09:36 03.11.2018
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գործարար Սիլվա Համբարձումյանը կաշառքի վերաբերյալ հերթական հաղորդումն է տվել: «Ժողովուրդ» օրաթերթի հավաստի տեղեկություններով` այս անգամ նա Հատուկ քննչական ծառայության քննիչներին կաշառքի գործի շրջանակներում տվել է ՀՀ նախկին արտգործնախարար, ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Օսկանյանի անունը: Ընդ որում` «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` օրերս Օսկանյանը ցանկացել է դուրս գալ երկրից, սակայն նրան թույլ չեն տվել […]
09:25 03.11.2018
«Ժամանակ» թերթը գրում է. «Ընդամենը մեկ շաբաթ առաջ ԱԻ նախարար նշանակված Ֆելիքս Ցոլակյանին փոխարինած ՀՀԿ խմբակցության անդամ Մարտուն Գրիգորյանը հայտարարում է, որ ինքն արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ռեյտինգային ընտրացուցակով: 2007 թվականին Մարտուն Գրիգորյանը Սամվել Բաբայանի «Դաշինք» կուսակցությունից միայնակ ընտրվեց ԱԺ պատգամավոր: 2012 թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ ԲՀԿ խմբակցության անդամ էր, սակայն […]
09:16 03.11.2018
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 3-ին` ժամը 10:00-20։00-n, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի՝ Այվազովսկի, Նոր Արեշ 19, 25, 31, 36, 38 փողոցների և Ազատամարտիկների փողոցի 3-րդ նրբանցքի ջրամատակարարումը: Նոյեմբերի 3-ին՝ ժամը 11։00-18։00-ն, կդադարեցվի Երևանի Ավան վարչական շրջանի Խոդյակով, Շահինյան, Ավանի 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, […]
09:11 03.11.2018
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայ ազգային կոնգրեսի վերնախավը որոշում է ընդունել չմասնակցել դեկտեմբերի 9-ին նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրություններին, չնայած դեռ մեկ շաբաթ առաջ կայացած վարչության նիստում քվեարկությամբ որոշում էր ընդունվել հօգուտ մասնակցության: ՀԱԿ ներկայացուցիչներն ասում են, որ այդ որոշումը կայացնելու ժամանակ իրենք վստահ էին, որ ԸՕ փոփոխությունները խորհրդարանի կողմից կընդունվեն և ընտրությունները կանցկացվեն պարզ համամասնական […]
09:05 03.11.2018
ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել նոր ընտրվելիք Ազգային ժողովի առաջին նիստի օրվա մասին։ «Հարգելի գործընկերներ, նկատի ունենալով, որ այսօր մամուլում հրապարակվել են նյութեր այն մասին, թե նորընտիր ԱԺ առաջին նիստը տեղի է ունենալու դեկտեմբերի 31-ին՝ ստորև ներկայացնում եմ խորհրդատվական պարզաբանումներ։ Այսպես, ինչպես գիտենք, Հանրապետության նախագահի հրամանագրի համաձայն, ՀՀ ԱԺ […]
08:53 03.11.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ գրասենյակում այս օրերին ակտիվ եռուզեռ է։ Կուսակցական վերնախավը զբաղված է ցուցակ գրելով։ Բանակցում են նաև ոչ ՀՀԿ-ական հայտնի դեմքերի հետ, որ ներառեն իրենց ցուցակում։ Բայց, ինչպես տեղեկացանք, ՀՀԿ-ականներից ոչ բոլորն են համաձայն կամ ցանկանում են հանուն ՀՀԿ-ի գնալ նման ինքնազոհողության և առաջադրվել ռեյտինգային ընտրակարգով։ Հատկապես, որ կա նախկին փորձը, երբ […]
08:43 03.11.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու կինը՝ Մելանյա Թրամփը, ժամանակից շուտ են քվեարկել նոյեմբերի 6-ին կայանալիք ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում: Այս մասին հայտնում է The Hill-ը։ Աղբյուրի հաղորդմամբ՝ Թրամփն ու կինը հեռակա քվեարկել են Նյու Յորքում, որպեսզի ընտրությունների օրը Վաշինգտոնից չհեռանան։ CNN-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում 20 մլն ամերիկացիներ ժամանակից շուտ են քվեարկել։ Նոյեմբերի 6-ին կայանալիք ընտրություններում […]
08:30 03.11.2018
