TIME
Ամսաթիվ
15 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+18.09 oC

Արխիվ / Նոյեմբեր 2018

Կիպրոսը Վրաստանին է նվիրել հողատարածք, որի վրա գտնվում է վրացական հնագույն մենաստանը

17:38 02.11.2018

Կիպրոսի Հանրապետությունը անհատույց Վրաստանին է տրամադրել Մարիամ Աստվածածնի անունը կրող վանական համալիրն ու դրան հարակից հողատարածքը:Այդ մասին հաղորդում է Վրաստանի Կրոնի հարցերով պետական ​​գործակալությունը: Հաղորդվում է, որ Վրաստանը Կիպրոսի տարածքում 13 հազար քառակուսի մետր հողատարածքի սեփականատեր է դարձել՝ այդտեղ եկեղեցի կամ մենաստան կառուցելու նպատակով: Հողի պետական ​​արժեքը 260 հազար եվրո է, իսկ շուկայական արժեքը՝ 1 մլն […]

̰
Կին գործարարը նոր բացահայտումներ է խոստանում անել

17:28 02.11.2018

SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ գործարար Սիլվա Համբարձումյանն այսօր հաստատել է, որ ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին 14 մլն դոլար կաշառք է տվել, իսկ գործը հիմա Հատուկ քննչական ծառայությունում է: Համբարձումյանն անդրադարձել է նաև այն գործին, որի շրջանակում հիմա կալանավորված է գործարար Սամվել Մայրապետյանը: SHANTNEWS.am-ը հետաքրքրվել է Համբարձումյանից, թե արդյո՞ք նա հանդես է գալու նոր ու նույնչափ […]

̰
Հայաստանը թեկնածուներ ունի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում. Զոհրաբ Մնացականյան

17:19 02.11.2018

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին լրագրողները ԱԺ-ում մանրամասներ են ճշտել ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանից: «Աշխատանքային մակարդակով ստորագրվել և հանձնվել է քարտուղարություն: Երբ քարտուղարությունը հաստատում է, որ բոլոր 6 պետությունների ստորագրությունը կա, գործընթացը համարվում է ավարտված»,- մեկնաբանել է Մնացականյանը: Հարցին՝ արդյո՞ք Հայաստանը շահագրգիռ է իր թեկնածուին առաջադրելու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում, […]

̰
ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի հարցը կարող է քննարկվել նոյեմբերի 8-ին՝ Աստանայում

17:15 02.11.2018

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականություններն իրականացնող Վալերի Սեմերիկովը չի բացառում, որ կազմակերպության նոր ղեկավարի հարցը կքննարկվի նոյեմբերի 8-ին` Աստանայի գագաթնաժողովում: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ-Նովոստի»-ն: «Ես չեմ բացառում, որ այդ հարցը կքննարկվի գագաթնաժողովի ժամանակ»,- ասել է Սեմերիկովը`պատասխանելով հարցին` հնարավո՞ր է արդյոք Աստանայում կայանալիք գագաթնաժողովում քննարկվի ՀԱՊԿ նոր քարտուղարի հարցն այն բանից հետո, երբ այդ պաշտոնը լքել է […]

̰
Նիկոլ Փաշինյանն Աստանայում կմասնակցի ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստին

17:13 02.11.2018

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական անվտանգության խորհրդի նիստը կկայանա նոյեմբերի 8-ին՝ Աստանայում, հայտնում է ՀԱՊԿ պաշտոնական կայքը: Հավաքական անվտանգության խորհրդի կազմում ներգրավված են կազմակերպության անդամ երկրների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի ղեկավարները: Նշվում է, որ նիստի ընթացքում Հայաստանը կներկայացնի Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Մի շարք հարցեր երկրների ղեկավարները կքննարկեն նեղ կազմով: Օրակարգային […]

̰
Վթար Գյումրիում. տուժած 4 քաղաքացիներից մեկը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

17:07 02.11.2018

ԱԻՆ-ից հայտնում են, որ նոյեմբերի 2-ին` ժամը 13:56-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ «Փարվանա» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ օդանավակայանի խճուղու սկզբնամասում բախվել են «Land cruiser» և «Mazda» մակնիշի […]

