13:51 27.11.2018
«Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը Վանաձորում ընտրողների հետ հանդիպմանն արձագանքեց ՀՅԴ-ի և ՀՀԿ-ի կողմից իրենց կառավարության հասցեին հնչող քննադատություններին, զենքի մատակարարման հետ կապված մտահոգություններին: «Քիչ է մնում ասեն՝ «տղե՛րք, մայիսից Հայաստանին զենք չի մատակարարվել, հարձակվե՛ք, հարձակվե՛ք, դուք էն կողմից, մենք` էս: Զենքի մատակարարումը բնականոն, պլանավորված ձևով է ընթանում, այդ առումով ուզում եմ […]
13:46 27.11.2018
Բելառուսի նախագահն առաջարկում է ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության ոլորտների մեջ ներառել նաև բնապահպանությունը, վերականգնվող էներգիայի էներգետիկան, տիեզերքի, բժշկության, սպորտի, զբոսաշրջության ոլորտների համագործակցությունը։ Ալեքսանդր Լուկաշենկոյի բնորոշմամբ՝ այդ ոլորտների ներառումն ավելի կզարգացնի կառույցը։ «Անդամ պետությունների կառավարություններից ակնկալում ենք այս հարցում հավասարակշռված առաջարկներ»,- ասել է Բելառուսի ղեկավարը՝ պարզաբանելով, որ նոր ոլորտների ներառումը չպետք է խանգարի ավանդական տնտեսական համագործակցության իրականացմանը։ […]
13:45 27.11.2018
Նախընտրական քարոզչության համար սահմանված կարճ ժամկետը քաղաքական ուժերին ստիպում է հնարավոր բոլոր տեխնոլոգիաներն օգտագործել իրենց ռեյտինգային թեկնածուներին ներկայացնելու համար: Լայն շրջանակներին հասանելի են մնում սոցիալական ցանցերը՝ իրենց ուղիղ եթերների հնարավորություններով: Բայց քաղաքական քարոզչության մշակույթից քարոզչական պաստառները դեռևս չեն հեռանում: Իսկ թե որտե՞ղ կարող են հայտնվել արտահերթ ընտրություններին մասնակցող 9 կուսակցության և 2 դաշինքի քարոզչական պաստառները, […]
13:44 27.11.2018
ՀՀԿ ցուցակով ԱԺ պատգամավորության թեկնածու Դավիթ Շահնազարյանի կարծիքով՝ ոստիկանությունը չի եղել երբևէ այսքան թույլ ու նվաստացած իշխանության կողմից: «Այսօրվա ոստիկանապետը այս մասին պետք է մտածի, սա արժանապատվության հարց է ու կարևորագույն խնդիրներից մեկը, ինչը ի զորու չէ անել ներկա իշխանությունը, մենք ենք վերցնում մեր վրա, դա արժանապատվության վերականգնում է»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց Շահնազարյանը: Շահնազարյանի […]
13:22 27.11.2018
«Մի բան ակնհայտ է, որ նախորդ կառավարությունը պետք է ավելի խոր ու մանրամասն այս գործընթացների միջով անցներ և չհասնեինք այն իրավիճակին, որին հիմա հասել ենք: Սա շատ լուրջ խնդիր է: Այսինքն՝ մի կողմից՝ մենք ունենք այնպիսի արժեքներ, որոնք անգին են ինձ համար ու որևէ թվով ձևակերպված ներդրում չի կարող այդ արժեքներին դիմակայել, բայց մյուս կողմից՝ […]
13:17 27.11.2018
Հայտնի միլիարդատեր Ջորջ Սորոսի «Բաց հասարակության հիմնադրամը» որոշել է փակել Թուրքիայի իր ներկայացուցչությունը, ինչը պայմանավորված է վերջին շրջանում թուրքական լրատվամիջոցներում հիմնադրամի հասցեին հնչած մեղադրանքներով։ Ներկայացուցչության ղեկավարը հայտնել է, որ իրենք շուտով հայց են ներկայացնելու Թուրքիայում իրենց կառույցը լուծարելու համար։ Հիմնադրամի հասցեին հնչող մեղադրանքները կապված են Թուրքիայի նախագահի ագրեսիվ հայտարարությունների հետ։ Նա Սորոսին մեղադրել է Թուրքիայում պառակտում […]
13:13 27.11.2018
Չինական AliBaba ընկերության հիմնադիր ու ղեկավար, AliExpress առևտրային առցանց հարթակի սեփականատեր Ջեք Ման համալրել է Կոմուսնիստական կուսակցության շարքերը։ Նրա անունն ընդգրկվել է Չինաստանի այն 100 անձանց անունների թվում, որոնք ներդրում են ունեցել Չինաստանի զարգացման գործում։ Հենց այդ ցուցակի մեջ էլ նշվում է, որ միլիարդատերը Չինաստանի Կոմունիստական կուսակցության անդամ է։ Կուսակցությանը Մանի անդամակցության ժամանակը հայտնի չէ։ […]
13:09 27.11.2018
