TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+26.09 oC

Արխիվ / Նոյեմբեր 2018

Ապրիլյան պատերազմի մասնակիցների շահերի պաշտպանները բողոքի ակցիա են անցկացնում կառավարության դիմաց

13:33 21.11.2018

Ապրիլյան պատերազմի մասնակիցների շահերը պաշտպանող անձանց խումբը, որը երթը սկսել էր օպերայի բակից, հասել է կառավարության շենք: Հավաքվածները պահանջում են, որպեսզի իրենց ընդունի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և լուծում տա բարձրաձայնվող խնդրին: Պահանջում են, որպեսզի Ապրիլյան պատերազմի մասնակիցների զինգրքույկներում նշվի այդ փաստը: Մի մասի մոտ նշվել է, մյուս մասի մոտ՝ ոչ: SHANTNEWS-ի հետ զրույցում խմբի ներկայացուցիչ […]

̰
«Վեոլիա ջուր»-ը տուգանվեց 10 մլն դրամով

13:30 21.11.2018

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «Վեոլիա ջուր» ընկերությանը տուգանել է 10 մլն դրամով: Հանձնաժողովը 2018թ. ապրիլի 4-ի նիստում քննել էր «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի նկատմամբ տուգանք կիրառելու հարցը: Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին նոր միացման կամ միացման փոփոխության գործընթացի վերաբերյալ 2018թ. 2-րդ եռամսյակի տեղեկատվության մոնիթորինգի արդյունքների ամփոփումից պարզվել է, որ որոշ դեպքերում խախտվել են հանձնաժողովի որոշումներից մեկով […]

̰
ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարներին գաղտնալսելու հարցերով ԱԺ քննիչ հանձնաժողովը չի գործելու

13:26 21.11.2018

ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարներին գաղտնալսելու հարցերով ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանն այսօր հայտարարել է, որ հանձնաժողովի աշխատանքները դադարեցվում են, քանի որ պատգամավորների մեծ մասը զբաղված է նախընտրական աշխատանքներով։ Կոստանյանը քիչ հավանական է համարել, որ հանձնաժողովը նիստեր հրավիրի գործող խորհրդարանում՝ հույս հայտնելով, որ նոր խորհրդարանում նոր հանձնաժողով կստեղծվի այդ խնդիրը ուսումնասիրելու համար:

̰
Հերթական վրիպումը. Արտակ Զաքարյանը՝ Կարեն Ղազարյանի ճակատագրի վերաբերյալ Փաշինյանի խոսքերի մասին

13:22 21.11.2018

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել` քննադատելով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին քաղաքականությունը: Խոսքը մասնավորապես երեկ ՀՀ վարչապետի պաշտոնակատարի՝ ասուլիսում հնչեցրած խոսքերն են եղել Ադրբեջանում հայտնված տավուշցի Կարեն Ղազարյանի մասին: «Հիմա շատ է խոսվում, որ Ադրբեջանն առաջարկում է բոլորը բոլորի հետ փոխանակել։ Մենք պետք է գնա՞նք դրան, իսկ մենք […]

̰
Նախագահի աշխատակազմն արձագանքել է ՀԱՊԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակին միջամտելու անհրաժեշտության մասին լուրերին

13:09 21.11.2018

Նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմն արձագանքել է ՀԱՊԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակին միջամտելու անհրաժեշտության վերաբերյալ հրապարակումներին: «Վերջին շրջանում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ որոշ լրատվամիջոցներում կարծիքներ են հնչում Հանրապետության նախագահի կողմից միջամտության անհրաժեշտության մասին: Հանրապետության նախագահն իր գործունեությունն իրականացնում է Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների ու գործառույթների շրջանակում։ Նույն փաստաթղթով արտաքին քաղաքականության իրականացումը վերապահված է […]

̰
Ֆրանսիայում կեղծ նորությունների դեմ օրենքներ են ընդունվել

13:00 21.11.2018

Ֆրանսիայի խորհրդարանը երկու օրենքի նախագիծ է ընդունել, որոնք կոչված են պայքարելու կեղծ նորությունների դեմ: Պատգամավորների ճնշող մեծամասնությունը կողմ է քվեարկել նախագծին: Նշվում է, որ այս օրենքի միջոցով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նպատակ ունի նախընտրական քարոզարշավի ընթացքում կանխել կեղծ նորությունների տարածումը: Ընդունված օրենքների համաձայն՝ կուսակցությունները կամ թեկնածուները հնարավորություն կունենան արագացված իրավաբանական ընթացակարգով գործել կեղծ նորությունների դեմ […]

̰
«ԱՄՆ-ն առաջնային է». Թրամփը պաշտպանել է Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունները

12:55 21.11.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտպանել է ԱՄՆ-Սաուդյան Արաբիա կապերը՝ չնայած The Washington Post-ի սաուդցի լրագրող Ջամալ Խաշըգջիի սպանությանը, որի մեջ մեղադրում են երկրի թագաժառանգ արքայազն Մուհամեդ Սալմանին: Այն հարցին, թե ինչո՞ւ է աջակցություն հայտնում Սաուդյան Արաբիային՝ ԱՄՆ հատուկ ծառայություններին սատարելու փոխարեն, նա պատասխանել է. «ԱՄՆ-ն առաջնային է: Սաուդյան Արաբիան ինձ հետ կապ չունի: Ինձ հետ […]

̰
Հակոբ Արշակյանը «Հյուսիս-հարավ»-ի Թալին-Լանջիկ հատվածում հետևել է շինաշխատանքներին

12:54 21.11.2018

Նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանն այցելել է «Հյուսիս-հարավ ներդրումային ծրագրի» Թալին-Լանջիկ (տրանշ-3) ճանապարհահատված, որտեղ աշխատանքներ է իրականացնում չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերությունը։ Այս ճանապարհահատվածում որակի ու ժամկետների հետ կապված մի շարք խնդիրներ էին առաջացել, որոնց լուծման ուղղությամբ վերջին շրջանում կոնկրետ քայլեր են ձեռնարկվել. համալրվել է մասնագետների քանակը, ավելացվել է շինտեխնիկան։ Բացի այդ, կապալառու ընկերության առաջարկով որոշում էր […]

̰
Ֆրանսիացի փորձագետները կօժանդակեն ՀՀ-ում աշխարհագրական նշումով գինիների համակարգ ստեղծելուն

12:47 21.11.2018

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր հյուրընկալել է ֆրանսիացի փորձագետներին, որոնք Հայաստան են ժամանել Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հրավերով՝ աշխարհագրական նշումով գինիների համակարգի ստեղծման և կիրարկման հարցում հայ մասնագետներին օժանդակելու նպատակով։ Փորձագիտական խմբին ուղեկցում էր Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը։  Այս մասին հայտնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ […]

̰
Այն պետք է արտահայտեր հետհեղափոխական սպասումները. Միքայել Մելքումյան

12:44 21.11.2018

Այն պետք է արտահայտեր հետհեղափոխական սպասումները: Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստում «2019 թվականի պետական բյուջեի մասին» օրինագծին անդրադառնալով՝ հայտարարեց ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը: Նրա խոսքով՝ կառավարությունն իր առջև կարևորագույն խնդիր պետք է դնի բեկում մտցնելը: «Միշտ միտքն այն է եղել՝ ծախսերն ավելացնենք, նոր աշխատատեղեր ստեղծենք կամ խթանենք, բարձացնենք թոշակ-աշխատավարձերը»,- հայտարարեց նա:

̰
Brexit-ի հարցով հանրաքվեից հետո բրիտանացիների մոտ սթրեսները հաճախակի են դարձել

12:43 21.11.2018

Լոնդոնի թագավորական քոլեջի գիտնականները պարզել են, որ Brexit-ի հարցով հանրաքվեից հետո բժիշկներն ավելի հաճախակի են սկսել դուրս գրել հակադեպրեսանտներ: Դրանց օգտագործումն ավելացել է միանգամից 14 տոկոսով: Գիտնականները կարծում են, որ սթրեսը բրիտանացիների մոտ ապագայի հանդեպ անորոշության հետևանք է: Ըստ որոշ կանխատեսումների՝ հանրաքվեից հետո Բրիտանիայում կնկատվի կենսամակարդակի անկում, աշխատատեղերի կրճատում և ազգային արժույթի՝ ֆունտ սթերլինգի արժեզրկում: […]

̰
«Հյուրիեթ»-ը մեջբերումներ է հրապարակել սաուդցի լրագրողի սպանության պահը ֆիքսած ձայնագրություններից

12:37 21.11.2018

Թուրքական «Հյուրիեթ» պարբերականը մեջբերումներ է հրապարակել լրագրողի սպանության պահը ֆիքսած ձայնագրություններից՝ առաջին անգամ հատվածներ հրապարակելով հենց Խաշըգջիի խոսքից: Առաջին ձայնագրության համաձայն՝ Խաշըգջիին բռնել են այն պահին, երբ նա մտել է վիզաների բաժանմունք: Դա պայմանականորեն անվանել են Ա բաժին: «Բա՛ց թողեք ձեռքս: Ի՞նչ եք դուք ձեզ թույլ տալիս»,- լսելի է լրագրողի ձայնը: Ձայնագրությունում լսելի են միմյանց […]