Հանրապետության տարածքում նոյեմբերի 6-ին առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ: Նոյեմբերի 3-5-ը, 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիս-արևելյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 2-ի ցերեկը կնվազի 3-4 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` 4-6 աստիճանով: Երևան քաղաքում նոյեմբերի 3-ից 7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
08:13 03.11.2018
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս.թ. նոյեմբերի 3-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքի՝ 10։00-16։00 Ազատամարտիկների փ. 76 շենքը, Գլինկայի փ. 2Ա շենքը, Տիգրան Մեծի պող. 39 շենքը, Դավիթաշեն 1-ին թաղ․ 41, Շինարաների փ. 7 շենքերը, 10։30-16։30 Լեոյի փ. 11, 13, 33, 35, 37 […]
01:00 03.11.2018
Բրիտանացի մասնագետները կազմել են այն երկրների ցանկը, որտեղ լավագույնս պահպանվել է վայրի բնությունը: «Ամենավայրի» երկիրը գնահատվել է Ռուստաստանը: Ցանկը հրապարակվել է Nature ամսագրում: ՌԴ տարածքում կա ավելի քան 15 միլիոն քառակուսի կիլոմետր վայրի բնություն, որի կեսը ջրամբարներն են: Երկրորդ տեղում Կանադան է՝ 10 միլիոն քառակուսի կիլոմետրով, երրորդ տեղում՝ Ավստրալիան՝ 3 մլն ք/կմ: Դրանից հետո ԱՄՆ-ը և Բրազիլիան […]
00:52 03.11.2018
Ամերիկացի միլիարդատեր, Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսի բարեգործական հիմնադրամը հրաժարվել է համագործակցել սաուդյան բարեգործական ընկերության հետ, որի հետ կապ ունի թագաժառանգ Մուհամմեդ բեն Ալմանը: Այս մասին հայտնում է Fortune ամսագիրը: Համագործակցության դադարեցման պատճառը սաուդցի լրագրողի սպանության աղմկահարույց պատմությունն է: «Ջամալ Խաշըգջիի առևանգումն ու սպանությունը չափազանց անհանգստացնող է»,- հայտարարել է Գեյթսի բարեգործական հիմնադրամը: Ավելի վաղ, միլիարդատերը ծրագրել […]
00:45 03.11.2018
Գերմանական Rammstein խմբի մենակատար Թիլ Լինդեմանը Ռուսաստան կատարած համերգային շրջագայության ընթացքում կիսվել է սիրո մասին իր մտքերով ու գաղափարներով, հայտնում է Газета-ն: Երգիչն ասել է, որ սիրո հարցում հիասթափություն է ապրել: «Մարդիկ, որոնք սեր են փնտրում, անխելք են: Սերն ինքը կգտնի յուրաքանչյուրին՝ անկախ նրանից ուզո՞ւմ է նա, թե՞ ոչ: Բայց ամենագեղեցիկ ստեղծագործությունները նվիրված են անպատասխան […]
00:40 03.11.2018
Հարավային Օսիայի խորհրդարանն առաջիկա նիստում կքննարկի պետական սահմանի խախտման համար վարչական պատասխանատվության մասին օրինագիծը:Այդ մասին հաղորդել է խորհրդարանի մամուլի ծառայությունը: Օրենքի նախագիծը նախատեսում է մինչև 20 հազար ռուբլով բարձրացնել Հարավային Օսիայի պետական սահմանի խախտման համար նախատեսված տուգանքի չափը: «Օրինագիծը նախատեսում է պետական սահմանի խախտման համար սահմանված տուգանքների չափի ավելացում, քանի որ տուգանքի ներկայիս չափը արդյունավետ […]
00:34 03.11.2018
Նոյեմբերի 2-ին՝ ժամը 19:35-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Ոստան-Քաղցրաշեն ավտոճանապարհին` խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «OPEL» (վարորդը՝ Մ. Զ.՝ ծնված 1985 թ.) և «FIAT» մակնիշերի (վարորդը՝ Վ. Մ.՝ ծնված 1959 թ.) ավտոմեքենաները: […]
00:25 03.11.2018
Բժշկական և արտադրական նպատակներով մարիխուանայի մշակման մասին օրինագիծը հետ կկանչվի։ Վրաց պատրիարք Իլիա 2-րդի հետ հանդիպումից հետո այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն: Հարցի քննարկմանը մասնակցել է նաև Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան: Խորհրդարանի խոսնակի խոսքերով՝ կառավարությունը որոշում է կայացրել օրենսդրական նախաձեռնությունը հետ կանչելու վերաբերյալ՝ հաշվի առնելով հասարակության լայն արձագանքն, ինչպես նաև կուսակցության առաջադրած […]
00:16 03.11.2018
Եվրոպական միությունում անհիմն են համարել ՌԴ-ի՝ Ուկրաինայի դեմ սահմանված պատժամիջոցները, հաղորդում է RT-ն: «ՌԴ-ի կառավարության որոշումը` ֆինանսական միջոցառումներ իրականացնել ուկրաինական ընկերությունների և ֆիզիկական անձանց դեմ, համարվում է չհիմնավորված»,- ասված է հաղորդագրության մեջ: ԵՄ-ն նաև հորդորել է քայլեր ձեռնարկել՝ լարվածությունը թուլացնելու ուղղությամբ: Ավելի վաղ հայտնել էինք, որ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, Ուկրաինայի՝ ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին որոշմանն ի պատասխան, […]
00:07 03.11.2018
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը նոյեմբերի 2-ին Գյումրիում նշել է Հայաստանում իր գործունեության 30-ամյակը: Միջոցառմանը ներկա են եղել կազմակերպության ղեկավարները, Ֆրանսիայից ու Բրյուսելից ժամանած բժիշկներ ու բուժաշխատողներ, որոնք առաջիններից էին, որ 1988-ի երկրաշարժից հետո հասան Հայաստան ու աղետյալ Լենինականին ոչ միայն բժշկական, այլև հումանիտար մեծ օգնություն ցուցաբերեցին: 1988-ի երկրաշարժն իր ավերածությունների, զոհերի ու տուժածների մասշտաբներով […]
23:56 02.11.2018
«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը խոսել է ներքաղաքական իրադարձությունների մասին: «Մեր կուսակցական շահից ելնելով՝ մեզ ձեռնտու կլիներ, որ լիներ այն օրենքը, որը չանցավ, սակայն Հայաստանի մասին մտածելով, մենք կարծում ենք, որ ճիշտը բաց համամասնականն է: Համամասնական դու մեկ հայտնի մարդ դնում ես առաջին տեղում, նրան մարդիկ ձայն են տալիս, իսկ […]
23:44 02.11.2018
ՀՀ արտաքին գործերի նախարարության ֆեյսբուքյան էջում գրառում է կատարվել՝ Յուրի Վարդանյանի մահվան կապակցությամբ․ «Խորը ցավով տեղեկացանք լեգենդար հայ մարզիկ Յուրի Վարդանյանի վաղաժամ մահվան մասին: Ծանրամարտի պատմության մեջ նրա անունը ոսկե տառերով է գրված: Իր կյանքով և գործունեությամբ նա հպարտության բազմաթիվ պահեր է պարգևել իր տաղանդով հիացող մեր հայրենակիցներին թե´ Հայաստանում, թե´ Հայաստանից դուրս: Նա նաև փորձել է […]
23:31 02.11.2018
«Հիմա հասարակական կազմակերպություններ չկան, նրանք բոլորն իշխանությանն են ծառայում, ընդդիմադիր կուսակցություններն են փլուզվել և պետք է նորից կառուցվեն: ՀՀԿ-ն կարող է լինել արդյունավետ ընդդիմություն: Նրանց մեջ բավականին գրագետ, քաղաքական փորձ ունեցող մարդիկ կան»,- նշել է Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում: Վազգեն Մանուկյանի խոսքերով՝ Հանրային խորհուրդն այժմ նորից է ձևավորվելու. «Նոր Հանրային խորհուրդն, […]
23:20 02.11.2018
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է հայազգի մարմնամարզիկ, 22 -ամյա Արթուր Դալալոյանին, որն այսօր երկրորդ ոսկե մեդալն է նվաճել Կատարում ընթացող մարմնամարզության աշխարհի առաջնությանը: «Ձեր փառահեղ հաղթանակով մեր երկրին վերադարձրիք «ոսկին», որը չենք ունեցել շուրջ 20 տարի: Սա շատ մեծ ու նշանավոր իրադարձություն է Ռուսաստանի մարմնամարզության դպրոցի և ընդհանրապես մարզաշխարհի համար»,- գրված է Վլադիմիր Պուտինի […]
23:08 02.11.2018
«Առաջին Գերագույն խորհուրդը միշտ կարոտով ենք հիշել, այնտեղ հասարակությունը լայնորեն էր ներկայացված՝ ռամկավարներ, դաշնակցություն, կոմունիստներ, ՀՀՇ,ԱԺՄ: Այդտեղ գաղափարների պայքար կար, իսկ դրանից հետո իշխանությունը խորհրդարանում մոնոպոլ կշիռ ուներ: Հավանաբար, դեկտեմբերին էլ Նիկոլ Փաշինյանի ուժը մեծամասնություն կլինի: Հեղափոխական ուժը դեռ վերջնականորեն ձևավորված չէ: Նիկոլ Փաշինյանի համար էլ է պրոբլեմ ցուցակները լցնելը, չկա մի հզոր կուսակցություն, որն […]
23:00 02.11.2018
