21:25 02.11.2018
Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որում հայտնել է՝ ինչ պարտադիր պահանջների պետք է համապատասխանի պատգամավորի թեկնածուն. «Ազգային ժողովի պատգամավորի առաջադրման համար պահանջվող, անձնագրային ծառայության կողմից տրվող տեղեկանք ստանալու համար անձը պետք է բավարարի հետևյալ պահանջներին. 1. սույն թվականի դեկտեմբերի 9-ի դրությամբ պետք է լրացած լինի 25 տարին, 2. […]
21:13 02.11.2018
Առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանն Աստանայում մասնակցել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին Ղազախստանի Նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ ԱՊՀ պատվիրակությունների ղեկավարների հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային կազմակերպությունների և ինտեգրացիոն միավորումների շրջանակներում անդամ պետությունների միջև համագործակցության արդիական հարցերի շուրջ: Նեղ կազմով նիստի իր ելույթում Միրզոյանը կարևորել է ԱՊՀ շրջանակում […]
21:00 02.11.2018
Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հացագործությունների հակազդման վարչության աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, համագործակցելով ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Մեծամորի բաժնի գործընկերների հետ, պարզել են, որ Արմավիրի մարզի Մեծամորի «Բարեկարգում» ՀՈԱԿ-ի տնօրենը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, 2012-2018թթ․ ընթացքում Մեծամորի բնակիչներից հավաքագրած աղբավճարներից և բնակվարձերից յուրացրել է 9․349․517 դրամ։ Նախապատրաստված նյութերով հարուցվել […]
20:42 02.11.2018
ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը ենթադրում է, որ Հայաստանի իշխանությունները քիչ ժամանակ են թողել` դեկտեմբերի 9-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների անցկացմանը նախապատրաստվելու համար: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ-Նովոստի»-ն: «Իրականում, ես կարծում եմ, որ դա շատ կարճ ժամանակ է, բայց զարմացած չեմ, որովհետև հասկանալի էր, որ Հայաստանի ժամանակավոր կառավարությունը կցանկանա կոնսոլիդացում, հանրային աջակցություն, իր լեգիտիմության աջակցում»,- ասել […]
20:40 02.11.2018
Վոլգոգրադի օդանավակայանը եռամյա դադարից հետո դեկտեմբերին կվերականգնի չվերթները երեք ուղղություններով` դեպի Ուզբեկստան, Տաջիկստան և Հայաստան: Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում հայտնել է «Վոլգոգրադի միջազգային օդանավակայան»-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Դմիտրիևը: Ինքնաթիռները Վոլգոգրադից Դուշանբե ու Տաշքենդ թռիչքներ իրականացրել են 2015թ., իսկ դեպի Երևան չվերթներ են իրականացվել 2014-2015 թթ., որից հետո դրանք դադարեցվել են: «Ուրալյան ավիաուղիներ» ընկերությունը դեպի […]
20:25 02.11.2018
Այսօր Աժ-ում երկու հանձնաժողովների համատեղ նիստում ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Աշոտյանը Արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների մասին հարց է ուղղել ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանին: «Այս ամիսների ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ որպես ժառանգություն ստացել է Արցախյան հակամարտության հետ կապված մոտեցում, որտեղ տարածքները պետք է զիջել խաղաղության դիմաց: […]
20:22 02.11.2018
ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է Հայաստանում պահվող ադրբեջանական հարյուրավոր «ռազմագերիների» մասին հայտարարություններին: «Ճիշտ է, Ադրբեջանը վաղուց հնչեցրել է այդ թվերը։ Դրանք ծիծաղ են առաջացնում, եթե չվերաբերվեին մարդկանց ճակատագրերին։ Մենք այդքան անլուրջ չենք վերաբերվում մարդկային կյանքերին։ Եթե Հայաստանում գեթ մեկ ռազմագերի լիներ, ապա հայկական կողմը պատրաստակամություն կհայտներ ռազմագերիներին փոխանակելու համար, […]
20:17 02.11.2018
Մեծ Բրիտանիայի նշանավոր գիտնականներից մեկի նկարը կարող է զարդարել 50 ֆունտ սթերլինգ անվանական արժեքով նոր թղթադրամը, հայտնում է BBC-ն: «Մեր թղթադրամները հնարավորություն են ընձեռում ցույց տալ Միացյալ Թագավորության հասարակության բազմազանությունը և նշանավոր քաղաքացիների ներդրումը»,- ասել է Անգլիայի բանկի ղեկավար Մարկ Քառնին: Աղբյուրի փոխանցմամբ՝ թեկնածուների թվում է բրիտանացի աստղաֆիզիկոս Սթիվեն Հոքինգը: Բրիտանացի մաթեմատիկոս Ալան Թյուրինգը ևս հավակնում է […]
20:11 02.11.2018
Այսօր ԱԺ երկու հանձնաժողովների համատեղ նիստում հարցուպատասխանի ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Աշոտյանը ԱԳՆ պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանին հարց ուղղեց՝ մեջբերելով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթը: «Վարչապետի պաշտոնակատարը երեկ ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ Իրանի հետ սահմանը դե ֆակտո կարող է ամեն պահի փակվել: Ուզում եմ Դուք, որպես ԱԳ ղեկավար, պարզաբանեք, թե ինչ նկատի […]
20:00 02.11.2018
Բրիտանացի մի զույգ 4 տարի շարունակ ազգությամբ լեհ տղամարդու է պահել անազատության մեջ, գրում է Daily Mail պարբերականը: Ոստիկանության տվյալներով՝ համալսարանի դասախոս՝ 56-ամյա Փրիտպալ Բինինգը, և նրա 54-ամյա ամուսինը՝ Փալվինդեր Բինինգը ձերբակալվել են մարդուն ստրկական պայմաններում պահելու մեղադրանքով: Նշվում է, որ ամուսնական զույգը բավականին հարուստ է, նրանց տունը գնահատվել է 1.2 մլն ֆունտ սթեռլինգ: Տուժածը դիմել […]
19:57 02.11.2018
Գերմանիան և Ֆրանսիան Ռուսաստանին մեղադրել են ԵԱՀԿ անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ) ուղղությամբ հարձակում գործելու մեջ: Այս մասին հայտնում է DW-ն: Հաղորդվում է, որ ԱԹՍ-ն կործանվել է Ռուսաստանի և Ուկրաինայի սահմանային հատվածում: «Վերջին շաբաթների ընթացքում սարքը հաճախակի ֆիքսում էր, թե ինչպես են փոխադրամիջոցները տեղաշարժվում ռուս-ուկրաինական սահմանային հատվածում: Կապի ընդհատումից առաջ սարքը ֆիքսել էր հակաօդային պաշտպանության հրթիռային […]
19:55 02.11.2018
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Էմիլ Տարասյանը նշանակվել է նախագահի աշխատակազմի ղեկավար: «Հիմք ընդունելով Սահմանադրության 145-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ մասը. Էմիլ Տարասյանին նշանակել Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար՝ ազատելով նրան Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից»,- նշված է հրամանագրում։
19:47 02.11.2018
«Շանթ» հեռուստաընկերության հաղորդումները կարելի է դիտել մի շարք տարբերակներով: Էլեկտրոնիկայի վաճառքի ցանկացած կետից ձեռք բերել մի քանի հազար դրամ արժեցող DVB-T2 ազդանշան ընդունող սարքը, որին կմիանա սովորական ալեհավաքը, միացնել հեռուստացույցին և ունենալ «Շանթ»-ի համապետական եթերն ԱՆՎՃԱՐ դիտելու հնարավորություն: Ձեռք բերել DVB-T2 ազդանշանի ընդունիչով ցանկացած հեռուստացույց, որին միացնելով սովորական ալեհավաքը, կունենաք «Շանթ»-ի համապետական եթերն ԱՆՎՃԱՐ դիտելու […]
19:43 02.11.2018
Այսօր գործարար Սիլվա Համբարձումյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կաշառք է տվել, և դա եղել է Քոչարյանի նախագահության տարիներին: Գործարար կնոջ հայտարարությանն ի պատասխան՝ SHANTNEWS.am-ի հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը ասաց, որ Սիլվա Համբարձումյանի հայտարարությունները հերյուրանք են: «Դրանք իրականության հետ որևէ կապ չունեն: Ես դրանք կեղտոտ սուտ եմ […]
19:34 02.11.2018
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 2-ին ցավակցական հեռագիր է հղել Յուրի Վարդանյանի ընտանիքին, հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչությունից: Հեռագրում մասնավորապես ասված է. «Խոր ցավով տեղեկացա հայ աշխարհահռչակ ծանրամարտիկ, Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն Յուրի Վարդանյանի վաղաժամ մահվան մասին։ Մեծ է Յուրի Վարդանյանի ավանդը համաշխարհային սպորտի զարգացման գործում։ Բազմաթիվ […]
