11:15 27.11.2018
Նոյեմբերի 27-ին գումարվել է Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիստ: Նիստին ներկա է ավագանու 42 անդամ, օրակարգում ընդգրկված է 6 հարց՝ 1) Երևան քաղաքում, Ռաֆայել Լեմկինի անվամբ փողոց անվանակոչելու մասին 2) Աուդիտորական ծառայություն ներգրավելու մասին 3) Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի հոկտեմբերի 29-ի N10-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին 4) Գույքը որպես նվիրաբերություն ընդունելու մասին 5) Երևան քաղաքի ավագանու անդամներին դրամական փոխհատուցում […]
11:04 27.11.2018
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 26-ից 27-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 42 դեպք։ Մասնավորապես բացահայտվել են՝ խարդախության 11, անձնական ունեցվածքի գողության 5, մարմնական վնասվածք հասցնելու 4, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 3, յուրացման կամ վատնման, թմրամիջոցի հայտնաբերման, ապօրինի ծառահատման և ծեծի 2-ական, բնակարանային գողության, գույքի դիտավորությամբ ոչնչացման, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, պաշտոնեական […]
10:50 27.11.2018
Լոնդոնում ավարտվեցին Շախմատի աշխարհի առաջնության եզրափակչի դասական պարտիաները: Կարլսեն-Կարուանա մրցավեճում հաղթողը չորոշվեց, ավելին՝ բոլոր 12 պարտիաները խաղաղ ելք ունեցան: Մասնագետները, սակայն, նշում են, որ վերջին պարտիայում աշխարհի գործող չեմպիոնը որոշակի առավելություն ուներ, և ի զարմանս բոլորի՝ ոչ թե Կարուանան, այլ ինքը՝ Կարլսենը, խաղաղություն առաջարկեց: Հիմա աշխարհի չեմպիոնը որոշվելու է թայ-բրեյքով: Կանցկացվի արագ շախմատի 4 պարտիա, […]
10:37 27.11.2018
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատը Եվրամիությունից դուրս գալու մասին համաձայնագրի շուրջ վերջնական քվեարկությունը կանցկացնի դեկտեմբերի 11-ին: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Վարչապետը նշել է, որ անհամբերությամբ է սպասում այդ քվեարկությանը: Մեյը նաև ընդգծել է, որ առաջարկը չընդունելու դեպքում երկրում կտիրի անորոշություն և քաղաքական ուժերի պառակտում: […]
10:34 27.11.2018
Նոյեմբերի 24-26-ը Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Մոսկվայում հանդիպումներ է ունեցել ռուսաստանաբնակ մի խումբ հայ գործարարների և բարերարների հետ: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Նախագահ Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ ռուսաստանաբնակ մեր հայրենակիցներն ակտիվորեն մասնակցում են Արցախի զարգացման և շենացման գործին՝ հույս հայտնելով, որ համագործակցության բարձր […]
10:21 27.11.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Տևական ժամանակ է՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը կարտոֆիլը գնում է ոչ թե գյուղացիներից, այլ միջնորդներից` արդյունքում ՀՀ պետական բյուջեից վճարելով շատ ավելի բարձր գին, քան ինքնարժեքն է: Այս իրավիճակում տուժում են նաև գյուղացիները, օրինակ՝ Գեղարքունիքի մարզի բնակիչները, որոնց մի մասը զբաղվում է կարտոֆիլի մշակությամբ: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ սեպտեմբերին ՊՆ-ն […]
10:16 27.11.2018
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 27-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Լանջիկ-Ախուրյան ճանապարհին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
10:14 27.11.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ ունեցած զրույցի ժամանակ հայտարարել է, որ իրեն ամենևին դուր չի գալիս այն, ինչ կատարվում է Կերչի նեղուցում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև: Այս մասին փոխանցում է Russia Today-ը: «Մեզ ամենևին դուր չի գալիս, թե ինչ է կատարվում: Մենք հայտնել ենք մեր դիրքորոշումը»: Համաձայն ուկրաինական կողմի՝ իրենց նավերն ունեցել են Կերչի […]
10:00 27.11.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների`Թեղուտի հանքավայրի աշխատողները երեկվանից ծանուցումներ են ստանում աշխատանքի հետ վերադառնալու վերաբերյալ: Պարզվում է` ռուսաստանյան ՎՏԲ բանկը (Թեղուտի հանքավայրը գրավադրված է այս բանկում) որոշել է վերաբացել Թեղուտի հանքավայրը: Երեկ հանքավայրի աշխատողների մի մասի հետ հանդիպել է բանկի կողմից ուղարկված, Ռուսաստանից եկած Նորայր Պետրոսյանը և հայտարարել, որ հանքավայրն առաջիկայում սկսելու է […]
09:45 27.11.2018
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 27-ին` ժամը 10:00-16:00-ն, կդադարեցվի Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի Իսրայել Օրի փողոցի, Ջերմուկի խճուղու 23, 34, 36, 51 և 53 հասցեների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։
09:32 27.11.2018
Նոյեմբերի 27-ին` ժամը 08:27-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Թումանյան քաղաքի մոտակայքում ավտոմեքենան ընկել է Դեբեդ գետը, վարորդը գտնվում է ավտոմեքենայի տանիքին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-6 ավտոճանապարհի Ալավերդի-Վանաձոր հատվածի 16-րդ կմ-ի մոտակայքում «Mercedes Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ […]
09:16 27.11.2018
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ նոյեմբերի 27-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-15։00 Կոմիտասի պող. 1 շենքի 8 մուտքը, Ազատության պող. 7, 7Ա շենքերը, 10։00-16։00 Խորենացի փ. 43 շենքը և 30 շենքի 1-ին և 2-րդ մուտքերը, Տիգրան Մեծի պող. 40 շենք 1-4 մուտքերը և […]
08:58 27.11.2018
«168 ժամ» թերթը գրում է. «Առաջիկա ուրբաթ և շաբաթ օրերին` նոյեմբերի 30-ին և դեկտեմբերի 1-ին Երևանում տեղի է ունենալու ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի նախաձեռնությամբ ստեղծված «Լազարևյան ակումբի» առաջին լիագումար նիստը: Այս միջոցառումն, ըստ ամենայնի, շատ ավելի լուրջ իրադարձություն կդառնա, քան կարելի էր սպասել հայ-ռուսական դիսկուսիոն ակումբի նիստից: ՀՀ-ում ՌԴ դեսպանատանը մոտ կանգնած մեր աղբյուրները […]
08:45 27.11.2018
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ողջ շաբաթ օրը քայլած «ՔՊ» էլիտան բավականին ուժասպառ է եղել։ Շատերին զարմացրել է քայլերթը վարող, կոչերով հանդես եկող Նիկոլ Փաշինյանի դիմացկունությունը, չնայած լուրեր տարածվեցին, որ նրա ինքնազգացողությունն ինչ-որ մի պահի փոքր-ինչ վատացել է։ «Բոլոր դեպքերում, Նիկոլը շատ մեծ ֆիզիկական «վիդերժկա» ունի․ անգամ վարչապետ ժամանակ գրեթե ամեն առավոտ 6-ին նա պարապում է՝ […]
08:33 27.11.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պարծեցել է․ պատանեկության տարիներին իրեն համեմատել են ռոք-ն-ռոլի արքա Էլվիս Փրեսլիի հետ։ Այս մասին նա պատմել է իր կողմնակիցներին Միսսիսիպի նահանգի Տյուպելո քաղաքում, որտեղ էլ 1935 թվականին ծնվել է աշխարհահռչակ երգիչը։ «Եթե հաշվի չառնենք բաց գույնի մազերս, ապա երբ ես դեռահաս էի, ինձ համեմատում էին Էլվիսի հետ»,- ասել է Թրամփը։ Պետության […]
08:22 27.11.2018
Մոսկվայում տեղի է ունեցել Մալայզիայի թագավոր Մուհամմադ V Քելանթան Սուլթանի և «Միսս Մոսկվա 2015» տիտղոսակիր Օքսանա Վոևոդինայի հարսանիքը։ Այս մասին հայտնում է Islam News-ը։ Պսակադրությունը կատարվել է Barvikha համերգասրահում, նոյեմբերի 22-ին: Հարսանեկան ողջ արարողությունն անցել է առանց ալկոհոլի, ողջ սնունդը եղել է «հալալ»։ Լուսանկարներով իրենց ֆեյսբուքյան էջերում կիսվել են հանդիսության որոշ հյուրեր։ Նշվում է, որ […]
