TIME
Ամսաթիվ
14 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+28.09 oC

Արխիվ / Նոյեմբեր 2018

Տպավորություն եմ ստացել, որ Փաշինյանին շատ է դուր եկել Սերժ Սարգսյանի վրա կարած քաղաքական կոստյումը. Արամ Սարգսյան

18:16 04.11.2018

«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը խոսել է ներքաղաքական խնդիրների մասին: «Մենք մտադիր ենք մասնակցել ընտրություններին, չնայած որ նախկին օրենքը պահպանվել է, տրամադրություններ կան բոյկոտել այսպիսի ընտրությունները: Դեմոկրատական կուսակցությունն այժմ բանակցային փուլում է, շուտով վերջնական որոշում կընդունվի ընտրություններին մասնակցելու ձևաչափի շուրջ: Մեզ համար անսպասելի էր, որ չկարողացան ընդունել այդ օրենքը: […]

̰
Մոսկվան և Մինսկը ստիպված կլինեն պատասխանել Լեհաստանում ռազմաբազաների ստեղծմանը․ Լուկաշենկո

18:00 04.11.2018

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ խորհուրդ է տվել Լեհաստանի ԱԳ նախարար Յացեկ Չապուտովիչին խուսափել երկրում «ավելորդ բազաների» ստեղծումից, այլապես Մոսկվան ու Մինսկը ստիպված կլինեն պատասխանել։ Այս մասին հայտնում է ԲելՏԱ գործակալությունը։ Լուկաշենկոյի խոսքով՝ լեհ նախարարի հետ զրույցը կայացել է անցած շաբաթ՝ Մինսկում կայացած Մյունխենյան անվտանգության համաժողովի ընթացքում։ «Մենք չենք պատրաստվում Ձեզ հետ մարտնչել։ […]

̰
Թաիլանդում ցանկանում են օրինականացնել մարիխուանան

17:46 04.11.2018

Թաիլանդը կարող է դառնալ առաջին ասիական երկրներից մեկը, որտեղ կօրինականացվի մարիխուանայի օգտագործումը, գրում է  Time-ը: Նշվում է, որ օրինագիծը ենթադրում է թույլ տալ մարիխուանայի օգտագործումը միայն բժշկական նպատակներով: Երկրի առողջապահության նախարարության ներկայացուցիչը պնդում է, որ այս որոշումը կարող է էականորեն օգնել երկրի տնտեսությանը: Այս պահին Թաիլանդում թմրահանցագործությունների համար հնարավոր է նույնիսկ մահապատժի ենթարկվել:    

̰
Գրավյալ տարածքներ մենք չունենք. Արամ Սարգսյան

17:32 04.11.2018

«Նոր իշխանություն եք, դուք հեղափոխություն եք կատարել, դուք իրավունք ունեք հրաժարվելու բոլոր նախորդներից՝ ասելով, որ մենք այս ճանապարհով չենք հասնելու խաղաղության: Լարիսա Ալավերդյանը շատ լավ է ասում, որ այդ պիղծ մադրիդյան սկզբունքներից վաղուց պետք է հրաժարվել, որովհետև դրանք մեզ համար անընդունելի են: Մենք պետք է ունենանք ԱԳՆ-ի կողմից մշակված համապատասխան մեր առաջարկները: Խաղաղության պայմանագիր է […]

̰
Նորվեգիայում ՆԱՏՕ-ի զորավարժության ժամանակ 4 զինվոր է վիրավորվել

17:15 04.11.2018

Նորվեգիայում ՆԱՏՕ-ի զորավարժության ժամանակ 4 զինվոր է վիրավորվել, գրում է «РИА Новости»-ն: Նախնական տվյալներով՝ տանկը բախվել է զինվորական մեքենային, որի մեջ գտնվել են զինվորները: Բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոց, նրանցից երկուսը բուժում ստանալուց հետո դուրս են գրվել: Trident Juncture զորավարժությունն անցկացվում է հոկտեմբերի 25-ից, կավարտվի նոյեմբերի 7-ին: Մանևրումներին մասնակցում են 45 հազար զինվորականներ՝ 31 երկրներից: Այս զորավարժությունը ՆԱՏՕ-ի պատմության […]

̰
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով

17:07 04.11.2018

Հանրապետության տարածքում` Նոյեմբերի 4-ի ցերեկը, 5-ի գիշերը, 8-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 5-ի ցերեկը, 6-ին շրջանների զգալի մասում, 7-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ նաև մառախուղ։ Քամին՝ հյուսիս-արևելյան 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-6-ը ցերեկը կնվազի 4-5 աստիճանով։ Երևան քաղաքում` Նոյեմբերի 4-ի ցերեկը, 5-ի գիշերը, 7-9-ին սպասվում է […]

