13:01 02.11.2018
ՀՀ Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունվել է «Հայաստանի Հանրապետության օրենքը Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքի նախագիծը: Համաներումը կտարածվի «Սասնա ծռեր» խմբի անդամների վրա, իսկ սա դժգոհությունների առիթ է ստեղծել: ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն այսօր կայացած ասուլիսի ընթացքում անդրադարձել է այդ հարցին: «Եթե […]
12:56 02.11.2018
Երևանում այսօր մեկնարկել է նախագծերի կառավարման առաջին տարեկան համագումարը: Նախագծերի կառավարման ինստիտուտի գործունեությունն ուղղված է ստանդարտների և սկզբունքների, ընդհանուր ռեսուրսների, գիտական հետազոտությունների միջոցով մասնագետների կարիերայի աճի խթանմանը: Ինստիտուտը Հայաստանում հիմնադրվել է 2016թ․-ին: Համագումարին ողջույնի ուղերձ է հղել նաև Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը: Ուղերձում ասված է․ «Այս համագումարը երիտասարդ Հայաստանի նոր շնչառության ևս մեկ վկայություն է: […]
12:54 02.11.2018
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 1-ից 2-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 59 դեպք։ Մասնավորապես բացահայտվել են՝ խարդախության 23, անձնական ունեցվածքի գողության 7, մարմնական վնասվածք հասցնելու 6, ծեծի և կաշառակերության 5-ական, անձի առևանգման ու շորթման 2-ական, կողոպուտի, յուրացման կամ վատնման, գույքի դիտավորությամբ ոչնչացման, թմրամիջոցի հայտնաբերման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, փաստաթղթի կեղծիքի, հողը փչացնելու, […]
12:51 02.11.2018
«Մեր հարևան Վրաստանի փորձը ցույց է տալիս, որ մենք այդտեղ առնվազն տասնապատկելու հնարավորություն ունենք»,- Հայաստանում գինեգործության ծավալների մասին Ազգային ժողովում երկու հանձնաժողովների համատեղ նիստում 2019 թվականի բյուջեի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը։ Ներդրումների դաշտ հանդիսացող այլ ոլորտների կողքին գինեգործությունը ներկայացնելիս Խաչատրյանը հայտարարեց, որ այստեղ չհասկացվածության հարց կա, քանի […]
12:44 02.11.2018
Գործարար Սիլվա Համբարձումյանը, այսօր խոսելով ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին տված 14 մլն դոլար կաշառքի մասին, ասել է, որ գործը հիմա Հատուկ քննչական ծառայությունում է: Արամ Հարությունյանի հետ առերեսում արդեն եղել է. «Իրեն պատկանող շենքը ես տարիներ շարունակ վարձակալել եմ, բայց ասում է, թե առաջին անգամ է տեսնում ինձ: Փառք Աստծո, գտանք մի տեսագրություն, […]
12:40 02.11.2018
Ազգային ժողովում Քննիչ հանձնաժողովի նիստի ավարտից հետո Ռոբերտ Քոչարյանին կալանքի որոշում տված դատավոր Վաչե Մարգարյանը հրաժարվում էր ի սկզբանե պատասխանել լրագրողների հարցերին: SHANTNEWS.am-ը տեղեկացրել էր, որ ԱԺ-ում քննիչ հանձնաժողովի նիստում հարցաքննվում էր Քոչարյանի կալանավորման միջնորդությունը քննած դատավորը: Ռոբերտ Քոչարյանին կալանք տալու հիմքեր կայի՞ն, թե՞ ոչ, դատավորը չարձագանքեց: Միայն հակիրճ անդրադարձավ հարցին, թե կալանք տալուց հետո իր […]
12:36 02.11.2018
ՀՀ քննչական կոմիտեի պատվիրակությունը Բուդապեշտում հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 2-ը մասնակցել է «Իրավապահ մարմինների միջազգային ակադեմիա»-ում կազմակերպված վերապատրաստմանը՝ նվիրված «Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարին»։ ՀՀ քննչական կոմիտեն ներկայացրել են հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Տ.Կիրակոսյանը, նույն վարչության ՀԿԳ ավագ քննիչ, արդարադատության […]
12:35 02.11.2018
Ինչպես ավագանու նախորդ ընտրությունների ժամանակ, թեև ժամկետները շատ սեղմ էին, բայց ԿԸՀ-ն բոլոր գործառույթները կատարել է ԸՕ-ի համաձայն, որևէ ձախողում չի եղել: Այս մասին լրագրողների հետ զրուցում ԿԸՀ արտահերթ նիստից հետո ասել է նախագահ Տիգրան Մուկուչյանը: Այն հարցին, թե մտադի՞ր է պաշտոնավարել ընտրություններից հետո, Մուկուչյանն ասել է . «Ես այս պահին մտածում եմ միայն պատշաճ ընտրություններ […]
12:34 02.11.2018
Պետեկամուտների կոմիտեում մտադիր են «տուն ուղարկել» 20 և ավելի տարվա աշխատանքային փորձ ունեցող աշխատողներին, որոնք այլևս ունակ չեն նոր արժեք ստեղծել ու այլևս անկարող են իրենց փորձը փոխանցել։ Այս մասին ԱԺ 2 հանձնաժողովների նիստի ժամանակ հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ պատասխանելով պատգամավորներից մեկի հարցին։ Անանյանը նշեց, որ իրենց արդեն հայտարարել են 6 վարչություններում կառուցվածքային փոփոխությունների մասին, […]
12:32 02.11.2018
Օրերս Շիրակի մարզի Գյումրի քաղաքում անցկացվեց «Բնակչության պաշտպանության միջոցառումների և աղետի հետևանքների վերացման աշխատանքների կազմակերպումը՝ «Գյումրի-գարեջուր» ՍՊԸ-ում ամոնիակի արտահոսքի դեպքում» թեմայով շտաբային ուսումնավարժություն, տեղեկացնում են Արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ուսումնավարժությանը ներգրավված էին Հայաստանում տեղակայված Ռուսաստանի Դաշնության 102-րդ ռազմաբազայի, Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ և ԱԻՆ ՓԾ բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման, փրկարարական […]
12:27 02.11.2018
ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպան Սեդեյ Քազեմ Սաջադին: ԱԳՆ-ի ֆեյսբուքյան էջում նշվում է, որ Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատարը և Իրանի դեսպանն անդրադարձ են կատարել երկկողմ և տարածաշրջանային օրակարգին առնչվող հարցերի, ինչպես նաև տարածաշրջանի հակամարտություններին։
12:23 02.11.2018
«Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքի նախագծի մասին խոսելուց առաջ այսօր կայացած ասուլիսի ընթացքում, ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը նախ շնորհավորեց բոլորին` օրենքն առաջին ընթերցմամբ ընդունվելու կապակցությամբ: «Համաներում հայտարարելը քրեակատարողական հիմնարկները բեռնաթափելու նպատակ չի հետապնդել: Վերահաստատում եմ իմ` նախկինում արտահայտած համոզմունքը: ՔԿՀ-ներում գերծանրաբեռնվածության […]
12:16 02.11.2018
Նոյեմբերի 1-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով ժամանել է Լիբանանի Հանրապետություն։ ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ օդանավակայանում Տոնոյանին դիմավորել է Լիբանանի պաշտպանության նախարար Յաքուբ Սարրաֆը։ Երկու բարեկամ երկրների պաշտպանության նախարարները, ողջունելով իրար, ունեցել են կարճ քննարկում։ Նոյեմբերի 2-ին առավոտյան ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն այցելել […]
12:13 02.11.2018
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովայի հետ քննարկել է կրթության ոլորտում հետագա համագործակցության մի շարք ծրագրեր: Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, Արայիկ Հարությունյանը, ողջունելով հյուրին, կարևորել է Եվրոպայի խորհրդի՝ ՀՀ կրթության ոլորտին տրամադրած աջակցությունը, մասնավորապես, «Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում բարեվարքության ամրապնդում և կոռուպցիայի դեմ պայքար» ծրագրի […]
12:10 02.11.2018
Պետեկամուտների կոմիտեում որոշել են փոփոխություններ մտցնել իրենց կառույցի և գործարար համայնքի միջև․ այսուհետ «հարկատու» բառի փոխարեն կիրառելու են «հարկ վճարող» արտահայտությունը, քանի որ այն ավելի բարեհունչ է, և այլ հարաբերություններ է ենթադրում։ Այս մասին Ազգային ժողովի 2 խմբակցությունների նիստի ժամանակ պատգամավորներից մեկի հարցին պատասխանելիս ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։ Նրա խոսքով՝ հարկատու բառը որոշակի պարտադրանքի […]
12:08 02.11.2018
Հայաստանում շրջանառության աճ կա, բայց այն բավարար չէ։ Կառավարությունում էլ կոնսենսուս կա շրջանառության հարկի շեմի վերաբերյալ։ Ազգային ժողովի հանձնաժողովներում բյուջեի քննարկման ժամանակ հայտարարեց ՊԵԿ նախագահը, սակայն չբացահայտեց՝ որն է պայմանավորվածությունը։ Փոխարենը, գաղտնիքի կարգով ասաց, որ ինքը նույնպես առաջարկ է արել, որը մերժվել է։ «Իբրև գաղտնիք ասեմ, որ քննարկումների ընթացքում կոնկրետ ես էլ առաջարկել եմ, որ […]
12:04 02.11.2018
«Ես չէի ասի, որ բյուջեն իներցիոն բյուջե է, համենայնդեպս՝ հարկային եկամուտների մասով, որովհետև բավական մեծ ցուցանիշ է դրված, և այդ ցուցանիշը մենք աշխատելու ենք ապահովել»,- ԱԺ 2 հանձնաժողովների համատեղ նիստում բյուջեի քննարկման ընթացքում պատգամավորներից մեկի հարցին պատասխանելիս հայտարարեց ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։ Սրանով, ըստ էության, կոմիտեի նախագահը հակասության մեջ մտավ կառավարության ներկայացուցիչների ու նաև […]
12:01 02.11.2018
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի` 01.11.2018թ. որոշմամբ` Կամո Արեյանը նշանակվել է Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
11:59 02.11.2018
Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն ուղերձ է հղել խորհրդարանի արձակման կապակցությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, ուղերձում, մասնավորապես, ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վեցերորդ գումարման հարգելի՛ պատգամավորներ, Ազգային ժողովի աշխատակիցներ, խորհրդարանը վարչապետի հրաժարականից և երկու անգամ վարչապետ չընտրվելուց հետո իրավունքի ուժով սկսում է իր լիազորությունների դադարեցման գործընթացը: […]
11:54 02.11.2018
Տավուշի մարզի դատախազությունում ամփոփվել են 2018 թվականի 9 ամիսներին կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքարի արդյունքները, որոնք կարելի է գնահատել աննախադեպ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: Մարզի վարչական տարածքում նշված ժամանակահատվածում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերի վերաբերյալ մարզի քրեական հետապնդման մարմինների կողմից հարուցվել է 42 քրեական գործ: Վերջինս 2017 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից ավելի է […]
11:51 02.11.2018
Այսօր` նոյեմբերի 2-ին, ԿԸՀ-ն արտահերթ նիստում սահմանեց կուսակցությունների ու դաշինքների տարածքային ընտրական ցուցակով ընդգրկվելու առավելագույն թիվը: Այդ որոշման համար ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը տեղեկացրեց, որ սահմանվում է 1-օրյա ժամկետ, սակայն հաշվի առնելով նախընտրական կարճ ժամանակահատվածը, հարցը ներառել են այսօրվա նիստի օրակարգում: ԿԸՀ- ում առավոտյան Ոստիկանության անձնագրային ու վիզաների վարչությունից ստացվել է համապատասխան տեղեկանք թվով 13 […]
11:42 02.11.2018
ԱՄՆ-ի իշխանությունները եվրոպական երկրների ճնշման ներքո հնարավոր է մեղմացնեն դիրքորոշումը Իրանի հանդեպ, ինչը թույլ կտա «Իսլամական պետությանը» խուսափել մի շարք տնտեսական պատժամիջոցներից: Այս մասին հաղորդում է Washington Free Beacon հրատարակչությունը՝ հղում անելով ամերիկյան իշխանությունների իր աղբյուրներին: Նշվում է, որ Պետդեպարտամենտի ղեկավար Մայք Պոմպեոյին արդեն համոզել են թուլացնել ճնշումն Իրանի հանդեպ, մասնավորապես թույլ տալ, որ մի քանի […]
11:39 02.11.2018
Հայաստանում իշխանափոխությունից հետո հարկային համակարգը մտավ սուպերմարկետներ ու վերացրեց ԱՁ-ների միջոցով մսի առևտուրը, հարկերն ավելացան, մսի գինը բարձրացավ։ Պետությունը որևէ գործողություն արե՞ց սովորական քաղաքացիների ծախսերը փոխհատուցելու համար։ ԱԺ 2 հանձնաժողովների համատեղ նիստում բյուջեի քննարկման ժամանակ նախագիծը ներկայացնող ֆինանսների նախարարի պաշտոնակատարին հարցրեց ՀՀ ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը։ «Այդտեղ որոշակի կոմպենսացիոն մեխանիզմներ պետությունը մտածե՞ց, […]
11:26 02.11.2018
Ազգային ժողովում տեղի է ունենում ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսման հարցը քննելու նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի հերթական նիստը: Այս անգամ հանձնաժողովը քննության է հրավիրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանին: Նա է քննել Ռոբերտ Քոչարյանի կալանավորման միջնորդությունը: Հիշեցնենք, որ գաղտնալսված հեռախոսազրույցի մեջ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին ասում է. […]
11:25 02.11.2018
Բրիտանացի հայտնի գրող-հրապարակախոս Քրիս Մաքնաբը նոր գիրք է հրատարակել «Քաղաք-ուրվական» վերնագրով: Այն նվիրված է համաշխարհային պատմությունից ամենահայտնի քաղաքներին, որոնք այսօր ավերակների են վերածված: Գրքի գլուխներից մեկը նվիրված է միջնադարյան Հայաստանի մայրաքաղաք Անիին: Մանրամասն նկարագրությունների մեջ հեղինակը մեծ տեղ է հատկացրել Անիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցուն: Մաքնաբը հատուկ ընդգծել է, որ տաճարի արևելյան հատվածը, որը կառուցվել է […]
11:23 02.11.2018
Նոյեմբերի 1-ին՝ ժամը 23:03-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գայի պողոտայի թիվ 16/45 հասցեում գտնվող «Տաշիր Պիցցա»-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «BMW 525» մակնիշի ավտոմեքենան (վարորդը բացակայել է դեպքի […]
11:20 02.11.2018
Նոյեմբերի 2-ին` ժամը 03:04-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի մսի կոմբինատի մոտակա ժայռից քարերը պոկվել և ընկել են ճանապարհի երթևեկելի հատված՝ դարձնելով այն միակողմանի երթևեկելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Կապանի Գործարանային թաղամասի սկզբնամասում տեղի է ունեցել […]
11:18 02.11.2018
Հայաստանում գործող հարկային համակարգը բազմաբարդ է, քանի որ ժամանակի ընթացքում հարկային բեռի նվազման արտոնություններ են տրվել մի խմբի, հետո բացառություններ են արվել այդ արտոնությունների մեջ, հետո էլ բացառություններ են արվել բացառությունների մեջ։ Այս մասին ԱԺ 2 հանձնաժողովներում բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը։ Նա մասնավորապես անդրադարձավ առողջապահության ոլորտի արտոնություններին ու […]
11:13 02.11.2018
«Ստվերային տնտեսության գնահատականի վերաբերյալ․ եթե պաշտոնապես հանկարծ մենք ունենանք դրա չափը և կարողանանք գնահատել, տեղը իմանանք, դա կդադարի ստվեր լինել։ Մենք կգնանք, կսկսենք դրա ուղղությամբ գործողություն անել»,- ԱԺ 2 հանձնաժողովների համատեղ նիստում բյուջեի քննարկման ժամանակ պատգամավորներից մեկի հարցին պատասխանելիս ասաց ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը։ Պատգամավոր, «Ծառուկյան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանի հարցը վերաբերում էր նրան, […]