08:10 27.11.2018
Երկուշաբթի Մարսի վրա վայրէջք կատարած InSight զոնդը Երկիր է փոխանցել առաջին լուսանկարը, հայտնում է NASA-ն։ Սարքը հաջող վայրէջք էր կատարել Elysium Planitia լեռնային շրջանում։ Առաջին լուսանկարը ստացվել է վարէջքից րոպեներ անց։ Լուսանկարում տեսանելի են փոշու մասնիկներ և մոլորակի հորիզոնը։ InSight-ը նախատեսված է Մարսի երկրաբանական կառուցվածքի ուսումնասիրման համար։ Այն արձակվել էր 2018 թվականի մայիսին։
07:56 27.11.2018
Նյու Յորքում մեքենան մխրճվել է հետիոտների խմբի մեջ։ Զոհվել է 1, վիրավորվել՝ 6 մարդ։ Այս մասին հայտնում է NBC հեռուստաալիքը։ Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 26-ի երեկոյան՝ Մանհեթենի Չայնաթաուն թաղամասում։ Դեպքի վայրում աշխատում են ոստիկաններն ու բժիշկները։ Ոստիկանության աղբյուրները հայտնում են, որ ահաբեկչական հարձակման վարկած չի դիտարկվում։ Breaking: One dead and multiple injured after a […]
07:43 27.11.2018
ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը ցուցադրել է Սպիտակ տան սուրբծննդյան ձևավորումը։ ԱՄՆ նախագահի նստավայրի զարդարանքների վերաբերյալ տեսանյութը հրապարակվել է Մելանյայի և Սպիտակ տան թվիթերյան միկրոբլոգներում։ Նստավայրի ձևավորմանն անդրադարձել է նաև Սպիտակ տան կայքը։ «Մելանյա Թրամփի կողմից ձևավորված Սպիտակ տունը շողում է հայրենասիրական ոգով»,- ասվում է հայտարարության մեջ։ Սպիտակ տան յուրաքանչյուր դահլիճ զարդարված է որոշակի ոճով […]
07:27 27.11.2018
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արգելափակել է Կերչի նեղուցում տիրող իրավիճակի վերաբերյալ ՌԴ-ի կողմից բարձրացված հարցի դիտարկումը։ Այս մասին են վկայում քվեարկության արդյունքները։ «Օրակարգի հաստատման դեմ է քվեարկել 7 անդամ, կողմ՝ 4-ը, ձեռնպահ են մնացել ևս 4-ը, օրակարգն ընդունված չէ»,-հայտնել է Չինաստանի ներկայացուցիչը։ Նշենք, որ նոյեմբերին Չինաստանն է նախագահում ԱԽ-ում։ Ավելի վաղ Ռուսաստանը խնդրել էր բաց նիստի […]
07:17 27.11.2018
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը քննարկել են Ազովի ծովում իրավիճակի սրացումը։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Հաղորդագրությունում նշվում է, որ ռուսական կողմը լուրջ անհանգստություն է արտահայտել՝ կապված զինված ուժերը լիարժեք մարտական պատրաստության բերելու և ռազմական դրություն հայտարարելու Կիևի որոշումների հետ։ Նշվում է, որ «Ուկրաինայի իշխանությունները պատասխանատվություն են կրում ևս […]
01:13 27.11.2018
Ուկրաինայի Գերագույն Ռադան հաստատել է Ազգային անվտանգության խորհրդի որոշման մասին հրամանագիրը՝ երկրի սահմանամերձ շրջաններում, ինչպես նաև Սև ու Ազովի ծովերի ջրային տարածքներում նոյեմբերի 28-ից 30 օրով ռազմական դրություն սահմանելու մասին, տեղեկացնում է TACC գործակալությունը: Ավելի վաղ Ուկրաինայի նախագահն ստորագրել է երկրում ռազմական դրություն մտցնելու մասին հրամանագիր։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին Ազովի ծովում Ռուսաստանի և Ուկրաինայի ռազմածովային ուժերի նավերի միջև […]
01:00 27.11.2018
«Ռոսկոմնադզոր»-ը ադմինիստրատիվ բնույթի քրեական գործ է հարուցել Google-ի դեմ, քանի որ ընկերությունը չի միացել փակ համացանցային ռեսուրսներ պարունակող համակարգին, գրում է РИА Новости-ին: «2018թ-ի նոյեմբերի 26-ին Google-ի նկատմամբ կազմվել է ադմինիստրատիվ խախտման ակտ»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ: Գործը կքննվի դեկտեմբերին: Գործող կզբաղվի ոչ թե դատարանը, այլ կարգավորող մարմինը: Հոկտեմբերի 1-ից ՌԴ- ում օրենք էր ընդունվել, […]