̰
«2019 պետական բյուջեի մասին» օրինագիծն ԱԺ-ում քվեարկության կդրվի վաղը

12:31 21.11.2018

«2019 պետական բյուջեի մասին» օրինագիծը խորհրդարանը քվեարկության կդնի վաղը: Այս մասին այսօր հրավիրված արտահերթ նիստի ընթացքում հայտարարել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Նա տեղեկացրել է՝ վաղը քվեարկության կդրվեն նաև այն օրինագծերը, որոնք այսօր խորհրդարանն ընդունել է առաջին ընթերցմամբ: SHANTNEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է նախագահի նստավայրը փոխելու մասին օրինագիծը:

̰
Այս տարի բուժհաստատություններում բացահայտված կոռուպցիոն դեպքերով պետությանն ավելի քան 500 մլն դրամի վնաս է հասցվել. հարուցվել է 41 քրգործ

12:24 21.11.2018

2018թ. հունվարից մինչև նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության բժշկական հաստատություններում արձանագրված կոռուպցիոն չարաշահումների դեպքերի առթիվ քննչական մարմինների վարույթում նախապատրաստվել է 51 նյութ, որոնցից 41-ով հարուցվել են քրեական գործեր: Դրանք վերաբերում են բժշկական հաստատություններում պաշտոնեական դիրքի օգտագործմամբ կատարված յուրացումների, պաշտոնեական դիրքի օգտագործմամբ խարդախության եղանակով կատարված հափշտակությունների, փաստաթղթերի կեղծման, պաշտոնեական կեղծիքների կատարման առերևույթ հանցավոր արարքներին: Այս մասին […]

̰
Փաշինյանն առաջին իսկ օրվանից խախտում է Ընտրական օրենսգիրքը. Արմեն Աշոտյան

12:22 21.11.2018

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Աշոտյանը նոյեմբերի 21-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում տեսակետ հայտնեց, որ վարչապետի պաշտոնակատարն արդեն սկսել է քարոզարշավը: «Դրա մասին Գեղարքունիքի մարզ կատարած իր այցելության մասին ես ահազանգեցի «Ֆեյսբուք»-ում, մամուլը տարածեց իր ահազանգը, երեկ եղավ նաև ՀՀԿ կենտրոնական շտաբի հայտարարությունը` այն հիմքերով, թե ինչու չի կարելի վարչապետական ծրագիր իրականացնելով միանշանակ զբաղվել քարոզչությամբ: Երբ […]

̰
Բյուջեի ծախսային մասը 5 տոկոսով ավելացել է. Ատոմ Ջանջուղազյան

12:16 21.11.2018

Պատգամավորները 146 առաջարկություն են ներկայացրել բյուջեի մասին օրինագծի վերաբերյալ: Այս մասին տեղեկացրել է ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը: Նա տեղեկացրել է, որ փոփոխությունները հաշվի առնելով՝ փոփոխված տարբերակում ծախսային մասը 1 մլրդ 646 մլն դրամից հասցվել է 1 մլրդ 645 մլն դրամի, ավելի պարզ ասած՝ 5%-ով: SHANTNEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ խորհրդարանն այսօր արտահերթ նիստում  […]

̰
Ռուբինյանց փողոցում գտնվող հետիոտնային անցումը կվերակառուցվի. ՃՈ

12:12 21.11.2018

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հետիոտնային շարժի անվտանգության բարձրացման նպատակով Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցի №4 շենքի դիմացի հատվածում գործող հետիոտնային անցումը 2018թ. նոյեմբերի 21-ին կվերակառուցվի և կկազմակերպվի արհեստական անհարթության հետ համատեղմամբ՝ կահավորված անհրաժեշտ ճանապարհային նշաններով ու գծանշումներով:

̰
Մոմավառություն՝ ի հիշատակ բալետի պարող Վահագն Մարգարյանի

12:07 21.11.2018

Այսօր Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի բակում մոմավառություն է անցկացվել՝ ի հիշատակ կյանքից հեռացած 23-ամյա Վահագն Մարգարյանի: Բալետի հանրահայտ պարողը մահացել է նոյեմբերի 20-ին: Նոյեմբերի 6-ին Երևան-Աշտարակ ավտոճանապարհին նա վթարի էր ենթարկվել՝ ստանալով գանգուղեղային ծանր վնասվածք, վնասվել էր նաև ստոծանին, հեռացվել էր փայծաղը:

̰
Դաշնակիցները պետք է իրենց պահեն դաշնակիցների նման. Ֆարմանյանը՝ ՀԱՊԿ-ի շուրջ ստեղծված վիճակի մասին

12:04 21.11.2018

Այդ դաշնակիցները պետք է իրենց պահեն դաշնակիցների նման: Այս մասին այսօր խորհրդարանում մտքերի փոխանակման ընթացքում, անդրադառնալով ՀՀԿ-ական պատգամավոր Հայկ Բաբուխանյանի հնչեցրած մտահոգությանը ՀԱՊԿ-ի շուրջ ստեղծված վիճակի նկատմամբ, հայտարարել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը: «Բայց հարցն այլ բանի մասին է: Եկեք լինենք անկեղծ և պարզ. Հայաստանը, որ անդամակցում է միջազգային կազմակերպություններին, այդ թվում նաև ԵԱՏՄ-ին, […]

̰
Հայկ Բաբուխանյանը կառավարությանը կոչ է անում դադարեցնել «կոնֆրոնտացիան» մեր գործընկեր և դաշնակից գործընկերների դեմ

11:59 21.11.2018

ԱԺ նիստում ՀՀԿ խմբակցության անդամ Հայկ Բաբուխանյանն այսօր անդրադարձել է ԵԱՏՄ կազմում Հայաստանի դիրքորոշումներին՝ մտահոգություն հայտնելով, թե մեզ համար վտանգավոր իրավիճակ է ստեղծվել: «Մենք չենք հասկանում, երբ ՀՀ-ն շատ տարօրինակ է արձագանքում այն իրավիճակներին, երբ դրանք վերաբերում են Ռուսաստանին, և շատ մեղմ է արձագանքում, երբ, ասենք, ամերիկացի պաշտոնյաները մեզ կոչ են անում հրաժարվել մեր տրադիցիոն […]

̰
Ապրիլյան քառօրյայի մասնակիցները ցանկանում են հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ

11:56 21.11.2018

«Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորումն այսօր Ազատության հրապարակից երթով շարժվելու է դեպի Կառավարություն: Բողոքի ակցիայի նպատակն է վերջնականապես լուծել Ապրիլյան քառօրյա պատերազմին մասնակցած տղաներից շատերի զինգրքույկներում մասնակցության փաստը չնշելու հարցը։ Ակցիայի մասնակիցները ցանկանում են անպայման հանդիպել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ: «Դիրքապահ» միավորման նախագահ Մանուել Մանուկյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց` նոր են տեղեկացել, որ […]

̰
Ինտերպոլի նոր նախագահ է ընտրվել Հարավային Կորեայի ներկայացուցիչը

11:55 21.11.2018

Հարավային Կորեայի ներկայացուցիչ Կիմ Չոն Յանն ընտրվել է Ինտերպոլի նախագահ: Այս մասին հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը: Ավելի վաղ Սպիտակ տունը հայտարարություն էր տարածել այն մասին, որ աջակցում են Հարավային Կորեայի թեկնածուին, չնայած լրատվամիջոցներն առավել հավանական էին համարում, որ Ինտերպոլի նախագահ կընտրվի ռուս թեկնածուն՝ Ալեքսանդր Պրոկոպչուկը: Ավելի վաղ Ուկրաինայի իշխանությունները հանդես էին եկել ընդդեմ Պորոկոպչուկի […]

̰
Սատկած կաշալոտի ստամոքսում 6 կիլոգրամ պլաստիկ է հայտնաբերվել

11:50 21.11.2018

Ինդոնեզիայի ափերից մեկում՝ Վակատոբի ազգային պարկի տարածքում,  սատկած կաշալոտ է հայտնաբերվել: Կենդանու անկման պատճառը որոշել են պարզել Վայրի բնության միջազգային կազմակերպության (WWF) մասնագետները: Հետազոտությունները ցույց են տվել, որ կաշալոտը սատկել է թունավորման հետևանքով, իսկ թունավորումն առաջացել է կենդանու ստամոքսում հայտնաբերված մեծ քանակությամբ պլաստիկե իրերում առկա վտանգավոր միացություններից: Պարզվել է, որ կաշալոտը սննդի հետ զգալի քանակությամբ […]

̰
Նոյեմբերի 20-ից 21-ը բացահայտվել է հանցագործության 40 դեպք

11:47 21.11.2018

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 20-ից 21-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 40 դեպք։ Մասնավորապես բացահայտվել են՝ մարմնական վնասվածք հասցնելու 10, խարդախության 6, բնակարանային գողության 4, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 3, կողոպուտի, անձնական ունեցվածքի գողության, յուրացման կամ վատնման, ապօրինի ծառահատման, սպանության սպառնալիքի, ծեծի և թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների մաքսանենգության 2-ական, […]

̰
Հայտնի է «Շերեմետևո» օդանավակայանի թռիչքուղու վրա հայտնաբերված երիտասարդի ինքնությունը

11:44 21.11.2018

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ դեսպանությունը հաստատում է «Շերեմետևո» օդանավակայանի թռիչքուղու վրա ՀՀ քաղաքացի, 1993թ. ծնված Ա. Գ. Եփրեմյանի մահվան մասին տեղեկությունը: ՌԴ քննչական կոմիտեից դեսպանությանը հայտնել են, որ կատարվում են քննչական գործողություններ՝ պարզելու տեղի ունեցածի բոլոր հանգամանքները: Նշվում է, որ դեսպանությունը մշատական կապ է պահպանում ՌԴ համապատասխան մարմինների հետ: […]

̰
Մեծ Բրիտանիան կարող է լքել Ինտերպոլը՝ կառույցում ռուս նախագահի ընտրության դեպքում

11:43 21.11.2018

Մեծ Բրիտանիան կվերանայի իր դերակատարումն Ինտերպոլում, եթե միջազգային ոստիկանության ղեկավար ընտրվի ազգությամբ ռուս Ալեքսանդր Պրոկոպչուկը: Այս մասին հաղորդում է The Guardian-ը: «Կառավարությունը երկրի ամբողջ քաղաքական շրջանակի կողմից ճնշման տակ է, կարող է վերանայել Ինտերպոլում Մեծ Բրիտանիայի մասնակցությունն այն դեպքում, երբ միջազգային կազմակերպության ղեկավար ընտրվի Ալեքսանդր Պրոկոպչուկը»,- գրում են բրիտանական պարբերականները: Բրիտանացի լիբերալ-դեմոկրատ Վինս Քեբլը նշել է, […]

̰
Գարեգին Բաղրամյանը խոսել է գազի և էլեկտրաէներգիայի սակագների փոփոխությունից

11:37 21.11.2018

Այսօր Երևանի ՋԷԿ-ում տեղի է ունեցել էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանի ասուլիսը: Լրագրողները հարցրել են, թե ի՞նչ փոփոխություններ կարող են լինել գազի և էլեկտրաէներգիայի սակագնում. «Գազի սակագնի մասին բանակցություններն ընթացքի մեջ են, որևիցե նոր բան չենք կարող ասել, ստեղծված է աշխատանքային խումբ՝ փոխվարչապետի գլխավորությամբ: Ինչ վերաբերում է էլեկտրաէներգիայի սակագներին, ապա այս […]

̰
Չարաշահումներ Արմավիրի մարզի կրթօջախներում․ յուրացվել է ավելի քան 5.5 մլն դրամ

11:33 21.11.2018

ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները, համագործակցելով Արմավիրի մարզային վարչության Արմավիրի բաժնի գործընկերների հետ, կոռուպցիոն բնույթի հանցագործություններ են բացահայտել։ Ազգային անվտանգության ծառայությունից ստացված օպերատիվ տվյալների հիման վրա ոստիկանությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Արմավիրի մարզի Լենուղի գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենը, համաձայնության գալով կրթօջախի հաշվապահի հետ, 2014-ից 2018 թվականներին մի տղամարդու հրամանագրել է […]

̰
Այնթապում «ՎԱԶ-2107»-ը բախվել է «ԿամԱԶ»-ին. կա 2 զոհ, 1 վիրավոր

11:29 21.11.2018

Նոյեմբերի 20-ին՝ ժամը 04։30-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ մայրուղու Այնթապ գյուղի հատվածում՝ «Կոնտինենտալ» ռեստորանային համալիրի դիմաց, բախվել է կայանված «ԿամԱԶ-53212» բեռնատարին. «ՎԱԶ-2107»-ի ուղևորներ՝ 68-ամյա Ժորա Բադալյանը և 30-ամյա Լիաննա Խաչատուրյանը տեղում մահացել են, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։

̰
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագահի նստավայրը փոխելու մասին օրինագիծը

11:28 21.11.2018

Այսօր խորհրդարանը 52 կողմ ձայնով առաջին ընթերցմամբ ընդունեց «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրինագիծը: Նախագծով մասնավորապես առաջարկվում է Բաղրամյան 26 հասցեում գտնվող շենքը վերադարձնել նախագահի աշխատակազմին, իսկ վարչապետի նստավայրը՝ Բաղրամյան 26 հասցեից տեղափոխել Հանրապետության հրապարակ՝ Կառավարական տուն 1 հասցե:

̰
BACK_TO_TOP