TIME
Ամսաթիվ
14 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+28.09 oC

Արխիվ / Նոյեմբեր 2018

Բաբաջանյան փողոցում մեքենա է շրջվել

10:31 04.11.2018

Նոյեմբերի 3-ին՝ ժամը 22:39-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ թիվ 40 շենքի մոտակայքում «TOYOTA ALTEZZA» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Հ. Մ., ծնված 1987 թ.) դուրս […]

̰
Գեղարոտ գյուղում ավտոմեքենա է այրվել

10:26 04.11.2018

Նոյեմբերի 3-ին՝ ժամը 20:19-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Գեղարոտ գյուղում ավտոմեքենա է այրվում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:45-ին, մարվել` 21:05-ին: «Opel Vectra A» մակնիշի ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է:

̰
Շոտլանդիայում 50 ագրեսիվ փոկերից փախուստի դիմած տղամարդն արգելափակվել է լեռներում

09:55 04.11.2018

Մոտ 50 ագրեսիվ փոկեր ստիպել են Շոտլանդիայում լողափով քայլող ձկնորսին փախուստի դիմել և բարձրանալ ժայռի վրա։ Դեպքը տեղի է ունեցել Այմուտ քաղաքի մոտ, գրում է Sky News-ը։ Նշվում է, որ տղամարդը չի կարողացել իջնել բարձունքից։ Նրան հաջողվել է փրկարարներ կանչել։ Օգնության են հասել առափնյա պահպանության ծառայության 4 թիմեր։ Տղամարդուն իջեցրել են ժայռից և տեղափոխել քաղաք։ […]

̰
Հայտնի է «Միսս Երկիր-2018» տիտղոսակրի անունը

09:39 04.11.2018

2018 թվականին «Միսս Երկիր» տիտղոսը նվաճել է Վիետնամի 23-ամյա բնակչուհի Ֆիոնգ Կհան Նգուենը, գրում է ABS-CBN News-ը։ Ընդհանուր առմամբ միջոցառմանը մասնակցել է 86 գեղեցկուհի։ Վիետնամի ներկայացուցիչն այդ տիտղոսն ստացել է առաջին անգամ։ Մրցույթն անցկացվել է Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում։ Նշվում է, որ տիտղոսակիրը մարքեթինգ է ուսումնասիրում, տիրապետում է անգլերենին։ Մրցույթի մյուս հաղթողներն են դարձել Մելիսա Ֆլորեսը […]

̰
Թրամփն ընդհատել է ելույթն ու բժիշկ կանչել հանրահավաքի մասնակցի համար

09:30 04.11.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆլորիդայում կողմնակիցների առջև ելույթը դադարեցրել է ներկաներից մեկի վատ զգալու պատճառով։ Թրամփը հանկարծակի ընդհատել է ելույթը՝ բազմության մեջ ինչ-որ մեկին դիմելով․ «Ձեզ հետ ամեն ինչ կարգի՞ն է։ Մի՛ անհանգստացեք։ Մենք պետք է հոգ տանենք մեր մարդկանց մասին։ Հո՛գ տարեք այս մարդու մասին»,-ասել է  Սպիտակ տան ղեկավարը՝ բժիշկ կանչելով։ Րոպեներ անց տվյալ […]

̰
Նեթանյահուն երախտագիտություն է հայտնել Թրամփին հակաիրանական պատժամիջոցների համար

09:14 04.11.2018

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն երախտագիտություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Իրանի հանդեպ պատժամիջոցներ սահմանելու համար։ «Երկար տարիներ ես ողջ աշխարհին սպառնացող Իրանի ահաբեկչական ռեժիմի դեմ պատժամիջոցների լիարժեք վերականգնման կոչ եմ արել»,-Նեթանյահուի խոսքերն է մեջբերում ТАСС գործակալությունը։ Մայիսի 8-ին Թրամփը հայտարարել էր Գործողությունների համատեղ համապարփակ պլանից դուրս գալու որոշման մասին։ Բացի այդ, Վաշինգտոնը վերականգնել էր […]

