00:00 27.11.2018
Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը SHANTNEWS.am-ի եթերում մեկնաբանում է Հալեպում վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունը: Զինյալների կիրառած քիմիական նյութերը մեծ վնասներ են հասցրել հարյուրավոր բնակիչների՝ աղմուկ բարձրացնելով թե՛ Սիրիայում, թե՛ միջազգային հանրության շրջանում: Ժիրայր Ռեիսյանը դատապարտեց քիմիական զենքի կիրառումը խաղաղ բնակչության հանդեպ՝ տեղի ունեցածը համարելով Սոչիում ձեռք բերված համաձայնության խախտում։
23:47 26.11.2018
«Սպուտնիկ Գրուզիա»-ն հրապարակել է «Վրաստանի նոր նախագահը կփոխի՞ արդյոք հարաբերությունները Ռուսաստանի հետ» հարցման արդյունքները: Հարցվածների 70․3% տոկոսը գտնում է, որ նոր նախագահի օրոք երկկողմ հարաբերություններում առաջընթաց չի գրանցվի և կմնա նույնը: Հարցվածների 17․4%-ը համոզված է, որ վրաց-ռուսական հարաբերությունները կկարգավորվեն, իսկ 12․3%-ը՝ ավելի կվատանան: Նշենք, որ Վրաստանը երկրորդ փուլով նոյեմբերի 28-ին նոր նախագահ կընտրի: Վրաստանի բնակչությունն ընտրություն […]
23:35 26.11.2018
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանին լրագրողներն ասել է, որ այս անգամ մեդիա ոլորտում լուսաբանման ժամանակ վիրավորանքի մակարդակը կարծես թե ավելի բարձր է, քան նախորդ ընտրությունների ժամանակ. «Բացասական լուսաբանումը, վիրավորանքն ավելի ակնհայտ է սոցիալական ցանցերում, պրոֆեսիոնալ մեդիայում ոնց-որ թե այդքան չի արտահայտվում: Վիրավորանք և զրպարտություն համարյա չի պատահում պրոֆեսիոնալ լրատվամիջոցում, բայց հետևյալ […]
23:19 26.11.2018
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 19:40-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Կարմրաշեն գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան գլորվել է ձորը. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Թալին-Կարմրաշեն ավտոճանապարհի 7-րդ կմ-ին «ՎԱԶ 2107» մակնիշի (վարորդը՝ Ա. Մ., 2001 թ.) ավտոմեքենան դուրս է […]
23:16 26.11.2018
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Ուկրաինական առաջնորդի կայքում տարածած հաղորդագրության մեջ ասված է. «Պյոտր Պորոշենկոն տեղեկացրել է Ռուսաստանի կողմից Կերչի նեղուցի ջրային տարածքում Ուկրաինայի հանդեպ կիրառված կոպիտ ագրեսիայի դրսևորման և Ուկրաինայի պատասխան՝ ռազմական դրություն մտցնելու մասին»: Նշվում է, որ Մերկելն անհանգստություն է հայտնել և հաղորդել, որ անելու է ամեն […]
23:01 26.11.2018
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն անդրադարձել է նաև «սևի ու սպիտակի» քարոզչությանը և այն առանձնահատկություններին, որոնք հատուկ են այս ընտրական շրջանին. «Եթե մենք մի քիչ խորանանք մեր պատմության մեջ, այդ նույն ջրբաժանը կար համարյա բոլոր նախագահական ընտրություններում՝ երբ կար հստակ իշխանության թեկնածու և ընդդիմության միասնական թեկնածու: Օրինակ, 1996 թվականի նախագահական […]
22:47 26.11.2018
ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ուղիղ տեսակապով հայտնել է, որ վաղն այցելելու են Լոռու մարզ։ Նա անդրադարձավ նաև Սասուն Միքայելյանի հայտարարության վերաբերյալ քննարկումներին և այլ հարցերի։ Մանրամասները՝ տեսանյութում։
22:29 26.11.2018
Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն այսօր ասուլիսի ժամանակ անդրադարձել է, թե ինչպիսի՞ հրապարակումներ են լինում ՀՀԿ-ի և «Իմ քայլ»-ի պարագայում և ի՞նչ տեղեկատվություն է տրամադրվում. «ՀՀԿ-ի դեպքում հիմնականում իրենց մասին իրենց անունից է դրական ինֆորմացիա գնում՝ որ մենք փորձառու ենք, գիտելիքներ ունենք, պրոֆեսիոնալ ենք, իսկ բացասականը կախված է նախորդ շրջանի այն բոլոր խնդիրների հետ, […]
22:15 26.11.2018
Զանգվածային լրատվության միջոցներից մեկում հրապարակում էր եղել, որ «Ազգային առաջընթաց» կուսակցության անդամները լուրեր ունեն, որ թեկնածուներն իրենց վստահված անձանց աշխատավարձ են տալիս ընտանիքի անդամների թվով։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ոոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հանձնարարությամբ ուսումնասիրվում են հրապարակման մեջ տեղ գտած հանգամանքները։ Այդ ուղղությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ:
22:01 26.11.2018
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ, «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու Սասուն Միքայելյանը Գյումրիում անդրադարձել է Թալինում իր արած հայտարարությանը: «Մենք ազատվել ենք նախորդ բռնապետներից: Ես ասել եմ ու մեկ անգամ ևս կասեմ՝ այս հաղթանակը քիչ պակաս հաղթանակ չէր, քան Արցախյան ազատամարտի հաղթանակը. որոշ մարդիկ ուրիշ ձև են հասկանում ու մեկնաբանում այս խոսքերը, բայց եթե չլիներ […]
21:45 26.11.2018
Արցախի ՊՆ խոսնակ Սենոր Հասրաթյանն անդրադարձել է «Իմ քայլը» դաշինքի անդամ Սասուն Միքայելյանի հայտարարությանը, թե հեղափոխության հաղթանակն ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը։ «Ե՞րբ է մարդու ասածը ոչ միանշանակ ընդունվում: Երբ ասելիք չունի, բայց ունի խոսելու ցանկություն: Ապացույցը Սասուն Միքայելյանի կողմից այսօր արված հայտարարությունը կամ ավելի ճիշտ՝ համազգային երևույթները մեկը մյուսին վերադասելու կամ ստորադասելու փորձը: […]
21:27 26.11.2018
Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանն, արձագանքելով այսօր «Իմ քայլը» դաշինքի անդամ Սասուն Միքայելյանի ելույթին, թե ՀՀ-ում տեղի ունեցած հեղափոխությունն ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը, հանդես է եկել հայտարարությամբ․ «Ցավով պետք է արձանագրեմ այն, ինչ տեղի է ունենում Մայր Հայրենիքում: Արցախյան ազգային ազատագրական պայքարը, որի հիմքը վերջապես դրվեց 1988 թվականին, թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում և […]
21:05 26.11.2018
95 տարեկան հասակում վախճանվել է ՀՀ դատախազության երախտավոր, իր գիտակցական կյանքի շուրջ 45 տարիները դատախազության համակարգին և դատախազական գործունեությանը նվիրաբերած Թեմուր Լեշոյի Բրոյանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից: ՀՀ գլխավոր դատախազի հեռագրում ասված է. «Անցնելով մասնագիտական կարիերայի գրեթե բոլոր աստիճաններով՝ ՀԽՍՀ, ապա նաև ՀՀ գլխավոր դատախազությունում զբաղեցնելով պատասխանատու, ղեկավար պաշտոններ, 25 […]
20:53 26.11.2018
Հայաստանի Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանն այցելել է Վարշավայի «Հայկական պուրակ», ծաղիկներ խոնարհել հայկական խաչքարին: 2013 թվականից Վարշավայի քաղաքային խորհրդի որոշմամբ, ի նշան հայ-լեհական դարավոր բարեկամության, պուրակը կրում է «Հայկական պուրակ» անվանումը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանը եղել է նաև Վարշավայի համալսարանի գրադարանում: […]
20:38 26.11.2018
«Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը քարոզարշավը սկսել է երեկոյան՝ Արամ Մանուկյանի արձանի հարակից հրապարակում։ Արտահերթ խորհրդարանական ընտրություններին ՀՅԴ-ն գնում է «Հավատարիմ հային ու հողին» կարգախոսով: ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար, ընտրացուցակի առաջին համար Արմեն Ռուստամյանի խոսքերով՝ ընտրարշավը սկսելու վայրը պարտադրում է անկեղծ, շիտակ, խոսել ժողովրդի հետ, ներկայացնել ստեղծված իրավիճակի իրենց գնահատականները և անելիքները։ Արմեն Ռուստամյանը նշեց, որ ՀՀ-ն […]
20:17 26.11.2018
ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանն այսօր հանդիպել է Յուտա Էդթհոֆերի գլխավորած ԵՄ խորհրդի՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի աշխատանքային խմբի պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Արդարադատության նախարարության կողմից դատաիրավական ոլորտում իրականացվող մի շարք բարեփոխումներին: Յուտա Էդթհոֆերի խոսքով՝ Հայաստանը ներկայում […]
20:08 26.11.2018
Երևանի ավագանու արտահերթ ընտրություններից հետո հերթը խորհրդարանականինն է, կրկին արտահերթ: Այդ է պատճառը, որ նախընտրական քարոզարշավը կարճ կտևի, գրեթե 2 շաբաթ: Քարոզարշավի մեկնակն այսօր է, իսկ ավարտը՝ դեկտեմբերի 9-ին: Դեկտեմբերի 8-ին լռության օր է: SHANTNEWS.am-ը 7 փաստ է առանձնացրել արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ: Սպասվելիք ընտրություններին ավելի շատ քաղաքական ուժեր են մասնակցում, քան նախորդին: Այս անգամ […]
20:00 26.11.2018
Նոյեմբերի 24-ին և 25-ին Գյումրիի Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում կայացավ Ջոն Օսբորնի «Ետ նայիր զայրացած» պիեսի հիման վրա բեմադրված «Ոչինչ չի մնա» ներկայացման առաջնախաղերը, որը ստեղծագործական անձնակազմը նվիրել է համանուն ֆիլմի օպերատոր Արթուր Ապրեսովի հիշատակին: Ֆիլմի և ներկայացման ռեժիսորն է Հրաչ Քեշիշյանը, որի համար աճեմյանական թատրոնում բեմադրված ժամանակակից լուծումներով ներկայացումը առաջինն էր: Հետաքրքիր միջավայրը […]
19:58 26.11.2018
Բիթքոյնի արժեքը կտրուկ նվազել է: Այժմ այն 4 հազար դոլարից էլ ցածր արժեք ունի: Այս մասին հայտնում է CoinMarketCap-ը: Հաղորդվում է, որ նման իրավիճակ ստեղծվել էր նաև 2017 թվականի սեպտեմբերին: Աղբյուրի փոխանցմամբ՝ տեղի ժամանակով 06:30-ի դրությամբ՝ բիթքոյնն արժեցել է 3.8 հազ. դոլար: Էլեկտրոնային տարադրամն ընդամենը 24 ժամվա ընթացքում արժեզրկվել է 13 տոկոսով:
19:52 26.11.2018
Բացառվում է՝ լինի որևէ պրոֆեսիոնալ, իրոք արժանի մասնագետ, որ մեր կառավարության մեջ իր տեղը չգտնի: Այս մասին Գյումրիում նախընտրական քարոզարշավի ընթացքում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: «Մենք երբեք չենք թույլ տա նախկին սխալները, որ բացառապես կուսակցական սկզբունքով ընտրենք կադրեր: Ընդհակառակը, այսօր մեր կուսակցության շատ ներկայացուցիչներ խռովում են, որ մենք իրենց պաշտոններ չենք տալիս, բայց մենք ասում […]
19:50 26.11.2018
Ադրբեջանում նոյեմբերի 27-ին կշարունակվի ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի գործով դատավարությունը: Փաստաբան Արա Ղազարյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենք այս գործով արդեն դիմել են ՄԻԵԴ, ՄԻԵԴ-ի միջոցով սպասում են քրեական գործի նյութերին, սակայն դրանք Ադրբեջանը չի ուղարկում, փաստացի, Ադրբեջանն արդեն ՄԻԵԴ հրահանգը չի կատարում: «Միայն լրատվամիջոցներից իմացանք, որ գործը մտել է դատական փուլ, բայց ինչո՞ւ […]
19:48 26.11.2018
Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանից այսօր SHANTNEWS.am-ը հետաքրքրվել է, թե ինչ էական տարբերություններ են արձանագրել այս և նախորդ ընտրությունների այս նույն ժամանակահատվածի համար. «Մեդիաոլորտում հիմնականում երկու ուժերի մրցակցություն ենք տեսնում՝ բացասական կամ դրական համատեքստում, լուսաբանման առումով՝ տեսնում ենք ակտիվ լուսաբանում միայն երկու քաղաքական ուժերի՝ ՀՀԿ, «Իմ քայլը», մնացածի լուսաբանումը բավականին չեզոք է և անտարբեր, եթե […]
19:41 26.11.2018
Այսօր Գյումրիում անցկացված քարոզարշավի ընթացքում «Իմ քայլը» դաշինքը գլխավորող Նիկոլ Փաշինյանն իր ելույթի սկզբում բացատրել է, թե ինչու են իրենք քայլերթը սկսել Գյումրիից: «Ինչո՞ւ մենք Գյումրիից սկսեցինք, որովհետև գիտեինք, որ գործը Գյումրիից սկսեց, խերով է այդ գործը, ժողովո՛ւրդ ջան: Այն գործը, որ Գյումրիում սկսեց, աջ է գնալու այդ գործը»,- ասել է Փաշինյանը: Հենց դրա համար […]
19:30 26.11.2018
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երևանի կենդանաբանական այգու կոկորդիլոսն անկել է: Այգու լրատվական բաժնից տեղեկացրել էին, որ պատճառների մասին հավելյալ տեղեկություն դեռ չունեն, և ներկա պահին իրականացվում է փորձաքննություն: SHANTNEWS.am-ը փորձեց Երևանի կենդանաբանական այգու աշխատակիցներից պարզել, թե ինչը կարող էր կոկորդիլոսի սատկելու պատճառ դառնալ: Մեզ հետ զրույցում այգու սողուններին խնամող Աշոտ Հայրապետյանը պատմեց, որ առավոտյան […]
19:16 26.11.2018
Ռուսական կողմը հարվածել է ուկրաինական նավին և կրակ է բացել, այնուհետև կալանել է ուկրաինական 3 նավերը:
19:13 26.11.2018
Ամերիկյան ռեալիթի շոուների աստղ Քիմ Քարդաշյանը և հայտնի փոփ-երգչուհի Շերը (Շերլին Սարգսյան) միմյանց հետ Հայաստան գալու ցանկություն են հայտնել, այս մասին նրանք ասել են «Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի շոուի (KUWTK) ժամանակ, գրում է «Արմենպրես»-ը: Նշվում է, որ Քարդաշյանն իր ընկերուհիների հետ գնացել էր Լաս Վեգաս՝ Շերի համերգին: Ելույթից հետո երգչուհին միացել էր Քարդաշյանին, և միմյանց տեսնելուց հետո նրանք գրկախառնվել են, և Շերը սկսել է գովել Քիմին […]
18:59 26.11.2018
Իտալացի լեգենդար ռեժիսոր Բեռնարդո Բերտոլուչին մահացել է ուռուցքային հիվանդության հետևանքով առաջացած բարդությունների հետևանքով, որի դեմ պայքարում էր երկար ժամանակ, տեղեկացնում է The Guardian-ը: Նշվում է, որ ռեժիսորը ավելի քան 10 տարի գամված է եղել հաշմանդամի սայլակին ողնաշարի ճողվածքի անհաջող վիրահատությունից հետո: Ավելի վաղ հայտնել էինք, որ կյանքի 78-րդ տարում այսօր Իտալիայում մահացել է լեգենդար կինոռեժիսոր և […]