ ողջամիտ քաղաքացի կարող է պնդել, որ չի կարող կրկնվել այդ սցենարը: Իհարկե, […]
14:52 05.11.2018
Նոյեմբերի 5-ին` ժամը 01.10-ին, հիվանդանոցից Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում ծխով CO 2» ախտորոշմամբ բուժօգնության են դիմել 1985 թ. ծնված Ռոզա Ա.-ն, 2004 թ. ծնված Ռիտա Հ.-ն, 2007 թ. ծնված Հայկ Հ.-ն և 2013 թ. ծնված Ինեսա Հ.-ն: Պարզվել է, որ նրանք թունավորվել են նոյեմբերի 4-ին՝ ժամը 22.30-ի սահմաններում, տանը աթար […]
14:45 05.11.2018
«Հայանտառ» ՊՈԱԿ-ը նոր տնօրեն ունի: Այս մասին տեղեկացնում է ՊՈԱԿ-ի կայքէջը: «Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի N 224-Ն որոշման 1-ին կետի ա) ենթակետով հաստատված N 1 հավելվածը, «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող […]
14:36 05.11.2018
«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն արտահերթ խորհրդարանական ընտրություններին կներկայացնի այնպիսի թիմ, որը կարող է նաև իշխանություններին զսպաշապիկ լինել, որպեսզի իշխանությունը, այսպես ասած, հեղափոխական սկզբունքներից չշեղվի: Այս մասին «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում ասել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը: «Մենք գտնում ենք, որ այդ դերակատարը կարող ենք դառնալ մենք՝ առանց որևէ այլ քաղաքական ուժի որևիցե բացասական բան ասելու: Մեր […]
14:33 05.11.2018
«Եկել է մի ժամանակ, որ մենք կանգնած ենք մարտահրավերի առջև: Արդյո՞ք մենք սկսում ենք ձևավորել նոր մշակույթ մեր քաղաքական կյանքի մեջ, թե՞ կրկնում ենք հինը»,- նոյեմբերի 5-ին կայացած ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Հայաստանի ներքին քաղաքական կյանքին, ասաց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը: Վերջին երկու օրերին, հետևելով լրատվական դաշտին, Թևան Պողոսյանը կարծիք հայտնեց, որ ավելացել […]
14:32 05.11.2018
Պաղեստինի արտգործնախարար Ռիադ ալ-Մալիքին, որն աշխատանքային այցով գտնվում է Բաքվում, այսօր հայտարարել է, որ Պաղեստինի իշխանությունները Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում կողմ են Ադրբեջանի դիրքորոշմանը: «Կարծում ենք, որ միջազգային հանրության բազմակողմանի աջակցությունը ակնկալելու լավագույն ճանապարհը միջազգային նորմերի պահպանումն է, որոնք ընդունել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը»,- մեջբերում է Մալիքիի խոսքերն ադրբեջանական Trend գործակալությունը: Պաղեստինի արտգործնախարարի կարծիքով՝ խնդրի […]
14:26 05.11.2018
«Ցավալի է, բայց հայաստանյան քաղաքական դաշտում Такая маленькая, а уже Наташа ֆորմատը սկսում է դոմինանտ դառնալ, ինչը վատ է իրենց համար հետագայում: Վատ կլինի ՔՊ-ի համար, եթե դա կրի մասսայական բնույթ, որովհետև, եթե ՔՊ-ին այդ մարդը պետք չէր մայիսին, երբ հաղթեցին, ապա հիմա ինչի՞ է պետք: Եթե իրենց պետք է կադր գործադիրում աշխատելու համար, կադրին […]
14:25 05.11.2018
ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի խոսքերով՝ դասագրքերի նոր չափորոշիչներ կմտցվեն, սակայն առնվազն 1.5 տարի է անհրաժեշտ դասագրքեր մշակելու համար: «Մի քանի հանդիպում եմ ունեցել դասագրքերի տպագրությամբ զբաղվող հիմնադրամի հետ, այնքան խառը համակարգ է, կոռուպցիոն ռիսկերի տեղ է տալիս նաև, հաղորդակցության խնդիր կա մասնագետների հետ։ Մենք հաճախ ենք լսում՝ էս դասագրքում էսինչ սխալը կա, բայց հանրությանը […]
14:23 05.11.2018
Վերջին 10 տարվա ընթացքում Հնդկաստանի այս հատվածում առաջին անգամ են ձյան տեղումներ գրանցվում:
14:15 05.11.2018
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն ասել է, որ Հայաստանում “Такая маленькая, а уже Наташа” ֆորմատը սկսկում է դոմինանտ դառնալ: Քոչարյանը սրան անդրադառնալուն զուգահեռ ասել է, որ կհամբուրեր այն երիտասարդի ճակատը, որը դուրս եկավ ՔՊ-ից: «20 տարեկան երեխա, ինքը դուրս եկավ նրա համար, որ չանցավ ԸՕ-ն: Այսինքն՝ էդ մարդն ուներ գաղափարներ, ուներ սկզբունքներ […]
14:14 05.11.2018
ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը 2019 թվականի բյուջեով ոլորտին հատկացվող գումարների մասին խոսելիս անդրադարձավ նաև ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման հարցին։ Նրա խոսքերով՝ հաջորդ տարի եկամտահարկի նվազեցման հաշվին աշխատավարձերի բարձրացում կլինի, բայց առանձին ուսուցիչների և գիտաշխատողների աշխատավարձերի բարձրացում նախատեսված չէ: «Հույս ունեմ, որ օպտիմալացումների ճանապարհին աշխատավարձերի բարձրացման հնարավորություն կլինի: Կառուցվածքային փոփոխություններ տեղի են ունենալու […]
14:12 05.11.2018
«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Այս մասին «Շանթ» ՀԸ «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում հայտնել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը: Թե ինչ ձևաչափով կմասնակցեն ընտրություններին, Քոքոբելյանը ասել է, որ այդ մասին հայտնի կդառնա երեքշաբթի օրը: «Կան քննարկումներ անհատների հետ, որոնք դաշտում են եղել, նկատի ունեմ՝ ազատական, դեմոկրատական դաշտում, և հայտնի են որպես ժողովրդավար, […]
14:08 05.11.2018
Իսրայելն աջակցում է ԱՄՆ կողմից հակաիրանական պատժամիջոցների ներդրմանը և մնացած երկրներին ևս կոչ է անում սատարել դրանց: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ-Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է Իսրայելի ԱԳՆ մամուլի և հասարակայնության հետ կապերի գծով գլխավոր տնօրենի տեղակալ Նաոմ Կացը: «Իսրայելը սատարում է Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցներին, դրանք պետք է աջակցություն ստանան նաև այլ երկրների կողմից`զսպելու Իրանից […]
14:01 05.11.2018
Լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների համաձայն` Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի թափուր պաշտոնի համար առաջադրելու է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի թեկնածությունը: Լուրի իսկությունը SHANTNEWS.am-ը փորձեց պարզել հենց Հարությունյանից, ով հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ: «Չեմ մեկնաբանում»,- ասաց նա: Հիշեցնենք, որ նոյեմբերի 2-ին Յուրի Խաչատուրովն ազատվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնից: «Կոմերսանտ»-ն […]
13:57 05.11.2018
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովը քննում է գազի և էլեկտրաէներգիայի սակագները նվազեցնելու հնարավորությունը: ՀԷՑ գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը ներկայացրեց, թե ինչ ներդրումներ են կատարվել ցանցում և ինչպես է ձևավորվում էլեկտրաէներգիայի սակագինը: Հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը խնդրեց ներկայացնել 20-30 բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի տեսակարար կշիռը: ՀԷՑ գլխավոր տնօրենն ասաց, որ այսօր պատրաստ չէ ներկայացնել այդ թվերը, սակայն հաջորդ […]
13:54 05.11.2018
ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը, ներկայացնելով 2019 թվականի բյուջեով կրթության և գիտության ոլորտին հատկացումները, հայտարարեց, որ կրթության ոլորտի ծախսերը 12 տոկոսով աճել են, սակայն իրականում ՀՆԱ աճն ավելի մեծ է կանխատեսվում, հետևաբար կրթության ծախսերի տեսակարար կշիռը հաջորդ […]
13:49 05.11.2018
Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում ընթացող Ծանրամարտի աշխարհի առաջնությանն այսօր պայքարի մեջ կմտնի Անդրանիկ Կարապետյանը: Հայ մարզիկը կմրցի մինչև 81 կգ քաշայինների կարգում: Ա խմբում հայտագրված է 11 մարզիկ: Առավելագույն՝ 370 կգ քաշ մրցումներից առաջ պատվիրել է 5 մարզիկ, այդ թվում՝ Անդրանիկ Կարապետյանը: Թեժ և լարված մրցապայքար է սպասվում: Անդրանիկի հետ մրցակցում են և նույն քաշն են […]
13:46 05.11.2018
Նորքի զինված խմբի ղեկավար Արթուր Վարդանյանի իրավունքների պաշտպանության համար այսօր մի խումբ անձինք կառավարության առջև ցույց էին կազմակերպել: Նրանք կարծում են, որ համաներումը պետք է տարածվեր նաև Արթուր Վարդանյանի վրա: Ցուցարարները համեմատության համար հիշատակեցին «Սասնա ծռեր» զինված խմբին: Համաներման նախագիծը տարածվում է խմբի այն անդամների վրա, որոնք չեն մեղադրվում սպանության համար և որի դեմ չեն […]
13:44 05.11.2018
Գյումրեցի 70-ամյա Գագիկ Մուրադյանն այսօրվանից դարձյալ ոտաբոբիկ վազքարշավ է սկսել Հայաստանի բոլոր մարզերի մոտ 100 բնակավայրերով ու հասնելու է Արցախի Հանրապետություն։ Նշենք, որ վեց ամիս առաջ էլ Գագիկ Մուրադյանը նմանատիպ ակցիա էր իրականացրել, բայց չէր հասել Արցախ, վազքարշավը մայրաքաղաքում ընդհատվել էր իր նախաձեռնության նկատմամբ անուշադրության պատճառով: Երկրաշարժի 30-րդ տարելիցին ընդառաջ իրականացվող վազքարշավի ընթացքում գյումրեցի պապիկը […]
13:36 05.11.2018
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանից լրագրողները հետաքրքրվել են, թե ինչ գնահատական է տալիս փաստին, ըստ որի՝ կուսակցություններից հոսք կա դեպի ՔՊ, արդյո՞ք այլ քաղաքական ուժերից մարդիկ ընդունելով՝ ՔՊ-ին ևս բնորոշ չի դառնա «հանրապետականացման» երևույթը. «Եթե տենդենցը շարունակվի, կբերի «հանրապետականացման», մեկ-երկու դեպքը՝ չեմ կարծում: Օրինակ՝ Սանասարյան Դավիթն արդեն «Ժառանգությունից» դուրս էր եկել, ի […]