̰
Հանգստյան օրերին ավելի քան 7 հազար զինվորականներ կլինեն ԱՄՆ հարավային սահմանի մոտ

23:59 03.11.2018

Հանգստյան օրերին ավելի քան 7 հազար ամերիկյան զինվորականներ կլինեն ԱՄՆ հարավային սահմանի մոտ: Նրանք հիմնականում կտեղակայվեն Կալիֆոռնիա, Արիզոնա և Տեխաս նահանգներում: Նրանց առաջադրանքն է կանգնեցնել ներգաղթյալների հոսքը: Այս գործողությունը ստացել է «հավատարիմ հայրենասեր» անվանումը: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Ներկա պահին Մեքսիկայի սահմանի մոտ կան ավելի քան 2 հազար ազգային գվարդիայի զինվորականներ, նաև ռազմական […]

̰
Պիկասսոյի կանայք իրական կյանքում և նկարչի կերտած դիմանկարներում

23:45 03.11.2018

Պաբլո Պիկասսոն իր կյանքի ընթացքում շատ կանանց է նկարել, սակայն իմանալով Պիկասսոյի ոճը, շատ դժվար է եղել կռահել, թե նկարում պատկերվածը կոնկրետ ով է: Սիլվետ Դավիդ  «Սիլվետ» հայտնի նկարների շարքում Պիկասսոն պատկերել է Սիլվետ Դավիդին, որը 1954 թվականին եղել է նկարչի մոդելներից մեկը: Սիլվետից Պիկասսոն թողել է ավելի քան 60 նկար: Ֆրանսուազա Ժիլո  Մարի Ֆրանսուազա […]

̰
Մալթայում ռոբոտներին կարող են քաղաքացիություն շնորհել

23:32 03.11.2018

Մալթայի կառավարությունը քննարկում է ռոբոտներին քաղաքացիություն շնորհելու հնարավորությունը, հայտնում է Xinhua-ն: 2019 թվականին Մալթայում ծրագրում են մեկնարկել արհեստական ինտելեկտի զարգացման ծրագիրը: Երկրի խորհրդարանի գլխավոր քարտուղարի խոսքով՝ այժմ Մալթայի իշխանություններն ուսումնասիրում են ռոբոտներին քաղաքացիություն շնորհելու պիլոտային նախագիծը: Նշվում է, որ դրական որոշումը երկրի համար ուղեգիր կդառնա դեպի ԵՄ:

̰
Ոստիկանները ժամեր անց բացահայտեցին Կարբի գյուղում կատարված դանակահարությունը

23:24 03.11.2018

Նոյեմբերի 2-ին՝ ժամը 19։20-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ մարմնի տարբեր հատվածներում կտրած-ծակած վերքերով բուժօգնության են դիմել երկու երիտասարդ, որոնք հիվանդանոցում հայտնել են, որ վնասվածքները ստացել են Կարբի գյուղում վայր ընկնելու հետևանքով: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 13։30-ի սահմաններում, Կարբի գյուղում վիճաբանության ժամանակ ոմն Թելման դանակով հարվածել […]

̰
Սիրիայում ԱՄՆ-ի ավիահարվածների հետևանքով 15 խաղաղ բնակիչ է զոհվել

23:13 03.11.2018

Սիրիական Դեր Զոր նահանգում ԱՄՆ-ի կոալիցիոն ուժերի ավիահարվածների հետևանքով զոհվել է 15 մարդ, հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով SANA գործակալությանը: Ikhbariya պետական հեռուստաալիքի հաղորդմամբ՝ զոհվածների մեծ մասը կանայք ու երեխաներ են, տասնյակ տուժածներ կան։ Միջազգային կոալիցիան պարբերաբար ավիահարվածներ է իրականացնում Հաջինում: SANA գործակալությունը հոկտեմբերի 13-ին և 19-ին հաղորդել էր ավիահարվածների ժամանակ սպիտակ ֆոսֆորի կիրառման մասին։ […]

