TIME
Ամսաթիվ
15 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+30.09 oC

Արխիվ / Նոյեմբեր 2018

«Ռեալ»-ը մտադիր է ձեռք բերել «Մանչեսթեր Սիթի»-ի կիսապաշտպանին

12:47 03.11.2018

«Մանչեսթեր Սիթի»-ի կիսապաշտպան Բրահիմ Դիասը կարող է հայտնվել Մադրիդի «Ռեալ»-ում: Ըստ Marca-ի՝ մադրիդցիները մտադիր են ձեռք բերել Իսպանիայի երիտասարդական հավաքականի 19-ամյա ֆուտբոլիստին այս մրցաշրջանի վերջում, երբ նա կստանա ազատ գործակալի կարգավիճակ: «Քաղաքայիններ»-ը արդեն մի քանի ամիս է՝ փորձում են համոզել Դիասին երկարաձգել պայմանագիրը: Հինգշաբթի իսպանացին Ագլիայի լիգայի գավաթի՝ «Ֆուլհեմ»-ի հետ խաղում դուբլի հեղինակ է դարձել:

̰
Հաջորդ տարի ԱԺ-ն նախատեսում է ընդունել 380 օրենք և ԱԺ որոշում․ Սաղաթելյան

12:44 03.11.2018

Ազգային ժողովը 2019 թվականին կունենա 48 օր տևողությամբ հերթական նիստ ու 23 օր արտահերթ նիստ։ Տարվա ընթացքում կլինի առնվազն 28 խորհրդարանական լսում և 23 ճեպազրույց: Այս մասին այսօր Ազգային ժողովի երկու համապատասխան հանձնաժողովների համատեղ նիստերի ընթացքում հայտարարեց ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Արա Սաղաթելյանը՝ ներկայացնելով հաջորդ տարվա բյուջեի նախագիծն ու դրանով նախատեսված միջոցառումները Ազգային ժողովի մասով։ […]

̰
Մեր պահանջարկը շատ ավելին է, գումարները քիչ են. Արտակ Զեյնալյան

12:42 03.11.2018

«Մեր պահանջարկը շատ ավելին է: Գումարները քիչ են, պետք է այնպես կարողանանք բաշխել, որ Հայաստանի բյուջեն ոչ թե շարունակի նվազել, այլ աճել, որ մենք ստիպված չլինենք պարտք վերցնել: Բնականաբար, առանձին վերցրած նախարարություններն ինքնաբավ չեն, կառավարությունը և ԱԺ-ն պիտի որոշեն՝ ինչի վրա ծախսեր կատարեն»,- խոսելով 2019 թվականի բյուջեի նախագծի մասին՝ լրագրողների հետ զրույցում այսօր ԱԺ-ում հայտարարել […]

̰
Երկարաժամկետ կտրվածքով ճիշտ է օպտիմալացումը, բայց կառավարությունը չի գնա կտրուկ քայլերի. Աղաջանյան

12:37 03.11.2018

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն այսօր ԱԺ միջանցքներում խոսել է օպտիմալացման քաղաքականության մասին: Նա նշել է, որ այս պահին կոնկրետ հաշվարկներ չկան, թե որքան գույք է կրճատվելու, որքան գումար են խնայելու: Ինչ վերաբերում է կրճատման ենթակա ավտոմեքենաներին, ապա աշխատանքային խումբը փորձում է հարցին լուծում տալ՝ հնարավորին չափ խուսափելով բացասական հետևանքներից: «Երկարաժամկետ կտրվածքով ճիշտ է օպտիմալացումը, […]

̰
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի յոգայի կենտրոններից մեկում հրաձգություն է տեղի ունեցել. կան զոհեր և վիրավորներ

12:30 03.11.2018

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Թալահասի քաղաքում 40-ամյա Սքոթ Փոլը կրակ է բացել յոգայի կենտրոնում: Այս մասին իրենց «Ֆեյսբուքի» պաշտոնական էջում հայտնել է Թալահասի քաղաքի ոստիկանության բաժինը: Տեղի ունեցածի հետևանքով զոհվել է առնվազն 4 մարդ, վիրավորվել 5-ը: Տուժածներն անմիջապես տեղափոխվել են հիվանդանոց: Նրանցից 2-ի վիճակը համարվում է ծայրահեղ ծանր: Դեպքից հետո տղամարդը գործել է ինքնասպանություն: Կատարվում է […]