Վերջին շրջանում զանգվածային լրատվության միջոցներով և համացանցում պարբերաբար տեղեկություններ են հայտնվում ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների կամ թեկնածուների կողմից ակտիվ քաղաքացիական շրջանակների ներկայացուցիչներին, ընտրողներին նախընտրական շտաբներում վարձավճարով աշխատանքի ընդունելու կամ զարտուղի այլևայլ եղանակների անվան տակ քողարկված ընտրակաշառք, նյութական արժեքներ տալու մասին: Գլխավոր դատախազությունից պարզաբանում են, որ 2018թ. սեպտեմբերի 7-ին ՀՀ Քրեական օրենսգրքում կատարված փոփոխություններով քրեական […]
13:08 27.11.2018
«Հյուսիսային պողոտայի տարածքում գտնվող հին շենքերի բնակիչներն էին այսօր Երևանի քաղաքապետարանի առաջ պաստառներով պիկետ անում և ասում, որ երկար տարիներ իրենց տների խնդիրն անպատասխան է մնում, նույն պատասխանն է իրենց այսօր տրվել, ինչ նախկին քաղաքապետի օրոք: Խնդրում եմ կազմակերպել քաղաքացիների հետ հանդիպում և լսել իրենց խնդիրը»,- նոյեմբերի 27-ի ավագանու նիստում ասաց ավագանու անդամ Էռնեստ Ավանեսովը: […]
13:00 27.11.2018
Համաձայն օրենքի՝ Երևան քաղաքի ավագանու անդամներին իրենց պարտականությունների կատարման հետևանքով առաջացած ծախսերի դիմաց Երևան քաղաքի բյուջեով նախատեսված համապատասխան գումարներից ամսական տրվելու է 55 հազար դրամ՝ որպես փոխհատուցում: Այս հարցն ընդգրկված էր Երևանի ավագանու՝ նոյեմբերի 27-ի նիստում: Ավագանու անդամների կողմից հարց բարձրացվեց, որ կարգավորումը ճիշտ չէ և առաջարկեցին փոփոխություն մտցնել: «Կարգավորումը լրամշակման կարիք ունի, որովհետև փոխհատուցում ստանալու […]
12:57 27.11.2018
Ֆրանսիայի հակահետախուզական ծառայությունը ձերբակալել է Սենատի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին` Բենուա Քեննեդիին: Վերջինս կասկածվում է Հյուսիսային Կորեայի օգտին լրտեսություն իրականացնելու մեջ: Նրան ձերբակալել են նոյեմբերի 25-ին, սակայն այս գործով հետաքննությունը սկսվել էր դեռ մարտից: Հայտնի է, որ Բենուա Քեննեդին Հյուսիսային Կորեայի վերաբերյալ մի քանի տպագրված աշխատությունների հեղինակ է: Նա մի քանի անգամ եղել է Կորեական թերակղզում […]
12:55 27.11.2018
Երևանի ավագանու՝ հոկտեմբերի 27-ի նիստում օրակարգային հերթական հարցերից մեկը վերաբերում էր գույքը որպես նվիրաբերություն ընդունելուն: Խոսքը գերմանական «Կարմիր խաչ»-ի կողմից 3000-ից ավելի տնկիների մասին է, որոնք արդեն Երևանում են և գտնվում են «Կարմիր խաչ»-ի տարածքում: Նախագծի ընդունումն անհրաժեշտ է նվիրաբերության պայմանագիրը կնքելու և նվերն ընդունելու համար: Հարցը ներկայացրեց Իրավաբանության վարչության պետ Զավեն Առաքելյանը: Ավագանու անդամի կողմից […]
12:52 27.11.2018
Մեկնարկել է Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 52-րդ նստաշրջանը: Մեկնարկից հետո ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հայտնել է, որ մեդալներ են հանձնելու պատվիրակությունների ղեկավարներին՝ Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 25-ամյակի կապակցությամբ, սակայն Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի պատվիրակություններն անակնկալ կերպով հրաժարվել են մեդալներից, յուրաքանչյուրը՝ մի պատճառաբանությամբ: «Ուզում եմ հայկական կողմին շնորհակալություն հայտնել նման ջերմ ընդունելության […]
12:48 27.11.2018
«Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը Սպիտակում ընտրողների հետ հանդիպմանը շեշտեց, որ քարոզարշավի մեկնարկից ի վեր անցնում են նույն ճանապարհով, որով անցել են մարտի 31-ին սկսված քայլարշավի ընթացքում: Փաշինյանն ասաց, որ Սպիտակում ընտրողների հետ հանդիպումը նախատեսված ժամից ուշ սկսվեց, քանի որ ճանապարհին կանգնել է, զրուցել մարդկանց հետ, ու նրանք անկեղծացել են, որ վախենում […]
12:39 27.11.2018