̰
Հայաստանում ԼԳԲՏ ֆորումը տեղի չի ունենա

17:06 02.11.2018

Հայաստանում ԼԳԲՏ ֆորումը տեղի չի ունենա: Համաժողովը կանցկացվի մեկ այլ երկրում: Այս մասին հայտնում է Araratnews-ը: SHANTNEWS.am-ն արդեն հայտնել էր՝ ԼԳԲՏ համայնքի նախաձեռնությամբ կայանալիք ֆորումը դատապարտել էր նաև Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն:  «Մենք խորապես մտահոգված ենք: Մեր ժողովուրդը մշտապես եղել է քրիստոնյա ավանդական ընտանիքի գաղափարի կրողը, սակայն այսօր բարոյական հետընթացի փորձ է արվում: Մենք […]

̰
Փլուզում Վաղատուր գյուղի տներից մեկում. կան տուժածներ

17:02 02.11.2018

Նոյեմբերի 2-ին՝ ժամը 14:30-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վաղատուր գյուղի տներից մեկում շինարարական աշխատանքներ իրականացնելիս տեղի է ունեցել փլուզում. կան տուժածներ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

̰
Սամվել Մայրապետյանի հետ ո՛չ տալիք ունեմ, ո՛չ առնելիք. Սիլվա Համբարձումյան

16:49 02.11.2018

Ինչպես ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, ՀՔԾ-ն հոկտեմբերի 6-ին ձերբակալել է գործարար Սամվել Մայրապետյանին: Հոկտեմբերի 9-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում քննվել էր գործարար Սամվել Մայրապետյանի նկատմամբ խափանման միջոց ընտրելու վերաբերյալ նախաքննական մարմնի ներկայացրած միջնորդությունը: Գործարարը կալանավորվել է: Մայրապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-311 հոդվածով, այն է՝ կաշառքի օժանդակություն։ Իրեն առաջադրված մեղադրանքը Մայրապետյանը չի ընդունում: Տարածված լուրերի համաձայն՝ քրեական գործի շրջանակներում […]

̰
«Վիվարո»-ի շնորհիվ «Էմիրեյթս» մարզադաշտում պատվավոր տեղ հատկացվեց հայկական եռագույնին և Armenia գրությանը

16:42 02.11.2018

«Արսենալ» ֆուտբոլային ակումբի «Էմիրեյթս» մարզադաշտում այսուհետ մշտապես իր տեղն ունի Armenia գրվածքով և հայկական եռագույնով պաստառը: Այս նախաձեռնությունը, որի շնորհիվ Հայաստանը ստացել է իր հատվածը «Արսենալ»-ի մարզադաշտում, իրականացվել է SoftConstruct ընկերության և իր «Վիվարո» բրենդի  ջանքերով: Նման պատվի արժանանում են Անգլիայից դուրս գործող՝ «Արսենալ»-ի խոշորագույն ֆան-ակումբները: «Արսենալ»-ն Անգլիայում ամենաշատ երկրպագուներ ունեցող ակումբներից է, որի տնային […]

̰
Նախագահը ցավակցական ուղերձ է հղել Վարդանյանների ընտանիքին

16:39 02.11.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ցավակցական ուղերձ է հղել Վարդանյանների ընտանիքին ու հարազատներին. «Մեծ ցավ ապրեցի՝ տեղեկանալով հայկական սպորտի լեգենդներից մեկի՝ հայտնի ծանրամարտիկ, օլիմպիական չեմպիոն Յուրի Վարդանյանի անժամանակ մահվան մասին: Յուրի Վարդանյանը հայկական մարզաշխարհում չափանիշ ու օրինակ էր շատերի համար: Իր օլիմպիական ու համաշխարհային ռեկորդներով նա ապացուցեց, որ անհնարինն ընդամենը մարտահրավեր է, որը հնարավոր է […]

̰
Առանց դրա երևի հետաքրքիր չի. Սիլվա Համբարձումյանն իր ունեցած գումարների ու աղմկոտ պատմությունների կենտրոնում լինելու մասին

16:35 02.11.2018

SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ գործարար Սիլվա Համբարձումյանն այսօր հաստատել է, որ ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին 14 մլն դոլար կաշառք է տվել, իսկ գործը հիմա Հատուկ քննչական ծառայությունում է: Լրագրողները հետաքրքրվել են Համբարձումյանից, թե որտեղի՞ց նրան այդքան գումար, որից նաև կաշառքին է բաժին հանել: Համբարձումյանն ասել է, որ ինքը միայն Հայաստանում չէ, որ բիզնես գործունեություն է […]

̰
Հայաստանը 2,5 մլրդ դրամ կտա միջազգային կազմակերպությունների անդամակցության համար

16:30 02.11.2018

2019 թվականի պետական բյուջեով Հայաստանի արտաքին գործերի նախարարության գործառույթների կատարման համար կտրամադրվի 14,9 միլիարդ դրամ։ Դրանից 10,3 միլիարդ դրամը կօգտագործվի օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում դիվանագիտական ներկայացուցչությունների գործունեությունն ապահովելու համար։ Ազգային ժողովի երկու համապատասխան հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը։ «Միջազգային կազմակերպություններին անդամակցության գումարը կկազմի շուրջ […]

̰
Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել Յուրի Վարդանյանի մահվան կապակցությամբ

16:29 02.11.2018

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել հայազգի լեգենդար ծանրորդ, Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Վարդանյանի մահվան կապակցությամբ։ «Խոր վշտով տեղեկացա հայկական ծանրամարտի 20-րդ դարավերջի լեգենդի` աշխարհահռչակ մարզիկ Յուրի Վարդանյանի անժամանակ մահվան մասին: Սերունդների համար Յուրի Վարդանյանը կմնա մարդ, ով անընդհատ ընդարձակում էր մարդկային ուժի վերաբերյալ մեր պատկերացումները և Հայաստան բերում […]

̰
Ես ինքս կողմ էի, որ արտահերթ ընտրությունները տեղի ունենային մայիսին. Վազգեն Մանուկյան

16:27 02.11.2018

«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը խոսել է ներքաղաքական իրադարձությունների մասին: «Ազգային ժողովի լուծարումն անխուսափելի էր հատկապես ապրիլյան, մայիսյան դեպքերից հետո: Վեճը գնում էր Ընտրական օրենքի և ժամկետների մասին: Ես ինքս կողմ էի, որ արտահերթ ընտրությունները տեղի ունենային մայիսին: Ձևն այդքան էլ գեղեցիկ չէր, բայց սահմանադրությունը նման բան չէր կանխատեսում, երևի […]

̰
Աջարիայում հարսանեկան ավտոշարասյունը վթարի է ենթարկվել, հարսնացուն զոհվել է

16:26 02.11.2018

Ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Աջարիայի բարձրադիր Քեդա շրջանում, ինչի հետևանքով զոհվել է 2 մարդ՝ 15 ամյա մի պատանի և 22-ամյա մի աղջիկ, ևս 3-ը վիրավորվել է: Այս մասին հայտնում է «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը: Վթարը տեղի է ունեցել նախօրեին: Ականատեսների խոսքով՝ Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան ընթացել է մեծ արագությամբ: Այն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից ու բախվել […]

̰
Ալավերդու պղնձաձուլարանը վաղ թե ուշ կամ պետք է արդիականացվի, կամ փակվի. Տիգրան Ավինյան

16:17 02.11.2018

Ալավերդու պղնձաձուլարանը վաղ թե ուշ կամ պետք է արդիականացվի, կամ փակվի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «ArmProd EXPO 2018» 17-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի պաշտոնական բացմանը լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը: Նա նշեց, որ խնդիրն ավելի շատ «Թեղուտ» ՓԲԸ-ի և «ՎՏԲ բանկի» միջև գոյություն ունեցող դատական գործի հետ է կապված, այլ ոչ կառավարության: «Մենք փորձում ենք հնարավորինս արագ […]

̰
Յուրի Խաչատուրովն ազատվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից

16:03 02.11.2018

Յուրի Խաչատուրովն ազատվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնից: Այս մասին տեղեկացնում է ՀԱՊԿ պաշտոնական կայքը: «ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովին հետ կանչելու` հայկական կողմի նախաձեռնած գործընթացը, սահմանված կարգի համաձայն, ավարտված է: ՀԱՊԿ խորհրդի որոշմամբ` Յուրի Խաչատուրովն ազատվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունների կատարումը դրվել է ՀԱՊԿ […]

̰
Երևանն ու Բաքուն ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ բարձր մակարդակով երկխոսությունը շարունակելու ցանկություն ունեն. Իգոր Պոպով

16:01 02.11.2018

Երևանն ու Բաքուն ցանկություն ունեն շարունակել ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ բարձր մակարդակով երկխոսությունը,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը, փոխանցում է RIA Novosti գործակալությունը: «Մենք հույս ունենք, որ հաջորդ ամիս կկայանա երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպումը, որի ընթացքում քննարկվելու են կարգավորման առանցքային հարցերն ու վստահության ամրապնդման այն միջոցները, […]

̰ ̰
Մասնագիտական կողմնորոշման դասընթացներ Գյումրիի «Ֆոտոն» վարժարանում

15:55 02.11.2018

Այսօր Գյումրիի «Ֆոտոն» վարժարանի ավագ օղակի աշակերտների հետ են հանդիպել Երևանի պետական համալսարանի դասախոսները: Մայր բուհի և վարժարանի միջև համագործակցությունը սկսվել է 2013 թվականից: Համալսարանի դասախոսները աշակերտների համար մասնագիտական կողմնորոշման դասընթացներ են անցկացրել, բացի դրանից, բարձր դասարանցիներին հնարավորություն է տրվել գտնվելու համալսարանի լաբորատորիաներում ու լսարաններում։ «Շատ եմ արժևորում նման հանդիպումները, որովհետև դրանք հնարավորություն են տալիս […]

̰
Արսեն Թորոսյանը դատապարտել է Արագածոտնում բժշկին ծեծի ենթարկելու փաստը

15:47 02.11.2018

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է նախօրեին Արագածոտնի մարզում տեղի ունեցած դեպքին, երբ մի խումբ քաղաքացիներ ծեծի էին ենթարկել բժշկին: Նա դատապարտել է նմանօրինակ գործողություններն ու իրավապահներին կոչ է արել օրենքով սահմանված կարգով խիստ պատասխանատվության ենթարկել դեպքի մեղավորներին: «Խիստ դատապարտում եմ բռնության ցանկացած դեպք, առավել ևս, երբ այն կիրառվում է բուժաշխատողի […]

̰
Թուրքիան դարձյալ նախապայմաններ է դրել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար

15:44 02.11.2018

Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը Թուրքիան կապում է իբր «օկուպացված» ադրբեջանական տարածքներից հայկական զորքերի դուրսբերման ու Հայոց ցեղասպանության ճանաչումից հրաժարվելու հետ։ Այս մասին Թուրքիայի նախագահի աշխատակազմից հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին։ Թուրքիան կրկին հակադրվել է հայ-թուրքական արձանագրություններին, որոնք ստորագրվել էին ամերիկյան միջնորդությամբ և ուղղված էին առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելուն։ Իր կողմից Հայաստանը հրաժարվել էր Հայոց […]

̰
ՆԱՏՕ-ի 5 ռազմանավեր ժամանել են Բաթում՝ զորավարժությունների անցկացման համար

15:43 02.11.2018

ՆԱՏՕ-ի ռազմածովային հրամանատարության Ականազերծման մշտական խմբի 5 ռազմանավեր ժամանել են Բաթումի նավահանգիստ զորավարժությունների մասնակցելու համար: Այս մասին հայտնում է Աջարիայի կառավարության մամուլի ծառայությունը: Խմբի կազմում է գերմանական RHEIN նավը, թուրքական ականազերծող ERDEMLI հածանավը, բուլղարական STIBAR նավը, ռումինական Lieutenant Dimitrie Nicolescu-ն ու իսպանական TURIA-ն: ՆԱՏՕ-ի խումբը ղեկավարում է կապիտան Ֆրանկ Մագնիսկին: Խումբն արդեն հինգերորդ անգամ է Վրաստանում: […]

̰
Ավարտվել է Տավուշի մարզի Արճիս համայնքի ճանապարհների հիմնանորոգումը

15:36 02.11.2018

Վերականգնվել է Տավուշի մարզի Արճիս համայնքը Մ-6 միջպետական ճանապարհի միջոցով տարածաշրջանի այլ բնակավայրերի հետ կապող մոտ 3,67 կիլոմետրանոց ճանապարհահատվածը։ Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից: Հիմնանորոգումն արվել է Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավում ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում։ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը […]