00:52 27.11.2018
«Կրթության գիտության նախարար Արայիկ Հարությունյանն իմ քաղաքական կոռեկտությունը ու հանրային դեմքին վայել պատասխանը շփոթեց թուլության հետ ու իրեն թույլ տվեց տղամարդուն ոչ վայել պահվածք, այս անգամ արդեն Հանրայինի եթերում անդրադառնալ իմ տղաներին և ևս մեկ անգամ իր քաղաքական բանավեճը իրականացնել` օգտագործելով իմ երեխաների անունը»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀԿ փոխնախագահ Արմեն […]
00:43 27.11.2018
ԱՄՆ-ի կոալիցիոն ուժերն ավիահարվածներ են հասցրել սիրիական Դեյր-Զոր նահանգի բնակավայրերից մեկի մոտակայքում տեղակայված սիրիական ռազմական հենակետերի ուղղությամբ: Այս մասին հայտնում է SANA գործակալությունը: Աղբյուրի փոխանցմամբ՝ հարվածները հասցվել են Սիրիայի Հաջին քաղաքի մերձակայքում գտնվող Բու-Հասան գյուղի ուղղությամբ: Հաղորդվում է խաղաղ բնակիչների շրջանում զոհերի ու վիրավորների մասին:
00:36 27.11.2018
Վրաստանի մայրաքաղաքում մոտ ապագայում կարող է բացվել «Միլան» ֆուտբոլի ակադեմիան: Այդ մասին Վրաստանի մայրաքաղաքում Sputnik Georgia- ին տված բացառիկ հարցազրույցում հայտարարել է Միլանի միջազգային ակադեմիայի մենեջեր Ալեսանդրո Ջանին: Ջանիին Վրաստանում ուղեկցում է Իտալիայի ֆուտբոլի ակադեմիայի հետազոտությունների զարգացման գծով մենեջեր Էլիզաբեթ Սպինան: Ջանիի խոսքերով՝ դա նրանց առաջին այցն է Վրաստան, որը նպատակ ունի վրացական ֆուտբոլի մասին տեղեկություններ հավաքել: […]
00:28 27.11.2018
Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը հայտնվել է ոստիկանությունում, քանի որ վերջինիս տղան եղել է Ղրիմում, գրում է Seznam-ը: «Վարչապետ Բաբիշը անցկացրել է ոստիկանությունում 2 ժամ և պատասխանել է որդու վերաբերյալ հարցերին»,- ասված է հաղորդագրության մեջ: Դրա հետ մեկտեղ վարչապետը կարողացել է խուսափել լրագրողների հետ հանդիպումից, որոնք իրեն սպասում էին ոստիկանության բաժանմունքի մոտ: Ոստիկանությունը հարցաքննություն է սկսել Բաբիշի […]
00:19 27.11.2018
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը Կերչի նեղուցի ջրային ավազանի շրջանում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ բողոք է հայտնել Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Ռուսլան Նիմչինսկիին, գրում է ТАСС-ը: ՌԴ արտգործնախարարությունից հայտնում են, որ գործողությունների ողջ պատասխանատվությունն ընկած է ուկրաինական կողմի վրա: Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին Ազովի ծովում Ռուսաստանի և Ուկրաինայի ռազմածովային ուժերի նավերի միջև բախում է տեղի ունեցել: […]
00:18 27.11.2018
Ամերիկայի իշխանությունները բերման են ենթարկել 42 մարդու Մեքսիկայի և ԱՄՆ-ի սահմանը Սան -Դիեգո և Տիխուանա քաղաքների միջև ապօրինի հատելու համար, հաղորդում է CNN-ը: «Այո, 42 մարդ բերման է ենթարկվել: Իրականում շատ մարդիկ են խախտել սահմանը: Մենք գտնվում ենք սահմանի վրա նոր արգելապատնեշ դնելու գործընթացում, սակայն դեռ չենք վերջացրել այդ աշխատանքը»,- ասել է տեղական մաքսային ծառայության պետը: […]
00:08 27.11.2018
Գիտնականները գտել են ծխելուց հրաժարվելու ամենաազդեցիկ մեթոդը: Կանադայի Արևմտյան համալսարանի գիտնականները պարզել են, որ հասարակական քննադատությունը ծխելու դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցներից է: Նրանք առաջարկում են՝ ծխախոտի տուփերի վրա ծխելու սարսափազդու հետևանքները պատկերող լուսանկարների փոխարեն տպագրվեն ծխելը քննադատող և դատապարտող մարդկանց էմոցիոնալ լուսանկարներ: 150 ծխողների շրջանում կատարված փորձարկումը ցույց է տվել, որ այս մեթոդը հոգեբանորեն շատ […]