̰
Ադրբեջանում ահաբեկիչներ են ոչնչացվել

16:54 04.11.2018

Ադրբեջանի հատուկ ծառայությունները վնասազերծել են երկու ահաբեկչի, ովքեր հարձակումներ էին պատրաստում երկրի տարածքում, գրում է «РИА Новости»-ն: Ուժայինները տեղեկություններ էին ստացել այն մասին, որ կրոնական կազմակերպության երկու արմատական անդամներ զենքեր ու պայթուցիկներ են ձեռք բերել և ցանկանում են ահաբեկչություն կատարել: Հատուկ գործողությունն անցկացվել է Գյանջայում: Իրավապահները կանգնեցրել են այն մեքենան, որում եղել են ծայրահեղականները: Նրանք դիմադրություն են […]

̰
ՔՊ-ն հանցավոր միավորում չի, որ դրան անդամագրվելը պախարակվի․ Դավիթ Սանասարյան

16:47 04.11.2018

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հանցավոր միավորում չի, որ դրան անդամագրվելը պախարակվի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը, ով օրերս հայտարարել էր «Ժառանգություն» կուսակցությունը լքելու և ՔՊ-ին անդամագրվելու մասին․ «Հնարավոր է, որ տարբեր հանրապետականներ ու այլ կուսակցականներ հիմա փորձեն տեղ գտնել ծանրության կենտրոնի տարածքում, բայց դա չի նշանակում, որ նրանց ցանկություններով […]

̰
Երեք իշխանությունների մեղքով մենք հասել ենք մի իրավիճակի, որ ստիպված ենք դիմել այս կամ այն պետությանը. Արամ Սարգսյան

16:33 04.11.2018

«Վերջերս Մոսկվայում հանդիպեցի ԱՄՆ նախկին դեսպան Քոլինզին, ով ինձ հարցրեց՝ չի՞ փոխվել արդյոք մեր վերաբերմունքը Ռուսաստանի հանդեպ կամ Ռուսաստանի ազդեցությյունը Հայաստանում, ես իրեն ասացի հետևյալը․ ես՝ որպես հայ, ես՝ որպես քաղաքացի, առաջին հերթին մտածում եմ իմ պետության և ազգի անվտանգության մասին, եթե դա է գլխավոր խնդիրը, ուրեմն ես պետք է ելնեմ այն հանգամանքից, թե  որտեղից […]

̰
Ռոբոտների կիրառումը պետք է հարկվի, որպեսզի պահպանվի նաև մարդկային աշխատուժը. Բիլ Գեյթս

16:19 04.11.2018

Հետագայում ռոբոտների կիրառումը պետք է հարկվի: Հարկերը պետք է մեծ լինեն, որպեսզի հնարավոր լինի պահպանել աշխատատեղեր նաև մարդկանց համար: Այս մասին հայտարարել է ամերիկացի միլիարդատեր, Microsoft  ընկերության ղեկավար Բիլ Գեյթսը: «Հարկերի համակարգը պետք է այնպիսին լինի, որ գործատուն նաև մարդկային աշխատուժը դիտարկելու տարբերակ ունենա: Մինչդեռ հիմա ռոբոտների ներդրման գաղափարը մեզ տանում է դեպի հակառակ ուղղություն»,- […]

̰
Մենք հիմա պնդում ենք, որ կոռուպցիայի բունը պետական պարտքն է. Արամ Սարգսյան

16:07 04.11.2018

«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը խոսել է ներքաղաքական խնդիրների շուրջ: «Մենք հիմա պնդում ենք, որ կոռուպցիայի բունը պետական պարտքն է, դա իսկապես այդպես է: Մենք վերլուծել ենք պետական պարտքի բոլոր բաղադրիչները և եկել ենք եզրակացության, որ այդ պարտքի մեծ մասը մսխվել է: Այս տարիների ընթացքում 200 միլիոն դոլար […]

̰
ԱՄՆ-ի Արկանզաս նահանգի բնակիչները տեսանկարահանել են երկնաքարի ընկնելու պահը

15:55 04.11.2018

ԱՄՆ-ի Արկանզաս նահանգի բնակիչները տեսանկարահանել են երկնաքարի ընկնելու պահը: Երկնային մարմինն ընկել է նոյեմբերի 2-ի ուշ երեկոյան: Կադրերում երեում է, թե ինչպես է երկնաքարն ընկնելու ժամանակ պայծառ լույս արձակում: Ըստ մասնագետների՝ այս երկնային մարմինն այսպես կոչվող «տիեզերական քար է», որը հայտնվել է մթնոլորտում Երկրի գրավիտացիոն ուժերի ազդեցության արդյունքում: Video of meteor seen from Batesville Arkansas […]