̰
Նորընտիր ԱԺ առաջին նիստը և նոր վարչապետի նշանակումը՝ դեկտեմբերի 31-ին

15:30 02.11.2018

ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խորհրդական Մեսրոպ Առաքելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ նորընտիր խորհրդարանի առաջին նիստը և նոր վարչապետի նշանակումը տեղի են ունենալու դեկտեմբերի 31-ին: «Նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը և նոր վարչապետի նշանակումը տեղի են ունենալու դեկտեմբերի 31-ին: Նոր տարին նոր Հայաստանում»,- գրել է նա:  

̰
Աղետի գոտում մնացել է ընդամենը 500 անօթևան ընտանիք․ պաշտոնյա

15:24 02.11.2018

Քաղաքաշինության պետական կոմիտեի՝ 2019 թվականի կարևորագույն աշխատանքներից մեկը լինելու է աղետի գոտու վերականգնումը։ Հաջորդ տարվա բյուջեն ԱԺ 2 հանձնաժողովների համատեղ նիստում քննարկելու ընթացքում այս մասին հայտարարեց կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը։ Նրա խոսքերով՝ այժմ կա քաղաքական կամք, և մնում է վերջին ջանքերը գործադրել խնդիրը վերջնականապես լուծելու համար։ «Մնացել է ընդամենը 500 անօթևան ընտանիք»,- հայտարարեց Էլոյանը։ Սրանից […]

̰
Այցելուն թանգարանում լուսանկարվելիս վնասել է Դալիի և Գոյայի կտավները

15:23 02.11.2018

Եկատերինբուրգի Արվեստի միջազգային կենտրոնում մի քանի կտավներ են վնասվել, գրում է ТАСС-ը: Տեսանյութում երևում է, թե ինչպես է կանանցից մեկը Սալվադոր Դալիի և Ֆրանցիսկո Գոյայի կտավների դիմաց կանգնած լուսանկարվում: Այդ ընթացքում կոնստրուկցիան, որը վրա կախված էին կտավները, գետնին է ընկել: Տեղի ունեցածի հետևանքով վնասվել է Դալիի կտավը և Գոյայի կտավի շրջանակն ու ապակին: Կտավներն ուղարկվել են […]

̰
Մսամթերքի շուկան շատ մրցակցային է. Արտակ Շաբոյան

15:18 02.11.2018

«Հարյուրավոր, հազարավոր տնտեսվարողներ ու գյուղացիական տնտեսություններ կան մսամթերքի շուկայում: Դա շատ մրցակցային շուկա է: Գնագոյացման վրա ազդեցին գյուղատնտեսության ոլորտի խնդիրները՝ խոտի գին, ջերմաստիճանի բարձրացում, արտահանման ավելացում»,- ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցում, խոսելով մսամթերքի շուկայում առկա թանկացումների մասին՝ ասել է ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը: Նրա խոսքերով՝ կարագի ներկման ոլորտում էլ բազմաթիվ ներկրող տնտեսվարողներ են ավելացել: «Գնային տատանումները […]

̰
Սալոմե Զուրաբիշվիլին նախընտրական քարոզարշավի համար վիթխարի պարտք է կուտակել

15:15 02.11.2018

Interpressnews լրատվականի հաղորդմամբ՝ Վրաստանի նախագահական ընտրություններում իշխող կուսակցության աջակցությունը վայելող Սալոմե Զուրաբիշվիլին հոկտեմբերի 17-28-ն ընկած ժամանակահատվածում քարոզարշավի կազմակերպման համար 1 միլիոն 897 հազար 309 լարիի չափով վարկ է վերցրել: Նա պետք է վճարի Սպորտի պալատում նախագահի թեկնածուի եզրափակիչ հանդիպման համերգի կազմակերպիչներին, ռեժիսորին, երգիչներին, հանդիպման վերջում հրավառություն կազմակերպած ընկերությանը: Բացի դրանից՝ Զուրաբիշվիլին պարտք է մնացել նաև նախընտրական […]

̰
BACK_TO_TOP