Օրենսդրության պահանջներին չհամապատասխանող սննդային ձվի ներմուծումը կանխելու նպատակով Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը նոյեմբերի 27-ից խստացրել է սահմանային պետական վերահսկողությունը երրորդ երկրներից և Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող սննդային ձվի նկատմամբ: Ինչպես տեղեկացրին ՍԱՏՄ-ից, խստացման համար հիմք է ընդունվել նաև Ռուսաստանի Դաշնությունում «Կենդանիների վարակիչ հիվանդությունների նկատմամբ գոտիավորման վերաբերյալ» որոշումը՝ կապված այդ երկրի մի շարք […]
12:27 27.11.2018
Կիրակի իրանա-իրաքյան սահմանային գոտու արևմտյան հատվածում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է մոտ 780-ի: Ավելի քան 6 հազար ընտանիք անօթևան է մնացել: Իրանական Tansim լրատվական գործակալության հաղորդմամբ՝ երկրաշարժից առավել տուժել են Սարպոլ-է Զահաբի և Քասրե Շիրինին բնակավայրերը: Իրանի նախագահ Հասան Ռոհանին նահանգային իշխանություններին կոչ է արել անհապաղ օգնություն ցուցաբերել երկրաշարժից տուժածներին: Իսկ իրաքյան […]
12:26 27.11.2018
«Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը Սպիտակում ընտրողների հետ հանդիպմանը կրկին անդրադարձավ «Իմ քայլը» դաշինքի պատգամավորության մեկ այլ թեկնածուի՝ Սասուն Միքայելյանի խոսքին և դրան հաջորդած արձագանքներին: Նա հիշեցրեց՝ Սասուն Միքայելյանը երեկ մի նախադասություն ձևակերպել է, հետո պարզաբանել միտքը, սակայն դրան հաջորդել են արձագանքներ Հայաստանում ու Արցախում: «Բանը հասել է նրան, որ որոշ հանրապետականներ` […]
12:21 27.11.2018
«Իմ քայլը» դաշինքի պատգամավորության թեկնածու Արայիկ Հարությունյանը Սպիտակում ընտրողների հետ հանդիպմանը խոսեց իրեն հասած և մտահոգիչ լուրերի մասին: «Լուրեր են հասնում, որ ինչ-որ մարդիկ` հենց Սպիտակում՝ էն «մտահոգ»-ներից, փորձում են դպրոցները ներգրավել քաղաքական պրոցեսների մեջ, պետք է մերժել, արմատախիլ անել, նրանց ասել` գնացեք ձեր բիզնեսներով զբաղվեք, ձեր տեղը խելոք նստեք, մի խառնվեք քաղաքական պրոցեսներին»,- ասաց […]
12:06 27.11.2018
Թուրքական մամուլում վերջին օրերին ակտիվորեն շրջանառվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ներդրող, բիզնես-մագնատ Ջորջ Սորոսի լուսանկարը։ Լուսանկարը շրջանառվում է գործարար, Հայոց ցեղասպանությունը ճանաչող ու ազատական հայացքներով աչքի ընկնող Օսման Քավալայի վերաբերյալ Էրդողանի հնչեցրած խոսքերի համատեքստում: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը: Էրդողանը Քավալային մեղադրել էր Թուրքիայում Ջորջ Սորոսի ներկայացուցիչը լինելու և վերջինի գիծն առաջ տանելու […]
12:04 27.11.2018
ՀՀԿ պատգամավորության թեկնածու Դավիթ Շահնազարյանի կարծիքով` որևէ լավ բան ընտրություններով չի լինելու: Ըստ Շահնազարյանի՝ ընտրությունների արդյունքում Հայաստանում չի հաստատվելու ներքաղաքական կայունություն, ընտրությունների արդյունքները, թեկնածուի խոսքերով, լավագույն դեպքում ներկայացնելու են հասարակության քաղաքական խճանկարը այդ պահին, իսկ մեկ, երկու կամ երեք ամիս անց այն լինելու է լրիվ ուրիշ: «ՀՀԿ-ն արել է երկու կարևոր քայլ՝ ի շահ պետության: […]
11:57 27.11.2018
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 22.30-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Նոր-Գեղի-Արգել ճանապարհի 1-ին կմ-ին վրաերթի է ենթարկել 49-ամյա Գարիկ Հովասափյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Նոյեմբերի 27-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Գարիկ Հովասափյանը, գիտակցության չգալով, մահացել է: Կատարվում է քննություն։