̰
Որևէ դատավորի որևէ զանգ կամ միջամտություն չի եղել. Փոլադյան

12:28 03.11.2018

ԱԺ միջանցքներում՝ լրագրողների հետ ճեպազրույցում, ԲԴԽ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը հայտնել է, որ դատական ոլորտում խնդիրներ կան, սակայն հետևություններ են արվել: Այսօր, ըստ նրա, դատավորների գործունեությանը միջամտող որևէ քայլ չկա, իսկ որոշումներ կայացնելու հարցում նրանք զանգեր չեն ստանում: «Բարձրագույն դատական խորհրդի ապրիլի 12-ի որոշման մեջ հստակ նշված է՝ եթե որևէ զանգ կամ որևէ միջամտություն […]

̰
Կառավարությունը բյուջեով միջոցներ չի տալիս ԱԺ շենքերի նորոգման համար․ Սաղաթելյան

12:21 03.11.2018

Ազգային ժողովի աշխատակազմը 2 խնդիր ունի, որոնք վտանգի տակ են դնում Ազգային ժողովի` որպես տնտեսվարող սուբյեկտի գործունեությունը, և դրանք կապված են շենքերի-շինությունների ընթացիկ ու կապիտալ նորոգման հետ։ Այս մասին ԱԺ 2 համապատասխան հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում 2019 թ. բյուջեի քննարկման ժամանակ նշեց ԱԺ աշխատակազմի ղեկավար Արա Սաղաթելյանը։ «Մենք դիմել ենք կառավարությանը՝ հատկացնելու համապատասխան գումարներ՝ 109 […]

̰
Ռուսաստանում գնացքը բախվել է բեռնատարին. կան տուժածներ

12:18 03.11.2018

Շուրջ 20 մարդ է տուժել Ռուսաստանի Կրասնոդարի շրջանում գնացքի ու բեռնատարի բախման հետևանքով: Ռուսական ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հյուսիսային Կովկասի երկաթուղու լրատվության բաժնից: Հաղորդվում է, որ վթարված մեքենաների ուղևորները թեթև վնասվածքներ են ստացել, տուժել են գնացքի մեքենավարն ու նրա օգնականը, բեռնատարի վարորդին տեղափոխել են հիվանդանոց: «Այսօր՝ ժամը 4:10-ի սահմաններում, երկաթուղիների Տիմաշևսկայա և […]

̰
Ես նման հայտարարություն չեմ արել. Մարտուն Գրիգորյանը հերքում է շրջանառվող լուրերը

12:10 03.11.2018

Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ ՀՀԿ խմբակցության անդամ Մարտուն Գրիգորյանը հայտարարում է, որ ինքն արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ռեյտինգային ընտրացուցակով: SHANTNEWS.am-ը կապ հաստատեց Մարտուն Գրիգորյանի հետ, և մեզ հետ զրույցում վերջինս հերքեց մամուլում շրջանառվող տեղեկությունները: «Մամուլում գրված է, որ ես նման հայտարարություն եմ արել, ես նման հայտարարություն չեմ արել»:  

̰
Տարեսկզբից ՀՀ քաղաքացիություն է շնորհվել 18 հազար մարդու․ Էմիլ Տարասյան

12:00 03.11.2018

Հայաստանի Ազգային ժողովում հաջորդ տարվա բյուջետային քննարկումների ժամանակ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը ներկայացրեց իրենց աշխատակազմի ֆինանսավորման դետալները, ապա պատասխանեց պատգամավորների հարցերին։ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանի տարակուսանքը հարուցեց այն, որ բյուջետային նախագծում ներկայացված թվերի համաձայն՝ նախագահի աշխատակազմը նախատեսում է 19 հազար մարդու զրկել քաղաքացիությունից, իսկ 25 մարդու տալ քաղաքացիություն։ Փաստաթղթերը զննելուց հետո Էմիլ […]

̰
ՊՍԺ-ն և Մբապպեն նոր ռեկորդներ են սահմանել

11:55 03.11.2018

Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնության 12-րդ տուրում ՊՍԺ-ը Կիլիան Մբապպեի գոլի և գոլային փոխանցման շնորհիվ 2-1 հաշվով առավելության հասավ «Լիլլ»-ի նկատմամբ: Փարիզցիները առաջնության մեկնարկային 12 խաղերում էլ հաղթանակներ են տոնել և այս ցուցանիշով եվրոպական թոփ-5 առաջնությունների ռեկորդ են գրանցել: Նախկին ռեկորդը պատկանում էր «Տոտենհեմ»-ին, ովքեր 1960/61 մրցաշրջանի մեկնարկում 11 անընդմեջ հաղթանակներ է տարել: ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն, […]

̰
Աջ ղեկերի ներմուծման վերաբերյալ հայտարարությամբ հանդես կգանք առաջիկա օրերին. Արմեն Փամբուխչյան

11:49 03.11.2018

ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի պաշտոնակատարի տեղակալ Արմեն Փամբուխչյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ  խնդրահարույց աջ ղեկերի ներմուծման վերջնարդյունքի մասին հայտարարությամբ հանդես կգան առաջիկա օրերին:  

̰
Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ

11:42 03.11.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին, ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին, ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին, «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման […]

̰
Նախագահի աշխատակազմի բյուջեն կկրճատվի 1/3-ով

11:39 03.11.2018

2019 թվականին Հայաստանի նախագահի աշխատակազմի գործառույթների համար նախատեսված ֆինանսավորումը կկազմի 1 միլիարդ 184 միլիոն դրամի սահմաններում, որը կազմում է 2018 թվականի ֆինանսավորման 61,5 տոկոսը։ Այսինքն՝ 741 միլիոն դրամով պակասելու է նախագահական աշխատակազմին տրվող գումարը։ Բյուջետային այս տվյալները այսօր Ազգային ժողովի 2 համապատասխան հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացրեց  նախագահի աշխատակազմի նորանշանակ ղեկավար Էմիլ Տարասյանը։ Նա բացատրեց, որ […]

̰
Ճանապարհաշինական ո՞ր աշխատանքներն է կարելի կատարել ցուրտ և անձրևոտ եղանակին. պարզաբանում

11:31 03.11.2018

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը պարզաբանում է տարածել այն մասին, թե անձրևոտ և ցուրտ եղանակներին կատարվող ճանապարհաշինական աշխատանքների առնչությամբ հաճախ հարցադրումներ են հնչում՝ արդյո՞ք եղանակային նման պայմաններում կառուցվող ճանապարհը կարող է որակյալ լինել։ Ո՞ր դեպքում են եղանակային պայմաններն ազդում ճանապարհաշինության որակի վրա, ո՞ր աշխատանքները կարելի է կատարել ցուրտ և անձրևոտ եղանակային […]

̰
Դատարանը բավարարել է Մարտի 1-ի գործով մեղադրյալ դատաձգաբան-փորձագետին կալանավորելու միջնորդությունը

11:28 03.11.2018

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է «Մարտի 1-ի» գործով մեղադրյալ դատաձգաբան-փորձագետ Ա. Հ.–ին կալանավորելու վերաբերյալ ՀՔԾ քննիչի միջնորդությունը: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրին Հատուկ քննչական ծառայությունից: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին ապացույցներ կեղծելու մեղադրանք է առաջադրվել, ՀՔԾ-ն միջնորդել է կալանավորել նրան: Նոյեմբերի 2-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել […]

̰
Թալինի հարակից տարածքում ծառատունկ է իրականացվել

11:15 03.11.2018

«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի, Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3-ի կառուցումն իրականացնող «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության, «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչները, աշակերտներ Թալին համայնքից, կամավորներ Թալինի հարակից տարածքում իրականացրին ծառատունկ։ Տնկվեց ավելի քան 580 ծառ, որից 150-ը՝ դեկորատիվ, մյուսները՝ պտղատու: Տնկված ծառատեսակներն են՝ բարդի, հացենի, խնձորենի, ծիրանենի, ընկուզենի, նշենի։ Նշենք, որ համաձայն Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային […]

̰
«Twitter»-ն ավելի քան 10 հազար հաշիվ է ջնջել՝ կապված ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների հետ

11:00 03.11.2018

Թվիթերն ավելի քան 10 հազար հաշիվներ է ջնջել: Ընկերությունն այս քայլը բացատրել է նրանով, որ ավտոմատ բացված այս էջերի միջոցով անընդհատ տարածվել են ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին չքվեարկելու կոչեր: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Ընկերության հիմնավորմամբ` ստեղծվում է այնպիսի տպավորություն, որ այս հաշիվների գոյությունն ավելի ձեռնտու է ԱՄՆ դեմոկրատական կուսակցությանը, սակայն կուսակցության ներկայացուցիչները […]

̰
Հիմնադրամներում, ՊՈԱԿ-ներում ու ծրագրերի իրականացման գրասենյակներում փոփոխություններ են լինելու. Ատոմ Ջանջուղազյան

10:58 03.11.2018

ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովի և ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի համատեղ նիստում այսօր ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանն անդրադարձել է  Հայաստանում ստեղծված տարատեսակ հիմնադրամներին, ՊՈԱԿ-ներին, ծրագրի իրականացման գրասենյակներին: Ջանջուղազյանը խոսել է այն մասին, թե ինչ է նախատեսվում այդ մասով 2019 թվականի բյուջեի նախագծում. «Արդյունքում, մենք ունենք ցրված պատասխանատվություն մի կողմից […]

̰
Ատոմ Ջանջուղազյանը խոսել է կառավարման ապարատի ոչ համարժեքության մասին

10:53 03.11.2018

ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովի և ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի համատեղ նիստում այսօր ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանն անդրադարձել է կառավարման ապարատի փոփոխություններին. «Մշտապես քննադատության թիրախ է եղել կառավարման ապարատի ոչ համարժեքությունը:  Գնահատականները եղել են այնպես, որ կառավարման ապարատը ուրճացած է և ոչ արդյունավետ»,- ասել է Ատոմ Ջանջուղազյանը Ըստ ՀՀ […]

̰
«Ի՞նչ է նշանակում՝ հրաժարվելու եմ քավորությունից». Մարուքյանը չի հետևի Բոստանջյանի օրինակին․ «Հրապարակ»

10:50 03.11.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Դուք է՞լ եք, ինչպես Վարդան Բոստանջյանը, հրաժարվելու Հայկ Կոնջորյանի քավորությունից․ մեր լրագրողը հարցրել է Էդմոն Մարուքյանին, որը Կոնջորյանի հարսանիքի քավորն է։ Հիշեցնենք՝ Կոնջորյանը «Լուսավոր Հայաստանից» հեռանալու և Փաշինյանի թիմին միանալու որոշում է կայացրել։ «Մենք մեր խորհրդում քննարկել ենք իր որոշումը, բայց խորհրդում չենք քննարկում քավոր-սանիկ հարաբերությունները»,- ասել է Մարուքյանը։ «Քավորը եկեղեցով […]

̰
Պետական մարմինների առանձին բյուջեներին ամրագրված արտաբյուջետային հաշիվները կդադարեն գոյություն ունենալ. Ատոմ Ջանջուղազյան

10:42 03.11.2018

SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ այսօր ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովը համատեղ նիստ է գումարել ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի հետ: Օրակարգում 2019-ի բյուջեն է, որի քննարկումներն ընթանում են արդեն մի քանի օր: «Մենք ունենք կանխատեսումներ գալիք տարվա մակրոցուցանիշների համար և դրանից բխում են այն բյուջետային ցուցանիշները, որոնք կարող ենք ունենալ գալիք […]

̰
Ջամալ Խաշըգջիի սպանության հրամանը տվել են Սաուդյան Արաբիայի կառավարության բարձրաստիճան անձինք. Էրդողան

10:40 03.11.2018

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ The Washington Post-ի լրագրող Ջամալ Խաշըգջիի սպանության հրամանը տվել են Սաուդյան Արաբիայի կառավարության բարձրաստիճան անձինք, բայց, միևնույն ժամանակ, ընդգծել է, որ Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման Բին Աբդուլը ոչ մի կապ չունի կատարվածի հետ: Այս մասին նախագահն ասել է The Washington Post-ին տրված հարցազրույցում: Այս մասին հայտնել է […]

̰
Ամանորին ոչ աշխատանքային օրերը կրճատելու նախաձեռնությունը կյանքի չի կոչվի

10:29 03.11.2018

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Կարեն Կարապետյանի կառավարության՝ Ամանորի տոները կրճատե­լու անսովոր նախաձեռնությունը կյանքի չի կոչվի: Նշենք, որ Ամանորի տոները կրճատելու վերաբերյալ նախագծին կառավարությունը հա­վանություն էր տվել անցած տարվա վերջին, իսկ Ազգային ժողով այն ներկայացվել էր այս տարվա փետր­վարի 6-ին: Հիմնական զեկուցողը սո­ցապ նախկին փոխնախարար Թադե­ուս Ավետիսյանն էր: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ նախագծի հեղինակը հետ է […]

̰
Խորհրդարանում համատեղ նիստ է

10:20 03.11.2018

Այսօր ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովը համատեղ նիստ է գումարել ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի հետ: Օրակարգում 2019-ի բյուջեն է, որի քննարկումներն ընթանում են արդեն մի քանի օր: Հիշեցնենք, որ երեկ Ազգային ժողովի երկու համապատասխան հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվեց 2019 թվականի պետական բյուջեով Հայաստանի արտաքին գործերի նախարարությանը հատկացվելիք միջոցների ծավալը:  Նախարարության գործառույթների […]

̰
Ծառուկյանի ու «Չերրիի Վահանի» հարաբերությունները կարգավորել են. նա ռեյտինգայինով կառաջադրվի․ «Ժամանակ»

10:17 03.11.2018

«Ժամանակ» թերթը գրում է. «Օրերս Աջափնյակում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է կուսակցությունից դուրս գալու դիմում գրած Վահան Կարապետյանի հետ: Հիշեցնենք, որ Վահան Կարապետյանը ԲՀԿ-ից դուրս գալու դիմում էր գրել սեպտեմբերի սկզբին և չէր աջակցել ԲՀԿ-ին Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ: Ծառուկյանը և Կարապետյանը կարգավորել են իրենց հարաբերությունները և որոշել են, որ Կարապետյանը որպես ռեյտինգային թեկնածու […]

̰
«Պատժամիջոցները մոտենում են». Թրամփը խոսել է «Գահերի խաղը» հեռուստասերիալի ոճով

10:03 03.11.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 5-ից Իրանի դեմ նոր պատժամիջոցների ուժի մեջ մտնելու մասին հայտնել է բավական հետաքրքիր ձևով: Թրամփը իր թվիթերի միկրոբլոգում մի լուսանկար է հրապարակել հետևյալ գրությամբ. «Պատժամիջոցները մոտենում են»: Հետաքրքիրն այն է, որ այս արտահայտությունը և անգամ տառատեսակը շատ նման են հանրահայտ «Գահերի խաղը» հեռուսատասերիալի «Ձմեռը մոտենում է» արտահայտության գրելաձևին:Սրան ի պատասխան` […]

̰
SHANTNEWS

10:00 03.11.2018

̰
Վթար Կապան-Քաջարան ավտոճանապարհին. կա մեկ զոհ և տուժած

09:52 03.11.2018

Նոյեմբերի 2-ին` ժամը 22:21-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհի 1-ին կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ԿամԱԶ» մակնիշի (վարորդը՝ Դ. Խ., ծնված 1982 թ.) բեռնատարը (բարձված ցեմենտով) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի  հատվածից և կողաշրջվել. Դ. […]

̰
Շարմազանովը՝ ռեյտինգային թեկնածու Լոռու մարզում. Ի՞նչ հույս ունի նա. «Ժամանակ»

09:41 03.11.2018

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը պատրաստվում է ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել Լոռու մարզը ընդգրկող ընտրատարածքում: Շարմազանովը հույս ունի, որ ինքը քվեներ է ստանալու հարազատ Ալավերդի քաղաքում, որտեղ դժգոհություն կա նոր իշխանություններից պղնձաձուլարանի աշխատանքների դադարեցման պատճառով: Ոչ միայն Շարմազանովը, այլև մյուս բոլոր ՀՀԿ-ականները, ովքեր մտադիր են շարունակել իրենց քաղաքական գործունեությունը և […]

̰
BACK_TO_TOP