TIME
Ամսաթիվ
15 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+20.09 oC

Արխիվ / Նոյեմբեր 2018

2019թ. Քննչական կոմիտեին հատկացվելու է 7 միլիարդ 839 միլիոն դրամ

15:27 03.11.2018

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում և դրանց համատեղ նիստերում շարունակվում է «ՀՀ 2019 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից, այսօր խորհրդարանում Քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավար Արամ Նիկոյանը ներկայացրել է Քննչական կոմիտեին 2019 թվականի բյուջեով նախատեսված միջոցների վերաբերյալ հաշվետվություն: 2019 թվականին Քննչական կոմիտեին հատկացվելու է 7 միլիարդ […]

̰
Բոլորս ցանկանում ենք, որ սա լինի քաղաքական ընտրություն. Զեյնալյանը՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին

15:20 03.11.2018

Դեռևս քարոզարշավը չի մեկնարկել, վաղ է ուրվագծել արդյունքները: Այս մասին Ազգային ժողովի միջանցքներում՝ լրագրողների հետ ճեպարզույցի ժամանակ, հայտնել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը: «Բոլորս ցանկանում ենք, որ այն լինի քաղաքական ընտրություն: Կառավարությունը, ոստիկանությունն ամեն ինչ անելու են, որպեսզի անօրինականություններ չլինեն: ԶԼՄ-ներն էլ ապահովելու են, որպեսզի դրանք լինեն հնարավորինս թափանցիկ»,-ասաց նա: Հարցին, թե արդյոք […]

̰
Սիցիլիայում և Սարդինիայում վտանգի կարմիր ռեժիմ է հայտարարված

15:15 03.11.2018

Հորդառատ անձրևների և դրա հետևանքով առաջացած հեղեղումների պատճառով վտանգի կարմիր՝ ամենաբարձր աստիճան է հայտարարվել իտալական Սիցիլիա և Սարդինիա կղզիներում: Այս մասին տեղեկացնում է RaiNews-ը: Նշվում է, որ երեկ երկու մարդ՝ մի գերմանացի զբոսաշրջիկ և մի տեղացի է կայծակի հարվածից մահացել է: Եղանակային վատ պայմանների պատճառով Պալերմոյում դպրոցները փակվել են:

̰
Մարադոնան երգ ու պարով է նշել իր թիմի հաղթանակը

15:11 03.11.2018

Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի գլխավորած «Դորադոս»-ը Մեքսիկայի երկրորդ դիվիզիոնի 13-րդ տուրում հինգերորդ անընդմեջ հաղթանակն է տարել՝ 1-0 հաշվով առավելության հասնելով «Վենադոս»-ի նկատմամբ: Այս հաղթանակի շնորհիվ «Դորադոս»-ը երաշխավորել է իր տեղը մրցաշրջանի եզրափակիչ հատվածում, որի հաղթողը դուրս կգա բարձրագույն խումբ: 58-ամյա արգենտինացին իր թիմի ֆուտբոլիստների հետ հաղթանակը նշել է երգ ու պարով: ✅ ¡Ya se […]

̰
Ավազակային հարձակում Արմավիրի մարզի վարկային գործակալություններից մեկի վրա

15:07 03.11.2018

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ավազակային հարձակման դեպքի առթիվ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից: 2018թ. նոյեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը՝ ժամը 04:10-ի սահմաններում, երկու դիմակավորված անհայտ անձ՝ նախնական համաձայնությամբ ուրիշի գույքի հափշտակություն կատարելու նպատակով, զենքի գործադրմամբ հարձակվել են Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի 25/1 հասցեում գործող վարկային կազմակերպության […]

̰
ՀՅԴ-ն զորակցում է Ամենայն հայոց կաթողիկոսին. Հրանտ Մարգարյան

15:02 03.11.2018

Նոյեմբերի 3-ին Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ կուսակցության պատվիրակությանը` գլխավորությամբ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի, հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնից: Հանդիպմանը անդրադարձ է կատարվել հայրենի պետության առջև ծառացած մարտահրավերներին, ազգային-եկեղեցական կյանքը հուզող խնդիրներին, ազգային ինքնության և արժեհամակարգի պահպանությանն ուղղված քայլերին: Խոսվել է նաև ժողովրդի կյանքում Եկեղեցու առաքելության առավել աշխուժացմանն […]

̰
Շմոլ գազից թունավորում Գյումրիում

15:02 03.11.2018

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ նոյեմբերի 2-ին՝ ժամը 22.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ «թունավորում շմոլ գազից հարցականով» բուժօգնության է տեղափոխվել 1984թ. ծնված Ռոզա Կ.-ն: Նա մեկնած օպերատիվ խմբին հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 14.00-21.00-ի սահմաններում, իր 10-ամյա դստեր հետ գտնվել են 1990թ. ծնված Ջուլիետա Մ.-ի բնակարանում, որտեղ գազի թերայրումից առաջացած […]

̰
Արամ Սարգսյան

15:00 03.11.2018

̰
Նորաստեղծ «Քաղաքացու որոշում» կուսակցությունն ունի 4 տարածքային կենտրոն

14:59 03.11.2018

Քաղաքական գործունեություն ծավալող կուսակցությունները ոչ միշտ են եղել քաղաքացու նկատմամբ հոգատար  ու ուշադիր: Այս մասին այսօր նորաստեղծ «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության համագումարի ժամանակ նշեցին կուսակցության հիմնադիրները: Նրանք նաև ասացին, որ իրենց կուսակցությունը դեռ չի գրանցվել: Եթե հասցնեն գրանցվել, կմասնակցեն արտահերթ  խորհրդարանական ընտրություններին: Ընտրացուցակների հետ կապված բոլոր հարցերը պետք է որոշի քաղաքական խորհուրդը: Հիմնադիրները նաև նկատեցին, […]

̰
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Յուրի Վարդանյանի մահվան կապակցությամբ

14:55 03.11.2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել հայ մեծանուն ծանրամարտիկ Յուրի Վարդանյանի մահվան կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Մեծ ցավով տեղեկացա հայ մեծանուն ծանրամարտիկ Յուրի Վարդանյանի մահվան մասին։ Յուրի Վարդանյանը բոլոր ժամանակների մեր ամենաշատ տիտղոսներ նվաճած մարզիկն է։ Նա բոլոր ժամանակների հայ մեծագույն ծանրամարտիկն է։ Հայկական սպորտի փառքը և նրա միջազգային հեղինակությունն անհնար է […]

̰
Բաքվի սրճարաններից մեկում հրդեհ է բռնկվել. կան զոհեր

14:51 03.11.2018

Ադրբեջանում երեք մարդ է զոհվել այդ երկրի մայրաքաղաքի սրճարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով: Այս մասին հայտնել է այդ երկրի ԱԻՆ-ը, տեղեկացնում է ռուսական ТАСС գործակալությունը: «Հրդեհը տեղի է ունեցել Բաքվի Նարիմանովի շրջանի 4-հարկանի բնակելի շենքի նկուղային հարկում գտնվող սրճարանում: Դեպքի վայր մեկնած փրկարար ծառայության ներկայացուցիչները սրճարանում 3 դի են հայտնաբերել»,- ասված է հաղորդագրությունում: Աղբյուրը հայտնում […]

̰
Գեղամ Հարությունյանն առաջին գոլն է խփել «Շախտյոր»-ի կազմում

14:46 03.11.2018

«Գանձասար-Կապան»-ի նախկին ֆուտբոլիստ Գեղամ Հարությունյանը, որը հիմա հանդես է գալիս Ղազախստանի Պրեմիեր լիգան ներկայացնող Կարագանդայի «Շախտյոր»-ում, իր առաջին գոլն է խփել ղազախական ակումբի կազմում: Հարությունյանը Պրեմիեր լիգայի 32-րդ տուրի «Շախտյոր»-«Տոբոլ» խաղի 37-րդ րոպեին բացել է խաղի հաշիվը: Այս պահին ընթանում է հանդիպման երկրորդ խաղակեսը:

̰
2020թ. հունվարից ՊԵԿ-ը նախատեսում է ՀՀ բոլոր քաղաքացիներին դարձնել հարկ վճարող

14:43 03.11.2018

Հարկային օրենսգրքի փոփոխություններով նախատեսվում է մինչև 24 մլն դրամ տարեկան շրջանառություն ունեցող փոքր բիզնեսին ազատել հարկային բեռից: Ինչպես տեղեկացնում է ՀՀ կառավարությունը, այս մասին նշել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: «Մենք համաձայն ենք, որ իրենք որևէ հարկ չվճարեն: Ավելի լավ է իրենք ընդհանրապես հարկ չվճարեն, միայն հսկիչ դրամարկղային մեքենաների նկատմամբ մեր հսկողությունն իրականացնենք, որպեսզի 24 […]

̰
Գերմանիայի ոստիկանությունը լրջորեն մտահոգված է երկրում հայկական մաֆիայի ակտիվությամբ. DW

14:36 03.11.2018

Գերմանիայում ոստիկանությունն արդեն 3 տարի է, ինչ փորձում է ձերբակալել հայկական մաֆիայի անդամներին: Գերմանիայի քրեական հետախուզությունը խորհուրդ չի տվել ընդունել Գերմանիայում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանի առաջարկած օգնությունը, քանի որ կասկածում են, որ վերջիններս կապ ունեն Հայաստանի նախկին իշխանությունների հետ։ Այս մասին հայտնել է Der Spiegel-ը: Աղբյուրը նշում է, որ կովկասյան տարածաշրջանի հանցագործները Գերմանիայում ստեղծել են […]

̰
Ստամբուլի Հրանտ Դինքի անվան դպրոցի փոքրիկների՝ Հայաստանին նվիրված հուզիչ կատարումը

14:24 03.11.2018

Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Ստամբուլի Հրանտ Դինքի անվան դպրոցի աշակերտների երաժշտական կատարումը Հայաստանի մասին. «Ստամբուլի Հրանտ Դինքի անվան դպրոցի աշակերտներն են: Կարո՞ղ եք առանց հուզվելու դիտել, թե ինչպես են նրանք երգում Հայաստանի ու իրենց կարոտի մասին: Միշտ մտածել եմ, որ հայրենիքը կենացներով ու բառերով սիրել պետք չէ, սակայն նրանց […]

̰
Դուշանբեն կարող է դառնալ թակարդ. Արմեն Աշոտյան

14:15 03.11.2018

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում «Դուշանբեն կարող է դառնալ թակարդ» վերտառությամբ անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում որոշ վտանգավոր զարգացումների հավանականությանը: «Երեկ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջանային հերթական այցը ամփոփեցին հայտարարությամբ։ Ինչպես և կանխազգում էի, Դուշանբեում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ոտքի վրա ձեռքբերված բանավոր պայմանավորվածությունը դառնում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման […]

̰
«Քաղաքացու որոշում» կուսակցությունը չունի հովանավորներ. Արեգ Թադևոսյան

14:11 03.11.2018

«Անի» պլազայում մեկնարկել է «Քաղաքացու որոշում» կուսակցության հիմնադիր համագումարը: Կուսակցության հիմնադիրները վստահեցնում են, որ հիմնական նպատակն առաջիկա  խորհրդարանական ընտրություններին մասնակցելը չէ, սակայն քաղաքական դաշտում լուրջ դերակատարման հայտ են ներկայացնելու: «Մենք ռևոլյուցիա ենք ուզում իրականացնել մեր աշխատանքների թափանցիկության տեսնկյունից: Մենք որոշել ենք ամեն ինչ կազմակերպել թափանցիկ, նույնիսկ մեր ղեկավար մարմնի նիստերը հասանելի են լինելու բոլորին»,- հայտարարել […]

̰
Կառավարության երկաթուղու զարգացման նախագծի հեղինակները չեն տիրապետում համապատասխան տեղեկատվության. ՀԿԵ

14:00 03.11.2018

Հայաստանի երկաթուղու կոնցեսիոն կառավարիչ հանդիսացող «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հայտարարություն է տարածել կառավարության «Երկաթուղային ենթակառուցվածքի զարգացման ռազմավարությունը հաստատելու մասին» որոշման նախագծի վերաբերյալ՝ նշելով, որ հեղինակները չեն տիրապետում համապատասխան տեղեկատվության: Ընկերությունը նախագծի որոշ դրույթները գնահատում է՝ որպես իրականությանը չհամապատասխանող։ ՀԿԵ-ն հայտնում է, որ փաստաթղթի մշակման ընթացքում այն չի քննարկվել և չի համաձայնեցվել ընկերության հետ, որն առավել լիարժեք […]

̰
Գյումրեցի Զավեն Մանուկյանը մուլտֆիլմերի հերոսներ է ստեղծում եղևնու կոներից

13:54 03.11.2018

Մուլտֆիլմերի հայտնի հերոսները գյումրեցի Զավեն Մանուկյանի արհեստանոցում նոր տեսք են առնում սովորական եղևնու կոներից: Նախասիրությո՞ւն, զբաղմո՞ւնք, թե՞ տիկնիկագործության նոր տեսակ. Զավեն Մանուկյանը դժվարանում է բնութագրել մուլտֆիլմերի հերոսների նկատմամբ իր հետաքրքրությունը: Վարպետը հեքիաթների հերոսներին ստեղծում է ուրույն կերպարներով, որոնք արված են մեծ հմտությամբ ու վարպետին վայել նրբագեղությամբ: Նրա աշխատանքների հիմնական հումքը կոնն է, որը հեղինակը բերում […]

̰
ՀՖՖ գործկոմի նիստում մրցավարին հարվածած Արտյոմ Առաքելյանը հայտարարվել է հայկական ֆուտբոլում «անցանկալի անձ»

13:38 03.11.2018

ՀՖՖ շտաբ-բնակարանում կայացել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի նիստը՝ ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի գլխավորությամբ: Օրակարգում է եղել հոկտեմբերի 22-ին Երևանի ֆուտբոլի 2018/2019 թթ. մինչև 10 տարեկանների առաջնության «Փյունիկ-2-09»-«Բանանց-1-09» խաղի ժամանակ Արտյոմ և Արարատ Առաքելյանների վարքագծի քննարկումը: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-ին Երևանի ֆուտբոլի 2018/2019 թթ. մինչև 10 տարեկանների առաջնության «Փյունիկ-2-09»-«Բանանց-1-09» խաղի ժամանակ գրանցվել էր միջադեպ, […]

̰
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել Եմենում դադարեցնել բռնությունները

13:30 03.11.2018

ՄԱԿ-ը նախազգուշացնում է, որ Եմենում մոտ 14 միլիոն մարդ կանգնած է սովամահության վտանգի առջև: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը սա որակել է, որպես «աշխարհում ծանրագույն հումանիտար ճգնաժամ»: Նա ընդգծել է, որ ՄԱԿ-ին և նրան օգնող կազմակերպությունների ջանքերով Եմենում ավելի քան 8 միլիոն մարդ պարենային օգնություն է ստանում: Նա […]

̰
Ժիրինովսկին պարել է Ուզբեկստանում

13:25 03.11.2018

ՌԴ Պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկին և մի շարք այլ պատգամավորներ այցելել են Ուզբեկստան՝ Բուխարա քաղաք, հայտնում է lenta.ru-ն: Քաղաքական գործիչներին դիմավորել է տեղի անսամբլը, որի երաժշտության ներքո Ժիրինովսկին պարել է տեղացիների հետ: https://www.youtube.com/watch?v=6gHUYaRWxw0    

̰
ՍԴ-ի համակարգիչների կեսից ավելին դեռ Windows XP համակարգով է աշխատում

13:19 03.11.2018

Հայաստանի կառավարությունը չի համաձայնել բյուջեի նախագծի մեջ մտցնել Սահմանադրական դատարանի շենքային պայմանների բարելավման, մասնավորապես հին պատուհանների փոփոխման համար անհրաժեշտ ֆինանսավորումը, ինչի պատճառով հնարավոր չի լինի նվազեցնել էլեկտրաէներգիայի ծախսը։ Այս մասին Ազգային ժողովի 2 համապատասխան հանձնաժողովների համատեղ նիստում 2019 թվականի բյուջեի քննարկման ընթացքում հայտարարեց Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարը։ Պաշտոնյան մանրամասնեց, որ դա իրենց խնդիրներից միայն մեկն […]

̰
Գործող ԸՕ-ն հնարավորություն է տալիս լիարժեք ընտրություններ կազմակերպել. Տիգրան Մուկուչյան

13:16 03.11.2018

«Գործող Ընտրական օրենսգիրքը հնարավորություն է տալիս լիարժեք ընտրությունները կազմակերպել և ընտրական ամբողջ գործընթացը իրականացվելու է  գործող ԸՕ-ի կանոնակարգերին համապատասխան»,- առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների և Ընտրական օրենսգրքի մասին խոսելոս՝ ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցում, ասել է ԿՀԸ նախագահ Տիգրան Մուկուչյանը: ԿԸՀ նախագահը նշեց, որ չի ցանկանում ևս մեկ անգամ մեկնաբանել ու գնահատական տալ 2017 թվականի ընտրություններին: Մուկուչյանը […]