̰
Երևանում ծեծել են ամերիկացի դերասանների

15:40 04.11.2018

Երևանում ծեծել են ամերիկացի դերասանների: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Նոյեմբերի 3-ին՝ ժամը 13:00-ին, Երևանի բնակիչ Արամ Թորոսյանը ոստիկանությանն ահազանգել է, որ Ամիրյան և Զաքյան փողոցների խաչմերուկում անհայտ անձինք նոյեմբերի 1-ին՝ ժամը 01:20-ին, ծեծել են ԱՄՆ քաղաքացիներ 26-ամյա Քրիստոֆեր Ռեյնոլդին և Դանիել Քովենին, որոնք Լոս Անջելեսից են և ժամանակավորապես բնակվում են «Մարիոթ» հյուրանոցում: Փաստի առթիվ ոստիկանության […]

̰
Փաշինյանը զինծառայողների հետ լուսանկար է հրապարակել

15:36 04.11.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում զինծառայողների հետ լուսանկար է հրապարակել, որում երևում են նաև ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը։ «Եվ մեր անունն է հայկական բանակ»,- այսպես է Փաշինյանը մակագրել լուսանկարը։ Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Փաշինյանը նոյեմբերի 2-4-ը գտնվում է չվճարվող արձակուրդում։

̰
Հնդկաստանում մտադիր են նաև աշխարհի՝ բարձրությամբ երկրորդ արձանը տեղադրել

15:32 04.11.2018

Հնդկաստանի իշխանությունները մտադիր են ևս մի հսկայական արձան տեղադրել, որը կլինի իր բարձրությամբ երկրորդն աշխարհում: Հիշեցնենք, բոլորովին վերջերս Հնդկաստանում տեղադրվեց աշխարհի ամենաբարձր արձանը, որը նվիրված է ազգային ազատագրական պայքարի հայտնի հնդիկ գործիչ Վալլաբհաի Փաթելին: Նրա արձանի բարձրությունը 182 մետր է, իսկ պատվանդանի հետ՝ 240 մետր: Այժմ հնդիկները մտադիր են տեղադրել Ռամ աստծո արձանը, որի բարձրությունը […]

̰
Մենք ուզում էինք, որ 4 ամիս ուշ լինեին ընտրությունները. Արամ Սարգսյան

15:13 04.11.2018

«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը խոսել է ներքաղաքական խնդիրների շուրջ: «Այսօր կառավարում են փորձ չունեցող երիտասարդներ, հիմա ԱԺ-ում պետք է հավաքվեն փորձառու մարդիկ, որպեսզի զսպեն, ուղղեն, շտկեն ամեն ինչ: Մեր կուսակցությունում մտավորականության թիվը շատ է: Ես համոզված եմ, որ մտավորականները ցանկություն ունեն միավորվելու: Երկրի ապագայի համար պետք է […]

̰
Մենք այսօր այլընտրանք ենք. Արամ Սարգսյան

15:08 04.11.2018

«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը խոսել է ներքաղաքական խնդիրների շուրջ: «Մենք չենք ունենալու իրական գաղափարական մրցակցություն:․․ Մենք այսօր այլընտրանք ենք, մենք ներկայացնելու ենք սոցիալ-դեմոկրատական ծրագիր, որտեղ պետության դերն անհամեմատ ավելի բարձր է լինելու, քան այսօր կա: Այսօրվա կառավարությունը ոչնչով չի տարբերվում նախորդ կառավարություններից իր տնտեսական կացութաձևի ընտրության առումով»,- […]

̰
Հունաստանում կես ժամվա ընթացքում երեք երկրաշարժ է տեղի ունեցել

14:52 04.11.2018

Անցած գիշեր կես ժամվա ընթացքում Հունաստանի ափերի մոտ երեք երկրաշարժ է գրանցվել։ Դրանք եղել են 3,5, 4,7 և 4,9 մագնիտուդներով: Առաջին ցնցման էպիկենտրոնը գտնվում է Աթենքից 253 կմ հեռու, երկրորդինը՝ 285 կմ հեռու: Ամենաուժեղը եղել է երրորդ ցնցումը, որի օջախը մոտ է գտնվել Զակինֆոս կղզուն և գտնվում է մոտ 10 կմ խորության վրա:  Ավերածությունների և […]

̰
Ավստրալիայում հարսանեկան ավտոբուս է այրվել

14:38 04.11.2018

Սիդնեյում նորապսակներին և հարսանքավորներին տեղափոխող ավտոբուս է այրվել, հայտնում է ТСН-ը: Հրդեհաշիջմանը մասնակցել են երկու տասնյակ հրշեջներ և 6 միավոր տեխնիկա: Վարորդը ծխի հոտ է զգացել, իսկ երբ կանգ է առել, ավտոբուսն արդեն բռնկված է եղել։ Բարեբախտաբար, ավտոբուսի 45 ուղևորները հասցրել են դուրս գալ: Մեքենան րոպեների ընթացքում ամբողջովին այրվել է։

̰
Աֆղանստանում հարձակման հետևանքով ամերիկացի քաղաքապետ է զոհվել

14:20 04.11.2018

Աֆղանստանում հարձակման հետևանքով զոհվել է ամերիկյան Նորթ-Օգդեն քաղաքի քաղաքապետ Բրենթ Թեյլորը, հաղորդում է  CBS News -ը: Ավելի վաղ հայտնել էինք, որ  հարձակման հետևանքով Աֆղանստանում ամերիկացի զինվորական է սպանվել: Մի շարք ամերկացի պաշտոնյաներ իրենց ցավակցությունն են հղել քաղաքապետի ընտանիքին: Թեյլորը պաշտոնավարում էր 2013 թվականից:      

̰
Զևսի հանդերձանքով Թուրքիայի փոխդեսպանին հետ են կանչել Անկարա

14:13 04.11.2018

Ուգանդայում Թուրքիայի Հանրապետության օրվա առթիվ կազմակերպած ընդունելությանը հունական դիցաբանության աստվածների հանդերձանքով ներկայացած Թուրքիայի դեսպանը և փոխդեսպանը հետ են կանչվել Անկարա։ Որոշումը կայացվել է մամուլում լուսանկարների և տեսանյութի հայտնվելուց հետո: Տեղի ունեցածը մեծ արձագանք է գտել Թուրքիայում։ Թուրքերը զայրացել են, որ Թուրքիայի Հանրապետության օրվա առթիվ դեսպանը հունական հանդերձանքով է ներկայացել։ Ի դեպ, դեսպանը ներկայացել էր Զևսի […]

̰
Ճանապարհային տեսախցիկները նկարահանել են 6 մարդու մահվան պատճառ դարձած վթարը

13:55 04.11.2018

Ճանապարհային տեսախցիկներն արձանագրել են 6 մարդու մահվան պատճառ դարձած վթարը, որը տեղի է ունեցել այսօր լուսադեմին Իսրայելի՝ Հորդանանի հովիտ կոչվող հատվածում՝ Մեռյալ ծովից ոչ հեռու: Կադրերում երևում է թե ինչպես է բեռնատարը դուրս գալիս հանդիպակաց գոտի, հետո փորձում է ուղղել դիրքը: Այդ ընթացքում հանդիպակաց ընթացող երթուղային միկրոավտոբուսի վարորդը փորձում է մանևրել՝ վթարից խուսափելու համար: Մեքենաները բախվում […]

̰
Երևանում գյուրզա տեսակի օձ է հայտնաբերվել

13:33 04.11.2018

Նոյեմբերի 4-ին՝ ժամը 11:34-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի 13-րդ փողոցի տներից մեկի բնակիչները հայտաբերել են օձ, որին անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները գյուրզա տեսակի օձին տեղափոխել են անվտանգ տարածք:

̰
Սիցիլիայում անձրևների պատճառով 10 մարդ է զոհվել

13:11 04.11.2018

Հանգստյան օրերին Սիցիլիան իրենց գերակայության տակ առած եղանակային վատ պայմանները 10 մարդու, այդ թվում 2 երեխայի կյանք են խլել։ Մարդիկ զոհվել են ափերից դուրս եկած Միլիչա գետի հեղեղաջրերում։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Քաղաքացիական պաշտպանության տեղի ծառայությանը։ Ողբերգությունը տեղի է ունեցել անցած գիշեր, Պալերմո նահանգի Կաստելդաչա քաղաքում։ Ափերից դուրս եկած գետը հեղեղել […]

̰
Լոնդոնից ոչ հեռու փչովի բլրակի փլուզման հետևանքով 8 երեխա է տուժել

12:52 04.11.2018

Լոնդոնից ոչ հեռու գտնվող Ուոքինգ ավանի (Սուրեյ կոմսություն) զվարճանքների այգում  փչովի բլրակ փլուզման հետևանքով 8 երեխա է տուժել։ The Independent-ի հաղորդմամբ՝ դեպքը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան։ Այգում բազմաթիվ այցելուներ են եղել, ովքեր եկել էին հրավառությամբ հիանալու։ Ականատեսների գնահատականներով՝ փչովի բլրակի վրա մոտ 40 երեխա է գտնվել։ Հավանաբար այն չի դիմացել ծանրությանը, դրա համար էլ […]