̰ ̰
Շղթայական վթար 26 ավտոմեքենաների մասնակցությամբ․ կա 14 զոհ

22:55 03.11.2018

Չինաստանի Լանչժոու քաղաքում 26 ավտոմեքենաների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 14  մարդ է զոհվել։ Դեպքը Լանչժոու-Խայկոու արագընթաց մայրուղու վրա է եղել։ Ria novosti-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Սինխուա գործակալությունը՝ հղում անելով տեղական իշխանություններին։ Իշխանությունների հաղորդմամբ՝ տուժել է 27 մարդ։ Ըստ տեղեկությունների՝ բեռնատարի վարորդը կորցրել է կառավարումը և 26 ավտոմեքենաներ շղթայաբար բախվել են միմյանց։ Դեպքի վայր […]

̰
Կոռուպցիոն ցանկացած դրսևորում կպատժվի օրենքի ողջ խստությամբ. Վալերիյ Օսիպյանը՝ ոստիկանության ծառայողներին

22:33 03.11.2018

ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը նոյեմբերի 3-ին հերթական անգամ ընդունել է գործող և կադրերի ռեզերվում գտնվող ոստիկանության ծառայողների։ Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանությունից, Վալերիյ Օսիպյանը ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամներին նախ ներկայացրել է համակարգում տիրող իրավիճակն ու գործունեության սկզբունքները՝ մասնավորապես նշելով՝ ոստիկանությունում չկա որևէ պաշտոն կամ կոչում, որը կարելի է վաստակել զարտուղի ճանապարհով․ առաջխաղացման […]

̰
Քննարկվել են զինված ուժերում կանանց իրավունքների պաշտպանության հարցեր

22:20 03.11.2018

ՀՀ պաշտպանության նախարարության և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի ամենամյա համագործակցության ծրագրի շրջանակներում զինված ուժերում կանանց իրավունքների պաշտպանության հարցերը քննարկելու նպատակով նոյեմբերի 3-ին ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնում անցկացվել է աշխատանքային քննարկում: Հանդիպման ընթացքում քննարկվել է զինված ուժերում կանանց իրավունքների ուսումնասիրության և մշտադիտարկման հարցերով աշխատանքային խումբ ձևավորելու, խմբի գործունեության ձևաչափը և կարգը սահմանելու թեման: Ուսումնասիրվել […]

̰
Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիր է շնորհվել 128 հավակնորդի