̰
Եգիպտոսում զինված անձինք կրակել են քրիստոնյաների ավտոբուսի վրա. կան զոհեր

13:06 03.11.2018

Եգիպտոսի Մինյա նահանգում զինված անձինք կրակ են բացել քրիստոնյաների ավտոբուսի վրա: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Տեղի ունեցածի հետևանքով զոհվել է 7 մարդ և վիրավորվել 18-ը: Դեպքը տեղի է ունեցել, երբ քրիստոնյաների ավտոբուսը վերադառնում էր ղպտիական եկեղեցուց: Երկու այլ ավտոբուսների վարորդները, լսելով կրակոցի ձայները, կարողացել են ճիշտ ժամանակին փոխել ուղղությունը և խուսափել կրակոցներից: […]

̰
Լիոնել Մեսսիի և նրա հոր դեմ կարող է քրեական գործ հարուցվել

13:02 03.11.2018

«Բարսելոնա»-ի և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին և նրա հայրը՝ Խորխե Մեսսին, կասկածվում են փողերի լվացման մեջ. այս մասին հաղորդում է արգենտինական Todo Noticias կայքը: Ըստ աղբյուրի` ֆուտբոլիստի և նրա հոր դեմ մեղադրանք է առաջադրել տնտեսական գործերով դատախազ Պաբլո Տուրանոն: Դատախազը մանրամասն ստուգել է Մեսսիի բարեգործական հիմնադրամի գործունեությունը, և պարզել, որ հիմնադրամը կարող էր […]

̰
Ստեփանակերտում կազակական զորամասի հետքեր են հայտնաբերվել

13:01 03.11.2018

Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու նորակառույց եկեղեցու տարածքում բակի բարեկարգման աշխատանքների ժամանակ բացվել է սալահատակ, որը, ըստ նախնական տեղեկությունների, 19-րդ դարում այնտեղ տեղակայված ցարական բանակի զորամասին է պատկանում, հայտնում է Artsakhpress-ը: ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմինե Հայրապետյանը լրատվամիջոցի հետ զրույցում նշել է, որ սալահատակի հայտնաբերման վայրում […]

̰
Վարչապետի աշխատակազմի բյուջեն 2019թ. կկազմի գրեթե 20 միլիարդ դրամ

12:57 03.11.2018

2019 թվականի բյուջեով 19 միլիարդ 686 միլիոն դրամ է նախատեսվում տրամադրել կառավարության աշխատակազմին՝ հաջորդ տարվա իր աշխատանքը կազմակերպելու համար։ Այս մասին Ազգային ժողովի պետաիրավական և ֆինանսավարկային հանձնաժողովների՝ բյուջեի քննարկմանը նվիրված համատեղ նիստի ընթացքում հայտարարեց կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։ Աշխատակազմի ղեկավարը Ազգային ժողովի պատգամավորներին ներկայացրեց մի քանի ծրագրեր, որոնք նախատեսվում է  իրականացնել այդ միջոցներով, սակայն […]

̰
Ո՞րն է Սերժ Սարգսյանի առանձնատան վերաբերյալ Կառավարության դիրքորոշումը

12:56 03.11.2018

ԱԺ-ում՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հայտնել է, որ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի առանձնատան վերաբերյալ պետությունն իր պարտականությունը կարող է համարել իրականացված, եթե հրաժարվելու մասին գրավոր պաշտոնական պատասխան ստանա։ «Մենք երկու անգամ ենք հստակ պատասխան ստացել Սերժ Սարգսյանի գրասենյակից՝ տնից հրաժարման հետ կապված: Երկուսն էլ, իրենց բնորոշմամբ, եղել են՝ […]

̰
Գորիսի և Նուբարաշենի ՔԿՀ-ների նորոգման համար դեռևս գումար չկա. Զեյնալյան

12:50 03.11.2018

«Կա ստատիստիկա, վերլուծություններ, որ հանցավորության մակարդակը համաներումներից հետո բարձրանում է, չի բացառվում նաև, որ Հայաստանում դա տեղի ունենա, բայց դա պարտադիր պայման չէ: Ու պարտադիր չէ, որ ինչ չափով  նախկինում եղել է, լինի նաև այժմ»,- ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը՝ խոսելով համաներումից հետո հանցավորության մակարդակի բարձրացման հնարավորության մասին Նախարարի […]

̰
BACK_TO_TOP