11:54 27.11.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր քաղաքական դերն անտանելի է իր համար: Միսսիսիպի նահանգում իր կողմնակիցների առջև ելույթի ժամանակ Թրամփը նաև քննադատել է ամերիկացի քաղաքական գործիչներին: «Նրանք տասնյակ տարիներ շարունակ միգրանտներին աշխատատեղեր էին տրամադրում ԱՄՆ-ում, փակում էին գործարաններ և ոչնչացնում ամբողջական ոլորտներ: Ես խոսում էի այդ մասին 20 տարի: Այն ժամանակ ես գործարար […]
11:53 27.11.2018
Այսօր Գեղարքունիքի մարզում ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 07։40-ի սահմաններում 44-ամյա Նատալյա Գրիգորյանն իր վարած Mercedes մակնիշի 34 RՏ 440 համարանիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում՝ Սևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել՝ հայտնվելով ձորակում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով վարորդը և նրա ուղևորը՝ 24-ամյա Ներսես […]
11:51 27.11.2018
«Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունն արձագանքել է «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակի առաջնորդ Նիկոլ Փաշինյանի` իրենց ուղղված հայտարարությանը: «Մեզ համար խիստ տարակուսելի է պարոն Փաշինյանի նման հայտարարությունը, ուստի հուսով ենք, որ նա առաջին իսկ առիթի դեպքում կպարզաբանի իր խոսքը: Ներկայիս ընտրությունների պայմանները, մեր ազգի ու պետության առջև ծառացած մարտահրավերները և դրանցով պայմանավորված հասարակական-քաղաքական զարգացումների միտումները մոտավորապես […]
11:49 27.11.2018
Երևանի քաղաքապետարանում այսօր ներկայացվել է աուդիտորական ծառայություն ներգրավելու հարցը: «Համաձայն Երևան քաղաքի 2018թ.-ի հոկտեմբերի 29-ի որոշման՝ Երևանի ավագանին պարտավոր է հաստատել տվյալ տարվա ֆինանսատնտեսական գործունեության աուդիտ անցկացնելու նպատակով աուդիտորական կազմակերպության ընտրության հարցը: Բյուջեի կատարողականի արդյունավետությունն ապահովելու նպատակով համապատասխան ուսումնասիրությունների անցկացումը հիմնավորված է օրենքի 81-րդ հոդվածի երկրորդ կետով», – ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը: Հարցին՝ կա՞ […]
11:48 27.11.2018
ՀՀ փաստաբանների պալատում այսօր ներկայացվել է Մինասի հեղինակած «Ամառը Ջաջուռում» կտավի իսկության հետ կապված խնդիրը։ Փաստաբանները նշել են, որ իրենց վստահորդը, որը նկարի սեփականատերն է, Հայաստանում և աշխարհի տարբեր երկրներում դիմել է մի քանի փորձագիտական կենտրոնների, որոնք հաստատել են դրա իսկությունը, իսկ ՀՀ մշակույթի նախարարության փորձագիտական կենտրոնը տվել է բացասական եզրակացություն: Հենվելով միայն մշակույթի նախարարության […]
11:35 27.11.2018
Իշխանություն` Արցախի փոխարեն: Նոյեմբերի 27-ին լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով «Իմ քայլը» դաշինքի պատգամավորության թեկնածու Սասուն Միքայելյանի երեկ հնչեցրած հայտարարությանը, նման գնահատական տվեց ՀՀԿ պատգամավորության թեկնածու Դավիթ Շահնազարյանը: Նա ասաց, որ դա նախապես պլանավորված հայտարարություն էր, սակայն չմանրամասնեց` նշելով, որ դեկտեմբերի 4-ին ասուլիս է հրավիրում ՀՀԿ գրասենյակում, որտեղ էլ կանդրադառնա իր հայտարարությանը: Նա խոստացավ, որ բոլորը […]
11:32 27.11.2018
Երևանի ավագանու նոյեմբերի 27-ի նիստում օրակարգային հարցերից մեկով առաջարկվում էր Բաղրամյան փողոցի առաջին փակուղին անվանակոչել՝ ի պատիվ Ռաֆայել Լեմկինի: «Լույս» դաշինքի անդամները նախորդ նիստի ընթացքում կայացած քննարկման ժամանակ դեմ են արտահայտվել նախագծին: Այսօր նրանք հայտարարեցին, որ չեն մասնակցեու քվեարկությանը՝ նշելով նաև, որ անվանումը լավ չի հնչում: Կամո Արեյանը պարզաբանեց, որ փակուղին ունի բոլոր նախադրյալները՝ փողոց […]
11:27 27.11.2018
Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը նշանակվել է Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ (նստավայրը` Հռոմ): Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից: