Թեղուտի հանքավայրը կգործի. «Ժողովուրդ» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 07 2025
  • $
    384.51
  • RUBLE
    4.89
  • 452.41
WEATHER
+23.09 oC

Թեղուտի հանքավայրը կգործի. «Ժողովուրդ»

10:00 27.11.2018

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների`Թեղուտի հանքավայրի  աշխատողները երեկվանից ծանուցումներ են ստանում աշխատանքի հետ վերադառնալու վերաբերյալ: Պարզվում է` ռուսաստանյան ՎՏԲ բանկը (Թեղուտի հանքավայրը գրավադրված է այս բանկում) որոշել է վերաբացել Թեղուտի հանքավայրը: Երեկ հանքավայրի աշխատողների մի մասի հետ հանդիպել է բանկի կողմից ուղարկված, Ռուսաստանից եկած Նորայր Պետրոսյանը և հայտարարել, որ հանքավայրն առաջիկայում սկսելու է մեծ թափով աշխատել և արտադրանք թողարկել:

Աշխատողների խոսքերով` Վալերի Մեջլումյանն այլևս կապ չունի Թեղուտի հանքավայրի հետ, այն այժմ կառավարում է կա՛մ ՎՏԲ բանկը, կա՛մ էլ բանկի կողմից այլ սեփականատեր: Հիշեցնենք, որ այս տարեսկզբին Թեղուտի հանքավայրը դադարեցրեց շահագործումը` գործազուրկ թողնելով 1032 աշխատողի: Իսկ ահա Ալավերդու պղնձաձուլական գործարանի ճակատագիրը շարունակում է օդում կախված մնալ: Ի դեպ, այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզ է այցելելու, նրա հետ կհանդիպեն նաև գործարանի գործազուրկ մնացած շուրջ 600 աշխատող»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայտնի բլոգեր Ջեյք Փոլը WBA-ի վարկածով լավագույն 15 բռնցքամարտիկների շարքում է

19:54 02.07.2025

Հայտնի բլոգեր Ջեյք Փոլը WBA-ի վարկածով լավագույն 15 բռնցքամարտիկների շարքում է

Ամերիկացի հայտնի բլոգեր Ջեյք Փոլը ընդգրկվել է բռնցքամարտի համաշխարհային ասոցիացիայի (WBA) վարկածով առաջին ծանր քաշային կարգի (մինչև 90,72 կգ) լավագույն 15 բռնցքամարտիկների ցանկում։ Նա 14-րդ տեղում է։ Հունիսի 29-ին Փոլը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել էր աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Խուլիո Սեզար Չավես-կրտսերին։ WBA-ի վարկանիշային աղյուսակում ընդգրկվելու շնորհիվ 28-ամյա Փոլը հետագայում կարող է հնարավորություն ստանալ մենամարտելու […] ...

70-ամյա տղամարդը Չարենցավանի բաժնում կամավոր հանձնել է ապօրինի հրազեն

19:47 02.07.2025

70-ամյա տղամարդը Չարենցավանի բաժնում կամավոր հանձնել է ապօրինի հրազեն

Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները հետևողականորեն շարունակում են բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ բացատրական աշխատանքները։ Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հունիսի 30-ին Աբովյան քաղաքի 70-ամյա բնակիչը բաժին է կամավոր ներկայացրել 16 մմ տրամաչափի երկփողանի ողորկափող որսորդական հրացան: Ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը […] ...

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի մարզում

19:42 02.07.2025

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի մարզում

ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ հուլիսի 3-ին ծառայություններ կմատուցվեն․ ժամը 10:30-16:00 Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, ժամը 10:30-16:00 Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական, […] ...

ՀԱՄԱՍ-ը խորհրդակցություններ է անցկացրել հրադադարի համաձայնագրի շուրջ

19:33 02.07.2025

ՀԱՄԱՍ-ը խորհրդակցություններ է անցկացրել հրադադարի համաձայնագրի շուրջ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ խորհրդակցություններ է անցկացնում՝ քննարկելու միջնորդների առաջարկները՝ Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի հասնելու համար։ Շարժումը նշել է, որ միջնորդները ջանքեր են գործադրում «շրջանակային համաձայնագրի հասնելու և լուրջ բանակցություններ սկսելու» համար։ «Մենք գործում ենք մեծ պատասխանատվությամբ և անցկացնում ենք ազգային խորհրդակցություններ՝ քննարկելու միջնորդ եղբայրների առաջարկները՝ համաձայնության հասնելու համար, որը կերաշխավորի ագրեսիայի դադարեցումը […] ...

Հանձնաժողովի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել են մի շարք նախագծեր

19:24 02.07.2025

Հանձնաժողովի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել են մի շարք նախագծեր

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հուլիսի 2-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ ընդունվել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ: ««Տրանսպորտի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է սահմանվել լիազորող նորմեր. այն հնարավորություն կընձեռի Կառավարությանն ուղեւորափոխադրումների եւ բեռնափոխադրումների զարգացմանն ուղղված աջակցության ծրագրեր մշակել: Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում, ըստ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի […] ...

Ռուսաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ

19:16 02.07.2025

Ռուսաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ

Բաքվում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրա դեմ բողոք է ներկայացվել՝ կապված ռուսական կողմի «ոչ բարեկամական քայլերի հետ»։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Հուլիսի 2-ին Ադրբեջանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Միխայիլ Եվդոկիմովը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն։ Փոխնախարար Արազ Ազիմովի հետ […] ...

BACK_TO_TOP