22:08 03.11.2018

Ավարտվել են հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի` հավաստագրի տրամադրման համար ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից անցկացվող քննությունները, որոնք տեղի են ունեցել Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում, հոկտեմբերի 17-ից նոյեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից։ Հավաստագրման քննություններին մասնակցելու համար հայտագրվել էր 199 հավակնորդ, որոնցից 8-ը չի ներկայացել: Քննության գրավոր փուլը չի հաղթահարել 9 մասնակից,  իսկ բանավոր փուլում անցողիկ շեմի համար պահանջվող 53 նվազագույն միավոր (75 տոկոս) չի հավաքել 54 մասնակից: Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) շնորհվել է 128 հավակնորդի: Քննության մասնակիցների ավելի քան 90 տոկոսն առաջին անգամ է մասնակցել հավաստագրման քննություններին: Քննության արդյունքները բողոքարկել է 26 մասնակից: Նշենք, որ 2018 թվականի օգոստոսի 8-ին ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով փոփոխություններ են կատարվել «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու, քննության կազմակերպման, անցկացման, ինչպես նաև ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագիր) դադարեցման դեպքերն ու կարգը հաստատելումասին»  թիվ 914Ն հրամանում: Վերոնշյալ քննություններն առաջին անգամ կազմակերպվել են նոր կարգով, համաձայն որի՝  քննության թեստավորման փուլը կազմակերպվել է էլեկտրոնային եղանակով` համակարգիչների միջոցով: Էլեկտրոնային համակարգ մուտք գործելու համար յուրաքանչյուր հավակնորդի տրամադրվել է օգտանուն ու գաղտնաբառ, միասնական բազայից ձևավորվել է 60 հարցից բաղկացած թեստ, տրվել է 60 րոպե ժամանակ` երեք կամ չորս ենթադրյալ պատասխաններով հարցերից ճիշտ պատասխանն ընտրելու համար: Աշխատանքն ավարտելուց հետո թեստի ներքևում ստեղծված «Ավարտել» կոճակը սեղմելով` հավակնորդն անմիջապես էկրանին տեսել է  ճիշտ պատասխանների քանակը` ըստ անցողիկ շեմի տոկոսային հարաբերության (90 տոկոս)։ Քննության բանավոր` հարցազրույցի փուլն, անցկացվել է հետևյալ ընթացակարգով՝ մասնակիցներին տրվել է համակարգչում նախօրոք զետեղված հարցերից պատահական ընտրությամբ ձևավորված 5 հարցից բաղկացած հարցատոմս: Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ մասնակցի պատասխանը գնահատել է հանձնաժողովի նախագահի կողմից կնքված և ստորագրված գնահատման թերթիկի միջոցով` սխալ պատասխանի դեպքում` 0, թերի պատասխանի դեպքում՝ 1, իսկ ճիշտ պատասխանի դեպքում՝ 2 միավոր: […]

̰
Հրդեհ ավտոտնակում

21:55 03.11.2018

Նոյեմբերի 3-ին՝ ժամը 18:04-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի  Բալահովիտ գյուղի 1-ին փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 1-ին փողոցի տներից մեկին կից ավտոտնակում (մոտ 20 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:50-ին, մարվել՝ 19:05-ին: Ավտոտնակում այրվել […]

̰
Թրամփն ակնարկել է Չինաստանի հետ հաջող առևտրային գործարքի կնքման մասին

21:41 03.11.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն, ամենայն հավանականությամբ, Չինաստանի հետ առևտրային համաձայնագիր կկնքի, գրում է Reuters-ը: Թրամփը նշել է, որ զգալի առաջընթաց է ձեռք բերվել ԱՄՆ-ի և Չինաստանի միջև տարաձայնությունները լուծելու համար: «Մենք շատ հաջող բանակցություններ ենք ունեցել Չինաստանի հետ, մենք մոտենում ենք ինչ-որ բանի: Ես կարծում եմ, որ Չինաստանի հետ համաձայնագիր կկնքենք, և […]

̰
Ոստիկանները բացահայտել են Սայաթ-Նովա գյուղում կատարված գողությունը

21:29 03.11.2018

Հոկտեմբերի 29-ին ոստիկանության Մասիսի բաժնում Սայաթ-Նովա գյուղի մի բնակչուհի հաղորդում է տվել, որ հոկտեմբերի 26-ին, գյուղում կորցրել է դրամապանակը, որի մեջ եղել է փող և «Արդշինբանկ» ՓԲԸ պլաստիկ քարտը՝ գաղտնաբառով: Կինը նշված բանկից տեղեկացել էր, որ հոկտեմբերի 27-ին՝ ժամը 12։10-ին, անհայտ անձն իր քարտով ՓԲԸ «Մասիս» մասնաճյուղի բանկոմատից գումար է կանխիկացրել: «Զինանոց 2018» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման […]

̰
Պատահար Մելիք Ադամյան փողոցի և Տիգրան Մեծի պողոտայի խաչմերուկում. կան տուժածներ

21:16 03.11.2018

Նոյեմբերի 3-ին՝ ժամը 18:18-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մելիք Ադամյան փողոցի և Տիգրան Մեծի պողոտայի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել վրաերթ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Lada Samara 14», «Mercedes Benz E», «Mercedes Benz […]

̰
Սահմանապահները մեկնեցին, սահմանապահները վերադարձան․ նրանց ճանապարհեց ու դիմավորեց Վալերիյ Օսիպյանը

21:06 03.11.2018

Նոյեմբերի 1-ին ոստիկանության զորքերի ծառայողներն արևածագը դիմավորեցին շարահրապարակում՝ ՀՀ ոստիկանության պետից հերթական անգամ «բարի ծառայություն» լսելու և դեպի Տավուշ ճանապարհ ընկնելու։ «Հպարտանում ու հիանում եմ ձեզնով», – ասաց Վալերիյ Օսիպյանն ու ոստիկանության զորքերի ծառայողներին փոխանցեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ողջույններն ու բարեմաղթանքները։ Ոստիկանության պետը բարձր գնահատեց ոստիկանության զորքերի նախորդ հերթափոխերի մարտական պատրաստականությունն ու հայրենիքին նաև […]

̰
Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում է․ «Արսենալ»-«Լիվերպուլ»

20:52 03.11.2018

Այսօր՝ նոյեմբերի 3-ին՝ ժամը 21:30-ին, Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում կկայանա ԱՊԼ-ի 11-րդ տուրի «Արսենալ»-«Լիվերպուլ» խաղը։ Արդեն հայտնի են մեկնարկային կազմերը։ «Արսենալի» մեկնարկային կազմը՝ Լենո, Բելերին, Մուստաֆի, Հոլդինգ, Կոլաշինաց, Տորեյրա, Ժակա, Մխիթարյան, Օզիլ, Օբամեյանգ, Լակազետ։ «Լիվերպուլ»-ի մեկնարակային կազմը՝ Ալիսոն, Ալեքսանդր Առնոլդ, Գոմես, Վան Դյուկ, Ռոբերտսոն, Ֆաբինիո, Միլներ, Վեյնալդում, Մանե, Սալահ, Ֆիրմինո։ Հիշեցնենք, որ «Լիվերպուլ»-ն այս պահին մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականում է, «Արսենալ»-ը՝ 4-րդ:

̰
Հրդեհ Արմավիրի մարզի Գայ գյուղում

20:38 03.11.2018

Նոյեմբերի 3-ին` ժամը 15:25-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի «Մեյմանդար» կոչվող շուկայի մոտակայքում այրվում է «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արմավիրի մարզի Գայ գյուղի վերջնամասում կայանած «ԶԻԼ 130» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի թափքում և կցորդիչում: Հրդեհը […]

̰
Կայացել է Ս․Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյան» ֆիլմի վերականգնված տարբերակի հայաստանյան շնորհանդեսը

20:25 03.11.2018

Հայաստանի ազգային կինոկենտրոնից տեղեկացնում են, որ նոյեմբերի 2-ին «Կինոպարկ»-ում կայացել է Սերգեյ Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյան» կարճամետրաժ ֆիլմի վերականգնված տարբերակի հայաստանյան շնորհանդեսը։ Կինոնկարը վերականգնվել է լեհական Fixafilm ընկերությունում։ Այս նախագիծը, որը կոչվում է «Համո Բեկնազարյան», շարունակվելու է մինչև 2024 թվականը․ հաջորդ փուլերում վերականգնվելու են Բեկնազարյանի 10 ֆիլմ, ինչպես նաև ֆիլմեր հայկական կինոյի ոսկե ֆոնդից։ Հայկական ֆիլմերի վերականգնման […]

̰
Ստեփանակերտում հետախուզվող է հայտնաբերվել

20:14 03.11.2018

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ Ոստիկանության Գորիսի բաժնի և Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքի վարչության ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում նոյեմբերի 2-ին՝ ժամը 17։00-ին, Ստեփանակերտ քաղաքի Մամիկոնյան փողոցի թիվ 9 հասցեից բերման են ենթարկել 1990 թ. ծնված Ռոմիկ Թ.-ին, որը հոկտեմբերի 31-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր […]

̰
Վատիկանը ցանկանում է կրճատել թանգարանների այցելուների թիվը

20:00 03.11.2018

Վատիկանի թանգարանների ղեկավարությունը ծրագրում է սահմանափակել այցելուների թիվը: Այս մասին հայտնում է The Guardian-ը: Վատիկանների թանգարանների ղեկավար Բարբարա Ջատտին ասել է, որ իրենք արդեն դիմել են մի կազմակերպության, որը կհամակարգի և կբարելավի տոմսերի վաճառքն ու իրացումը, ինչպես նաև կկատարելագործի անվտանգության համակարգը: Նշվում է, որ Վատիկանի թանգարան է այցելում տարեկան շուրջ 6 մլն մարդ: Ամռանը մեկ օրվա […]

̰
Ի՞նչ ընթացք, եթե մինչ օրս չի հայտնաբերվել. Համլետ Պետրոսյանը՝ Միհրդատ Երրորդի արծաթյա մետաղադրամի որոնման աշխատանքների մասին

19:55 03.11.2018

SHANTNEWS.am-ն արդեն տեղեկացրել է, որ սեպտեմբերի վերջին Արցախի «Տիգրանակերտ» պետական պատմամշակութային արգելոցում ցուցադրությունից անհետացել է Միհրդատ Երրորդ Պարթևի արծաթյա մետաղադրամը: Այս մասին հայտնել էր պեղումներն իրականացնող արշավախմբի ղեկավար, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը: SHANTNEWS.am-ն այսօր փորձել է պարզել, թե ինչ նորություն կա՝ կապված գողին հայտնաբերելու և գողոնը վերադարձնելու աշխատանքների հետԼ «Ոչ մի նորություն չկա: Այդ արծաթյա դրամը, որ […]

̰
Հակոբ Արշակյանը հանդիպել է Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողների հետ

19:44 03.11.2018

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը հանդիպում է ունեցել Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողների հետ։ Բաց երկխոսության սկզբում Հակոբ Արշակյանը պատմել է որպես ինժեներ իր փորձառության, մասնագիտական փուլերի և նախարար դառնալու որոշման մասին։ Զրույցի առանցքային թեման էր Հայաստանը`որպես տեխնոլոգիական երկիր, սակայն չշրջանցվեցին նաև տրանսպորտի և ճանապարհաշինության […]

̰
Հենզել Մկոյանի որդուն և եղբորը մեղադրանք է առաջադրվել Ախալքալաքում տեղի ունեցած ծեծկռտուքի գործի շրջանակում

19:34 03.11.2018

Վրաստանի դատախազությունը մեղադրանք է առաջադրել երկրի 5 քաղաքացիների, այդ թվում՝ Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Հենզել Մկոյանի որդուն, եղբորը ու զարմիկին՝ կապված Ախալքալաքում (Սամցխե-Ջավախեթի շրջան) տեղի ունեցած ծեծկռտուքի հետ, ինչի հետևանքով վրացական միացյալ ընդդիմությանը՝ «Ուժը միասնության մեջ է» շարժմանն աջակցող հայ գործիչներ էին հայտնվել հիվանդանոցում, հայտնում է «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը: Միջադեպը տեղի էր ունեցել Վրաստանի նախագահական ընտրություններից […]

̰
Մեղրի-Երևան ճանապարհին բեռնատարը գլորվել է ձորը. վարորդը մահացել է

19:30 03.11.2018

Ոստիկանությունից հայտնում են, որ նոյեմբերի 2-ին՝ ժամը 22.15-ին, «Շաքման» մակնիշի բեռնատարը Մեղրի-Երևան M-2 մայրուղու 69-րդ կմ-ին դուրս եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը. բեռնատարի 36-ամյա վարորդ Դավիթ Դավթյանը տեղում մահացել է, իսկ ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։  

̰
BACK_TO_TOP