19:26 02.11.2018
UNIFIL west sector-ում ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանին զինվորական կարգով դիմավորել է իտալական բանակի բրիգադի գեներալ, Գարիբալդի բրիգադի հրամանատար Դիոդաթո Աբագնարան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ հրապարակելով լուսանկարներ: «Հենց այս հատվածում, նշված բրիգադի ենթակայության տակ են ծառայությունն իրականացնում հայ խաղաղապահները։ Պաշտպանության նախարարի պաշտոնակատարին ուղեկցում էր Լիբանանում […]
19:18 02.11.2018
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Աշոտյանից խորհրդարանում լրագրողները հետաքրքրվեցին` ինչպե՞ս պիտի իրենց վստահեն քաղաքացիները, եթե նույն ընդդիմադիրները հայտարարում են, որ իրենք երկրի կառավարումը տապալել են: «Ես, ՀՀԿ-ից բացի, Ազգային ժողովում մինչև հոկտեմբերի 2-ը որևէ ընդդիմադիր կուսակցություն չեմ ճանաչում»,- ասաց նա: Ճշտմանը, թե նախկին ընդդիմադիրներն են այդպես արտահայտվել, Աշոտյանն արձագանքեց. «Մենք էլ նախկին իշխանավոր ենք: Այս […]
19:07 02.11.2018
ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը Աստանայում՝ ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի շրջանակում հանդիպել է Ղազախստանի վարչապետ Բակիտժան Սագինտայևի հետ, տեղեկացնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և արդյունավետ հանդիպման համար:Նա կարևորել է Ղազախստանի հետ համագործակցության շարունակական զարգացումը ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային կազմակերպությունների և […]
19:01 02.11.2018
Նոյեմբերի 1-ին Իզմիրում տեղի է ունեցել ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի գործով դատական հերթական նիստը: Այս մասին հայտնում է Enmenihaber.am-ը: Հաղորդվում է, որ դատավարությունը կայացել է այդ երկրի ծանր հանցագործությունների դատարանում: Նիստն ընթացել է առանց Բրանսոնի, քանի որ ավելի վաղ՝ Թուրքիայի դատարանի որոշմամբ նա ազատ էր արձակվել ու վերադարձել ԱՄՆ: Միևնույն ժամանակ, սակայն, նրա վրայից չեն […]
18:54 02.11.2018
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պահպանության դասակի նախկին հրամանատար Մ. Հ.-ն խաբեության և անձանց վստահությունը չարաշահելու եղանակով կատարել է 10 դրվագ խոշոր և առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություններ, ինչպես նաև խոշոր չափերով գույքի հափշտակության փորձ: Ըստ մեղադրանքի` Մ. Հ.-ն 2016-2017 թվականներին տարբեր անձանց, […]
18:48 02.11.2018
Լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունը` Մարտի 1-ի գործով մեղադրյալ դատաձգաբան-փորձագետ Ա. Հ.-ին կալանավորելու վերաբերյալ հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը քննելու վերաբերյալ, SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից: Հիշեցնենք, որ Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին ապացույցներ կեղծելու մեղադրանք է առաջադրվել, ՀՔԾ-ն միջնորդել է կալանավորել նրան: Նոյեմբերի 2-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել […]
18:47 02.11.2018
«Ուրախ եմ, որ դիտողություններն ու քննադատությունները տեղ են հասնում, և դո՛ւք, պարոն նախարար, երկկողմ կոնստրուկտիվ աշխատանքներ եք տանում: Գովելի է»,- այսօր ԱԺ երկու հանձնաժողովների համատեղ նիստում ասել է ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանին: Ի պատասխան՝ Մխիթար Հայրապետյանը շեշտել է, որ ռացիոնալ դաշտում բոլոր տեսակի քննադատություններն ու առաջարկները նախարարության թիմի համար ընդունելի են […]
18:27 02.11.2018
Արևմտյան Լոնդոնում անհայտ անձը դանակով հարձակվել է երկու հոգու վրա: Այս մասին հաղորդում է RT-ն՝ հղում անելով Սքոթլենդ-Յարդի լրատվական ծառայությանը: Նշվում է, որ դեպքն ահաբեկչություն չէ: «Երկու մարդ վիրավորվել է, իսկ հարձակվողին ձերբակալել են: Դեպքը կապ չունի ահաբեկչության հետ»,- ասված է հայտարարությունում: Տեղեկությունների համաձայն՝ ոստիկանությունն անվտանգության նկատառումներից ելնելով՝ հարակից շենքերի բնակիչներին տարհանել է:
18:20 02.11.2018
Ճապոնական Հոկայդո կղզուց հյուսիս՝ Կուրիլյան կղզիների ափի մոտակայքում, անհետացել է այդ երկրին պատկանող Էսանբե Հանակիտա Կոձիմա կղզին: Այս մասին հայտնում է The Guardian-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ կղզու անհետացման փաստը չեն նկատել անգամ մոտակա կղզիների բնակիչները: Այդ փաստն արձանագրել է փոքր կղզիներ մասին գրքի հեղինակը: Հաղորդվում է, որ դեռևս 1987 թվականին կղզին ջրի մակերևույթից բարձր է եղել […]
18:15 02.11.2018
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Աշոտյանը նոյեմբերի 2-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրություններին ՀՀԿ-ի մասնակցության հավանականությանը: «Գլոբալ առումով տրամադրությունների ճամբարները չեն փոխվել, կան մասնակցելու տրամադրված քաղաքական գործիչների շարք, և կան մարդիկ, որ գտնում են` մասնակցել չարժե տարբեր պատճառներով` սկսած ակնկալիքներից, որ այս գալիք ԱԺ-ն էլ ակնհայտորեն, ըստ այդ մարդկանց, ժամանակավոր […]
18:05 02.11.2018
Հայաստան-Իրան սահմանի փակման հետ կապված թեման չափից դուրս զգայուն է, որ ընդհանրապես նման կերպ արձագանքվեր վարչապետի կողմից: Նոյեմբերի 1-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Աշոտյանը` անդրադառնալով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ելույթին: Խոսելով ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հետ ունեցած հարցուպատասխանի մասին` Աշոտյանը նշեց. «Նախարարը բարձր […]
18:04 02.11.2018
Մյունխենի անվտանգության համաժողովի Հիմնական խմբի՝ տարածաշրջանային հակամարտություններին վերաբերող մինսկյան քննարկումների ժամանակ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն արձագանքել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի պատվիրակի մեկնաբանություններին, ինչպես նաև նրա այն դիտարկմանը, «թե Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահներն իրավունք չունեին զբաղեցնել այդ պաշտոնը, քանի որ ծագումով Հայաստանից չէին»: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն իր խոսքում մասնավորապես ասել է. […]
17:56 02.11.2018
Կատալոնիայի ժեներալիտետի ղեկավար Կիմ Տորան կառավարական խորհրդի արտաhերթ նիստ է հրավիրել այն բանից հետո, երբ Իսպանիայի դատախազությունը մեղադրանք է առաջադրել կատալոնացի մի քանի քաղաքական գործիչների նկատմամբ, գրում է El Periodico պարբերականը: Դատախազությունը երկարատև ազատազրկում է պահանջել այդ գործիչների համար՝ մեղադրելով նրանց պետական միջոցների չարաշահման և անկարգություններ հրահրելու համար: Հիշեցնենք՝ Կատալոնիայի վարչապետ Կառլես Պուչդեմոնը հայտարարել է նոր […]
17:52 02.11.2018
ՀՀ կառավարության որոշմամբ՝ 2018 թվականի նոյեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ ներդրվել է «Հագուստի առարկաներ, հագուստի պարագաներ և այլ արտադրատեսակներ բնական մորթուց» ապրանքային դիրքում ներառված հսկիչ (նույնականացման) նշաններով ապրանքների դրոշմավորման ներդրման փորձնական ծրագիրը: Այս մասին հայտնում են ՊԵԿ լրատվության բաժնից: Որոշման համաձայն՝ դրոշմավորման ենթակա են Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ (ԵԱՏՄ ԱՏԳ […]
17:45 02.11.2018
Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի և գործարար Սամվել Մայրապետյանի հետ աղմկոտ պատմությունների մեջ ներքաշված գործարար Սիլվա Համբարձումյանն այսօր լրագրողներին հայտնել է, թե ինչ գործունեություն է պատրաստվում իրականացել ՀՀ-ում: «Ես հացի գործարան եմ գնել, այսինքն՝ սարքավորումները գնել եմ և կառուցել շատ հզոր հացի գործարան»,- ասել է Համբարձումյանը՝ հավելելով, որ գործարանը պատրաստ է: Գործարարն ասել է, որ […]