Ադրբեջանցի բռնցքամարտիկ Ֆարիզ Մամեդովը մեծ ցանկություն ունի մենամարտել Դավիթ Ավանեսյանի հետ: Ի դեպ, Մամեդովը դեռ երկու տարի առաջ է ավարտել բռնցքամարտիկի կարիերան և հիմա ցանկություն ունի վերադառնալ մեծ ռինգ ու առաջին մենամարտն անցկացնել հենց Դավիթի հետ: «Ֆարիզ Մամեդովը ցանկանում է մրցել Դավիթ Ավանեսյանի հետ, քանի որ նրանք պայմանավորվել են միմյանց հետ մրցել, սակայն ինչ-որ պատճառներով […]
22:49 02.11.2018
«Շանթ» հեռուստաընկերության հաղորդումները կարելի է դիտել մի շարք տարբերակներով: Էլեկտրոնիկայի վաճառքի ցանկացած կետից ձեռք բերել մի քանի հազար դրամ արժեցող DVB-T2 ազդանշան ընդունող սարքը, որին կմիանա սովորական ալեհավաքը, միացնել հեռուստացույցին և ունենալ «Շանթ»-ի համապետական եթերն ԱՆՎՃԱՐ դիտելու հնարավորություն: Ձեռք բերել DVB-T2 ազդանշանի ընդունիչով ցանկացած հեռուստացույց, որին միացնելով սովորական ալեհավաքը, կունենաք «Շանթ»-ի համապետական եթերն ԱՆՎՃԱՐ դիտելու […]
22:37 02.11.2018
Նոյեմբերի 2-ին՝ ժամը 13:56-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ «Փարվանա» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ օդանավակայանի խճուղու սկզբնամասում բախվել են «Land cruiser» և «Mazda» մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով […]
22:21 02.11.2018
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ` «Թիվ 19 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունում ուսումնասիրություն կկատարվի: «Հիմք ընդունելով Երևանի քաղաքապետին ուղղված «Թիվ 19 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության կոլեկտիվի մի խումբ անդամների 24.10.2018թ. հ.Կ-3484 դիմում-բողոքը՝ «Ս.Սարգսյան և ընկերներ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը /այուհետ՝ Հավատարմագրային կառավարիչ/ հավատարմագրային կառավարման հանձնված «Թիվ 19 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունում Հավատարմագրային կառավարչի կողմից պայմանագրով ստանձնած պարտավորությունների […]
22:10 02.11.2018
Նոյեմբերի 2-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի ոստիկանները ծառայություն կատարելիս են եղել Վերնիսաժի տարածքում, երբ նկատել են, որ մի խումբ երիտասարդներ վիճաբանում են և քաշքշում միմյանց: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկանները վնասազերծել են կռվի մասնակիցներին և 3 հոգու բերման ենթարկել ոստիկանության կենտրոնական բաժին: Վնասազերծման ժամանակ ոստիկանները […]
21:59 02.11.2018
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը հայտարարություն են տարածել տարածաշրջան՝ Երևան, Ստեփանակերտ և Բաքու այցի կապակցությամբ: Այցի հիմնական նպատակն էր քննարկել սեպտեմբերին Դուշանբեում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների զրույցի արդյունքները, նախանշել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը միտված […]
21:49 02.11.2018
Նոյեմբերի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Յուրի Վարդանյանի ընտանիքին: Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Տեղեկատվական համակարգից: «Բարեհիշատակ Յուրի Վարդանյանը իր բազմաթիվ հաջողություններով նոր նվաճումներ արձանագրեց մարզական ասպարեզում՝ դառնալով ծանրամարտի բազմակի չեմպիոն, օլիմպիական չեմպիոն։ Հաղթանակներ արձանագրելով աշխարհի առաջնություններում՝ նա նշանակալի ձեռքբերումներով հավելեց փառքն ու հեղինակությունը […]
21:38 02.11.2018
Նոյեմբերի 2-ին` ժամը 18:22-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Գերպե թաղամասի ալրաղացի մոտակայքում մարդ է մնացել երկաթբետոնե կառուցատարրի տակ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Աբովյան փողոցի թիվ 4 տանը հարակից խորդանոցում աշխատանքներ իրականացնելիս տանիքի փայտե կառուցատարրը և […]