̰
ԱՄՆ-ը 200 մլն դոլար կծախսի զինվորականներին Մեքսիկայի հետ սահման ուղարկելու վրա

12:33 04.11.2018

Մինչև տարեվերջ Մեքսիկայի հետ սահման ամերիկացի զինվորականների ուղարկման արժեքը գնահատվում է 200 մլն դոլար՝ պաշտպանական բյուջեի՝ տարեկան 216 մլրդ դոլար ծավալի պայմաններում։ Հաջորդ տարի այդ ցուցանիշը զգալի կմեծանա։ Նման տվյալներ է հրապարակել The Washington Post-ը՝ հղում անելով Պենտագոնի վերլուծաբաններին։ Ըստ այդմ, Սպիտակ տունը պահանջում է 33 մլրդ դոլարով կրճատել պաշտպանական ծախսերը՝ հղում անելով դաշնային բյուջեի դեֆիցիտի աճին։ […]

̰
Մանե Թանդիլյանը շնորհավորել է սոցիալական աշխատողներին մասնագիտական օրվա առիթով

11:49 04.11.2018

Նոյեմբերի 4-ը Հայաստանում նշվում է որպես սոցիալական աշխատողի օր: Մասնագիտական օրվա կապակցության սոցիալական աշխատողներին ուղերձ է հղել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանը։ «Սիրելի՛ սոցիալական աշխատողներ, 2009 թվականից Հայաստանի Հանրապետությունում նոյեմբերի 4-ը նշվում է որպես սոցիալական աշխատողի օր: Սոցիալական աշխատանքն անցել է երկար ճանապարհ, որի ընթացքում պարզորոշ են դարձել նրա նպատակներն ու խնդիրները: Այն […]

̰
«Լուսավոր Հայաստանը» ընտրություններին կմասնակցի առանձին՝ սեփական տեսլականով և ծրագրերով

11:40 04.11.2018

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը որոշում է կայացրել Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին մասնակցել «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով։ Այս մասին ասվում է կուսակցության տարածած հայտարարության մեջ, որը ներկայացնում ենք ստորև․ «Լուսավոր Հայաստան Կուսակցությունը իր կազմավորման հիմքում դրել է երկրում համակարգային, անշրջելի վերափոխումների առաքելությունը։ Կուսակցության խորհրդարանական առաջին ընտրություններում «Ելք» կուսակցությունների դաշինքով մասնակցությունը պատմական և ճակատագրական դարձավ ոչ միայն մեր ժողովրդի […]

̰
Մելանյա Թրամփը մեղադրել է ԶԼՄ-ներին և դեմոկրատներին ԱՄՆ նախագահին վարկաբեկելու համար

11:02 04.11.2018

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը մեղադրել է Դեմոկրատական կուսակցությանն ու ԶԼՄ-ներին Դոնալդ Թրամփին վարկաբեկելու համար և կոչ արել ամերիկացիներին ընտրությունների ժամանակ ցույց տալ իրենց աջակցությունը նախագահին։ «Դեմոկրատներն ու ընդդիմադիր ԶԼՄ-ներն անում են ամեն ինչ՝ կեղծ մեղադրանքներով Դոնալդին վարկաբեկելու համար՝ տարածելով կեղծ նորություններ և ստեղծելով պատկեր, թե նա չի վայելում ամերիկացի ընտրողների աջակցությունը»,-ասվում է Մելանյայի նամակում, […]

̰
Նոր Կալեդոնիան Ֆրանսիայից անկախանալու հարցով հանրաքվե է անցկացնում

10:43 04.11.2018

Նոյեմբերի 4-ին Նոր Կալեդոնիայում անցկացվում է Ֆրանսիայից անկախանալու հարցով հանրաքվե։ Խաղաղ օվկիանոսում գտնվող արշիպելագի տարածքում կաշխատեն 270 ընտրատեղամասեր, որտեղ կքվեարկեն Ֆրանսիայի անդրծովյան գաղութի 174 270 բնակիչները, հայտնում է ТАСС գործակալությունը։ Ձայնի իրավունք են ստացել կղզիախմբում առնվազն 10 տարի բնակվող կալեդոնացիները։ Հարցումները ցույց են տվել, որ բնակչության մեծամասնությունը դեմ է անկախությանը՝ վախենալով, որ կղզիները կզրկվեն Ֆրանսիայի կողմից […]

̰
BACK_TO_TOP